Գլուխ 37
Արդեն գիշեր էր։ Դրսում փոթորիկ էր։ Փաթորիկի հետ նաև սելավ էր գալիս։ Էրիկը և Լոսենսը թրջվել էին։ Նրանք աջ ու ձախ վազում էին և անդադար բղավում էին.
-Իզաբե՜լ...Իզաբե՜լ։
Սակայն ապարդյուն էր։
-Լոռենս այսպես չենք կարող գտնել Իզավելին։ Փոթորիկի պատճառով ամբողջ աչքերս թոզ են լցվել։ Անձրևն էլ մի կողմից է խանգարում։
-Բա ի՞նչ ես առաջարկում Էրիկ։ Իզաբելին չփտրե՞նք։
-Հիմա Իզաբելը հաստատ մի ապահով տեղ է մտել, ես դա գիտեմ։ Արի գնանք տուն։ Ես էլ եմ ուզում գտնեմ Իզաբելին, բայց եթե եղանակն այսքան վատ է, մենք մեկ է չենք կաևողանալու գտնենք նրան։
-Դե ուրեմն արի գնանք տուն։
Այդ ժամանակ քամին ավելի ուժեղացավ։ Լոռենսը միամիտ գլուխը թեքեց և նկատեց, որ Էրիկի կողքի ծառը ընկնելու վրա է։ Լոռենսը գոռաց.
-Էրիկ հեռու այդտեղից։
-Ինչի՞ ։
Լոռենսը վազեց դեպի Էրիկը և նրա ձեռքից բռնելով քաշեց դեպի իրեն։ Նրանք երկուսով ընկան գետնին։ Այդ ժամանակ հաստաբեւն ծառը թեքվեց և ընկավ գետնին։
Լոռենսը կանգնեցև ձեռքը պարզեց դեպի Էրիկը։ Էրիկը բռնեց Լոռենսի ձեռքից և կանգնեց ոտքի, իսկ հետո ասաց.
-Ապրես։
-Խնդրեմ։ Դե արի արագ գնանք։
Նրանք վերադարձան տուն։
***
Իզաբելը վազում էր, գոռում էր.
-Օգնեցե՜ք։
Սակայն նրա կողքին միայն ծառեր էին։ Նա մտել էր անտառ։ Իզաբելը նստեց ծառներից մեկի տակ և բռնեց ծնկները։ Նա անդադար լաց էր լինում և գոռում էր.
-Օգնեցե՜ք
Սակայն միայն գայլերի ոռնոցներն էին լսվում։
Իզաբելը շատ էր վախում։ Նա անդադար մտքում կրկնում էր.
-《Տեր իմ օգնիր ինձ,խնդրում եմ։ Տեր իմ կողքիս եղի։ Խնդրում եմ տեր ջան այնպես արա, որ գտնեն ինձ։ 》
Իզաբելը ձեռքերի ափեր իրար միացրեց և սկսեց աղոթել.
-Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո։
Եղիցին կամք Քո
որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս և մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն։
այլ փրկեա զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս
Ամէն։
Այդ պահին Իզաբել զգաց որ ինչ որ մեկը իր հետևից գալիս է։ Նա ոտնաձայներ լսեց։ Նա ձեռքերով աչքերը փակեց։ Ոտնաձայները կամաց մոտենում էին։
Իզաբելը զգաց, որ մեկը ձեռքը դրեց իր ուսին։ Նա ուժեղ բացականչեց.
-Աաաաաաաաաա։
Իզաբելը գիտակցություն կորցրեց և ընկավ գետնին։
Անծանոթը ասաց.
-Աղջի՞կ։
