32 страница19 августа 2020, 22:41

Գլուխ 26

Գլուխ 26

Լոռենսը և Դանիելը հիվանդանոցում էին։ Բժիշկը նրանց մոտեցավ հիվանդասենյակի դիմաց և ասաց.

-Կարող եք հանգիստ լինել։ Ձեր քրոջ առողջականի մեջ դրական շարժ ենք նկատել։

-Դա արդեն լավ է, բայց կբացատրեք կոնկրետ ի՞նչ է եղել քրոջս։

-Նրան ծեծել են։ Նրան այստեղ են բերել դեմքին հարվածներ ստացած, նրա ամբողջ դեմքը արյան մեջ ողողված էր։ Նա հիմա այս վիճակում չէր լինի, եթե գլխին հարված ստացած չլիներ։

-Չեմ հասկանում, ո՞վ է ձեռք բարձրացրել քրոջս վրա։

-Չգիտեմ, բայց իր հետ բերաց տղան մահացել է։ Մենք չենք կարողանում նրա հարազատներին գտնենք։

-Ի՞նչ։ Ի՞նչ տղա։

-Եթե ցանկություն ունեք, կարող ենք ձեզ ուղեկցել դիահերձարան։

-Ուղեկցեք,- ասաց Դանիելը։

-Դու գնա, ես նորից փորձեմ զանգեմ Էրիկին,-ասաց Լոռենսը։

-Լավ։

Դանիելը բժշկի հետ գնաց։ Լոռենսը նորից ու նորից զանգում էր Էրիկին։ Վերջապես Էրիկի հեռախոս պատասխանեցին։ Լոռենսն ասաց.

-Դե լավա էլի, տեսե՞լ ես քանի անգամ եմ զանգել Էրիկ տղա։

-Բարև ձեզ։

-Մի րոպե Էրիկ դու չե՞ս։

-Ո՛չ։ Էրիկը ոստիկանությունում է։

-Մարդ սպանելու համար։

-Ի՞նչ։

Լոռենսը անջատեց հեռախոսը և դրեց գրպանը։ Հետո վազելով դուսր եկավ հիվանդա ոցից և շտապեց դեպի ոստիկանություն։

Լոռենսը եկավ ոստիկանություն։ Նա մտավ քննիչի մոտ և հարցրեց.

-Ես Էրիկի եղբայրն եմ։ Ի՞նչ սպանության մասին է խոսքը։ Էրիկը չի կարա մարդ սպանի։

-Եթե այստեղ է,  ուրեմն կարա։

-Դուք գիտեք ընդհանրապես ո՞վ է Էրիկը։ Ո՞վ է իրա հայրը կամ հորեղբայրը։ Եթե նրանք իմանան, որ Էրիկին ձերբակալել եք, ապա իմացեք որ կզրկվեք ձեր այս գեղեցիկ պաշտոնից։Հիմա խնդրում եմ, ես պետք է եղբորս տեսնեմ։

-Դա հնարավոր չի։ Իդեպ ես պաշտպան եմ վարձել։ Ինքը շուտով այստեղ կլինի։

-Ավելի լավ։ Բայց Էրիկին տեսնել չի թույլատրվում։

Լոռենսը դուրս եկավ քննիչի աշխատասենյակից և զանգահարեց հորը։

-Պապա ջան բարև։

-Բարև տղես։

-Պապ խնդիրներ ունենք։

-Ինչա՞ եղել։

-Պապ դու մեծ կապեր ունես։ Խնդրում եմ այնպես արա Էրիկին ոստիկանությունից ազատենք։ Թեկուզ ժամանակավոր։

-Այս անգամ ի՞նչ է արել այդ տղան։

-Հիմա կպատմեմ։

Լոռենսը սկսեց պատմել ամեն ինչ։
Բեռնառ Դյուպոն' Լոռենսի հայրը, խոստացավ ամեն ինչ անել, որ Էրիկը ազատ արձակվի։ Լոռենսը նստեց քննիչի սենյակի դիմացի դրված աթոռներից մեկի վրա։ Մոտ 35 րոօե հետո փաստաբանը եկավ։ Լոռենսը ներկայացրեց դրությունը։ Փաստաբանը մտավ քննիչի մոտ։ Մոտ 10 րոպե անց նա դուրս եկավ և ասաց.

-Էրիկին մեծ գումարի դիմաց ազատ կարձակեն։

-Ապրես շատ։

-Շնորհակալություն կհայտնես հորդ։ Ինքը զանգեց և ամեն ինչ կարգավորեց։

Մի քանի րոպե անց Էրիկը եկավ Լոռենսի մոտ։ Լոռենսը և Էրինը գրկախառնվեցին, հետո Լոռենսն ասաց.

-Այս ի՞նչ է վիճակդ։ Այս ո՞վ է դեմքիդ կպտուկների համար մեղավոր։

-Դա հիմա կարևոր չի։ Ես հիմա պետք է գնամ Իզաբելի մոտ։ Բայց չգիտեմ թե որտեղ է նա։

-Հիվանդանոցում է։

-Ո՞նց է վիճակը։

-Ամեն ինչ լավ է։Կարաս չանհանգստանաս։

-Ինձ տար Իզաբելի մոտ,-աաաց Էրիկը, հետո ձեռքով շնորհակալություն հայտնեց փաստաբանից,-ապրես փաստաբան ջան։

-Խնդրեմ, բայց որոշ ժամանակով ես ազատության մեջ։ Դու հիմա որոշ ժամանակ չես կարող երկիրը լքես։

-Չեմ լքի։Հիմա Լոռենս ինձ տար Իզաբելիս մոտ։

-Արի հետևիցս։

Նրանք միասին գնացին հիվանդանոց։

32 страница19 августа 2020, 22:41