45 страница12 сентября 2020, 23:17

Գլուխ 39

Դրսում անձրև չէր կտրվում։ Երկինքը ժամանակ առ ժամանակ փայլատակում էր։ Անդադար լսվում էր  փոթորիկի սուլոցը և ամպրոպի գռմռոցը։

Էրիկը իր կապույտ բամբակե սրբիչը քսում էր գլխին և չորացնում էր մազերը։

Լոռենսը նստել էր խոհանոցի աթոռներից մեկի վրա և անհանգիստ  ժամացույցին էր նայում։ Ժամանակ առ ժամանակ ոտքի էր կանգնում և մոտենում էր խոհանոցի լուսամուտին։ Նա նայում էր լուսամուտից դուրս և մտքում կրկնում.

-《Ուրե՞ս Իզաբել》։

Էրիկը սրբիչը տվեց տիկին Նոնային և ինքը նույպես նստեց խոհանոցի աթոռներից մեկի վրա։

Մոտ 5 րոպե լռություն էր տիրում խոհանոցում։ Էրիկն ու Լոռենսը մի բառ անգամ չէին փոխանակում իրար հետ։ Սակայն այդ չարաբաստիկ լռությունը խախտվեց Իռենի խոհանոց մտնելով։ Էրիկը տեսնելով Անժելիկային միանգամից ոտքի կանգնեց և ասաց.

-Ու՞ր էիր։

-Բայց ինչի՞ ես գոռում։ Գնացել էի ընկերուհուս տեսնելու։

-Էդ ընկերուհիդ որտե՞ղ է ապրում, որ տենց ուշ ես գալիս։ Աղջիկ ջա տեսե՞լ ես գիծերվա քանիսն է։

-Էրիկ նախ առաջինը արի հանգստացի, մի գոռա։ Երկրորդ հեռու էր ապրում դու իրան չես ճանաչում։ Ինքը նոր է վերադարձել Ֆրանսիա։

Էրիկը սկսեց ծիծաղել։ Հետո մոտեցավ Անժելիկային և ամուր բռնեց նրա բազուկից, իսկ հետո գոռալով ասաց.

-Էդ ու՞մ ես դեբիլի տեղ դրել ' ինձ թե քեզ։ Երևի ընկերուհուդ տեւն գալուց էլ վերնաշաիկդ թարս ես հագել։

Անժելիկան գոռալով ասաց.

-Ձեռքս բաց թող ու ես չգիտեի, որ վերնաշապիկս թարս եմ հագել։Ինչի՞ ինձ չես հավատում կյանքս։

Լոռենսը նայում էր Էրիկին և Անժելիկային ու ոչինչ չէր  ասում։ 

Էրինը բաց թողեց Անժիկի ձեռքը և ասաց.

-Գնա սենյակդ։ Վաղը կխոսենք։

Աժելիկան համբուրեց Էրիկի այտը և բարձրացավ ննջասենյակ։ Մտնելով ննջասենյակ դուռը ներսից փակեց և ինքն իրեն ասաց.

-Հիմար Էրիկ, դու չես կարող իմ իրական դեմքը պարզես, քանի դեռ ես քեզանից չեմ վերցրել ամբողջ հարստությունը։

Էրիկը նստեց աթոռին։ Լոռենսը նայեց Էրիկին և ասաց.

-Զարմանանում եմ  քեզ վրա։ Այս աղջկան բերել ես այստեղ որպես քեզ կին, իդկ Իզաբելին օգտագործում ես։Թե մտածում ես չեմ հասկացել, եր Իզաբելի հետևից վազում ես։

Էրիկը զահրացած ոտքի կանգնեց և ասաց.

-Նորից կրկնի խոսքերդ։

-Ասում եմ ինչի՞ ես Իզաբելի հետ վատ վարվում։

-Տո դու ո՞վ ես, որ մի հատ էլ դակլատ տամ քեզ։ Իզաբելը իմ աշպատողն է ու ինչ ասեմ, դա էլ անելու է։ Կամ դու ինչի՞ ես իրա համար սենց դոշ դնում։ Չլինի սիրու՞մ ես,-գոռալով ասաց Էրիկը։

-Հա սիրում եմ ու չեմ թողնի, որ իրա կողք մեկը հայտնվի։ Բացի այդ ես չեմ թողնի, որ քո նմանները Էրիկ ջան մատով կպնեն իմ Իզաբելին։ Ինքը իմ ճաշակի աղջիկ է։

Էրինը բռունցքով հարվածեց Լոռենսը բերանի հատվածին և ասաց.

-Հեռու կմնաս Իզաբելից, թե չէ կմոռանամ, որ եղբայրս ես։

-Բա որ հեռու չմնացի, այդ դեպքում ի՞նչ ես անելու։

-Այդ ժամանակ կսպանեմ  ու վիզդ կկտրեմ։

-Բրավո։ Ժամանակին Մարիին էլ էիր այդպես պաշտպանում։

-Մարի անուն չտաս։ Դու դրա իրավունք չունես։

Էրիկը սկսեց բռունցքներով հարվածել Լոռենսին։

Լոռենսը նույնպես հարվածներ էր հասցնում Էրիկի դեմքին և գլխին։

Տիկին Նոնան վախեցած դուրս էր եկել խոհանոցից։

Արդեն ժամը 23.30 էր։

Այդ կռիվը վերջացավ, երբ լսվեց տղամարդու կոշտ ձայն.

-Վերջացրե՛ք։

45 страница12 сентября 2020, 23:17