53 страница9 сентября 2020, 22:54

Գլուխ 47

-Այ մարդ Դանիելը տանը չի։

-Հա կարող է ուղղակի դուրս է եկել։

-Եա մտա Դանիելի ննջասենյակ ու անկողինը հավաքված էր։ այնպիսի տպավորությում էր, որ նա գիշերը տանը չի եղել։ Դու շատ լավ գիտես, որ մեր տղան երբեք անկողինը չի հավաքում։ Փոքրուց էլ նա մի քիչ թափթփցած է եղել։

-Սոֆի, մեր տղան մեծ է ևկարող է տանը չգիշերի։

-Ճիշտ ես, բայց ես շատ անհանգիստ եմ։ Սիրտս տեղից դուրսա գալիս։

Սոֆին և Նիկոլասը սկսեցին նախաճաշել։

****

Իզաբելը կանգնել էր գերեզման տանող ճանապարհի վրա և անընդհատ զանգում էր Էրիկին։
Սակայն Էրիկը չէր պատասխանում։

Իզաբելը լաց լինելով ինքն իրեն ասաց.

-Էրիկ, եթե եղբորս ինչ որ բան լինի, ես խոստանում եմ, որ երբեք չեմ ների քեզ։ Տեր իմ Աստված խնդրում եմ չթողնես, որ Էրիկը վնասի Դանիելին։ Չնայած Դանիելը իմ հարազատ եղբայրը չի, բայց փոքրուց միասին ենք մեծացել և նա ինձ համար շատ թանգ է։

Հանկարծ հեռվից երևաց սև BMW։ Մեքենան կանգնեց Իզաբելին մոտ և մեջից դուրս եկավ Լոռենսը։ Նա մոտեցավ Իզաբելին և հարցրեց.

-Ի՞նչ է եղել։ Իզաբել ի՞նչ ես անում գերեզմաններում։

Իզաբելը սկսեց բարձր լացել և գրկախառնվեց Լոռենսի հետ։ Լոռենսը խառնված հարցրեց.

-Իզաբել ի՞նչ է եղել։

Իզաբելը լաց լինելով ասաց.

-Խնդրում եմ գտիր Էրիկին։ Ես զանգում եմ, բայց չի պատասխանում իմ զանգերին։ Չգիտեմ ընկերներին զանգի, նրանք կիմանան թե որտեղ է Էրիկը։ Ես չեմ ուզում, որ 'րիկը սպանի իմ եղբորը։

-Ի՞նչ։ Էրիկը ինչի՞ պետք է սպանի եղբորդ։ Հիմա խորը շունչ քաշի ու պատմի ինձ ամեն ինչ։ Ես խոստանում եմ կօգնեմ քեզ։

Իզաբելը սկսեց պատմել ամեն ինչ։ Լռենսը հեռախոսը վերցրեց մեքենայի մեջից և սկսեց զանգել Էրիկին, սակայն Էրիկը չէր պատասխանում նրա զանգերին։ Լոռենսը սկսեց զանգել Ֆիլիպին և Ժանին։ Սակայն նրանցից ոչ մեկ չէր պատասխանում հեռախոսազանգին։ Լոռենսը սկսեց զանգահարել Դանիելին, սակայն նրա հեռախոսն անջատված էր։  Մինչ Լոռենսը փորձում էր որևէ մեկի հետ կապ հաստատել, Իզաբելի հեռախոսին հաղորդագրություն եկավ անծանոթ համարից։ Հաղորդագրության մեջ գրված էր հասցե և հետևյալ տողերը.

-Արագ արի։ Եղբորդ փրկի։

Իզաբելը հաղորդագրությունը ցույց տվեց Լոռենսին։ Նրանք միասին նստեցին մեքենան և ուղևորվեցին հաղորդագրության մեջ նշված հասցեով։

Այդ ընթացքում Էրիկը արդեն քանդված շինության առաջ էր կանգնած։ Նրան մոտեցան Ժանը և Ֆիլիպը.

-Ներսու՞մ է Դանիելը,- հարցրեց Էրիկը։

-Հա,- ասաց Ֆիլիպը։

-Էրիկ մի բան անելուց առաջ լավ մտածի։ Հիշի, որ նա քո կնոջ  եղբայրն է։  Ինչ էլ արած լինի, հիշի , որ եե սպանես այդ տղային, ապա մեծ ցավ կպատճառես կնոջդ։

-Վերջ տուր։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Ինքը պետք է պատասխան տա Մարիի սպանության համար։ Ես արյունը արյունով  եմ վրեժ լուծում։ Ինձ ոչ մեկ հետաքրքիր չեն։

-Լավ մտածի։ Ես միայն ցանկացա քեզ խորհուրդ տամ։

-Ինձ ոչ մեկի խորհուրդը պետք չի,- կոպիտ պատասխանեց Էրիկը։

Էրիկը մտավ քանդված շինություն։ Նա մոտեցավ աթոռից կապված Դանիելին։ Նա պարկը հանեց Դանիելի գլխից և մի բաժակ ջուրը շփեց նրա դեմքին։ Դանիելը աչքերը բացեց և ասաց.

