Գլուխ 45
Գիշեր էր։ Սև մեքենան կանգնած էր Նիկոլաս Վիառդոյի տան բակում։ Մեքենայի մեջ նստած էին 4 առնակամ տղաներ, որոնց դեմքները փակված էր հատուկ դիմակներով։ Նրանց մեջ էին Ֆիլիպը և Ժանը։Մոտ մեկ ժամ տևեց դաժան լռությունը։ Այդ լռությունը խախտեց Ֆիլիպը.
-Այսպես արդեն անհնար է։ Մեկս պետք է այդ Դանիելին դուրս բերենք։
-Հա բայց ո՞նց,- հարցրեց տղաներից մեկը։
-Չգիտեմ։ Ժան դու ի՞նչ կասես։
-Ես միայն այն կասեմ, որ սա իմ վերջին վատ գործն է։ Ես լվանալու եմ ձեռքերս և հեռու մնամ մարդկանց առևանգելուց և սպանելուց։
-Հասկանում եմ քեզ։ Ես էլ եմ այդպես անելու։ Բայց դե կրվել ենք գռազը, ուրեմն պետք է կատարենք թագավոր Էրիկի ցանկությունը։
-Ինչի՞ ես հեգնանքով խոսում։ Ֆիլիպ ես միշտ էլ զգացել եմ, որ դու Էրիկին քո ընկերը չես համարում։ Դու միայն ձևացնում ես թե մեր ընկերն ես, բայց իրականում դու քեզ մեզանից հեռու ես պահում։
-Թեման փակի էլի։ Ես Էրիկին իմ ընկերն եմ համարում։
-Դե ավելի լավ։
-Տղեք նայեք դարպասների մոտ։ Մի տղա է դուրս գալիս։ Ինքնա՞։
Ֆիլիպը և Ժանը նայեցին դարպասի կողմը և միասին ասացին.
-Հա՛, ինքնա։ Վերջ պատրաստվեք, պետք է բռնենք զոհին։
Տղաները դուրս եկան և շրջապատեցին Դանիելին։ Դանիելը այդ ժամանակ հետախոսով էր խոսում։ Նա զրուցում էր Իռենի հետ։
-Իռեն ես քեզ հիմա կզանգեմ,- ասաց Դանիելը և հեռախոսը զանգը չանջատած դրեց գրպանը։
-Դանի՞.... ։
-Ո՞վ եք։ Ի՞նչ եք ուզում,- վախեցած հարցրեց Դանիելը։
Տղաները առանց ձայն հանելու հարձակվեցին Դանիելի վրա և սկսեցին մի քանի հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր հատվածներին։
Ֆիլիպը բռունցքով հարվածեց Դանիելի գլխին։ Դանիելի գլուխը սկսեց ֆռալ և նա ընկավ գետնին։ Տղաները Դանիելին դրեցին մեքենան և տարան։
Այդքան ժամանակ Իռենը լսում էր ծեծկռտուքի ձայները։ Նա անջատեց հեռախոսը և ասաց.
-Չեմ հասկանում ի՞նչ կատարվեց։
Նա փորձեց նորից զանգահարի Դանիելին, բայց Դանիելը չէր պատասխանում։ Ֆիլիպը Դանիելի գրպանից հանեց հեռախոսը և անջատեց այն։
-Անջատեցի՞ր հեռախոսը,- հարցրեց Ժանը։
-Հա։ Պետք չի, որ ինչ որ մեկը իմանա Դանիելի առևանգման մասին։
-Հուսանք Էրիկը դաժան չի գտնվի ու չի սպանի Դանիելին,-ասաց Ժանը։
-Տեսնենք։ Մեզանից գնումա, որ զոհին դնենք զոհասեղանին, իսկ մնացածը արդեն Էրիկի խնդիրն է։
Էրիկը նստել էր հատակին' բազմոցի կողքին, որ պառկած էր Իզաբելը։ Ֆիլիպը զանգեց էրիկին։ Էրիկը դուրս եկավ բակ և պատասխանեց հեռախոսազանգին.
-Ասա Ֆիլիպ։
-Զոհը պատրաստ է։ Մենք հասնում ենք քանդված շինություն։
-Լավ։ Ես առավոտյան կգամ։
-Լավ։ Ուրեմն մենք կհետևենք զոհին, մինչև դու գաս։
-Լավ։ Ուշադիր կլինեք, որ չփախչի Դանիելը,- ասաց Էրիկը և անջատեց հեռախոսը։
Էրիկը հեռախոսը դրեց գրպանը։ Նա տուն մտավ և նայելով Իզաբելին ասաց.
