Գլուխ 43
Առավոտ էր։ Ժամը 5։30 կլիներ։ Էրիկը կանգնած էր գերեզմաքարի մոտ և շոյում էր այն։ Մի փոքր գերեզմաքարը շոյելուց հետո Էրիկն սկսեց խոսել.
-Որքան եմ կարոտել քեզ։ Երանի կողքիս լինեիր։ Բայց ոչինչ, ով խլեց քեզ ինձանից ես նրան ուղղակի տապալելու եմ գետնին։ Ինքը պետք է ոտքերս ընկնի ու կյանք խնդրի իր և իր հարազատների համար։ Ես խոստանում եմ, որ այդ մարդիկ տանջվելու են այնպես, ինչպես տանջվել ենք մենք երկուսով։
Էրինը գեղեցիկ սպիտակ և կարմիր վարդեր դրեց գերեզմաբի վրա և գնաց դեպի իր մեքենան։ Մեքենան նստելով նա զանգահարեց Ֆիլիպին.
-Ֆիլիպ Ժանին գտի ու եկեք մեր սիրած սրճարանը։ Խոսելսւ բան ունեմ ձեզ հետ։
-Լավ։
-Դե ուրեմն երեկոյան կհանդիպենք։
-Լավ։Կարևորը այն է, որ Ժանը վերադարձել է հայրենիք։
Էրիկը անջատեց հեռախոսը և ասաց.
-Վերջ։ Կներես ինձ Իզաբել, բայց դու պետք է պատասխան տաս քո եղբոր և ընտանիքի արարքների համար։
Էրինը քշեց դեպի տուն։ Նա մտավ տուն ու բարձրացավ ննջասենյակ։Նա մտնելով ննջասենյակ կամաց ասաց.
-Ինչ էլ քաղցր քուն է մտել։ Ես կորցրել եմ իմ քունը արդեն 3 տարի է, իսկ ինքը լավ քնել է։ Արդեն ժամը 6։20 է, իսկ ինքը դեռ քնած է։
Էրիկը մտավ ննջասենյակի լոգասենյալ և այնտեղից դուրս եկավ դույլով ջուրը ձեռքին։
Էրիկը մոտեցավ մահճակալին և դույլով ջուրը լցրեց Իզաբելի վրա։ Իզաբելը միանգամից վերկացավ և սրբելով դեմքի ջուրը ասաց.
-Էրիկ ի՞նչ ես անում։ Ինչի՞ համար ջուրը լցրեցիր վրաս։
-Արագ քեզ կարգի բեր, որ տեղ ենք գնալու։
-Ու՞ր։
-Հարցեր մի տուր։ Արագ հագնվի աղջիկ ջան։
Էրիկը դուրս եկավ ննջասենյակից։ Իզաբելը լոգանք ընդունեց, իրեն կարգի բերեց և դուրս եկավ ննջասենյակից։ Իջնելով աստիճանները նրա ոտքը սայթաքեց։Իզաբելը բղավեց.
-Աաաաաաա։
Նա ընկավ աստիճաններից։ Էրիկը Իզաբելի ձայնը լսելուն պես տուն մտավ և բացականչեց.
-Իզաբե՜լ։
Նա մոտեցավ Իզաբելին և ասաց.
-Տիկին Նոնա։ Վայ ճիշտ է, ես բոլորին մեկ շաբաթ արձակուրդ էի ուղարկել... Իզաբե՜լ։
Իզաբելը աչքերը բացեց և ասաց.
-Էրիկ։
-Ես այստեղ եմ։ Օգնեմ բարձրացի։ Ցավեցող տեղ ունե՞ս։
-Ոտքս է ցավում և մեջքիս հատվածը։
Էրիկը գրկեց Իզաբելին և դրեց նրան բազմոցին։ Նա սառույց բերեց և դրեց Իզաբելի ոտքին։ Մի փոքր անց Իզաբելն ասաց.
-Ես արդեն լավ եմ։ Էլ չի ցավում։ Կարող ենք գնալ։
-Այսօր էլ չի ստացվի։ Ես հիմա գնում եմ քաղաք։
-Էրիկ 2 օրից դասերը սկսում են։
-Ու ի՞նչ։
-Ես պետք է ամեն օր գնամ քաղաք և սովորեմ։
-Դու ոչ մի տեղ էլ չես գնալու։
-Այսի՞նքն։
-Այսինքն այն, որ դու էլ երբեք չես սովորելու։
-Էրիկ ի՞նչ ես խոսում։
- Ես գնում եմ քաղաք։ Երեկոյան կխոսենք այդ մասին։
Էրիկը դուրս եկավ և նստեց մեքենան։ Նա նստելով մեքենան ասաց.
-Լավ է, որ չխոստովանեցի, թե ով եմ ես իրականում։
Իզաբելը նստել էր բազմոցին։
-Ես չեմ ճանաչում Էրիկին։ Հին հրեշը նորից վերադաչձավ։ Ես հիմա մեծ ցավ եմ ապրում։