-Բաց թողեք ինձ։ Էրի՞կ։ Էրիկ այս ի՞նչ կապիկություն է։ Ինչի՞ եք ինձ այստեղ բերել ու կապել աթոռից։

-Հիմա կիմանաս,- ասաց Էրիկը և գրպանից հանեց Մարիի լուսանկարը ու շարունակեց,- ճանաչու՞մ ես։

Դանիելը ուշադիր նայեց Էրիկին և հիշեց ավտովթարը։ Նա ասաց.

-Ճանաչում եմ, բայց քեզ որտեղի՞ց այդ աղջկա լուսանկարը։

-Այդ աղջիկը իմ նշանածն էր, որին դու սպանել ես։

-Ի՞նչ։ Դա դժբախտ պատահար էր։ Ես մեղավոր չէի։

-Դժբախտ պատահա՞ր։ Վա՞տ ես դու։ Դու սպանել ես իմ սիրած աղջկան։ Դու սպանել ես նրան մեր հարսանիքի նախորդ օրը։ Դրա համար էլ դու հիմա պատասխան կտաս քո արարքի համար։

-Էրիկ, ես երդվում եմ, որ դա դժբախտ պատահար էր։ Ես անգամ չէի իմացել, որ մարդ եմ գցել մեքենայի տակ։ Առավոտյան, երբ ոստիկանությունը եկավ մեր տուն, այդ ժամանակ էլ ես իմացա, որ մարդ եմ գցել մեքենայի մեջ։ Ես շատ եմ զղջում։ Բայց եթե այդ աղջիկ քո նշանածն էր ու դու հիմա ինձ ուզում ես սպանես կամ չգիտեմ ինչ անես, ապա դա նշանակում է, որ Իզաբելին էլ ես օգտագործել քո վրեժի համար։

-Ոիղեղդ լավ աշխատում է։ Շատ ճիշտ հասկացար։ Իզաբելը ինձ համար ուղղակի խաղալիք էր, ով ինձ կմոտեցներ իմ վրեժին։ Բայց ասեմ, այստեղ միայն Իզաբելն է տուժում։

-Էրիկ խնդրում եմ քրոջս ոչինչ չանես։ Ինքը քեզ սիրում է։ Ամեն անգամ, երբ քո մասին էր խոսում, նրա աչքերը միշտ փայլում էին, իսկ դեմքի վրա հայտնվում էր ժպիտ։ Նրա ամեն երկրորդ բառը քո անունն էր։ Ես չեմ ուզում, որ Իզաբելը ցավ ապրի։ Ինքը շատ դժվար է տանում ցավը կամ ինչ որ մեկի կորուստը։

-Ձենդ կտրի։ Ավելի շուտ վերջին ցանկությունդ հայտնի։

Էրիկը վերարկուի ծոցագրպանից հանեց ատրճանակը և պահեց Դանիելի գլխին։ Այդ պահին լսվեց իզաբելի ձայնը.

-Էրիկ չանես նման բան։

Էրիկը նայեց մուտքի կողմ և տեսավ Իզաբելին և Լոռենսին միասին.

-Ի՞նչ ես անում այստեղ,-գոռալով ասաց Էրիկը։

-Էրիկ գժվե՞լ ես։ Ատրճանակդ հեռու տար այդ տղայի գլխից,- ասաց Լոռեսնը,- դեռ ինչքա՞ն  պետք է մարդկային կյանքեր խլես, որ սիրտդ հովանա։

-Լոռենս Իզաբելին վերցրու և գնացեք այստեղից։ Ես այսօր կլուծեմ իմ վրեժը։Իմ վրեժը լուծելու եմ մեղավորի արյունով։ Արյունն արյամբ են վրեժ լուծում։

-Էրիկ խնդրում եմ բաց թող եղբորս։ Ինձ սպանի, բայց խնդրում եմ իրան մի վնասի,-լաց լինելով սկսեց խնդրել Իզաբելը։

-Քեզ սպանե՞մ։ Չէ Իզաբել ջան, ես քեզ չեմ սպանելու։ Դու մնալու ես ու զգալու ես այն ցավը, որը ես եմ զգացել այս 3 տարիների ընթացքում։ Դու էլ ես եղել այդ օրը մեքենայի մեջ ու դրա համար էլ դու էլ եղբորդ հետ պատասխան կտաս իմ սիրած աղջկան սպանելու համար։

