48 страница4 сентября 2020, 21:09

Գլուխ 42

Ծաղիկները շրջապատել էին փոքրիկ կլոր սեղանը։ Սեղանի վրա դրված էին մոմեր' մեծ և փոքր։ Մոմերը ձյան պես ճերմակ էին։ Սեղանին դրված էր փոքրիկ տուփ' գեղեցիկ մատանիներով։  Մատանիներից մեկի վրա գրված էր E տառը, իսկ մյուսի վրա' I։

Տան  բակը լի էր գեղեցիկ ծաղիկներով, հատկապես ծաղիկների մեծ մասը գերակշռում էին սպիտակ և կարմիր վարդերը։

Բացելով տան դուռը մարդիկ քայլում էին դեպի ներս կարմիր գորգի վրայով։ Գորգի վրագցված էին սպիտակ վարդի թերթիկներ։ Աստիճանների վրա նույնպես գցված էր կարմիր գորգը, իսկ բռնակների վրա դրված էին վարդի գլխիկներ։

Էրիկը հագել էր սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ և սև տաբատ։ Նրա կոստյումի գրպանի  վրա դրված էր սպիտակ վարդ։

Իզաբելը կանգնած էր հայելու դիմաց։ Նա հագել էր գեղեցիկ հարսի հագուստ։ Նրա քողը երկար էր և ճերմակ։ Իզաբելի մազերի վրա դրված էր կարմիր վարդ։ Իզաբելը կանգնել էր հայելու դիմաց և ինքն իր հետ խոսում էր.

-Երանի մամ ջան դու իմ կողքին լինեիր։ Պապան նույնպես իմ կողքին չի։ Ես շատ եմ երազել այս օրվան, բայց երբեք չեմ պատկերացրել, որ այն այսպիսին պետք է լինի։ Էրիկը լավն է, բայց մտքիցս դուրս չի գալիս Սոֆիի ու Էրիկի խոսակցությունը։ Ինչպես կարող էր ինձ վաճառել այն մարդը, ով փոքրուց ինձ պահել  և մեծացրել է։
Մամ ջան ես շատ երջանիկ եմ հիմա ու վստահ եմ, որ հետագայում էլ  Էրիկը ինձ կերջանկացնի։ Ես նրան վստահում եմ ու հավատում եմ։

Էրիկը կապեց ձեռքի ժամացույցը։ Ուղղեց փողկապը և բարձր ասաց.

-Վերջ վրեժին։ Վաղվանից դժողքը կսկսվի։ Կներես Իզաբել, որ դու իմ վրեժի օղակն ես լինելու։

Էրիկը դուրս եկավ ննջասենկից։ Նա մոտեցավ Իզաբելի ննջասենյակի դռանը և թակեց այն։ Ներսից լսվեց Իզաբելի ձայնը.

-Հիմա կգամ։

Մեկ րոպե անց ննջասենյակի դուռը բացվեց և դուրս եկավ Իզաբելը։

Էրիկը զարմաված նայեց Իզաբելի վրա և ասաց.

-Դու այսօր շատ գեղեցիկ ես։Ես հպարտ եմ, որ հենց դու ես իմ կինը։

Իզաբելը ժպտաց և ասաց.

-Շնորհակալ եմ  գեղեցիկ խոսքերի համար։ Դու այսօր նույնպես գեղեցիկ ես։

-Շնորհակալ եմ։ Գնա՞նք,-ասացԷրիկը և ձեռքը պարզեց դեպի Իզաբելը։

Իզաբելը բռնեց Էրիկի ձեռքը և ասաց.

-Գնանք։

Նրանք միասին եկան աստիճանների մետ։ Աստիճանների ներքևում սպասում էին հյուրերը։ Հյուրերը շատ քիչ էին։ Այնտեղ էր Իզաբելի ծնողները, եղբայրը, Իռենը և տան աշխատողները։

Բոլոր հյուրերը սկսեցին ծափահարել։ Սիրահար զույգը իջավ աստիճաններով և մոտեցան հյուրերին։ Բոլորը շնորհավորեցին նրանց։ Իռենը մոտենալով Իզաբելին ասաց.

-Ես ուրախ եմ քեզ համար։

-Շնորհակալ եմ։

Դանիելը ասաց.

-Ես չէի ցանկանա, որ դու ամուսնանայիր Էրիկի հետ, բայց եթե սիրում ես չեմ կարող քեզ ու իրան խանգարել։ Միշտ երջանիկ եղի քույրս։

-Շնորհակալ եմ եղբայրս։

Սոֆին ասաց.

-Երջանիկ եղի։

Իզաբելը նայեց Սոֆիին և արհամարեց նրան։

Իզաբելը և Էրիկը դուրս եկան բակ։ Դրսում Էրիկը և Իզաբելը փոխանակվեցին մատանիներով և ստորագրեցին ամուսնության վկայականը։

Իզաբելը շատ երջանիկ էր։ Նրա սև աչքերը փայլում էին, ասես երկնքում աստղեր փայլեին։

Արդեն ուշ գիշեր էր։ Էրիկը Իզաբելին ձեռքերի վրա գրկած բարձրացրեց ննջասենյակ։ Մահճակալի վրա  դրված էին բազում վարդիկ թերթիկներ։ Մահճակալի շուրջբոլորը դրված էին փոքրիկ մոմեր։

Էրիկը Իզաբելին պառկացրեց մահճակալի վրա։ Նա սկսեց համբուրել նրա շրթուքները, իսկ հետո ասաց.

-Սիրում եմ քեզ... Սիրում եմ քո բույրը։

Իզաբելը աչքերը փակեց և ասաց.

-Ես էլ քեզ եմ սիրում։

Էրիկը ժպտաց։ Նա սկսեց կամաց հանել հարսի շորը։ Նա սկսեց համբուրել Իզաբելին։

48 страница4 сентября 2020, 21:09