Գլուխ 21
Գլուխ 21
Էրինը մտավ բժշկի սենյակ և հարցրեց.
-Պետք է խոսենք հորս առողջականի մասին։
-Իհարկե, նատեք։
-Հիմա ձեր ասելով, երվ հայրս ուշքի գա չի կարողանալու քայլի՞։
-Մենք հիմա ոչինչ չենք կարող ասել։ Նախ թող կոմայից դուրս գա, մնացածը կերևա հետագայում։
-Ես կարա՞մ հորս տեղափոխեմ Գերմանիա։
-Ոչ։ Մենք ինչ պետք է անում ենք։
-Դե ուրեմն լսի ու ականջիդ օղ արա բժիկ։ Դու իմ հորը պետք է ոտքի կանգնեցնես։ Իմ հայրը պետք է առաջվա պես առողջ ապրի։ Բայց եթե հանկարծ մի բան սխալ ընթանա, էդ հաստավիզ գլուխդ վրիցդ կթռցեմ ու մի հատ ախ չեմ անի։ Լսա՞ր։ Հասկացա՞ր։
-Արագ դուրս արի իմ աշախատասենյակից։ Դու եկել և ինձ սպառնում ես։ Այնպես չանես տեղեկացնեմ ոստիկանությանը քո այս պահվածքի համար։
-Գնում եմ, բայց ասածս ուժի մեջ է։ Զգուշ եղի գլուխդ վրիցդ չպոկեմ։
Այդ խոսքերն ասելուց հետո Էրիկը դուրս եկավ բժշկի աշխատասենյակից։ Նա մոտեցավ մերը և ասաց.
-Մամ ջան ինչքա՞ն ես այստեղ նստելու։ Արի գնանք տուն։ Մի փոքր կհանգստանաս, լոգանք կընդունես, շորերդ կփոխես ու էլի կբերեմ այստեղ։
-Է՜ տղաս, չեմ ուզում հորդ մենակ թողնեմ։
-Մամ ջան պապան մենակ չի։ Նրա կողքին շատ մարդիկ կան։ Լավ կլինի հիմա գաս ինձ հետ։ Ես էլ պետք է գնամ իմ տուն։ Ես էլ պետք է լոգանք ընդունեմ և շորերս փոխեմ։
-Լավ տղաս,գնանք։
Էրիկը նոր հետ դուրս եկավ հիվանդանոցից։ Նա մորը տարավ տուն, հետո ինքն էլ եկավ իր տուն։ Երբ մտավ տեւն բացականչեց.
-Տիկին Նոնա՜։
Տիկին Նոնան թեյի բաժակը դրեց և վազեց մուտքի դռան մոտ։ Իզաբելը արագ ոտքի կանգնեց և մտքում ասաց.
-Էրիկի ձայնն է։
Լոռենը հարցրեց.
-Էրիկի ձա՞յնն է։
Իզաբելը նայեց Լոռենին և ասաց.
-Հա։
Լոռենը գնաց Էրինի մոտ։
Տիկին Նոնան մոտեցավ Էրիկին և ասաց.
-Հա տղաս։
-Տիկին Նոնա ջան,որ խնդրեմ այն սև վերնաշապիկս կարդուկե՞ս։
-Իհարկե։ Հենց հիմա։
Էրիկը երբ ցանկացավ բարձրանալ աստիճաններով Լոռենը հետևից բացականչեց.
-Այս ու՞ր առանց բարևելու։
Էրիկը շրջվեց և զարմացած ասաց.
-Լոռե՞ն։
-Հա, ես եմ։
Էրինը արագ նոտեցավ Լոռենին և երկու եղբայր գրկախառնվեցին։ Էրիկը հարցրեց.
-Ե՞րբ ես եկել։
-Երեկ երեկոյան եմ վերադարձել։ Այսօր եկա այստեղ, բայց ասացին, որ այսօր տուն չես գալու։
-Հա, հիմա էլ լոգանք պետք է ընդունեմ և էլի դուրս գամ։
-Ինչի՞։ Բանա՞ եղել։
-Պապային ինսուլտա խբել, հիվանդանոցումա։
-Վայ, այս ինչ վատ բան ասիր։ Հորեղբոր վիճակը ոնցա՞։
-Կոմայի մեջա, բայց բժիշկների ասելով կյանքին վտանգ չի սպառնում։ Բացի այդ ասում են, հնարավորա ապագայում չկարողանա քայլի և խոսի։
-Էրիկ, հանկարծ դուխդ չգցես։ Ես կողքդ եմ։ Հոպարն էլ կլավանա։ Ես հոպարին լավ գիտեմ։
Այդ պահին Իզաբելը եկավ դեպի եղբայրները և հարցրեց.
-Պապայիդ առողջություն եմ ցանկանում։
-Ապրես։ Լոռան արդեն ծանոթացե՞լ ես Իզաբելի հետ։ Ինքը իմ տանն աշխատողներից մեկն է։
-Հա,-ժպտալով ասաց Լոռանը,- մի քիչ տարօրիանկ ձևով ծանոթացանք, բայց արդեն ծանոթ ենք։
-Այսի՞նք տարօրինակ կերպով,-զարմացած հարցրեց Էրիկը։
Այդտեղ Իզաբելը խոսակցությանը մեջ մտավ և հարցրեց.
-Ես կարո՞ղ եմ մի քանի ժամով գնամ հայրական տուն։ Ես ուզում եմ եղբորս տեսնեմ։
Էրիկը նայեց Իզաբելին և ասաց.
-Չէ։
-Խնդրում եմ Էրիկ, ես կարոտել եմ եղբորս։
-Էրիկ թող այս աղջիկը գնա և տեսնի իր եղբորը։ Հո ստրուկ չի, որ այստեղ հավերժ փակված մնա։
-Լավ, ես հիմա լոգանք ընդունեմ և ես քեզ կտանեմ։
-Շնորհակալ եմ,-ասաց Իզաբելը։
Էրիկը ուշադիր նայեց Իզաբելին հետո բարձրացավ իր ննջասենյակ։ Իզաբելն էլ բարձրացավ իր ննջասենյակ և սկսեց պատրաստվել։
Մոտ 30 րոպե հետո Էրիկը, Լոռենը և Իզաբելը բակում էին։ Նրանք նստեցին Էրիկի մեքենան և գնացին Իզաբելի հորական տուն, որից հետո Էրիկը և Լոռենը պետք է հիվանդանոց գնային
