34 страница10 сентября 2020, 12:01

Գլուխ 28

-Իզաբել ինչպե՞ս ես քեզ զգում։

Իզաբելը նայեց Էրիկին և ասաց.

-Շատ լավ եմ։ Սրանից լավ էլ չի լինում։

-Ձեռ ես առնու՞մ։

Իզաբելը ձայն չհանեց։ Էրիկը մոտեցավ Իզաբելին և ասաց.

-Ինչի՞ էիր գնացել այդ վայրը։

-Դա էլ կարևոր չի։ Հիմա ինձ ասա, թե ո՞վ է ինձ այստեղ բերել։

-Չգիտեմ,-պատասխանեց Էրիկը։

Էրիկը համբուրեց Իզաբելի ճակատը և ասաց.

-Շուտ ապաքինվի։ Ամեն ինչ արդեն անցյալում է, հիմա կարևոր քո առողջությունն է։ Հիմա կներես ես պետք է դուրս գամ։

-Էրիկ մի րոպե սպասի։

-Դու ես ինձ փրկե՞լ։

-Ինչի՞ց պետք է փրկեի,-հարցրեց Էրիկը հայացքը գետնին հառած։

-Էրիկ դու ես ինձ փրկե՞լ։ Ես ուզում եմ իմանամ դու ես թե չէ։

Էրիկը ձայն չհանեց։

-Լավ մի պատասխանի, մեկ է ես վստավ եմ, որ դու ես եղել։ Միայն դու կարող էիր ինձ փրնեիր։ Միայն ասա ինձ, ինչպե՞ս է այն տղամարդը։

-Շուտ ապաքինվի,-ասաց Էրիկը և արագ դուրս եկավ հիվանդասենյակից։

Նրա դուրս գալուց հետո Իզաբելն ինքն իրեն ասաց.

-Ես վատահ եմ, որ դու ես ինձ փրկել։ Բայց չեմ հասկանում, թե ինչի՞ ես լռում։ Իսկ տեսնես այն տղամարդը բանտու՞մ է։

Էրիկը հիվանդասենյակից դուրս գալուց հետո Լոռենսին ասաց.

-Ես գնում եմ հորս մոտ։

-Ես էլ գա՞մ։

-Չէ։

Էրիկը արագ դուրս եկավ հիվանդանոցից։ Նա նստեց մեքենան և զայրացած սկսեց երկու ձեռքով հարվածել ղեկին։ Հետո ասաց.

-Եթե ինանաս, որ ես եմ սպանել, ապա դու էլ երբեք իմ երեսին, իմ աչքերի մեջ չես նայի։

Էրիկը գնաց այդտեղից։

Օրերն անցնում էին։ Իզաբելը ապաքինվում էր։ Էրիկն ամբողջ օրը անց էր կացնում ակումբներում։ Նա տուն չէր գնում։ Լոռենսը ամեն օր տեդակցության էր գնում Օզաբելի մոտ։ Իզաբելը և Լոռենսը դարձել էին լավ ընկերներ։ Էրիկը գաղտնի գալիս էր հիվանդասենյակի մոտ և թաքուն հետևում Իզաբելին։ Երբ Իզաբել քնած էր լինում, նա մի գեղեցիկ վարդագույն վարդ էր դնում նրա անկողնու կողքին դրված պահարանի վրա և միշտ ասում էր.

-Շուտ ապաքինվի հրեշտակս։

Էրիկի հայրը նույնպես ապաքինվում էր։ Էրիկը հորը և մորը ուղարկել էր Գերմանիա բուժումների։

Ֆիլիպը ամեն օր գեղեցիկ ծաղկեփունջ էր ուղարկում Իզաբելի համար ամեն անգամ տարբեր մարդկանց անուններից։

Իզաբելը մոտ 2 շաբաթ հիվանդանոցում էր, սակայն նրա մայրը և հայրը մի անգամ չեն եկել իրենց դուստրին տեսնելու։

Իզաբելը ամեն  անգամ արթնանալուց տեսնում էր վարդերին և ասում.

-Ինչի՞ չես գալիս Էրիկ։ Մի թե ես քո համար մեկ եմ։ Իսկ ես կարծում էի, որ դու լավն ես, որ դու ինձ սիրում ես։ Ես դեռ չեմ մոռացել մեր համբյուրը հիասքանչ դրախտային բնության գրկում։

Էրիկը ամեն օր խմում էր։ Նա շուրթերից միայն Իզաբել բառն էր հնչում։

Ժանը երկրից գնացել էր այդ ընթացքում։

Դանիելը մի քանի օր եկավ քրոջը տեսնելու, իսկ դրանից հետո նա նույնպես չէր գալիս քրոջը տեսնելու։

2 շաբաթ անց

Լոռենսը Իզաբելին բերեց տուն։ Տիկին Նոնան և մնացած աշխատողները շքամուտքի մոտ փուչիկներով դիմավորեցին   նրանց։

-Ինչպե՞ս ես քեզ զգում աղջիկս։

-Լավ եմ։ Շնորհակալություն։

Իզաբելը նայեց Լոռենսին և ասաց.

-Շնորհակալ եմ, որ այս ընթացքում իմ կողքին էիր և շնորհակալ եմ, որ տուն բերեցիր ինձ։

-Քեզ նման գեղեցկուհու համար ես պատրաստ եմ ամեն ինչի,- ժպիտը դեմքին ասաց Լոռենսը։

Իզաբելը ժպտաց, սակայն լուրջ չվերաբերվեց Լոռենսի ասածներին։ Նա մտավ տուն և սկսեվ շուրջը նայել։

Տիկին Նոնան հարցրեց.

-Ու՞մ ես փնտրում։

-Էրիկը տանը չի՞։

-Էէէէ Իզաբել ջան, այդ քո ասած Էրիկը 2 շաբաթ է տուն չի եկել։ Ես չգիտեմ, թե որտեղ է։ Շատ եմ զանգահարել, սակայն հեռախոս անջատված էր։

-Պարզ է։ Հիվանդանոցում էլ քննիչը անընդհատ հարցնում էր Էրիկից։ Հաիցնում էր նա է այդ ամենն արել թե չէ։ Դե ես իհարկե ասացի, որ Էրիկը դրք հետ յապ չունի։

-Իզաբել գնա պառկի։ Ես խոստանում եմ Էրիկին կգտնեմ և կբերեմ տուն,-ասաց Լոռենսը։

-Շնորհակալ եմ, բայց եթե ինքը չի ցանկանում տու գալ, դու ինչպե՞ս կարող ես ստիպել նրան տուն գալ։

-Կանեմ, կտեսնես։

Լոռենսը դուրս եկավ տանից։ Իզաբելը գնաց իր ննջասենյակ։ Նա նստեց մահճակալին և ասաց.

-Ուրե՞ս Էրիկ։ Միայն իմանաս, թե որքան եմ քեզ կարոտել։

Այդ պահին անծանոթ համարից Իզաբելին հաղորդագրություն եկավ։

Իզաբելը բացեց հաղորդագրությունը։ Նրա աչքերից արցունքներ թափվեցին։ Հաղորդագրության մեջ վիդեո էր։ Այդ վիդեոյում Իզաբելն էր։ Այդտեղ նկարահանված էր, թե ինչպես էր անծանոթ տղամարդը համբուրում և պատառոտում Իզաբելի հագուստները։

Հաղորդագրության տակ գրված էր.

-《Էրիկից》։

Իզաբելը հեռոխոսը գցեց հատակին և սկսեց լաց լինել։

34 страница10 сентября 2020, 12:01