Գլուխ 17
-Էրիկ ինչի՞ ես քեզ այսպես պահում,-կամաց ձայնով հարցրեց Իզաբելը,-մեկ ցավեցնում ես ինձ, մեկ այնպես ես անում, որ վստահեմ քեզ։
-Իզաբել ես հրեշ չեմ, ինչպես դու ես մտածում։ Ինձ դարձրել են այսպիսին։
-Ո՞վ։ Ինչի՞ համար է քեզ այսպիսին դարձրել։
-Մի օր կիմանաս։
-Իսկ չես կարո՞ղ հիմա ասել։
-Կներես, բայց չէ։ Շուտով ամեն ինչ կիմանաս։ Հիմա ինձ ասա, ի՞նչ ես մտածում իմ մասին։
Իզաբելը լռեց։ Նա նայում էր Էրիկին և ոչինչ չէր խոսում։ Էրիկը նկատելով, որ Իզաբելը մրսում է, հանեց իր վերարկուն և գցեց Իզաբելի ուսերին։ Հետո ասաց.
-Արդեն մթնել է։ Չնայած այսօր ամբողջ օրը անձրև է եկել, բայց միևնույն է երևում են աատղերը։ Դա նշանակում է, որ վաղը պայծառ օր է լինելու։
-Ես սիրում եմ աստղերին նայել,-ասաց Իզաբելը։
-Ես նույնպես,-պատասխանեց Էրիկը և նայեց դեպի երկինք։
- Իմ կարծիքով, որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են աստղեր։
-Իսկ դու ունե՞ս այնպիսի մարդ, ով դարձել է աստղ,-հարցրեց Էրիկը։
-Ունեմ,-պատասխանեց Իզաբելը,-նայիր լուսնի կողքի ամենամեծ ու պայծառ աստղին,նա իմ աստղն է։ Ես ամեն երեկո խոսում եմ նրա հետ, ես հավատում եմ, որ նա ինձ լսում է։
-Իսկ ո՞վ է մահացել, որ երևում է քեզ համար շատ թանկ մարդ է եղել։
-Կներես, բայց չեմ կարող ասել։ Ինձ միշտ արգելել են այս թեմայի շուրջ խոսել։ Բայց մի օր իմ մեջ ուժ կգտնեմ և ամեն ինչ կպատմեմ քեզ։ Իսկ ո՞րն է քո աստղը։
-Այն փոքրիկ, բայց պայծառ աստղը։ Նա փոքր էր, բայց շատ աշխույժ և չարաճճի էր։
-Էրիկ իսկ ո՞վ է այդ աստղը։
Էրիկի դեմքին հայտվեց տխրության նշույլ։ Նա դեմքը խոժոռեց, հետո նայեց Իզաբելին և ասաց.
-Արի գնանք տուն։ Վաղը պետք է նորից աշխատենք։ Բացի այդ վաղը ես քաղաք եմ գնալու, եթե ցանկանաս, կարող եմ քեզ ձեր գյուղ տանել ծնողներիդ տեսնելու։
-Ես միայն շնորհակալ կլինեմ դրա համար։ Բայց ես քեզ մի բան էի ուզում հարցնեի։
-Ի՞նչ։
-Դու Միշելին ծեծել ես այսօր։
-Մեծ հաճույքով կսատկացնեի, բայց ցավոք ոչ։ Ինչի՞ ես հարցնում։ Ինչի՞ ես ամեն անգամ դրան հիշում։
-Էրիկ այսօր Միշելի քույրն էր զանգահարել և ասաց, որ Միշելի վրա հարձակվել են և ծեծի են ենթարկել։ Վերջում Միշելին ասել են, որ հեռու մնաս ինձանից։
-Ես չեմ եղել։
Իզաբելը ոչինչ չխոսեց։ Նա նայեց Էրիկին և միայն մտքում ասաց.
-Այս անգամ հավատում եմ քեզ։ Զարմանալի է, բայց այս անգամ հավատում եմ։
Էրիկն ասաց.
-Արի գնանք տուն։
-Լավ։
Նրանք միասին վերադարձան տուն։ Երբ մտան տուն Էրիկի հեռախոսին զանգ եկավ։ Էրինը վերցրեց և ասաց.
-Ասա մամ ջան։
-Տղաս արի հիվանդանոց։
-Ի՞նչ է եղել մամ։
-Տղաս հայրդ...։
-Պապային ի՞նչ է եղել մամ։
Մայրը սկսեց լաց լինել։ Էրիկը արագ դուրս վազեց և նստելով մեքենան արագ գնաց հիվանդանոց։
