56 страница12 сентября 2020, 23:12

Գլուխ 50 մաս 1

2 ամիս անց

-Իզաբել արի հաց ուտելու։

-Հիմա կգամ Իռեն։

Իզաբելը իր և Իռենի վարձած տանն էր, որը գտնվում էր Փարիզում։ Իզաբելը իր ննջասենյակի հայելու մոտ կանգնած փորն էր շոյում և ասում.

-Որքան արագ ես մեծանում։ Չնայած նրան, որ քո հայրիկին ես արդեն 2 ամիս է չեմ տեսել, իսկ նա չգիտի, որ ես հղի եմ, բայց միևնույն է ես նրան մի օր կասեմ, որ հայր է դառնալու։

-Իզաբել ինչ եղար։ Ճաշը հովացավ։

-Փոքրիկս տեսնում ես, Իռեն մորաքույրդ անհամբեր է։

Իզաբելը եկավ խոհանոց։ Նա նստեց սեղանին մոտ և դժգոհ ասաց.

-Որքան անհամբեր ես։

-Մոռացե՞լ ես բժիշկը ի՞նչ է ասել։ Դու պետք է ճիշտ ժամին և ճիշտ սնվես, որ փոքրիկը և մայրիկը լավ լինեն։ Հիվանդանոցից նոր ես դուրս գրվել, բայց նորմալ չես սնվում, որ մեր պուճուրիկը լավ մեծանա։

Իզաբելը ժպտավ և ասաց.

-Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում իմ և փոքրիկիս մասին։ Դու իմ բոլոր հարազատներից ավելի լավն ես, քան նրանք։

-Լավ-լավ մի չափազանցրու։ Դու ասա տեսնեմ, ե՞րբ ես Էրիկին ասելու, որ հղի ես և նա հայր է դառնալու։

-Չգիտեմ, դեռ դրա ժամանակը չի։

-Դու անգամ Լոռենսին խնդրեցիր, որ քեզ մեբակ թողնի։ Անգամ նրան չես ասել, որ հղի ես։ Դու պետք է տեղյակ պահես Էրիկի ընտանիքի անդամներին։

-Չէ Իռեն, դեռ դրա ժամանակը չի։

-Իսկ ե՞րբա ժամանակը, երբ երեխան ծնվի, թե երբ գնա դպրոց կամ էլ բանակ։

-Իռեն թեման փակի էլի ու խնդրում եմ դու ոչ մեկին ոչինչ չասես։ Ես ուզում եմ ինքս ասեմ, բայց երբ դրա ժամանակը գա։ Ես պետք է վստահ լինեմ, որ Էրիկը ինձ սիրում է ու չի լքի ինձ։

-Գժվե՞լ ես։ Էրիկը սիրում է քեզ։

-Դասերից ի՞նչ կա։

-Ոչ մի բան։ Ասել եմ, որ հիվանդ ես։ Բայց դե պետք է գաս դասի։Բացի այդ այսօր ուզում էին կուրսով գային քեզ տեսնելու, հազիվ եմ համոզել, որ չգան։

-Ես կգամ դասի, բայց պետք է մի քանի հագուստ գնեմ, բայց լայն ու մեծ, որ չիմանան հղի եմ։

-Ավելի լավ։ Դե արի հաց ուտենք։ Փոքրիկը երևի սոված է։

Իզաբելը սկսեց հաց ուտել, բայց միևնույն ժամանակ սկսեց հիշել.

// -Լոռե՞նս։

-Հա Իզաբել։

-Լոռենս ինձ կտանե՞ս Էրիկի ծնողների տուն։ Նրանք մեղադրում են ինձ իրենց որդու չստացված կյանքի համար։ Ես ուզում եմ ներողություն խնդրեմ, բայց միևնույն ժամանակ նորից խոսեմ նրանց հետ և ցույց տամ, որ ես ոչ անբարոյակամ եմ ու ոչ էլ վատ մարդ։

-Իզաբել պետք չի։ Ես Էրիկի ծնողներին լավ գիտեմ։ Անցած անգամ նրանց վիրավորանքները քեզ հերի՞ք չէին, ուզու՞մ ես ավելի վատ վիրավորանքներ լսես։

-Լոռենս ես ուղղակի ուզում եմ, որ ինձ չմեղադրեն այդքան բան։

-Իզաբել դու Էրիկին սիրու՞մ ես։

-Հա սիրում եմ։

-Պարզ է։ Բայց կարող էիր ինձ ընտրեիր Էրիկի փոխարեն։

-Ի՞նչ ես խոսում Լոռենս։

-Ես ուղղակի ուզում եմ, որ դու երջանիկ լինես։ Դու Էրիկի հետ դժբախտ ես։

-Ես Էրիկի հետ դժբախտ չեմ։ Էրիկը շատ լավ մարդ է։

-Իզաբել Էրիկը քո հանդեպ այնքան վատ է վարվել այնքան վատ բաներ է արել, իսկ դու իրեն պաշտպանու՞մ ես։

-Եթե սիրում ես ուրեմն ներել կարող ես ։

Լոռենսը նստեց բազյաթոռին և ասաց.

