Գլուխ 46
Էրիկը մեքենան կանգնեցրեց գերեզմանների մոտ գտնվող քանդված շինության մոտ։
-Էրիկ ինչի՞ ենք եկել գերեզմաններ։
Էրիկը ձայն չհանեց։ Նա դուրս եկավ մեքենայից և մոտեցավ Իզաբելի կողմի մեքենայի դռան մոտ ու բացելով դուռը ասաց.
-Իջի՛։
-Էրիկ ինչի՞ ենք գերեզմաններ եկել։
-Աղջիկ ջան չես հասկանու՞մ, որ ասում եմ իջի։
Իզաբելը իջավ մեքենայից։Էրիկը ուժեղ փակեց մեքենայի դուռը, որ բարձր դմփոց լսվեց։
Էրիկը բռնեց Իզաբելի ձեռքի դաստակից և քայլեց դեպի Մարիի գերեզմանաքարի մոտ։
Հասնելով Իզաբելի գերեզմանին Էրիկը նայեց Իզաբելին և ասաց.
-Ծանոթացի, նշանալս է ' Մարիս
Իզաբելը զարմացած նայեց Էրիկին և նրա աչքերի մեջ արցունքներ հայտնվեցին։ Իզաբելը զարմացած և միևնույն ժամանակ տխուր ձայնով հարցրեց.
-Նա մահացե՞լ է։
-Չի մահացել,սպանել են։
-Ո՞վ։
Էրիկը Իզաբելին զայրացած հայացքով նայեց և ասաց.
-Քո ընտանիքը։
-Ի՞նչ ես խոսում։ Հասկանու՞մ ես, թե ի՞նչ ես խոսում։
-Ես ծատ լավ հասկանում եմ ու իմ սիրած աղջկան, իմ կյանքի իմաստին, իմ չքնաղ նշանածին սպանելա քո եղբայրը' Դանիելը։ Ու գիտես մեր ամուսնության նախորդ օրը' գիշերը։
-Էրիկ վերջ տուր։ Դու հիմա անիմաստ մեղադրում ես Դանիելին։ Դանիելը ընդունակ չի մարդ սպանելու։
-Մեքենայի տակ է գցել։
Այդ ժամանակ Իզաբելը լռեց և հիշեց.
3տարի առաջ։ Սեպտեմբերի 3։
-Իզաբել ինչի՞ դասի չգնացիր այսօր,- հարցրեց Դանիելը։
-Ուղղակի որոշեցի այսօր մնամ տանը։
-Դե, որ այդպես է, ուրեմն արի գնանք գյուղով քայլելու։
-Այս ժամի՞ն։ Գիշերը ժամը 12ն է։
-Գիտեմ։ Դրա համար արի մեքենայով գնանք։
-Համաձայն եմ։
Իզաբելը և Դանիելը նստեցին Դանիելի մեքենան և սկսեցին գյուղով մեկ շրջելը։
Մոտ 30 րոպե շրջելուց հետո, նրանք ուղղությունը փոխեցին դեպի քաղաք տանող ճանապարհ։
Դանիելը անըդնհատ մեքենայի արագությունը ավելացնում էր։
-Դանի խնդրում եմ կամաց քշի։
-Ինչի՞ քուրս, մենակ չասես թե վախենում ես։
-Հա, վախենում եմ։
Իզաբելը փակեց աչքերը։
Դանիելը նայեց Իզաբելին և ասաց.
-Լավ-լավ կամաց կքշեմ։
Այդ պահին մեքենայով ինչ-որ մի բան խփեցին։ Դանիելը միանգամից կանգնեցրեց մեքենան։ Այդ ժամանակ Իզաբելը գլխով հարվածեց դիմացի դիմապակուն և ուշագնաց եղավ։
-Քու՞րս։
Սակայն Իզաբելը լուռ էր։ Նրա ճակատային հատվածից սկսեց արյուն հոսել։
Դանիեը արագ քշեց մեքենան և գնաց հիվանդանոց։ Այնտեղ հիվանդանոցում ասացին, որ Իզաբելը ուշագնաց է եղել վախից։
Առավոտյան ոստիկանությունը եկավ նրանց տուն և ձերբակալեցին Դանիելին սպանության մեջ կասկածելով։
Ոստիկանությունում պարզ դարձավ, որ գիշերը Դանիելը մեքենայի տակ ջահել աղջկա է գցել և սպանել։ Ոստիկանությունում ցույց տվեցին այդ աղջկա լուսանկարը։
Դանիելը սկսեց տանջվել։ Նա իրեն մեղավոր էր զգում։
Դատի ժամանակ Դանիելը Իզաբելին ցույց տվեց աղջկա լուսանկարը և խնդրեց, որ Իզաբելը գտնի նրա հարազատներին և ներողութկուն խնդրի։ Դանիելին դատեցին 3 տարով, իսկ Իզաբելը իմացավ, որ այդ աղջիկը ծնողներ չուներ։ Ավել տեղեկություն նա չիմացավ։
-Ինչի՞ լռեցիր,-զայրացած հարցրեց Էրիկը։
-Էրիկ նա քո նշանածն է եղե՞լ։
-Դժվար է հասկանալը, որ հա ինոը իմ նշանածն էր։
-Էրիկ այդ դեպքը դժբախտ պատահար է եղել։ Ես ցավում եմ։
-Ցավու՞մ ես,-ասաց Էրիկը և սկսեց բարձր ծիծաղել։
Նա բռնեց Իզաբելի աջ ձեռքը և մոտեցրեց իր կրծքին։ Նա Իզաբելի ձեռքի ափը մոտեցրեց սրտին մոտ և ասաց.
-Իսկ դու գիտե՞ս, թե որքան ցավ եմ ապրել ես։ Գիտե՞ս թե ինչքան եմ տանջվել։ Չնայած դոյ որտեղից իմանաս, թե ինչ է նշանակում թանկ մարդու կորցնելը։ Ոչինչ, այսօր կիմանաս, թե դա ինչ մեծ ցավ է։
-Էրիկ ի՞նչ նկատի ունես։
-Մեղավորները պետք է պատասխան տան։
-Էրիկ Դանիելը մեղավոր չի։
Էրիկը ոչինչ չասեց։ Նա արագ քայլերով գնաց դեպի մեքենան։ Նա նստեց մեքենան և քշեց զոհի մոտ։ Իզաբելը չհասցրեց Էրիկի հետևից։ Նա արագ հեռախոսը հանեց գրպանից և զանգահարեց Լոռենսին.
-Լոռե՞նս ,- լաց լինելով ասաց Իզաբելը։
-Ի՞նչ է եղել ։ Ինչի՞ ես լացում։ Որտե՞ղ ես։
-Խնդրում եմ կգա՞ս իմ հետևից։
-Տեղդ ասա։
-Գերեզմաններում եմ։
-Հիմա կգամ։ Տեղ չգնաս։
Լոռենսը գնաց գերեզմաններ։