-Դու ինձ երբեք չես ների, եթե իմանաս քեզ հետ ամուսնանալու պատճառը։ Դու ինձ երբեք չես ների, եթե իմանաս, որ եղբորդ պետքա սպանեմ։ Ես էլ 3 տարի է չեմ ներում քո եղբորը, իմ սիրած աղջկան սպանելու համար։
Էրիկը մտավ մառան։ Նա վերցրեց մի շիշ կոնյակ և սկսեց խմել այն։
Ամբողջ գիշեր Էրիկը խմեց։ Միայն առավոտյան նա քնեց մառանում' գետնին նստած։ Էրիկի շուրջ բոլորը ալկոհոլային խմիչքների դատարկ շշեր էին։
****
Արդեն առավոտ էր։ Իզաբելը արթնացավ։ Նա դուրս եկավ դուրս բակ և զարմացած ասաց.
-Էրիկի մեքնան է։ Նա տուն է եկե՞լ։ Այդ ե՞րբ է վերադարձել, որ ես չեմ նկատել։
Իզաբելը արագ մտավ տուն և բարձրացավ Էրիկի ննջասենյակ։ Մտնելով ննջասենյակ զարմացած ասաց.
-Ննջասենյակում չի։
Իզաբելը սկսեց փնտրել Էրիկին։ Նա սկսզբում լոգասենյակներում նայեց, սակայն չգտավ Էրիկին։
Հետո գնաց իր ննջասենյակ, բայց կրկին չգտավ Էրիկին։ Իզաբելը սկսեց տան բելոր սենյակները նայել, սակայն եչ մի տեղ չկար Էրիկը։
-Չեմ հասկանում, որտե՞ղ է Էրիկը։
Իզաբելը մոտեցավ միջանցքի ծայրամասում գտնվող մմջասենյակի դռան մոտ։
-Էրիկը ինձ արգելել է մտնել այս ննջասենյակ, բայց ես պետք է մտնեմ։ Հնարավոր է, որ Էրիկը այստեղ լինի։
Իզաբելը դուռը բացեց և ներս մտավ։ Նա մտնելով ներս շատ զարմացավ։
Ամբողջ ննջասենյակի պատերի վրա կպցրած էին գեղեցիկ աղջկա լուսանկարներ' մեծ և փոքր։ Ննջասենյակում դրված էին նաև դիմանկարներ։ Իզաբելը սկսեց նայել լուսանկարները և դիմանկարները։ Լուսանկարների մեջ կային աղջկա և էրիկի միասին նկարները։ Իզաբելին շատ զարմացրեց դիմանկարները։ Դիմանկարների մեջ մեծ մասը գերակշռում էր Էրիկի նկարները։
Իզաբելը մոտեցավ դիմանկարներից մեկի մոտ և կարդաց դիմանկարի ներքևի աջ անկյունում գրված տողը.
-Էրիկին իր սիրելի նշանածից' Մարիից։
Իզաբելը ասաց.
-Էրիկը նշանված է եղե՞լ։ Ինչի՞ ինձ այդ մասին չէր ասում։ Բայց այս աղջկա դեմքը շատ ծանոթ է ինձ։ Բայց չեմ կարողանում հիշել, թե որտեղ և երբ եմ տեսել այս աղջկան։
Այդ պահին լսվեց Էրիկի ձայնը.
-Ի՞նչ ես անում այստեղ։
Իզաբելը վախեցած շրջվեց դեպի Էրիկը և ասաց.
-Ես...։
-Այդ ինչքան ես երես առել, որ իմ խոսքի վրայով անցել ես ու մտել ես այս ննջասենյակ։
-Ես ուղղակի քեզ էի փնտրում։
-Ձենդ կտրի՛,- գոռալով ասաց Էրիկը,- դու շատ սխալ ես արել, որ մտել ես այս ննջասենյակ։ Դուրս արի՛ ննջասենյակից։
-Էրիկ ո՞վ է եղել այս աղջիկը ու ինչու՞ ինձ չէիր ասում, որ դու ժամանակին նշանված ես եղել։
Էրիկը զայրացած մոտեցավ Իզաբելին և ուժեղ բռնեց նրա ձեռքերի բազուկներից ու գեռալով ասաց.
-Հա ես նշանված եմ եղել ու ինձանից խլել են իմ երջանկությունը։ Դու չես հիշու՞մ այս աղջկան։
-Չէ, չեն հիշում։ Եթե հիշեի, ես քեզ չէի հարցնի իրա մասին։ Էրիկ ցավեցնում ես, խնդրում եմ բաց թող։
-Իսկ դու գիտե՞ս, թե որքան ցավոտ է ինձ համար։ Իրան սպանել են ու դու պետք է Մարիին ճանաչեիր։
-Էրիկ ես չեմ ճանաչում այս աղջկան։ Խնդրում եմ բաց թող,-արցունքներն աչքերին խնդրեց Իզաբելը։
-Հիմա մենք կգնանք իրան հյուր ու դու կտեսնես իմ նշանածին, իմ սիրած աղջկան։
-Էրիկ։
Էրիկը ամուր բռնեց Իզաբելի բիլակից և քաշելեվ տարավ դեպի մեքենան։ Նա նստացրեց Իզաբելին մեքենայի մեջ և քշեց դեպի գերեզմաններ։
