Գլուխ 18
Էրիկը արագ եկավ հիվանդանոց։ Նա բարձրացավ 3-րդ հարկ և մոտենալով մորը հարցրեց.
-Ի՞նչ է եղել պապային մամ։
Մայրը լաց էր լինում։ Էրիկը անհանգիստ հայացքով նայեց մորը և նորից կրկնեց հարցը.
-Մամ քեզ հետ եմ, ի՞նչ է եղել պապային։
-Տղաս ինձ օֆիսից զանգահարեցին և ասացին, որ հայրդ վատացել է։ Ասացին, որ հիվանդանոց են տեղափոխում։
-Բժիշկներն ի՞նչ են ասում։
-Կանխատեսում էին ինսուլտ։ Հիմա սպասում եմ, որ բժիշկը մանրամասն զննի հորդ և դուրս գա հիվանդասենյակից։
-Ամեն ինչ կարգին կլինի մամ ջան։ Պապան ուժեղ է։ Նա հաստատ կհաղթահարի ամեն ինչ։
Էրիկն այդպես հանգստացնում էր մորը, բայց ինքը սրտի խորքում շատ անհագիստ էր։ Նրա մտքում անդադար վատ մտքեր էին գալիս։ Էրիկը մտածում էր, որ հայրը չի ապաքինվի կամ էլ վիճակը ծանր կլինի։
Էրիկը մոր հետ նստեց հիվանդասենյակի դիմացի նստարաններից մեկին և ասաց.
-Մամ ջան արցունքներդ մաքրի ու հավատա, որ պապայի հետ ամեն ինչ կարգին կլինի։
-Էրիկ, տղաս ես շատ եմ անհանգստամում։ Բայց հավատում եմ, որ Աստված կփրկի ամուսնուս։ Տղաս արի միասին աղոթենք հորդ համար։
Էրիկը սկսեց ծիծաղել, իսկ հետո ասաց.
-Ես Աստծուն չեմ հավատում ու երբեք չեմ աղոթի։
Այդ պահին հիվանդասենյակի դուռը բացվեց և դուրս եկավ բժիշկը։ Էրիկը ու մայրը մոտեցան բժշկին։ Էրիկը հարցրեց.
-Ինչպե՞ս է հայրս։
Բժիշկը նայեց էրիկին և ասաց.
-Ցավոք ինչպես կանխատեսել էինք, այդպես էլ եղավ։ Ձեր հոր մոտ ինսուլտ է եղել։ Մենք նրա վիճակ կայունացրել ենք, հիմա նրա կայանքին վտանգ չի սպառնում։ Բայց ցավոք նրա գլխուղեղի աջ կիսագնդի մի փոքր հատված չի աշխատում։ Բացի այդ հնարավոր է, որ ձեր հայրը որոշ ժամանակ կամ ամբոջ կյանքը անցկացնի սայլակի վրա։
-Այսինքն բժիշկ։
-Ձեր հայրը չի կարող քայլել և խոսել։
-Ի՞նչ։ Այս ի՞նչ ես խոսում բժիշկ։ Ես արտասահմանից բժիշկներ կբերեմ և ամե ինչ կանեմ, որ հայրս ապաքինվի։
-Դրա կարիք չկա։ Մենք հիմա ամեն ինչ անում ենք։ Բայց դա արդեն հարվածի ուժգնությունից է կախված, թե որքան ժամանակ նա կանցկացնի սայլակի վրա։ Ուժեղ եղեք,-ասաց բժիշկը և գնաց իր աշխատասենյակ։
Էրիկը ձեռքը բռունցք արեց և հարվածեց դիմացի պատին։ Մայրը ասաց.
-Սա ինձ համար մեծ հարված էր։
Այդ խոսքերից հետո նա գիտակցությունը կորցրեց և ընկավ հատակին։ Էրիկը սկսեց գոռալ.
-Մամ աչքերդ բացի։ Մամ ջան լսու՞մ ես ինձ։ Որտե՞ղ եք բժիշկներ կոչվածներ, արա՛գ եկեք այստեղ։
Այդ պահին երկու բուժքույրեր վազելով եկան և սկսեցին ուշքի բերել տինոջը։ Ուշքի գալուց հետո Էրիկը օգնեց մորը ոտքի կանգնեցրեց և հետո հարցրեց.
-Ո՞նց ես մամ ջան։
-Լավ եմ տղաս։ Ցավոք լավ եմ։
-Ինչի՞ց է, որ մայրս վատացավ։
-Երևի սթրեսից կլինի։
Էրիկը մորը օգնեց, որ նստի, իսկ հետո ասաց.
-Մամ ջան արի գնանք տուն։ Գնանք մի փոքր հագստացի, հետո նորից կգաս։
-Չէ տղաս, ես հորդ այստեղ եմ պետք։
-Մամ դքւ հիմա այստեղ նստելով պապային չես օգնում։
-Տղաս, ես պետք է այստեղ մնամ։ Բացի այդ ես ուզում եմ հավատամ, եր հայրդ այդ սայլակի վրա չի նստի։
-Մամ ջան, եթե պապան նստի սայլակի վրա, ես մարդիկ կվարձեմ, որ նրան մասաժների ու չգիտեմ դեղերի միջոցով ոտքի հանեն։
Մայրը սկսեց լաց լինել ու ասել.
-Այս ի՞նչ դժբախտությում էր, որ եկավ կպավ մեզ։
Էրիկը նայում էր մորը ու չգիտեր ինչպես հույս ներշնչեր մոր հոգում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Էրիկը ինքը չէր հավատում, որ ամեն ինչ լավ է լինելու։
