Գլուխ 27
Գլուխ 27
Էրիկը մտնելով հիվանդանոց Լոռենսին ասաց․
-Իզաբելի եղբորը կամ ընտանիքի անդամներին չասես, որ ոստիկանությունում էի։
-Չեմ ասի, բայց դու էլ վերանայի քո կյանքը։ Հերիք է կյանքդ կործանես։
Էրիկը զայրացած հայացքով նայեց Լոռենսին և ասաց․
-Բեր դու ինձ մի ասա, թե ես ինչ անեմ։ իմ կյանքնա, ինչպես ցականում եմ ապրում եմ։
-Էլի քո կյանքնա, բայց այսօր Իզաբելը քո պատճառով է այս վիճակում։
-Վատես այ տղա, Իզաբելը իմ պատճառով չի այս վիճակում։
-Լավ, ոնց կասես։
Էրիկը տեսնելով հիվանդասենյակի դիմաց կանգնած Դանիելին մոտեցավ և ասաց․
-Ինչպե՞ս է Իզաբելը։
-Կյանքին վտանգ չի սպառնում։
Էրիկը «թարս» հայացքով նայեց Դանիելին և նստեց աթոռներից մեկի վրա։ Դանիելը նկատելով Էրիկի այդ հայացքը հարցրեց․
-Էրիկ, ի՞նչ է կատարվում։ Արդեն քանի անգամ է հանդիպում ենք, ու դու միշտ վատ հայացքով ես նայում ես ինձ։ Ես քեզ վատ բան եմ արե՞լ։
-Քեզ միայն թվում ։ Ես քեզ նայում եմ այն հայացքով, ինչպես բոլորին եմ նայում։
-Լավ, ուրեմն ինձ թվացել է։
Էրիկը մտքում ասաց․
-«Հիմարի մեկը, ձեռումս ճար լիներ, հենց հիմա քեզ մեծ հաճույքով կսպանեի»։
Այդ պահին լսվեց տղամարդու ձայն․
-Էրի՞կ։
Էրիկը գլուխը թեքեց ձայնի և միանգամից ոտքի կանգնեց։ Հետո մոտենալով տղային ասաց․
-Դու ի՞նչ ես անում այստեղ։
-Հեչ, հիվանդանոցում գործեր ունեի, դրա համար էլ եկել եմ։ Այն էլ տեսա քեզ ու ասի գամ բարևեմ։ Բա ի՞նչ ես անում այստեղ։ Իմ իմանալով հայրդ ուրիշ հիվանդանոցում էր պառկած։
-Այստեղ եմ Իզաբելի համար։
-Հաաաա,-ասաց Ֆիլիպը և խորամանկ քմծիծաղ տվեց։
Հիվանդասենյակից բժիշկը դուրս եկավ և ասաց․
-Աղջիկը ուշքի է եկել։
Բոլորը ուրախացան։ Էրիկը ասաց․
-Իսկ կարո՞ղ ենք տեսնել նրան։
-Կարող եք, բայց ոչ բոլորդ միասին։
-Ես կմտնեմ քրոջս մոտ,-ասաց Դանիելը և մտավ Իզաբելի մոտ։
Դանիելը ներս մտավ և մոտենալով քրոջը հարցրեց․
-Ո՞նց ես։
-Լավ եմ, - հազիվ լսելի ձայնով ասաց Իզաբելը։
-Դե պատմի տեսնեմ, ի՞նչ է եղել։ Ո՞վ է քեզ այս օրը գցել։
Իզաբելը լռեց։
-Իզաբել խոսի՛։
-Էրիկը այստե՞ղ է։
-Հա, բայց դու իմ հարցին պատասխանի։
-Կկանչե՞ս Էրիկին։
-Խի՞։
-Ուզում եմ տեսնեմ նրան։ Բացի այդ ես ինձ թույլ եմ զգում։ Չեմ կարող պատասխանել քո հարցին։
-Հիմա կկանչեմ, բայց հիշի, որ դու ինձ պետք է ամեն ինչ պատմես։
Իզաբելը հայացքն ուղղեց լուսամուտը։ Դանիելը դուրս եկավ հիվանդասենյակից և ասաց․
-Էրիկ, Իզաբելը ցանկանում է քեզ տեսնի։
Էրիկը արագ ոտքի կանգնեց և մտավ հիվանդասենյակ։
