47 страница27 октября 2020, 12:27

Գլուխ 41

Իզաբելը և Էրիկը ձեռք ձեռքի բռնած եկան տուն։ Լոռենսը նայեց նրանց և ասաց.

-Իզաբել որտե՞ղ էիր։

Իզաբելը ժպտաց և ասաց.

-Ամեն ինչ կարգին է։ Ես գիշերել եմ շատ լավ մարդկանց տանը։ Իսկ երբ գալիս էի տուն, հանդիպեցի Էրիկին։ Ու Էրիկը ինձ...

-Ես իրան ամուսնության առաջարկ եմ արել, իսկ Իզաբելն էլ համաձայնվել է։

-Չեմ հավատում, որ դու այդքան միամիտ ես Իզաբել։

-Ինչի՞ եմ միամիտ։

-Մի օր կիմանաս,-ասաց Լոռեսնը և դուրս եկավ տանից։

Բեռնառը մոտեցավ Իզաբելին և Էրիկին, իսկ հետո ասաց.

-Տղա ջան խելքդ գլուխդ հավաքի, քո ծնողներ երբեք այս աղջկան չեն ընդունի իրենց տուն որպես հարս։ Մտածի մի քայլ անելուց առաջ։

-Ուզումա ընդունեն, ուզումա չընդունեն, ես սիրում եմ Իզաբելին և պատրաստվում եմ ամուսնանալ նրա հետ։ Նա դառնալու է իմ կինը ու որքան  հնարավոր է շուտ։

-Դու գիտես, քո կյանքը։ Աղջիկ ջան դու էլ լավ մտածի մի քայլ անելուց առաջ։ Ու ասեմ, որ աղջիկ ջան դու ես մեղավոր, որ երկու եղբայր այսօր վիճում էին։

Իզաբելը գլուխը կախեց, իսկ հետո ասաց.

-Կներեք ինձ։

Էրիկը զայրացած ասաց.

-Դու վատ բան չես արել, որ կներես ես ասում։ Ու գլուխդ միշտ բարձր պահի։ Դու իմ նշանածն ես որ պետք է գլուխդ միշտ բարձր քայլես։ Մարդիկ իմ առաջ են գլեւխ կախում ու ծնկի իջնում, հիմա իմ նշանածնա գլուխ կախել ուրիշի առաջ։

Բեռնառը զայրացած ասաց.

-Դուք գիտեք ձեր կյանքը, ոնց ուզում եք ապրեք, բայց Էրիկ տղա եթե էլի բանտ ընկնես չզանգես ինձ ու չխնդրես որ օգնեմ քեզ։ Անցած անգամ այս աղջկա պատճառով բանտ ընկար, իսկ հիմա եկել ու ինձ ի՞նչ ես ասում։ Ամուսնացեք ու երջանիկ եղեք։

Բեռնառը զայրացած դուրս եկավ տանից։ Էրիկը բռնեց Իզաբելի երկու ձեռքերը և ասաց.

-Ամեն ինչ լավ է լինելու։ Բոլորը ուղղակի նախանձում են ինձ։

-Էրիկ, հորեղբայրդ ի՞նչ նկատի ուներ, երբ ասավ, որ իմ պատճառով դու բանտ ես ընկել։

Էրիկը մի պահ լռեց, նա սկսեց մտքում խոսել.

-《Եթե հիմա ասեմ ամեն ինչ, պլաններս կխախտվի։ Ավելի լավ կլինի մի սուտ հորինեմ ու ասեմ, թե չէ Իզաբելը ընձ հանգիստ չի տա մինչև չգտնի իր հարցի պատասխանը》։

-Էրիկ ինչու՞ ես լռում։

-Կյանքս ոչ մի բան չկա,ամեն ինչ կարգին է։ Հորեղաբայրս նկատի ուներ սրճարանի վեճը, որից հետո բոլորս ոստիկանություն գնացինք։ Հիշու՞մ ես իմ ու Միշելի վեճը, այ հենց դրա մասին էր խոսում Բեռնառ հորեղբայրը։

Հանկարծ ծափահարության ձայներ լսվեց։ Էրիկը շրջվեց և ասաց.

-Ինչի՞ ես ծափահարում Անժել։

-Էրիկ այստեղ ի՞նչ է կատարվում։ Դու այս հոգնածին ասացի՞ր կյանքս։

-Աղջիկ ջան նորմալ խոսի նշանածիս հետ։

-Նշանածի՞դ։ էրիկ այս ի՞նչ կրկես ես կազմակերպել։ Ո՞նց կարող է բոմժ ուղտը լինի քո նշանածը։ Քո նշանածը միայն ես կարող եմ լինել։

Էրիկը մոտեցավ  Անժելիկային  և բռնելով նրա բազուկից ասաց.

-Դուրս կորի իմ տնից։

Անժելան զարմացած նայեց Էրիկին և ասաց.

-Ցավեցնում ես, բաց թո՛ղ։ Ես ոչ մի գեղ չեմ գնալու։ Ես եմ քո կինը ու ես էլ կմնամ քո կողքին։

-Էրիկ բաց թող ձեռքը,-ասաց Իզաբելը։

Էրիկը քարշ տալով Անժելիկային տանից դուրս շպրտեց և ասաց.

