50 страница6 сентября 2020, 20:01

Գլուխ 44

Երեկո էր։ Lomi սրճարանը լի էր մարդկանցով։ Պատակողմյան սեղաններից մեկի մոտ նստել էին Էրիկը, Ֆիլիպը և Ժանը։ Էրիկը գարեջեւր պատվիրեց և սկսեց խոսել.

-Մոռացե՞լ եք մեկ ամիս առաջ ի՞նչ էին պայմանավորվել։

-Մի ամիս առաջ մենք շատ բան ենք պայմանավորվել, կոնկրետ ինչի՞ հետ ես դու,- մուննաթով պատասխանեց Ժանը։

-Բայց ինչի՞ ես մուննաթով ինձ հետ խոսում,-կոպիտ ձևով հարցրեց Էրիկը։

-Մուննաթ չեմ գալիս։

-Արա լավ կարողա մի հատ էլ կռիվ սարքեք էստեղ,-ասաց Ֆիլիպը,- Էրիկի ինչի՞ հետ ես դու։

-Գռազի։

-Ես հիշում եմ,-ասաց Ժանը։

-Ես էլ եմ հիշում, բայց մեկը ես չգիտեմ, թե որտեղ է Իզաբելը։ Իրենց տանը չի ինքը։ Շուտով դասերը կսկսի ու այդ ժամանակ էլ ներմալ կսկսենք իրականացնել մեր գռազը։

-Արդեն ուշացել ես Ֆիլիպ ջան,- ասաց Էրիկը։

-Այսի՞նքն ուշացել եմ։ Ի՞նչ նկատի ունես։

-Իզաբելն արդեն իմ հետ քնել է եւ նա իմ կինն է,- խորամանկ ժպիտով պատասխանեց Էրիկը։

-Չեմ հավատում,-միանգամից ոտքի կանգնելով ասաց Ֆիլիպը։

Էրիկը սեղանի վրայից վերցրեց հեռախոսը և զանգահարեց Իզաբելին։ Նա բարձրախոսը միացրեց, որ Ժամն ու Ֆիլիպը նույնպես լսեն Իզաբելի ձայնը։

-Էրիկ այդ ու՞մ ես զանգում,-հարցրեց Ֆիլիպը։

-Իզաբելին։

Իզաբելը պատասխանեց հեռախոսազանգին և ասաց.

-Ասա Էրիկ։

-Կյանքս ինչպե՞ս ես։

-Լավ եմ, դու ո՞նց ես։ Ինձ էլ թվաց թե առաջվա հրեշը վերադարձել է։

-Ինչի՞ էր քեզ այդպես թվում։

-Որովհետև առավոտյան շատ վատ խոսեցիր ինձ հետ։ Երեկ մեր հարսանիքն էր, իսկ այսօր դու իմ կողքին չես։

-Կյանքս մի ժամից կգամ։

-Լավ։

-Սիրում եմ քեզ իմ չքնաղ փերի։

-Ես էլ քեզ եմ սիրում իմ արքայազն։

Էրիկը անջատեց հեռախոսը և ասաց.

-Հիմա ի՞նչ կասեք։ Կատարու՞մ եք իմ ցանկությունները։

-Ես չեմ անի,- ասաց Ժանը։

-Հրաժարվու՞մ ես։

-Էրիկ ես մտածում էի գռազը կատալ է, իսկ դու լուրջ ես ընդունել։ Դու խաղացել ես մի աղջկա պատվի ու անվան հետ։ Դու սիրում էիր Մարիին։

-Ես էլի Մարիին եմ սիրում։ Ես Իզաբելի հետ ամուսնացել եմ, որովհետև այդպես էր պետք։

-Էրիկ բայց դու ինչ հրեշ ես,- ասաց Ժանը։

-Հրեշ եմ թե սուրբ եմ, դա ձեր խնդիրը չի։ Հիմա լսեք իմ ցանկությունը։ Դուք պետք է բռնեք Իզաբելի եղբորը' Դանիելին։ Կբերեք մեր տեղը, ես պետքա դրան սպանեմ։

-Էրիկ, իսկ եթե վերջ տաս այս ամենին,-ասաց Ժանը։

-Երբեք։ Ես վրեժը պետք է լուծեմ։ Իսկ դու ինչի՞ ես այդպես մտածում Իզաբելի համար։

-Ուղղակի մեղք է։ Անմեղ աղջիկ է։ Պետք չի անմեղ մարդը պատասխան տա իր հարազատի կատարած մեղքի համար,- ասաց Ժանը։

-Մենք քո ցանկությունը իրականությում կդարձնենք,- ասաց Ֆիլիպը։

-Այ ընկերը Ֆիլիպի պես է լինում,- ասաց Էրիկը թարս հայացքը սևեռելով  Ժանի վրա։

Ֆիլիպը ժպտաց և մտքում ասաց.

