Գլուխ 49
Դեպքից հետո անցել էր 2 ամիս։ Էրիկին այդպես էլ բաց չթողեցին։ Էրիկի հայրը Գերմանիայից վերադարձել էր, սակայն չէր կարողանում որդուն օգնել։Հորեղբայրը դեմ էր Էրիկին օգնելուն։ Իզաբելը շատ էր խնդրում Սոֆիին կամ Դանիելին բողոքը հետ վերցնել, սակայն ապարդյուն էր ամեն ինչ։ Լոռենսը Իզաբելի կողքին էր և փորձում էր ամեն կերպ ազատել Էրիկին բանտից։
Եկավ դատի օրը։ Բոլորը նստել էին դատարանում, իսկ Էրիկը մեղադրյալի աթոռին նստած նայում էր Իզաբելին և մտքում ասում.
-《Որքա՜ն հիմար էի ես, որ իմ կողքին հայտնված գանձին չէի նկատում։ Իզաբել, միայն թե իմանաս, թե որքան եմ քեզ կարոտում》։
Դատավորը ներս մտավ։ Բոլորը ոտքի կանգնեցին։ Սկսեց դատավարությունը։ Դատավարության ժամանակ Էրիկի դեմ խոսացողներից մեկը Ժանն էր։ Երևի հիմա զարմանում եք, որ Ֆիլիպը իր ընկերոջը դեմ է խոսում։ Բայց կյանքում լինում են և՛ լավ ընկերներ, և՛ վատ ընկերներ։
-Պատմեք ինչ գիտեք։
-Հարգելի դատավոր, հարգելի ընկերներ այս տղան' Էրիկը, իսկական մարդասպան է։ Նա մի անգամ սպանել է անծանոթ տղայի,միայն նրա համար, որ այդ տղան ցանկացել էր բռնաբարել իր տան աշխատակցուհիներից մեկին։
Այդ ժամանակ Իզաբելը ոտքի կանգնեց և բացականչեց.
-Ի՞նչ... Էրիկ ուրերմն դու ես ինձ փրկե՞լ։
Էրիկը ձայն չհանեց, իսկ դատավորն ասաց.
-Հարգելի քաղաքացի նստեք ձեր տեղը և ձայն չհանեք, հակառակ դեպքում դուրս կգաք դատարանի սենյակից։
Իզաբելը լռեց և նստեց իր տեղը և միայն կամաց արտաբերեց հետևյալ խոսքերը.
-Ինչի՞ համար։ Ինչի՞ համար քեզ գցեցիր կրակը իմ պատճառով։
-Շարունակեք,-ասաց դատավորը Ֆիլիպին։
-Հարգելի դատավոր, ես Էրիկի ընկերն եմ ու իրեն շատ լավ եմ ճանաչում։ Էրիկը անգամ Իզաբելի վրա գռազ է եկել, որ նրան անկողին կմտցնի։ Ու նա այդպես էլ արեց։ Հետո կրակեց մեր աչքի առաջ Դանիելին։
Իզաբելի աչքերը արցունքոտ էին, ամբողջությամբ կարմրել էին։
-Շնորհակալություն, զբաղեցրեք ձեր տեղը,-ասաց դատավորը,- ներս հրավիրեք մեղադրյալի մյուս ընկերոջը' Ժանին։
Ժանը ներս մտավ։ Դատավորն ասաց.
-Ներկայացեք։
-Ժան Մոռելյ, 27 տարեկան, քաղաք Փարիզից եմ։
-Պատմեք ինչ գիտեք Ֆիլիպի պատմած դեպքերի մասին։
Ժանը նայեց Էրիկին, հետո նայեց Ֆիլիպին։ Էրիկը մտքում ասաց.
-《Հիմա ինքն էլ իմ դեմ կխոսի։ Եթե Ֆիլիպը դավաճանեց ինձ ու մեր ընկերությանը, ուրեմն Ժանը նույմպես կդավաճանի》։
-Հարգելի դատավոր, հարգելի ներկաներ ես Էրիկի ընկերն եմ։ Նա երբեք էլ չի հավատացել, որ ես իրա հետ անկեղծ եմ, երբեք չի հավատացել, որ իմ ընկերություն անկեղծ է եղել։ Ես Էրիկին ոչ թե իմ ընկերն եմ համարում, այլ իմ եղբայրը։ Հա Էրիկը տաքարյուն է, շուտ է նյարդայնանում, բայց նա շատ լավ մարդ է ու ունի մաքուր սիրտ։ Տարիներ առաջ Էրիկի նշանածին մեքենայի տակ գցեցին և դրա մեղավորն է եղել Դանիելը։ Էրիկը կրակեց Դանիելի թևին, որպեսզի նա նույնպես ցավ զգա, ինչպես ինքն է ցավ զգացել, երբ տեսել է Մերիի անշնչացած մարմինը։
Էրիկը գռազ է եկել մեզ հետ, որ մեզանից ինչ որ մեկը օետք է Իզաբելի սիրտը գերի և անկողին մտցնի։ Բայց նա Իզաբելի անունը չտվեց, ուղղակի ով աֆաջինը մտներ Լոմի սրճարան, նա էլ կլիներ մեր զոհը։ Ու այդ ժամանակ Իզաբելը ներս մտավ, բայց Էրիկը չէր ուզում Իզաբելին ցավ պատճառեր։ Ու գիտեք թե ինչի, որովհետև Էրիկը Իզաբելին սիրում էր։ Որքան էլ նա չեղարկի այդ փաստը, եր ինքը սիրահարված է եղել Իզաբելին, մեկ է նրա աչքեր չեն ստի։ Իզաբել, դու հեյակապ աղջիկ ես ու հուսամ կներես մեզ' հիմարներիս, իսկ Էրիկը քեզ սիրում է։ Ու այն ժամանակ, որ քեզ ցանկանում էին բռնաբարել, Էրիկն է եկել և քեզ փրկել։
Իզաբելը ձայն չհանեց։ Էրիկը գլուխը կախել էր և ձայն չէր հանում։
Դատավորը դուրս եկավ։ 20 րոպե անց կրկին ներս մտավ և ասաց.
