Գլուխ 48
-Աղջիկ ջան լսու՞մ ես ինձ։
Իզաբելը կամաց աչքերը բացեց և վախեցած հայացքով նայեց բժշկին։ Բժիշկը ուշադիր նայեց Իզաբելին և ասաց.
-Դու պետք է քեզ հանգիստ պահես։ Դու անգամ մի փոքր վախից ուշագնաց ես լինում։ Փորձի հաղթահարես վախերդ։
Իզաբելը ձայն չհանեց։ Նա միայն վախեցած հայացքով նայում էր բժշկին։
Բժիշկը ժպտաց և ասաց.
-Քո այս կարգավիճակում պետք չի ամեն փոքր բանի համար նյարդայնանաս կամ նեղվես։
-Այսի՞նքն,- դողոցող ձայնով հարցրեց Իզաբելը։
-Այսինքն այն, որ դու հղի ես։
-Ի՞նչ։ Դա հնարավոր չի,-արցունքներն աչքերին ասաց Իզաբելը։
-Ձեր ամուսինը միջանցքում է։ Ես պետք է այդ լուրի մասին իրեն էլ ասեմ։
-Խնդրում իրան չասեք, որ ես հղի եմ։
-Բայց...։
-Բժիշկ ջան ես ինքս հետո կասեմ։ Դուք հիմա իրան ոչինչ չասեք։
-Լավ։
Բժիշկը դուրս եկավ հիվանդասենյակից և Էրիկին մոտենալով ասաց.
-Կարող եք հանգիստ լինել։ Ձեր կնոջ մոտ ամեն ինչ կարգին է։
-Կարո՞ղ եմ կնոջս տեսնեմ։
-Իհարկե։
Էրիկը մտավ հիվանդասենյակ։ Իզաբելը հենց տեսավ Էրիկին վախից կուչ եկավ և լացելով ասաց.
-Մոտս չգաս։
-Իզաբել լսի ինձ։
-Չեմ ուզում լսեմ քեզ, գնա այստեղից։
-Իզաբել մի րոպե լռի և արի նորմալ խոսենք։
-Դու սպանել ես իմ եղբորը։ Ես չեմ ուզում քեզ հետ խոսեմ։
-Մի վախեցի, ես եղբորդ չեմ սպանել։
-Դու կրակել ես իմ եղբոր վրա։
-Հա կրակել եմ։ Ես չեմ զղջում, որ կրակել եմ, միայն զղջում եմ, որ չսպանեցի։ Ու միան քեզ համար է, որ նա հիմա ողջ է։
-Ձայնդ կտրի հրեշի մեկը,-գոռալով ասաց Իզաբելը։
Այդ պահին հիվանդասենյակի դուռը բացվեց և ներս մտան Սոֆին և Նիկոլասը։
-Մա՞մ,պապա՞։
-Դու դեռ համարձակություն ունես մեզ քո ծնողները համարես,- զայրացած ասաց Սոֆին։
-Մամ ինչի՞ ես այդպես խոսում ինձ հետ։
-Ձայնդ կտրի հիմար աղջիկ։
-Էյ....էյ չհամարձակվեք կնոջս վիրավորեք։
-Դու ընդհանրապես սուս մնա այ մարդասպան։ Հիմա ոստիկանությունը կգա և ես քեզ դատի եմ տալու, որ իմ տղայի վրա կրակել ես։
-Տիկին մի հատ քեզ հավաքի։
-Մամ դա պատահական է եղել։ Էրիկը չէր ցանկանում կրակել Դանիելին։
-Ձայն կտրի՛ հիմար աղջիկ։ Ես եմ մեղավոր, որ ծնողներիդ մահից հետո քեզ քնելու տեղ տվեցի։ Ես ու ամուսինս ենք մեղավոր, որ հիմա քո կեզուն 10մետր է դարձել։
-Պահե՞լ եք։ Տիկին Սոֆա դուք ինձ երբեք էլ չեք պահել։ Դուք երբեք էլ ինձ չեք սիրել։ Ես ձեզ միշտ մամայով ու պապայով եմ դիմել, բայց հասկանում եմ, որ սխալ էի անում։ Դուա իմ մանկություն խորտակել եք։ Մի մոռացեք, թե ինչքան էիք ինձ տանջում։ Դուք անգամ ինձ արգելում էիք բակում խաղալ։ Մորս մահից հետո դուք ուզղակի ինձ ատում եք։ Իսկ դու' իբր հայր ես համարվում, բայց դու անգամ քո եղբդր աղջկան չկարողացար նորմալ պահես, դու անգամ քո սեփական որդուն չէիր կարողանում դաստիրակել։ Դու անգամ քո կնոջ վրա չես կարողանում ձայն բարձրացնես կամ դեմ գնաս քո կնոջ ասածներին։ Ու այդ ամենը նրա համար, որ դու շատ թույլ տղամարդ ես։
-Դա էլ քո շնորհակալությու՞նն է, որ քեզ հաց ու տանիք ենք տվել,- զայրացած ասաց Նիկոլասը։
Էրիկը բռումցքով պատին հարվածեց և գոռալով ասաց.
