45 страница29 июля 2020, 16:02

Գլուխ 0․29

Գլուխ 0․29

Մայքը գերեզմաններում կանգնած էր։ Նա նայում էր քրոջ գերեզմաքարին և ասում․

-Երանի Ջեսսիկան գա։

Մոտ 30 րոպե անց Ջեսսիկան եկավ։

-Մա՞յք։

Մայք շրջվեց և ժպտալով բացականչեց․

-Ջեսսիկա՜։

Մայքը վազեց և գրկեց Ջեսսիկային։ Հետո բռնելով Ջեսսիկայի ձեռքորը ասաց․

-Կներես ինձ Ջեսսիկա, ես իսկական հիմար եմ եղել, որ նման կերպ եմ վարվել քեզ հետ։

Այդ պահին գերեզմաններ եկան Մայքի տատիկը, պապիկը, Ջեսսիկայի տատիկը և Արեգը։ Արեգը բարևեց Մայքին հետո ասաց․

-Ես ձեզ մենակ եմ թողնում։

Արեգը գնաց։ Պապը և տատը համբուրեց թոռին, հետո շոյեցին թոռնուհու գերեզմանը։ Տատին սկսեց լաց լինել և ասել․

-Աղջիկս ես քո տատին եմ, իսկ ինքը քո պապին է։

Ջեսսիկան գրկախառնվեց տատի հետ և հարցրեց․

-Տատ ջան ի՞նչ ես անում այստեղ։ Ինչպե՞ս ես եկել։

-Մայքն է խնդրել, որ գամ։ Ասաց, որ կարևոր բան ունի ասելու։

Պապը նայեց Մայքին և ասաց․

-Ի՞նչ գործ ունես այս աղջկա հետ։

Մայքը մոտենալով Ջեսսիկային բռնեց նրա ձեռքը և ասաց․

-Այս աղջկան ես սիրում եմ։ Կներես ինձ պապի, բայց ես չեմ կարող վրեժ լուծեմ իմ սիրած աղջկա ընտանիքից։ Որքան տառապեցին հերիք է։

-Ամոթ քեզ,-գոռաց պապին,-մի մոռացի, որ այս աղջկա հայրն է սպանել քո իրական հորը։ Այս աղջկա հոր պատճառով է մայրդ մահացել։

-Չէ պապի ջան, Ջեսսիկայի հայրը ոչ ի կապ չունի այդ ամենի հետ։ Քո աղջիկը եթե սիրեր ինձ, ինքնասպան չէր լինի, ինձ բախտի քմահաճույքին չէր թողնի։

