Գլուխ 50 մաս 2
Իզաբելը տաքսու վարորդին ասաց.
-Խնդրում եմ այստեղ կանգնեցրեք մեքենան։Ես ցանկանում եմ իջնել։
Վարորդը կանգնեցրեց մեքենան։ Իզաբելը վճարեց գումարը և իջավ մեքենայից։ Նա սկսեց քայլել կամուրջի վրայով։ Նա քայլում էր և հիշում էր իր և Էրիկի հետ անցկացրած ամեն րոպեն։ Նա հիշեց, թե ինչպես Էրիկը առաջին անգամ համբուրեց իրեն կամ ինչպես նրանք ամուսնական գիշեր ունեցան։ Վերջում հիշեց բանտի դիմաց տեղի ունեցածը և փորը բռնելով չոքեց։ Նա սկսեց լաց լինել։ Անցորդները մոտեցան նրան։ Իզաբելը լացելով խնդրեց.
-Խնդրում եմ օգնեք ինձ։ Ես չեմ ուզում երեխայիս կորցնեմ։
Իր շուրջը հավաքված մարդկանցից մեկը զանգահարեց շտապ օգնություն։ Շտապը արագ եկավ և Իզաբելին տեղափոխեց հիվանդանոց։
Էրիկը մտավ տուն։ Մայրը վազեց, գրկախառնվեց որդու հետ, իսկ հետո սկսեց համբուրել նրա ճակատը, այտերը։ Էրիկն ասաց.
-Լավ մամ ջան, հերիք է պաչես։
-Կարոտել էի քեզ տղաս։
-Ես էլ քեզ էի կարոտել մամ ջան։ Բայց զարմացած եմ, որ ազատ արձակեցին։
-Հայրդ հորեղբորդ խնդրեց, որ օգնի քեզ, բայց դրա փոխարեն դու պետք է նորմալ կյանքով ապրես ու ճանապարհդ փոխես։ Մենք չենք ուզում կրկին քեզ ճաղերի հետևում տեսնենք։
-Ման ջան ես լոգանք ընդունեմ ու պետքա տեղ գնամ։
-Այն աղջկա մո՞տ։
-Հա, ես պետք է Իզաբելին վերադարձնեմ, որովհետև ես սիրում եմ իրան և ես դա հասկացա դատավարության ժամանակ։ Ես իրա հետ շատ վատ եմ վարվել, ինքը մեղավոր չէր ու իր եղբոր երեսից տանջվեց իմ նման հրեշի ձեռքում։
-Տղաս հեռու մնա այդ աղջկանից։
-Չեմ կարա մամ ջան։ Ես նրան այս տուն հարս եմ բերելու ու դուք կտեսնեք,եր ինքը շատ լավ աղջիկ է։
Մայրը ձայն չհանեց։ Էրիկը գնաց լոգանք ընդունեց, գեղեցիկ հագնվեց և դուրս եկավ տնից։ Նա նստեց մեքենան և գնաց դեպի Իզաբելի տուն։
Լոռենսը տան հասցեն տվել էր։
Էրիկը գեղեցիկ ծաղիկներ վերցրեց և բարձրացավ Իզաբելի տուն։ Նա թակեց դուռը։ Իռենը բացեց դուռը և հարցրեց.
-Էրի՞կ։
-Իզաբելը տա՞նն է։
-Չէ, տանը չի։ Նա եկել է քեզ դիմավորելու։
-Ինքը չի եկել բանտ։
-Եթե չի եկել, այդ դեպքում որտե՞ղ է։Ներս արի, ես հիմա կզանգեմ Իզաբելին։
Էրիկը մտավ տուն։ Իռենը սկսեց զանգահարել Իզաբելի հեռախոսին։ Հեռախոսազանգին պատասխանեց բուժքույրը.
-Լսու՞մ եմ։
-Իզաբե՞լ։
-Իզաբելը չի։
-Իսկ ո՞վ է ու ինչ գործ ունի իմ ընկերուհու հեռախոսը ձեզ մոտ։
-Ձեր ընկերուհին հիվանդանոցում է։
-Ի՞նչ։ Ի՞նչ է եղել ընկերուհուս։
-Եկեք հիվանդանոց կիմանաք։
-Հիմա կգանք։
-Իռեն ի՞նչ է եղել։ Իզաբելը ինչպե՞ս է ու որտե՞ղ է։
-Հիվանդանոցում։
-Ի՞նչ է եղել Իզաբելին։
-Էրիկ չգիտեմ, հիմա կգնանք կիմանանք։ Միայն սպասի կոշիկներս հագնեմ ու դուրս գանք։
-Ես քեզ դրսում եմ սպասում։
Էրիկը դուրս եկավ տանից։ Ծաղիկները մնաց միջանցքի կոշկամանի վրա դրված։ Իռենը արագ կոշիկները հագավ, պայուսակը վերցրեց և դուրս եկավ տանից։
Նրանք միասին գնացին հիվանդանոց։ Էրիկը Լոռենսին ասել էր, որ Իզաբելը հիվանդանոցում է և Լոռենսը Ժանի հետ եկան հիվանդանոց։
Հիվանդանոցում հիվանդասենյակի դիմաց Էրիկը բժշկին հարցրեց.