-Մարդ սպանելու, մահափորձ կատարելու և աղջկա պատվի հետ խաղալու համար Էրիկ Դյուռանին դատապարտել 3 տարի 4 ամիս ժամանակահատվածով։ Գործը համարում եմ փակված։
Էրիկի մայրը սկսեց լաց լինել։ Էրիկի ձեռքերին հագցրեցին ձեռնաշղթաներ և ցանկանում էին տանել, երբ լսվեց Իզաբելի ձայնը.
-Էրիկ։
Իզաբելը վաղեց դեպի Էրիկը և ասաց.
-Խնդրում եմ թսւյլ տվեք, գենո 1 րոպե հետը խոսեմ։ Էրիկ ինչի՞ համար իմ հետ այդպես վարվեցիր։
-Իզաբել կներես ինձ։
-Շնորհակալ եմ, որ այն անգամ ինձ փրկել ես, բայց չեմ կարող քեզ ներել, որովհետև դու իմ վրա գռազ ես եկել ու նաև իմ աչքի առաջ ցանկացել ես սպասել Դանիելին։
-Ներիր ինձ։ Մեր ամուսնության վկայականը կեղծ է եղել, այնպես որ ազատ ես։ Դու ավելի լավին ես արժանի։
Իզաբելը սկսեց լաց լինել։ Էրիկը ձեռքերով մաքրեց Իզաբելի արցունքները և ասաց.
-Մի լացի։ Ու խնդրում եմ ինձ միշտ լավով հիշի։
Էրիկի մայրը և հայրը եկան նրանց մոտ։ Էրիկը մորն ասաց.
-Մամ ջան մի լացի։ 3 տարին շուտ կանցնի։ Բոլորս էլ մի օր պատասխան ենք տալիս մեր կատարած մեղքերի համար։
-Տղաս։
-Պապ ջան քեզ լավ նայի։ Մամայիմ էլ ուշադիր կլինես։
-Տղես ես քեզ կազատեմ։
-Պետք չի պապ ջան, ես ուզում եմ պատասխան տամ իմ յատարած մեղքերի համար։
Էրիկին տարան։ Էրիկի մայրը նայեց Իզաբելին և ասաց.
-Ամեն ինչում դու ես մեղավոր։ Եթե դու չլինեիր հիմա իմ որդին իմ կողքին կլիներ, այլ ոչ թե ձեռնաշղթաներով ու հեռու ինձանից։
-Ես մեղավոր չեմ,- լացելով ասաց Իզաբելը։
-Մեղավոր ես։ Անբարոյականի մեկը, դու պետք է երջանիկ օր չտեսնես քո ողջ կյանքի ընթացքում։ Անիծում եմ քեզ։
Իզաբելը լացելով դուրս վազեց։ Նա դրսում մոտեցավ Սոֆիին և ասաց.
-Ատում եմ քեզ։ Դու մարդ չես։
-Իզաբել նորմալ խոսի մորդ հետ,- ասաց Նիկոլասը։
-Ինքը իմ մայրը չի։ Ու դու էլ իմ հայրը չես։ Ես կգտնեմ իմ հորը և վստահ եմ, որ նա ինձ կօգնի։ Ժամանակին լքել է ինձ ու մամային, բայց վստահ եմ, որ նա դրա պատճառն ունեցել է։ Ես Էրիկին կսպասե 3 տարի ու մենք նորից կմիանանք։ Իսկ դու Դանիել, ուղղակի տղա դարձի։ Համարյա 30 տարեկան ես, բայց 12 տարեկանի պելք ունես։
Դանիելը ցանկացավ Իզաբելին ապտակի, սակայն նրա ձեռքը բռնեց Լոռենսը և ասաց.
-Մյուս անգամ ձեռքերդ չերկարացնես, թե չէ պատահական կկետրվեն։
Ժանը ասաց.
-Իզաբել արի մեզ հետ։ Էրիկը մեր եղբայրն է եղել, ուրենն դու էլ մեր քույրն ես, մեր հարսիկը։
Ֆիլիպը եկավ նրանց մոտ և ասաց.
-Ժան ինչի՞ պաշտպանեցիր էրիկին։
Ժանը բռունցքով հարվածեց Ֆիլիպի դեմքին և ասաց.
-Դու դավաճան ես, ես էլ երբեք քեզ իմ ընկերը չեմ համարի։ Դու այսօր մեզ դավաճանեցիր, վաղն էլ քո մտերիմներին, քո ընտանիքին կդավաճանես։