-Բալա ջան, մայրդ ցավից է մահացել,-ասաց տատին։

Այդ ժամանակ Մայքը ասաց․

-Հայրս ողջ է։

-Ի՞նչ։

-Մայքը սկսեց պատմել․

Հիշողություն։

Մինչև գերեզմաններ գալը Մայքին զանգահարեց Ջեյք Մակուեն և ասաց․

-Արի խոսենք։ Ես կարևոր լուր ունեմ քեզ հայտնելու քո հոր վերաբերյալ։

-Ես չեմ ուզում քեզ տեսնեմ և լսեմ, -պատասխանեց Մայքը։

-Արի, եթե ուզում ես ճշմարտություն իմանաս,-ասաց Ջեյք Մակուեն ու անջատեց հեռախոսը։

Մայքը հեռախոսը դրեց գրպանը, հետո ինքն իրեն ասաց․

-Վերջին անգամ շանս կտամ բացատրելու։

Մայքը գնաց Ջեյք Մակուեի աշխատավայր։ Մտնելով աշխատասենյակ ասաց․

-Խոսի։

Ջեյք Մակուեն կանգնեց լուսամուտի մոտ և սկսեց․

-Ես և քո հայրը մտերիմ ընկերներ ենք եղել։ Էրիքը իմ մանկության ընկերն է։ Մենք միասին ենք սկսել բիզնեսը։ Ես գիտեի, որ նա սիրած աղջիկ ունեի, բայց չգիտեի թե ով է։ Մի օր ես իմացա, որ նրանք բաժանվել են։ իմացա, որ այդ կինը հղի է։ Ես ասացի Էրիքին, որ ընդունի հղի կնոջը։ Նա միանգամից մերժեց։ Ես չհասկացա նրա այդ պահվաքը։ Հետո նա պատվիրեց վարորդին զանգահարել այդ կնոջը և ասի, որ իրեն սպանել են, որ մահացել է։ Ես համոզում էի, որ նման բան չանի, բայց նա չլսեց ինձ։ Հետո իմացա, որ հայրդ կեղտոտ գործերի մեջ է թաղված։ Ես փորձեցի նրան չոր դուրս բերեմ այդ գործերից, բայց չստացվեց։ Վկաներ կային, որոնք բողոքեցին հորդ դեմ և նրան ձերբակալեցին։ Հորդ դատապարտեցին 23 տարով։ 2 ամսից նա արդեն դուրս է գալու։ Նա թմրադեղեր էր վաչառում, մարդիկ էին անգամ մահացել։ Դրա հեղինակը նորից հայրդ է եղել։ Հետո իմացա, որ այդ կինը ծննդաբերել է, սակայն նույն օրը ինքնասպան է եղել։ Մորդ ծնողները իմանալով, որ ես հորդ ամենամոտ ընկերն եմ մտածել են ասեմ եմ սպանել։ Բայց հայրդ ողջ է և մենք անընդհատ կապի մեչ ենք լինում։ Ես 23 տարվա ընթացքում ամեն շաբաթ գնացել եմ նրան տեսնելու։ Նա գիտի քո մասին ու սպասում է, թե երբ է բանտից դուրս գալու և գրկելու քեզ։ Նա սիրել է քո մորը, նա չի ցանկացել, որ մայրդ 23 տարի սպասի իրեն։ Մտածել է, որ մայրդ կամուսնանա և երջանիկ ընտանիք կկազմի, բայց սխալվել է։ Մայրդ թույլ գտնվեց և ցանկացավ գնալ սիրո հետևից։Ահա և ճշմարտությունը։

Մայքը լուռ էր։ Հետո ասաց․

-Ինչպե՞ս համոզվեմ, որ ճիշտ եք ասում։

-Եթե ցանկանում ես, ես քեզ կտանեմ հորդ մոտ։

Մայքը սկսեց լաց լինել։ Ջեյք Մակուեն ձեռքը դրեց Մայքի ուսին և ասաց․

-Այսքան  ժամանակ խաբված ես եղել։ Բայց հիմա աչքերդ բացվեցին։ Դու իմ աղջկան օգտագործեցիր։

-Ես Ջեսսիկային կյանքիցս առավել եմ սիրում։

-Այդ դեպքում ես ձեզ սպասելու եմ տանը։ Կգաք և եթե իմ աղջկա աչքեր երջանկությունից փայլեն, ուրեմն ես էլ քեզ կներեմ։

-Լավ,-ասաց Մայքը և դուրս եկավ աշխատավայրից։

Նա նստեց մեքենան և սկսեց լաց լինել։

-Իմ հայրը ողջ է, տեր Աստված իմ հարը ողջ է։

———————

Մայքը պատմեց այս ամենը։ Պապին և տատին չոքեցին և ասացին․

-Որքան վատ մարդ ենք եղել մենք։ Այսքան տարի անմեղ տեղը մի մարդու ենք մեղադրել ով մեղավոր չի եղել։

Ջեսսիկան և տատիկը ժպտացին, որ ամեն ինչ պարզվեց։ Մայքը գրկեց իր տատիկին ու պապիկին և ասաց․

-Ես ձեզ շատ եմ սիրում։

-Մենք էլ քեզ։

Հետո պապիկը մոտեցավ Ջեսսիկային և ասաց․

-Կներես մեզ աղջիկս։

Ջեսսիկան ասաց․

-Ես ձեզանից նեղացած չէի։

Բոլորը գրկախառնվեցին։ Հետո Մայքը ասաց․

-Ջեսսիկա, հայրդ մեզ սպասում է ձեր տանը։ Ներիր ընտանիքիդ անդամներին։

Ջեսսիկան ասաց․

-Եկեք բոլորս միասին գնանք և փակենք մի գիրք , բաց թողնենք ամեն ցավ և ներենք բոլորս մեկս մյուսին։ Եկեք բացենք մի նոր գիրք և ամեն ինչ սկսենք նոր պայծառ ու սպիտակ էջից։

-Համաձայ եմ,-ասաց Մայքը,-դժվարությունները մարդու համար են։ Ամեն մարդ կարող է իր կյանքում  դժվարությունների հանդիպի, կարող է տեսնի շատ ցավ ու տառապանք, բայց այդ ամենը ժամանակավարո է։ Եթե հաղթահարի դժվարություններ, ապա ապագայում կունենա երջանիկ օրեր։ Ամեն մի մութ թունելի վերջում միշտ լույս է վառվում։ Կարող է այդ թունելը լինի շատ մութ, ճանապարհը լինի ոչ հարթ, հնարավոր է ճանապարհի վրա դրված թափված լինեն ապակիներ, որ քայլելիս ոտքերդ վնասես, հնարավոր է անցնես կրակների ու փաթորիկների միջով, բայց պետք է այդ ամենը հաղթահարել, որ կարողանաս տեսնեն թունելի լույսը։ Ահա այսպիսի մի թունելի միջով էլ մենք բոլորս էինք անցնում, բայց մենք մոտ ենք ունելի վերջին, մենք մոտ ենք երկար սպասված թունելի լույսին։

45 страница29 июля 2020, 16:02