-Ինչպե՞ս է Իզաբելը։
-Այս պահին վիճակը կայուն է։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ինքն ու երեխան լավ լինեն։
-Ի՞նչ... երեխա՞,-զարմացած ասաց Էրիկը։
Իռենը հարցրեց.
-Բժիշկ ջան, բայց Իզաբելը ձեր նշանակալ բելոր դեղերը խմում էր, օրվա մեծ մասը անցկացնում էր պառկած, սնվում էր ձեր ասած սննդակարգով, ապա ինչու՞ է վատացել։
-Սթրեսից է։ Ես իրեն ասել էի, որ եթե չի ցանականում երեխային կորցնի, ուրեմն պետք է իրեն հանգիստ պահի։ Նրան արնահոսելով են բերել։ Մենք հազիվ ենք փրկել նրանց երկուսի կյանքն էլ։ Նա կմնա մեր հսկողոիթյան տակ մինչև երեխայի ծնվելը։ Հիմա ինձ կներեք, ես պետք է գնամ։
Բժիշկը գնաց։ Էրիկը նայեց Իռենին և հարցրեց.
-Չհասկացա բժիշկն ի՞նչ էր ասում։ Իզաբելը հղի՞ է։
-Հա հղի է,- ասաց Իռենը,-ու շատ ծանր է տանում հղիությունը, որովհետև դու ես երեխայի հայրը։
Էրիկը նայեց Լոռենսին ու ժանին և ասաց.
-Ես երեխա եմ ունենալու։ Տղեք ես հայր եմ դառնալու։
Ժանը և Լոռենսը շնոչհավորեցին Էրիկին։ Էրիկը մտավ հիվանդասենյակ։ Նա մոտեցավ Իզաբելին և նստեց նրա կողքին։ Նա բռնեց Իզաբելօի ձեռքը և ասաց.
-Ինչի՞ ինձ շուտ չէիր ասում, որ երեխա ենք ունենալու։ Այդ նվերի համար ես շատ շնորհակալ եմ։
Իզաբելը կամաց աչքերը բացեց և զարմացած ասաց.
-Էրի՞կ։
-Հա իմ սիրուն գանձ։
-Ի՞նչ ես անում այստեղ։
-Գանձս իմացա, որ հիվանդանոցում էիր, ասացի գամ տեսնեմ իմ երկու գանձերը ոնց են։
-Երկու գանձ ասելով ու՞մ նկատի ունես։
-Քեզ ու իմ փոքրիկին։
Իզաբելը լռեց։ Էրիկն ասաց.
-Ինչի՞ ինձ այդ մասին չէւր ասել։Ինչի՞ չէր ասել, որ հայր եմ դառնալու։
-Դու հայր չես դառնալու։ Այս երեխան միայն իմն է, իսկ դու գնա ու սիրի այն աղջկան, ով այսօր եկել էր քեզ դիմավորեր բանտում։
-Իզաբել նա իմ քույրն է։ Նա իմ մորաքրոջ աղջիկն էր։
Իզաբելը ձայն չհանեց։ էրիկը չոքեց գետնին և ասաց.
-Խնդրում եմ ներիր իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր արածները քո հանդեպ։
-Կներեմ միայն այն դեպքում, երբ բաց թողնես անցյալդ։ Բայց մենք միասին էլ չենք կարող լինել։ Հիմա գնա ու մոռացի իմ մասին։
Էրիկը լռեց։Բայց այդ լռությունը երկար չտևեց.
-Իզաբել իմ հետ այդպես մի վարվի։ Գիտեմ, որ շատ մեղավոր եմ, բայց խնդրում եմ ներիր ինձ։ Աղաչում եմ։
Իզաբելը լռեց։ Նա գլուխը թեքեց և հազիվ զսպեց արցունքները։ Էրիկն ասաց.
-Ես առաջ շատ հիմար էի,բայց հիմա ես քեզ բաց չեմ թողնի։ Դու և իմ երեխան պետք է ինձ հետ լինեք։ Ես այսքան շուտ չեմ հանձնվի
Էրիկն այդ ասելուց հետո դուրս եկավ։ Էրիկի դուրս գալուց հետո հիվանդասենյակ մտավ Իռենը և հարցրեց.
