26 страница18 августа 2020, 20:13

Գլուխ 20

Դուռը բացվեց և ներս մտավ Էրիկի հորեղբոր տղան' Լոռանը։ Տիկին Նոնան մոտեցավ նրան և ասաց.

-Բարև տղաս։ Ինչպե՞ս ես։ Այս ե՞րբ ես եկել։

-Բարև տիկին Նոնա ջան։ Ես լավ եմ շնորհակալություն։ Երեկ եմ վերադարձել։  Դու ասա, ինչպե՞ս ես։ Գործերդ լավա՞։

-Իմ մոտ ամեն ինչ կարգին է տղաս։ Ամերիկա լա՞վ էր։

-Լավ էր, բայց հայրենիքիցս լավ տեղ չկա։ Արդեն խեղդվում էի օտար հողում։ Տիկին Նոնա ջան բա Էրիկը որտե՞ղ է։

-Տանը չի։ Այսօր տուն չի գալու։

-Լավ։ Ես այսօր կմնամ այստեղ։

-Ինչ լավ է։

-Ես բարձրանամ  իմ ննջասենյակ։

-Լավ դու բարձրացի, իսկ ես  թեյ պատրաստեմ։

Լոռանը ժպտաց և բարձրացավ իր ննջասենյակ։ Նա հաճախ էր այդտեղ մնում, դրա վամար էլ ուներ իր առանձին ննջասենյակը։
Լոռանը դուռը ցանկացավ բացի,սակայն այն փակ էր։ Նա հանեց գրպանից իր ննջասենյակի  բանալին և բացեց դուռը։ Նա մտնելով զարմացած նայեց մահճակալին։ Հետո ինքն իրեն ասաց.

-Այս ո՞վ է։

Հետո մոտեցավ և զարմացած ասաց.

-Չհասկացա, այս աղջիկը ի՞նչ է անում այստեղ։ Վայ Էրիկ, թե ասա աղջիկ ես բերում քո սենյակ տար, այլ ոչ թե իմ ննջասենյակ բեր։

Այդ պահին Իզաբելը կամաց արքերը բացեց և միանգամից նստելով մահճակալին զարմացած նայեց Ժանի դեմքին։ Լոռանը ժպտաց և ասաց.

-Արդեն ժամը 13.34 է։ Լավ չի, որ այս ժամին աղջիկը քնում է։

-Դուք ո՞վ եք ու ի՞նչ եք անում իմ ննջասենյակում։

-Քո ննջասենյակու՞մ,- զարմացած հարցրեց Լոռանը։

-Հա, սա իմ ննջասենյակն է և ինչպե՞ս եք ներս մտել։ Ես կողպել էի սենյակի դուռը։

Լոռանը սկսեց ծիծաղել։Հետո գրպանից հանեց սենյակի բանալին և ասաց.

-Սիրուն ջան սա իմ ննջասենյակն է և կխնդրեմ այն ազատես։

-Ես ոչ մի տեղ չեմ գնալու։ Դու երևի գող ես։ Ես հիմա ոստիկանություն կկանչեմ,- վախեցած ասաց Իզաբելը։

-Ես գող չեմ այ ցավդ տանեմ։

-Իմ ցավը մի տարեք։ Սպասեք մինչև Էրիկը կգա և դուք նոր կիմանաք, թե ինչ է նշանակում մտնել ուրիշի տուն կամ ուրիշի ննջաաենյակ։

Լոռանը սկսեց բարձր ծիծաղել։ Հետո ասաց.

-Լավ-լավ, կսպասեմ։ Բայց որտե՞ղ նստեմ և սպասեմ քո ասած Էրիկին։

-Ես հիմա տան աշխատողներին կզգուշացնեմ քո մասին։Արի ինձ հետ,-ասաց Իզաբելը և բացելով սենյակի դուռը շարունակեց,-ասացի արի ինձ հետ։ Դու պետք է պատասխան տաս առանց թույլտվության ուրիշի տուն և ննջասենյակ մտնելու համար։

Լոռանը Իզաբելի հետ դուրս եկավ ննջասենկից։Լոռանը Իզաբելի հետևից մտավ խոհանոց։ Մտնելով խոհանոց Իզաբելն ասաց.

-Տիկին Նոնա մեր տուն գող է մտել։

-Ո՞նց։ Ե՞րբ։ Որտե՞ղ է հիմա այդ գողը։

-Հրես։ Քիչ չի մտել է տուն, մի հատ էլ իմ ննջասենյակ է մտել։

Տիկին Նոնան նայեց Լոռանին և զարմացած ասաց

-Ի՞նքն է գողը։

-Հա։

Լոռանը ասաց.

-Տեսնում ես տիկին Նոնա ջան, ինձ գող էլ են անվանում։

Տիկին Նոնան ասաց.

-Իզաբել, ինքը գող չի։ Ինքը Էրիկի հորեղբոր տղան է։ Լոռան ջան մոռացել էի ասել, որ այս աղջիկը այստեղ է մնում։ Ինքը մեր նոր աշխատակցուհին է։ Նա քո ննջասենյակում էր մնում։

Իզաբելը զարմացած բացականչեց.

-Ինչպե՞ս։ Ուրեմն դու գող չե՞ս։

-Չէ,- ժպիտը դեմքին ասաց Լոռանը։

Իզաբելը գլուխը կապեց և ասաց.

-Ես ինձ այնքան վատ եմ զգում, որ ձեզ գող անվանեցի։ Կներեք ինձ։

-Կներեմ, բայց պետք է իմ մի ցանկությունս կատարես։

-Ի՞նչ ցանկություն։

-Ինձ հետ պետք է գաք քաղաք սրճարան։ Ուղղակի սուրճ խմելու։

Իզաբելը ոչինչ չասեց։

-Երևի լռությունը համաձայնության նշան է,- ասաց Լոռանը։

-Լավ կգամ։

-Անունս Լոռան է։  Ես Լոռան Դյուպոն եմ։

-Ես Իզաբելն են։

-Շատ հաճելի է Իզաբել ջան։ Հիմա ինձ հետ թեյ կխմե՞ս։ Տիկին Նոնա ջան դու էլ կնստես և մեզ հետ թեյ կխմես։

Նրանք միասին նստեցին սեղանի շուրջ և սկսեցին խմել իրենց թեյը։

26 страница18 августа 2020, 20:13