Գլուխ 22
Գլուխ 22
-Դանիել, տղաս, այս ու՞ր ես գնում,-հարցրեց Նիկոլասը։
-Պապա ջան, էլ այսպես չեմ կարողանում մնալ։ Արդեն 3 տարի է քո ու մամայի այսպես ասած վզին նստած եմ։ Ես նորից դուրս կգամ աշխատանք փնտրելու։Եթե չստացվի, ապա կմեկնեմ երկրից։
-Տղաս էլ երբեք նման ձև չարտահայտվես։Մենք միայն քեզ ունենք։ Դու ես միակ մեր ժառանգը։ Լավ կլինի ամուսնանաս, ընտանիք կազմես ու մեզ էլ պապիկ տատիկ դարձնես։
-Էէէէ՜ պապա ջան, ասելը հեշտ է։ 27 տարեկան եմ, բայց դեռ ըյերուհի չունեմ։ Ոչ մեկ ինձ աղջիկ չի տա։Հիշում ես Մագայի աղջկան հավանում էի։ Գնացինք ուզելու դուռը երեսներիս փակին։ Դրանից երկու ամիսա անցել։ Հաստատ դեռ ոչ մեկ չի հանդարտվում։ Բոլորը մատով են ցույց տալիս ինձ։ Քայլում եմ փողոցով, ով դիմացս է հելնում, վախեցած նայում է ինձ։ Նրանց թվում է, թե ես սպանելու եմ նրանց։
-Տղաս չկա նման բան։ Դա երևի քեզ թվում է։
-Պապ ջան ես երևի հետևեմ Օզաբեծի օրինակին և գնամ քաղաք։Այնտեղ գոնե ինձ ոչ մեկ չի ճանաչում և գործ էլ կգտնեմ, ընտանիք էլ կկազմեմ։
Այդ պահին ներս մտավ մայրը' Սոֆին, և զայրացած ասաց.
-Եա էլ այսպես չեմ կարողանում։ Խանութ եմ գնում, բոլորը հետևիցս խոսում են։Չեմ կարողանում բերանները փակեմ։ Այսօր էլ խանոիթում այն Մագան դուրս եկավ դեմս ու ուսով հարվածելով անցավ ինձ։ Ասացի, չհասկացա՞, հերթը պահի։ Նայեց ինձ ու ծիծաղելով ասաց, որ ես հերթ չունեմ, որովհետև հարգանք ու պատիվ էլ չունեմ։
Դանիելը ձեռքի բռուբցքով հարվածեց սեղանին։
-Տղաս ի՞նչ պատահեց։
-Ամեն ինչ իմ պատճառով է։
-Տղաս հերիք է քեզ մեղադրես, դու մեղավոր չես այդ ավտովթարի համար։
-Մամ մի հիշացրու։ Ես դուրս եմ գալիս։
Դանիելը դուրս եկավ բակ։ Նա դուրս եկավ դարպասներից դուրս և զարմացած ասաց.
-Իզաբե՞լ։
Իզաբելը կանգնած էր տան դարպասների առաջ։ Նա գրկախառնվեց Դանիելի հետ։ Դանիելը հարցրեց.
-Ինչպե՞ս ստացվեց, որ եկար։
-Էրիկը բերեց։ Բայց գիշերը կգա հետևիցս։
-Արի ներս գնանք։
-Չէ էրիկ,արի ուղղակի քայլենք գյուղով և խոսենք։
-Լավ քույրս, ոնց կցանկանաս։
Նրանք սկսեցին միասին քայլել։ Նրանք գնացին գյուղի ծայրամասում գտնով փոքրիկ գետի մոտ և նստեցին նրա ափին։ Դանիելը հարցրեց.
-Հո էդ Էրիկը քեզ չի նեղացնում։
-Չէ , ինքը շատ հոգատար է իմ հանդեպ։
-Էդ լավա, բայց չթողնես հոգատարությունը վերացվի այլ զգացմունքի։
-Չէ այդ ի՞նչ ես ասում Դանի, ոչ մի նման բան չի կարող լինել։
Այս ասելուց հետո Իզաբելի դեմքին տխրություն եկավ։ Սակայն այդ տխրությունը խախտվեց նրա հեռախոսի զանգով։ Իզաբելը նայեց հեռախոսի էկրանին և մտքում ասաց.
-《Անծանոթ համար է, երևի Էրիկն է》։
-Այդ ո՞վ է զանգահարում,-հարցրեց Դանիելը։
-Աշխատանքի վայրից են։ Հիմա խոսեմ և գամ։
Իզաբելը մի փոքր հեռու գնաց եղբորից և պատասխանեց հեռախոսազանգին.
-Ալո՞։ Ո՞վ է։
-Բարև Իզաբել ջան։
-Կներեք ո՞վ է։
-Դու ինձ չես ճանաչում, բայց ես քեզ ճանաչում եմ։ Ու կցանկանայի հանդիպել և խոսել քեզ նման գեղեցկուհու հետ։
-Կներեք դու ո՞վ եք ու որտեղի՞վ ձեզ իմ համարը։
-Սիրուն ջան մի նեղվի։ Համարդ քո ընտանիքի անդամներից են տվել։Ու եթե չես ուզում եղբայրդ կամ ծնողներդ իմանան, որ դու ոատիկանությունում ես եղել, ուրեմն որեկոյան կգաս իմ ասած հասցեով։ Ու եթե այս զանգի մասին մեկը իմացել է, ապա չփոշմանես։
-Ես ոչ մի տեղ չեմ գալու։
-Ուրեմն ես կգամ ձեր տուն ու ծնողներիդ մոտ մի քանի բան կասեմ։ Անգամ կասեմ, թե ինչպես ես մի քանի անգամ գիշերային ակումբներ գնացել։ Ես շատ բան կարամ ասեմ։ Ու ասեմ իմացի, ապացույցներ էլ ունեմ։ Ես նկարներ ունեմ քեզանից։
-Ես ոստիկանությանը կհայտնեմ ձեր մասին։
-Եթե հայտնես էդ Էրիկ անունով տղու կյանքը վտանգված կլինի կամ Դանիել անունով տղու կյանքը։
-Չհամարձակվեք մատով կպնել եղբորս կամ Էրիկին։
-Դե ուրեմն հասցե եմ ուղարկում, երկու ժամից այնտեղ լինես։
-Լավ։
Իզաբելը անջատեց հեռախոսը։Հաղորդագրություն եկավ, որի նեջ գրված էր ինչ որ տան հասցե։
Իզաբելը մոտեցավ եղբորը և ասաց.
-Էրիկն էր զանգահարել։ Ասաց, որ ինքը չի կարողանալու գա։ Իրա պապան հիվանդանոցում է և ես ինքս հիմա պետք է վերադառնամ։ Արի գնանք, ճանապարհից տաքսի կվերցնեմ և կգնամ։
-Բայց այդ ի՞նչ անպատասխանատու քայլ է։ Ես էլ կգամ քեզ հետ։ Քեզ կտանեմ այդ տուն և ես հետ կգամ։
-Չէ ապեր, ես ինքս կգնամ։
-Լավ ուրեմն տեղ հասնելուն պես կզանգահարես և կասես, որ հասել ես։
-Լավ։ Դե արի հիմա գնանք։
-Քույր ու եղբայրս սկսեցին քայլել։ Հետո Դանիելը քրոջը նստեցրեց տաքսի, գումարը վճարեց և ուղարկեց տուն։