-Ես շատ լավ գիտեմ, թե դուք ինչպիսի մարդիկ եք։ Հիմա դուրս եկեք ու մոռացեք, որ Իզաբել անունով աղջիկ եք ճանաչում։ Դուք ոտքերս օետք է ընկնեք, որ ձեր մարդասպան որդուն չեմ սպանել։
-Իմ որդին մարդասպան չի։
-Տիկին ջան մարդասպան է, ինքը սպանել է իմ նշանածին։ Ու դրա համար ինքը պետք է պատասխան տար։ Ես կսպանեի դրան, եթե Իզաբելը իմ առաջ չչոքեր ու չխնդրեր, որ չսպանեմ այդ մարդասպանին։ Ես չեմ ուզում էլ ձեռքերս արյունոտեմ։ Գնացեք ու մոռացեք, որ Իզաբել անունով մարդ եք ճանաչում։
Այդ պահին ոստիկանությունը մտավ հիվանդասենյակ։ Սոֆին ասաց.
-Վերջապես եկաք։ Եկեք և ձերբակալեք այս մարդասպանին։
-Նորից դու տղա ջան։ Մի քանի օր առաջ մարդ սպանելու համար հայտնվեցիր ոստիկանությունում, հիմա էլ մահափորձ ես կատարել,-ասաց ոստիկաններից մեկը։
Ոստիկանները մոտեցան Էրիկին և Էրիկի ձեռքերին հագցրեցին ձեռնաշղթաներ։ Էրիկը նայեց Իզաբելին և ասաց.
-Կներես ինձ։
Իզաբելը արագ ոտքի կանգնեց և լացելով ասաց.
-Մի տարեք Էրիկին։ Ինքը մեղավոր չի։ Մամ խնդրում եմ բողոքդ հետ վերցրա։
Ոստիկանները Էրիկի հետ դուրս եկան հիվանդասենյակից։ Հիվանդասենյակից դուրս եկան նաև Սոֆին և Նիկոլասը։ Հիվանդասենյակի դիմաց հանդիպեցին Լոռենսին։ Լոռենսն ասաց.
-Էրիկ։
-Լոռենս Իզաբելին լավ կնայես։
Էրիկին տարան։ Լոռենսը մտավ հիվանդասենյակ։ Իզաբելը չոքել էր գետնին ու լաց էր լինում։ Լոռենսը մոտեցավ Իզաբելին և ասաց.
-Իզաբել։
-Լոռենս ես ի՞նչ վատ բան եմ արել, որ ինձ ոչ մեկ չի սիրում։ Հայրս լքել է ինձ ու մամայիս։ Մամաս մահացել է։ Հորեղբայրս իր ընտանիքով իմ կյանքը դժողքի են վերածել։ Ես ամուսնացա մի տղայի հետ ում ես սիրում եմ, իսկ ինքը ինձանից վրեժ էր լուծում։ Ու՞մ եմ ես պետք։
-Իզաբել արի պառկի։ Մի փոքր հանգստացի։ Ես քո կողքին եմ և ես քեզ հետ կլինեմ այնքան ժամանակ որքան դու ցանկանաս։
-Շնորհակալ եմ Լոռենս ջան։ Բայց դու կօգնե՞ս Էրիկին դուրս գալ բանտից։
-Չեմ խոստանում, բայց իմ ուժերի չափով կանեմ ամեն ինչ։