-Էրիկ հա մենք մեղավոր ենք։ Բայց մի սպանի եղբորս։

-Իզաբել գնա այստեղից,-ասաց Դանիելը։

-Չէ, ես ոչ մի տեղ չեմ գնալու։  Ինչի ես քեզ դրել հերոսի տեղ։ Հա մենք մարդ ենք սպանել, բայց դու դրա մեջ մեղավոր չես։ Ասացին չէ, որ այդ աղջիկ խմած է եղել։

-Քուրս գնա ու մամային ու պապային լավ կնայես։

-Իրանք իմ ծնողները չեն։ Իրանք երբեք ինձ չեն սիրել։ Միայն դու ես ինձ սիրել ու խնամել։ Երբ կոշիկ չեմ ունեցել, դու ես խնդրել հոպարին ու հարսիկին, որ քեզ գումար տան։ Իսկ դքւ այդ գումարով ինձ համար կոշիկ ես առել։ Երբ ես կորցրեցի ծնողներիս, միայն դու էիր իմ կողքին իմ ձեռքը բռնել։
Հիմա ուզում ես, որ ես գնամ ու քեզ թողնեմ այս հրեշի հետ։ Ես քեզ մենակ չեմ թողնի։ Ավելի լավ է ինձ սպանի, քան քեզ։

Էրիկը ոշադիր լսում էր Իզաբելին և մտքում ինքն իրեն ասաց.

-《Ո՞նց, Իզաբելը ծնողներ չունի՞։ Նա ո՞րբ է ու Դանիելի հետ կապ չունի՞》։

Իզաբելը  չոքեց Էրիկի առաջ և սկսեց լաց լինելով խնդրել.

-Խնդրում եմ Էրիկ մի վնասի իմ եղբորը։ Ինքնա միակ իմ հարազատը։ Ինքը ի ձ համար ամեն ինչա։ Ես չեմ ուզում կորցնեմ իրան։ Խնդրում եմ մի վնասի իրան։

-Իզաբել բեր կաց ու քեզ մի ցածրացրա իրանց մոտ,- ասաց Դանիելը։

-Դու հիմա չոքել ես ու խնդրում ես, որ չսպանեմ, իսկ նույն բանը ինքը կանե՞ր։ Ինքը անգամ քեզ մենակ թողեց հիվանդանոցում, երբ դու իրա օգնության կարիքն ունեիր։ Ես եմ տեսել, թե ինչպես նա երկու օր եկավ հիվանդանոց, իսկ հետո այլևս չէր գալիս։ Դու իրա համար մեկ ես։ Անգամ մայրդ քեզ վաճառեց։ Նա որոշակի գումար ուղեց, որ իր համաձայնությունը տա, որ մենք կարողանանք ամուսնանանք։ Հիմա դու չոքել ես իմ առաջ ու խնդրում ես, քր խնայեմ  սրա կյանքը։

-Ես ամեն ինչ գիտեմ։ Գիտեմ, քր նայրս վաճառել է ինձ, բայց նա իմ մայրը չի։ Ես խնդրում եմ քեզ ուղղակի մի թող, որ ցավ ապրեմ։

-Կներես, բայց ինքը պետք է պատասխան տա իմ նշանածին սպանելու համար,-ասաց Էրիկը և ցանկացավ կրակի։

Այդ ժամանակ Իզաբելը գոռաց.

-Չէէէէէ։

Էրիկը կրակեց Դանիելի թևին։

Իզաբելը ուշագնաց եղավ։ Էրիկը ատրճանակը գցեց և մոտեցավ Իզաբելին ու սկսեց գոռալով ասել.

-Իզաբե՜լ...Իզաբե՜լ... աչքերդ բացի։

Սակայն Իզաբելը աչքերը չէր բացում։ Նա շատ թույլ էր շնչում։ Լոռենսին  Ֆիլիպը բռնել էր, որ չխանգարեր Էրիկին։ Այս ժամանակ Էրիկն ասաց.

-Սրան ազատ արձակեք, իսկ ես Իզաբելին կտանեմ հիվանդանոց։

Էրիկը գրկեց Իզաբելին և ցանկանում էր դուրս գալ շինությունից, երբ Դանիելը գոռալով ասաց.

-Ինքը բարձր ձայներից վախենում է։ Նա եթե մի փոքր վախ է զգում, շոկի մեջ է ընկնում։ Եթե քրոջս մի բան լինի ես եմ քեզ սպանելու։

Էրիկը արահ դուրս եկավ քանդված շինությունից։ Նա Իզաբելին դրեց մեքենան և քշեց դեպի հօվանդանոց։

Ժանը թաշկինակով կապեց Դանիելը թևը և ասաց.

-Պետք է հիվանդանոց գնանք։

Նրանք Դանիելին տարան հիվանդանոց։ Լոռենսը իր մեքենայով գնաց Էրիկի մեքենայի հետևից։

53 страница9 сентября 2020, 22:54