Գլուխ 19
Գլուխ 19
Իզաբելը անհանգիստ այս ու այն կողմ էր գնում։ Դե արդեն շատ ուշ ժամ էր, իսկ Էրիկից ոչ մի լուր չուներ։ Բոլորը քնած էին, միայն ինքն էր իր ննջասենյակում այս ու այն կողմ քայլում։ Նա անընդհատ նայում էր ժամին, իսկ հոտե լուսամուտից դուրս էր նայում։
-Չէ՛, այսպես սպասել չեմ կարող։ Արդեն գիշերվա ժամը 3-ն է, իսկ ես դեռ ոչ մի լուր չունեմ Էրիկից։ Ես անգամ նրա հեռախոսահամարը չունեմ։
Իզաբելը մոտեցավ իր սեղանին դրված Աստծու նկարին և սկսեց աղոթել․
-Տեր ջան, խնդրում եմ այնպես արա, որ Էրիկի հայրիկին ոչինչ պատահած չլինի։ Ես չեմ ցանկանա, որ Էրիկը ցավ զգա։ Ես շատ անհանգիստ եմ, խնդրում եմ քո աջը միշտ իրանց ընտանիքի վրա պահի։ Ամեն։
Հետո Իզաբելը իջավ խոհանոց։ Նա ջուր խմեց և նստեց խոհանոցում։ Նա անընդհատ նայում էր ժամին։ Ամբողջ գիշեր Էրիկը տուն չեկավ, իսկ Իզաբելը անհագիստ և անքուն գիշեր ունեցավ։
Առավոտյան ժամը 6-ն էր։ Բոլորը արդեն արթնացել էին։ Տիկին Նոնան մտավ խոհանոց և տեսնելով Իզաբելին նստած աթոռին զարմացած ասաց․
-Այս ինչպե՞ս է ստացվել, որ շուտ ես արթնացել։
-Տիկին Նոնա դուք Էրիկի հեռախոահամար ունե՞ք։
-Հա, ունեմ։ Իսկ ինչի՞ ես հարցնում։
-Կարո՞ եք ինձ տալ նրա հեռախոսահամարը։
-Լավ։
Տիկին Նոնան գրպանից հանեց հեռախոսը և սկսեց փնտրել Էրիկի հեռախոսահամարը։
-Գտա։
-Իսկ կարո՞ղ եմ ձեր խեռախոսից զանգահարե՞մ։
-Իհարկե։
Իզաբելը վերցրեց տիկին Նոնայի հեռախոսը և դուրս եկավ բակ։ Նա սկսեց զանգահարել Էրիկին։
Էրիկը պատասխանեց հեռախոսազանգին․
-Ասա տիկին Նոնա։
-Էրիկ Իզաբելն է։
Էրիկը մի պահ լռեց, նրա սիրտ սկսեց արագ աշխատել, իսկ հետո հարցրեց․
-Ինչի՞ ես զանգահարել։
-Ես ուղղակի ուզում էի իմանայի․․․։
Այդ պահին Իզաբելը լսեց աղջկա ձայն․
-Էրիկ, սիրելիս արի գնանք տուն։ Կյանքս այդ ու՞մ հետ ես խոսում։
Իզաբելը այդ լսելուց հետո լռեց։ Էրիկը հարցրեց․
-Իզաբել հարցիս չպատասխանեցիր։ Ինչի՞ ես զանգահարել։
-Ուղղակի ուզում էի իմանայի, դու այսօր տուն գալու՞ ես, թե չե՞։
-Դեռ չգիտեմ, բայց երևի չեմ գա։
Իզաբելը անջատեց հեռախոսը։
-Իզաբե՞լ,-ասաց Էրիկը։
Սակայն Իզաբելն արդեն անջատել էր հեռախոսը։ Էրիկը զայրացած ասաց․
-Ես երբ հեռախոսով խոսում եմ, լավ կլինի չգաս ինձ մոտիկ և բարձր խոսես։ Եվ երկրորդ գնա այստեղից։ Ես չեմ ուզում, որ դու հիվանդանոցում լինես։
-Էրիկ ես քեզ կարոտում եմ։
Սակայն Էրիկը ուշադրություն չդարձրեց այդ խոսքերին և գնաց մոր մոտ։
Իզաբելը հեռախոսը տվեց տիկին Նոնային։ Տիկին Նոնան հարցրեց․
-Այսօր գալու՞ է Էրիկը։
-Չէ։
-Իզաբել բան է եղե՞լ։
-Չէ, կներեք ինձ ես ինձ թույլ եմ զգում։ Ես գնամ իմ ննջասենյակ։
Իզաբելը գնաց իր ննջասենյակ և մտնելով ներս նա սկսեց լաց լինել։
-Ինչպե՞ս կարող էի ես թույլ տալ, որ Էրիկը ինձ համբուրի։ Ախր, ես նրա մասին ոչինչ չգիտեմ։ Այդ աղջիկը նրա ընկերուհին էր, թե չէ նման կերպ չէր արտահայտվի։
Էրիկը նստել էր մոր կողքին և մտքերի մեջ էր ընկել։ Նա մտքում ասում էր․
-«Հիմա Իզաբել կմտածի, որ այդ աղջիկ իմ ընկերուհին է։ Ախր նա շատ լացկան է, ես վստահ եմ, որ հիմա իր ննջասենյակում նստած լաց է լինում»։