-Դու դեռ չգիտես Էրիկ տղա թե ես քո գլխին ինչ եմ սարքելու։ Մի հատ բոռշ եմ եփել, որի մեջ դու ես , Իզաբելը և Ժանը։ Դեռ չգիտես թե ինչի եմ ես ընդունակ։

Էրիկը ոտքի կանգնեց և ասաց.

-Վաղը Դանիելը լինի մեր այն տեղում։ Այս խոսակցության մասին էլ ոչ մեկ չիմանա։ Հասկացա՞նք իրար։

-Հա։

-Հա։

-Դե ես գնացի։ Չեմ ուզում կնոջս երկար ժամանակով մենակ թողնեմ։

-Մի րոպե Էրիկ,-ասաց Ժանը։

-Ասա։

-Մեկ շաբաթից իմ հարսանիքն է։ Հուսով եմ կգաք։

-Ո՞նց։ Ամուսնանու՞մ ես,- զարմացած հարցրեց Ֆիլիպը։

-Հա։

-Ինչի՞ ես այդ կարևոր լուրի մասին հիմա ասում,-հարցրեց Էրիկը։

-Ուղղակի այսօր ճիշտ գտա այդ մասին ասելու։

-Լավ կգանք։

-Ես էլ կգամ,-ասաց Ֆիլիպը։

Էրիկը դուրս եկավ սրճարանից։ Ֆիլիպը և Ժանը մի փոքր էլ մնացին և սկսեցին քննարկել վաղվա կարևոր առաջադրանքի մասին։

************************************

Էրիկը եկավ հյուրանոց։ Նա թակեց համար 307-ի դուռը։ Դուռը բացվեց և էրիկը ներս մտավ։ Անժելիկան հարցրեց.

-Ինչի՞ ես եկել։

- Լավ կյանքս մի նեղացի ինձանից։

-Էրիկ դու արդեն ամուսնացած ես կին ունես։ Խնդրում եմ գնա։

-Կյանքս ես միայն քեզ եմ սիրում։ Խնդրում եմ լսի ինձ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։

-Դու ունես 2 րոպե ժամանակ։ Արագ խոսի և գնա։

-Իմ սիրուն աղջիկ, ես միայն քեզ եմ սիրում։ Միայն դու ես իմ սրտում։

-Այդ դեպքում ինչի՞ ամուսնացար Իզաբելի հետ։ Այդ դեպքում ինչի՞ ինձ տանից դուրս շպրտեցիր։

-Կյանքս կներես ինձ։ Հիմա ես եկել եմ քեզ մոտ ու ուզում եմ զգամ քո բույրը իմ գրկում։

-Կարոտել էի քեզ կյանքս։

Էրիկը և Անժելիկան սկսեցին համբուրվել։

************************************

Իզաբելը հագել էր կարմիր գեղեցիկ կիսաշրջազգեստ։ Նրա շրթունքները ալ կարմիր շրթներկով ներկված էին։ Նա կանգնել էր խոհանոցի լուսամուտի մոտ և սպասում էր Էրիկին։

Խոհանոցի փոքրիկ սեղանի վրա դրված էին 2 մոմեր, 2 գինու բաժակ և 1 գինի։ Ամբողջ սեղանի վրա լցված էին կարմիր վարդի թերթիկներ, իսկ ծաղկամանի մեջ դրված էին կարմիր վարդեր։

Մոտ 2 ժամ սպասելուց հետո Իզաբելը նստեց հյուրասենյակի բազմոցին և չհասկացավ, թե ինչպես քնեց։

Արդեն ժամը 3ն էր։ Էրիկը եկավ տուն։ Նա մոտեցավ բազմոցին և համբուրեց Իզաբելի ճակատը և մտքում ասաց.

-《Չեմ հասկանում ի՞նչ է ինձ հետ կատարվում։Իզաբել ես չեմ ուզում քեզ ցավեցնեմ։ Երևի նրանից է, որ սկսել ես դուրս գալ։ Բայց դե չեմ կարող տարիներ առաջ մեջս կուտակած վրեժից հրաժարվեմ։ Ես պետք է վրեժ լուծեմ։ Բայց ափսոս, որ դրա մեջ դու ես միակ տուժողը լինելու》։

50 страница6 сентября 2020, 20:01