-Ինչպե՞ս ես Իզաբել։
-Չգիտեմ։ Սիրտս ու հոգիս ցավումա։ Ես ցավ եմ զգում, որովհետև չեմ կարողանում ընդունել սիրածս տղամարդուն։Բայց եթե գա այն օրը,երբ ինքը ինձ ամուսնության առաջարկ անի, ես վստահ եմ, որ կհամաձայնվեմ։
-Իզաբել Էրիկը շատ ուրապացավ, երբ բժիշկը ասաց, որ դու հղի ես։
Իզաբելը սկսեց լաց լինել։
Իռեբը ամեն օր գալիս էր հիվանզանոց իզաբելին տեսնելու։ որիկը ամեն օր կարմիր և սպիտակ վարդեր էր ուղարկում Իզաբելին։
Ու այդպես օրերն ու շաբաթներն անցնում էին։
Մի օր Էրիկը երազ տեսավ։ Երազում ինքն էր, իսկ կողքին փոքրիկ երկու տղա երեխանեև' սև աչքերով և գանգուր մազերով։ Իրենցից մի փոքր այն կողմ կանգնած էր Իզաբելը կլորիկ փորով,ով ձեռքով բռնել էր վարդագույն փոքրիկ կոշիկներ։ Այդ ժամանակ Էրիկը արթնացավ։ Նա արագ հագնվեց և իջավ հյուրասենյակ։
-Մամ պապ խոսելու բան ունեմ ձեզ հետ։
-Ասա տղաս,-ասացին ծնողները։
-Ես այսօր ամուսնության առաջարկ եմ անելու Իզաբելին։ Նա իմ երեխային է սպասում։Ես սիրում եմ այդ աղջկան ու եթե դուք դեմ լինեք, ես եկ է կամուսնանամ նրա հետ և կապրեմ իմ տանը իմ աշխատողների հետ։
-Այդ աղջկան մեր տուն միայն այն դեպքում կբերենք, երբ մեծ հարսանիք անենք,-ասաց Էրիկի հայրը։
-Ես հորդ հետ համաձայն եմ։Ես համաձայն եմ, որ այդ աղջիկը դառնա իմ հարսը։
Էրիկի դեմքին ժպիտ հայտնվեց։Նա ուրախ դուրս եկավ տանից։ Գնաց այգի և այնտեղից քաղեց կարմիր վարդեր։ Նա ուղևորվեց դեպի գերեզմաններ։
Մոտենալով Մերրի գերեզմանին Էրիկը ծաղիկները դրեց գերեզմանաթմբին և ասաց.
-Ես բաց եմ թողնում անցյալս։ Ես հիմա սկսում նոր կյանք։ Հանգչիր խաղաղությամբ։
Նա շոյեց գերեզմաքարը և գնաց այդտեղից։Նստելով մեքենան զանգահարեց Լոռենսին.
-Լոռենս ամեն իբչ պատրա՞ստ է։ Իզաբելը եկե՞լ է։
-Ամեն ինչ պատրաստ է, իսկ Իզաբելը դեռ չի եկել։Բայց Իռենի հետ խոսեցի ասաց, որ գալիս են։ Մոտ 10 րոպեից կհասնեն։
Էրիկը արագ գնաց Փարիզի աշտարակի մոտ։ Իզաբելը եկավ այնտեղ, որտեղ Էրիկն էր։ Էրիկը մոտեցավ Իզաբելին և ասաց.
-Ես ուրախ եմ, որ եկար։
-Ես չգիտեի, որ դու այստեղ ես լինելու։ Իռենն ասեց, որ ուղղակի պետք է քայլենք։
Էրիկը չոքեց Իզաբելի առաջ և ասաց.
-Ես շատ սխալներ եմ գործել, բայց միևնուն է քեզ սիրել եմ առաջին իսկ պահից,բայց այդ ամենը գիտակցել եմ միայն դատացարության ժամանակ, երբ տեսա քո տխուր ու թաց աչքերը։Այդ ժամանակ ես մեծ ցավ ապրեցի։ Երկու ամիս շարունակ տառապում էի, մեղադրում էի ինքս ինձ, որ նման կերպ եմ վարվռլ քեզ հետ։ Ես ուզում, որ ինձ ներես ու ընդունես իմ անկեղծ սերը։ Իզաբել ես սիրում եմ քեզ ու խնդրում եմ դառնաս իմ կինը։ Մի անգամ ես արել եմ այս առաջարկը, բայց նա անկեղծ չէր, իսկ հիմա անկեղծ եմ քեզ հետ և խնդրում եմ դառնաս իմ կինը և իմ փոքրիկների մայրը։
Իզաբելի աչքերից արցունքներն թափեց և նա ասաց.
-Ես սպասում էի այդ քո խոսքերին։ Ես համաձայն եմ։
Էրիկը ադամանդե մատանին դրեց Իզաբելի մատին և գրկեց նրան։
Լսվեցին ծափահարության ձայներ։ Երկնքում սկսեցին թռչել կարմիր փուչիկներ և սպիտակ աղավնիներ։
Իռենը և Լոռենսը իրար ձեռք բռնած մոտեցան Իզաբելին և Էրիկին։ Նրանք շնորհավորեցին նրանց։ Ժանը իր նշանածի հետ նույնպես նույնպես մոտեցավ նրանց։Ժանը հարսանիքը հետաձգել էր, որ պեսզի Էրիկը նույնպես ներկա գտնվի իր հարսանիքին։
Բոլորը շատ երաջանիկ էին։ Էրիկը տեռքը դրեց Իզաբելի կլորիկացած փորին և ասաց.
-Իմ սիրուն տղաներ ես ձեզ անհամբեր սպասում եմ։ Դուք իմ ֆուտբոլիստ տղաներն եք լինելու։
