46 страница20 апреля 2026, 13:10

Գլուխ 40

Էրիկը և Լոռենսը վիճում էին, երբ կսվեց տղամարդու ձայնը։ Էրիկը նայեց ձայնի ուղղությամբ և ասաց.

-Հոպա՞ր։

-Գրող,- զայրացած ասաց Բեռնառը։

-Պապ ի՞նչ ես անում այստեղ,-հարցրեց Լոռենսը։

Էրիկը և Լոռենսը ոտքի կանգնեցին։ Բեռնառը մոտեցավ նրանց և ամեն մեկին մի ապտակ տվեց։ Էրիկը զայրացած հարցրեց.

aaf6a584f2d7ef25b7694a24b34a9e87.avif

-Ինչի՞ համար։

-Հա էլի պապ ինչի՞ համար ապտակեցիր։

-Ձեններդ կտրեք շան լակոտներ։ Բա ես ու եղբայրս ձեզ սենց ենք դաստիարակե՞լ։ Գլխներիս դուխով տղեք եք խաղացնում։ Բա ամոթ ու պատիվ չունե՞ք։ Դու եղբայրներ եք ու իրար հետ վիճու՞մ եք։

-Առաջինը Էրիկը սկսեց,-ասաց Լոռենսը։

-Դե եթե դու քո քիթ չկոխես իմ անձնական հաստատ հարված բերանիդ չէիր ստանա։

-Լսի Էրիկ, դու երկու աղջկա ճակատագրի հետ ես խաղում։ Դու հասկանու՞մ ես, որ նրանց ցավ ես պատճառում։

-Ես իմ սիրած աղջկան ցավ չեմ պատճառում,-ասաց Էրիկը։

-Դե մի վերջացրե՛ք։ Երկուսդ էլ այդ աղջկանից հեռու եք մնալու։

-Պա՞պ։

-Զիբիլ,-զայրացած ասաց Բեռնառը։

-Հոպար տղուդ զգուշացրու հետու մնա Իզաբելից, թե չէ ոտքերիս տակ փալաս կսարքեմ, ու դուք լավ գիտեք, որ ես դա կանեմ։

a0f2c4dfd104db812b21a4b67c620b1e.avif

Զայրացած Էրիկը դուրս եկավ տանից։ Դարպասների մոտ հանդիպեց Իզաբելին։

-Էրի՞կ,- զարմացած ասաց Իզաբելը։

Էրիկը միանգամից բռնեց Իզաբելի ձեռքը և սկսեց քայլել ու Իզաբելին էլ իր հետ տանել։

-Էրիկ ու՞ր ես ինձ տանում։

Էրիկը լուռ էր։

Մի փոքր քայլելուց հետո նրանք դաշտում էին։ Էրիկը կանգնեց դաշտում և հարցրեց.

-Որտե՞ղ էիր։ Գիտե՞ս, թե որքան եմ անհանգստացել քեզ համար։

ca61ed07fb57f9d4fb437c51fd4447c5.avif

-Շատ բարի մարդկանց տանն էի,-մուննաթով պատասխանեց Իզաբելը։

Էրիկը բռնեց Իզաբելի երկու ձեռքերը և սկսեց խոսել.

-Դու չես պատկերացնի, թե ես որքան էի տանջվում, որ դու ամբողջ գիշեր տուն չէիր եկել։

-Երևի դեմքիդ վերքերը, հոսող արյունն էլ անհանգստանալու արդյունքն են։

-Հա, բայց դու դրանց ուշադրություն մի դարձրու։ Իզաբել ես քեզ սիրում եմ։

Իզաբելը զարմացած նայեց Էրիկին։ Էրիկը շոյեց Իզաբելի դեմքը և ասաց.

b4fca094e61137ccfe472413e70a060f.avif

-Ես քեզ առաջին իսկ օրվանից եմ սիրել։ Ես քեզ համար ուղղակի խելագարվում եմ։ Խնդրում եմ կդառնա՞ս իմ կինը։

Էրիկը ծնկի իջավ Իզաբելի առաջ և գրպանից հանեց գեղեցիկ փոքրիկ բրիլիանդով մատանի։ Իզաբելի աչքերից արցունքներն հոսում էին։

-Խնդրում եմ Իզաբել դարձիր իմ կինը։

Իզաբելը ասաց.

-Իսկ Իռե՞նը։

-Իռենի մասին մի մտածի։ Ես Իռենին չեմ սիրում։ Դու ինձ ասա, որ կդառնաս իմ կինը։

-Չնայած մեր հանդիպման առաջին իսկ վարկյանից դու միայն ցավ ես պատճառել, ինչպես հրեշն է ցավ պատճառում իր զոհին, բայց միևնույն է ես քեզ սիրահարվել էի։ Համաձայն եմ։

c199263d8deebeec13dc3d992b0b3c36.avif

Էրիկը մատանին դրեց Իզաբելի մատը և նրանք գրկախառնվեցին։

Էրիկը մտքում ասաց.

-《Վրեժս շուտով կատարված կլինի》։

46 страница20 апреля 2026, 13:10

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!