-Դու լավ մարդ ես, բայց ափսոս, որ սխալ մարդու ես ընտրել, որպես քեզ  երկրորդ կես։

-Լոռենա ես քեզ միշտ որպես ընկեր եմ ընդունել, ով ամեն հարցով իմ կողքին է, բայց հիմա փոշմանում եմ։ Մոռացի իմ մասին։

-Իզաբել այդպես մի վարվի։ Գոնե թույլ տուր քո կողքին լինեմ, մինչև Էրիկի բանտից դուրս գալը։

-Չեմ ուզում։ Ես բոլորիցդ հեռու կսպասեմ Էրիկին։ 

Իզաբելը ոտքի կանգնեց և շարունակեց.

-Մնաս բարով Լոռենս։ //

-Իզաբել ինչի՞ չես ուտում։ Քեզ դուր չի գալի՞ս,-ասաց Իռենը։

-Ի՞նչ, նորից կկրնե՞ս։

-Մտքերով ու՞ր էիր հասել։

-Ոչ մի տեղ։  Դու ի՞նչ էիր ասում։

-Ասում էի հաց կեր։

Իզաբելը շարունակեց հաց ուտելը, երբ հեռախոսին հաղորդագրություն եկավ։

-Ո՞վ,- հարցրեց Իռենը։

-Լոռենսն է։

-Ի՞նչ է գրել։ Բարձր կարդա։

-Բարև Իզաբել։Գիտեմ, որ նեղացած ես ինձանից այն օրվա կատարվածի համար, բայց ճիշտ գտա, որ քեզ տեղեկացնեմ։ Էրիկը այսօր երեկոյան ժամը 5ին դուրս է գալու բանտից։ Հայրս ու հորեղբայրս ազատեցին Էրիկին։ Մտածեցի, որ դու պետք է իմանաս այդ մասին և գաս դիմավորես Էրիկին։

Իզաբելը արագ ոտքի կանգնեց և ասաց.

-Իռեն Էրիկը այսօր աղատ է արձակվում։

Իզաբելը շատ երջանիկ էր։ Իռենը և Իզաբելը գրկախառմվեցին  ու Իռենն ասաց.

-Ուրախ եմ քեզ համար։ Վերջապես հանգիստ գլուխդ բարձին կդնես։

-Իռեն վերջապես ես Էրիկին կգրկեմ ու կասեմ, որ նա հայր է դառնալու։

-Դե արագ պատրաստվի, որ գեղեցիկ լինես ձեր հանդիպմանը։

Իզաբելը արագ բարձրացավ ննջասենյակ։ Նա սկսեց տարբեր հագուստներ փորձել, իսկ Իռենն ասում էր լավ է թե չէ։

****

Արդեն ժամը 4.30 էր։ Իզաբելը տաքսով եկել և կանգնել էր բանտի դարպասների մոտ։ Նա նստել էր տաքսու մեջ և սպասում էի Էրիկին։
Իզաբելն անդադար նայում է ժամին և իրեն թվում էր, որ ժամանակը շատ դանդաղ է անցնում կամ էլ ուղղակի կանգ է առել։
Նրա սիրտն սկսեց շատ արագ խփել, երբ եկավ ժամը 5ը։

Բանտի դարպասները բացվեցին և Էրիկը դուրս եկավ այդտեղից։ Լոռենսը և Էրիկը սկսեցին գրկախառնվել։ Ժանը նույնպես այնտեղ էր։ Նա նույպես բարևեց և գրկախառնվեց Էրիկի հետ։ Իզաբելը դուրս եկավ տաքսուց և դեռ չէր հասցրել դուռը փակել, երբ նկատեց մի անծանոթ աղջկա, ով մոտեցավ Էրիկին և գրկախառնվեց նրա հետ։

Իզաբելի աչքեր արցունքով լցվեցին։ Նա արագ նստեց տաքսին և ասաց.

-Խնդրում եմ արագ գնանք այստեղից։

-Լավ։

Տաքսին գնաց բանտի մոտից։ Էրիկը Լոռենսին ասաց.

-Իզաբելին տեղյակ ես պահե՞լ, որ դուրս եմ գալիս։

-Հա։ Բայց պետք է նա եկած լիներ։

-Բայց փաստը մնում է այն, որ չի եկել։ Երևի դեռ չի ներել ինձ ու հիմա ուրախ է առանց  ինձ։

-Չէի ասի, մեր վերջին խոսակցության ժամանակ Իզաբելն ինձ ասաց, որ քեզ սիրում է ու կսպասի քեզ որքան պետք լինի։

Էրիկը ժպտաց և հարցրեց.

-Որտե՞ղ է մնում Իզաբելը։ Վստահ եմ, որ գյուղ չի գնացել։

-Չէ,դատից հետո էլ չի հանդիպել իր իբր ծնողների հետ։ Ընկերուհու հետ է մնում, իրենց վարձած տանը։ Բայց նապ արի գնանք տուն, մամադ տեսնի քեզ նոր հետո կգնաս Իզաբելի մոտ։

-Լավ գնացինք։

Նրանք բոլորով նստեցին Լոռենսի մեքենան և գնացին տուն։

Շարունակելի........։

56 страница12 сентября 2020, 23:12