-Իրերդ ես կբերեմ հյուրանոց կամ էլ քո տուն։

Էրիկը դուռը շրխկացրեց Անժելիկայի դեմքին։ Անժելիկան գոռալով ասաց.

-Դուք երբեք երջանիկ չեք լինելու։ Ես խոստանում եմ, միշտ խանգարելու եմ ձեզ։ Էրիկ դո դեռ շատ ես փոշմանելու, որ ինձ փոխարինեցիր այդ թշվառի հետ։ Փոշմանելու ես Էրիկ։

-Էրիկ մենք սխալ ենք վարվում Անժելայի նկատմամբ։

-Սխալ չի կյանքս։ Իմ սիրուն հրեշտակ արի գնանք ձեր տուն, որպեսզի ծնողներիցդ խնդրեմ քո ձեռքը։

Իզաբելը գլուխը կախեց։

-Ինչի՞ ես գլուխդ կախում։ Նոր չասացի,որ պետք է հպարտ պետք է քայլես, պետք է քո գլուխ միշտ բարձր լինի։

-Լավ արի գնանք։

Էրիկը և Իզաբելը միասին դուրս եկան տանից։ Նրանք նստեցին մեքենան և գնացին դեպի գյուղ։

Արևը երկնքում շողում էր։ Ոչ ոք չէր էլ կարող  պատկերացնել, որ նախորդ օրը փոթորիկ ու անձրև  է եղել։

Մինչ Իզաբելի ծնողների տուն մտնելը, Էրիկը խանութ ծաղկեփունջ, տորթ և կոնյակ գնեց։

Իզաբելը և Էրիկը եկան Իզաբելի հայրական տուն։ Մտնելով ներս Էրիկը ծաղիկները տվեց Սոֆիին։

Նիկոլասը տեսնելով տորթը և կոնյակը ասաց.

-Ի՞նչ որ առիթ կա։

-Կա,-միանգամից պատասխանեց Էրիկը։

-Ու ի՞նչ առիթ է,-զարմացած հարցրեց Սոֆին։

-Դանիելը տանը չի՞,-հարցրեց Իզաբելը։

-Չէ,-ասաց Նիկոլասը։

-Ես և Իզաբելը նշանվել ենք։ Ես Իզաբելի մատ մատանի եմ դրել։ Ու այսօր եկել ենք ձեզ տեղեկացնենք, որ 2 օրից մեր հարսանիքն է լինելու։ Շատ փոքր հարսանիք ենք անելու ու միայն մոտիկ մարդկանցով։

-Իզաբել Էրիկը ճիշտ է ասու՞մ,-հարցրեց Նիկոլասը։

-Հա, ճիշտ է ասում։

-Դու սիրում ես այս տղային։

-Սիրում եմ։

-Ուրեմն ես դեմ չեմ,-ասաց Նիկոլասը։

-Իսկ դու՞ք տիկին Սոֆի, դուք դե՞ ք թե չէ՞։

-Էրիկ ջան կգա՞ս խոհանոց, քեզ մի բան պետք է ասեմ։

-Իհարկե։

-Սոֆի ի՞նչ ես մտածել։

-Ոչ մի բան ամուսնյակս, ուղղակի պետք է երկու բառ փոխանակեմ իմ ապագա փեսայի հետ, որ իմանամ մեր աղջիկ արդյոք արժանի է իրան, թո արժանի չի։

Սոֆին և Էրիկը եկան խոհանոց։ Էրիկը ասաց.

-Ասեք, տեսնեմ ի՞նչ էիք ուզում ասել ինձ։

-Էրիկ ջան, տղա ջան, դու լավ գիտես, որ մենք հարուստ չենք ու միշտ գումարի կարիք ունենք։

-Հա ես դա գիտեմ։

-Տղա ջան, եթե ցանկանում ես ամուսնանալ Իզաբելի հետ, ապա պետք է ինձ տաս 100.000€։

-Իզաբելին վաճառու՞մ եք, ես ճիշտ հասկացա՞։

-Չեմ վաճառում, ուղղակի գլխագին եմ ուզում։ Բայց լավ կլինի այս մասին ոչ մեկ չիմանա։

-Չեն իմանա ու ես այդ գումար կտամ։ Վաղը կհանդիպենք քաղաքում ու ես կտամ ձեզ այդ գումարը։ Ձեր անունով բանկում հաշվեհամար կբացենք ու գումարը այնտեղ կփոխանցենք։

-Ապրես տղա ջան։ Ես համաձայն եմ, որ Իզաբել դառնա քո կինը։

Այդ ընթացքում Իզաբելը կանգնել էր խոհանոցի դռան մոտ և լսում էր նրանց խոսակցությունը։ Իզաբելի արքերից արցունքները հոսում էին։ Նա անդադար մտքում կրկնում էր.

-《Ո՞նց կարող էին ինձ վաճառել։ Նա ինձ պահել է մանկուց և հիմա ինձ վաճառում է։ Ախր ինչպե՞ս կարող էին նման բան անել》։

47 страница27 октября 2020, 12:27