Գլուխ 0.28
Գլուխ 0.28
Հաճախ մարդիկ սխալներ են գործում, բայց ցավոք շատ ուշ են հասկանում իրենց սխալները։ Նրանք փորձում են ներողություն խնդրեն, բայց արդյո՞ք դիմացինը կների նրանց։ Երբ դու ցավեցնում ես դիմացինին, վիրավորում ես և անիմաստ սուտ լուրեր ես տարածում նրա հասցեին, այդ մարդը կարող է քեզ ների, մտածելով, որ հնարավոր է փոխվել ես։ Բայց եթե մարդ վրեժի համար դժբախտացնում է մի ամբողջ ընտանիք,դա արդեն աններելի է թվում։ Բայց յուրաքանչյուր մարդ ներելու և ներվելու իրավունք ունի։ Պետք է լինել բարի, որ դիմացինդ քեզ հարգի։ Բայց պետք չի լինել այնքան բարի, որ դիմացինդ սկսի քեզ օգտագործել։ Բարությունն էլ ունի չափ ու սահման։ Բայց մարդ որքան բարի է, այնքան նրա սիրտը ոսկի է։
______________________________________
Արդեն երկու օր է Ջեսսիկանհիվանդանոցում էր։ Նա բժիշկներինպնդրել էր, որ ոչ մեկ չմտնի իր մոտ։Նա չէր ցանկանում ոչ մեկին տեսնել, բացի Ալեքսից։
Մայքը ամեն օր գալիս էր հիվանդանոց, սակայն չէր կարողանում մտնել Ջեսսիկայի մոտ։
Լուիզան արդեն անկողնային հիվանդ էր դառել։ Նա ամբողջ օրը պառկած էր անցկացնում օրը։ Նա միայն լաց էր լինում և ներողություն խնդրում Աստծուց իր կատարած մեղքերի համար։
Ալեքսը տուն չէր գալիս։ Նա ամբողջ օրը հիվանդանոցում էր անցկացնում, բայց չէր մտնում Ջեսսիկայի հիվանդասենյակ։ Նա հեռվից հետևում էր քրոջ բուժմանը։
Ջեյք Մակուեն ամբողջ օրը լինում էր օֆիսում։ Նա աշխատասենյակից դուրս չէր գալիս։ Դեղերն անգամ չէր խմում։
Լուկասը Սիայի հետ գնացել էր քաղաքից։ Գնացել էին, որ մի փոքր ցրվեին տան մռայլ մթնոլորտից։
Լեոն ամբողջ օրը կամ տանն էր լինում, կամ էլ դրսում։ Նա կարողացել էր ծանոթանալ Արեգի քրոջ հետ։ Նրանք ամբողջ օրը միասին էին անցկացնում։
Այդպես օրերն անցնում էին։ Ջեսսիկան առողջանում էր, իսկ Մայքը հեռվից լուռ հետևում էր նրան։
_________________________________
-Քույր իմ կներես, որ այսքան երկար դադարից հետո նոր են եկել քեզ մոտ,- ասաց Մայքը և շոյեց Մերիի գերեզմանաքարը,-այսօր Ջեսսիկան դուրս է գրվում հիվանդանոցից։ Ես այնքան երջանիկ եմ, որ նա ապաքինվեց։ Բայց Ջեսսիկան ինձ երբեք հետ չի ընդունի։ Ես ուզում եմ նրանց ընտանիքը կործանվի, բայց չեմ ուզում ցավեցնեմ Ջեսսիկային։ Նա ինձ համար շատ թանկ է։ Գիտես քույր իմ, ես նրան սիրահարվել եմ առաջին իսկ հայացքից։ Անգամ այն ժամանակ, երբ Ալեքսը ցույց տվեց Ջեսսիկայի լուսանկարը։ Ես Ալեքսի հետ մանկուց եմ ընկերություն արել, բայց երբեք չեմ գնացել նրանց տուն։ Ես երբեք չեմ հետաքրքրվել նրա ընտանիքով։ Այս երեք ամիսների ընթացքում այնքան բան փոխվեց իմ կյանքում։ Քո եղբայրը ուզում էր վրեժ լուծի անմեղ աղջկանից, բայց սիրահարվեց նրան։ Մերի ես երջանիկ չեմ ինձ զգում, երբ տեսնում եմ ինչպես է Ջեսսիկայի ընտանիքը մասնատվում։ Ես ինձ դրանից լավ չեմ զգում։ Ես փորձեցի վրեժ լուծել, բայց չստացվեց, որովհետև ես չեմ կարողանում տեսնել մարդկանց տանջանքը։ Ես շատ մեծ ցավ եմ ապրում քույրս։ Երանի դու լինեիր իմ կողքին և ձեռքս բռնեիր։ Այդ ժամանակ կզգայի, որ մենակ չեմ։
Այսօր տատին ու պապին էլ են գալիս այստեղ։ Ես նրանց կբերեմ և ցույց կտամ քո գերեզմանը։ Բայց հենց այստեղ ես կհրաժարվեմ իմ վրեժից։
Մայքը խունկ վառեց, հետո ծաղիկները դրեց քրոջ գերեզմանին և գնաց այդտեղից։ Նա մինչև հիվանդանոց գնալը գնաց հեր տուն։ Հայրը հիվանդ էր։
Մինչ տուն կմտներ նա շքամուտքում հանդիպեց Ջորջին և նրա կնոջը։ Այս մեկ ամսվա ընթացքում ևորջը ամուսնացել էր։ Մայքը տեսնելով Ջորջին ասաց.
-Դու հիմա երջանիկ ես, իսկ ինձ ու իմ կնոջը դու բաժանեցիր։
Ջորջը աչքերը փախցրեց։
-Ինչի՞ ես աչքերդ փախցնում։ Ամարու՞մ ես քո արարքների համար։ Ես երբեք քեզ որպես ինձ հարազատ չեմ ընդունել, որովհետև մենք հարազատ չենք։ Բայց ես երբեք քեզ վատություն էլ չեմ արել։ Հայրս, եթե կարելի է նրան հայր անվանել, ինձ ու քրոջս լքեց քո մոր պատճառով։ Հիմա մայրդ որտե՞ղ է։ Նա լքեց ամուսնուն և հեռացավ երկրից իր աղջկա հետ։ Դուք մնացիք մենակ։ Աստված կա ու նա բոլորին տալիս է իր արժանիքով։
-Ես և կինս շտապում ենք,-խոսեց Ջորջը ը կնոջ ձեռքը փորձեց արագ հեռանալ այդտեղից։
Մայքը նրանց հետևից բարձր ասավ.
-Երջանիկ եղեք։
Մայքը մտավ տուն։ Նա բարձրացավ հոր ննջասենյակ։ Մտնելով ներս դռան մոտից ասաց.
-Ինչպե՞ս ես քեզ զգում։
Հայրը ժպտաց և ասաց.
-Խնդրում եմ արի և նստի կողքս։
Մայքը եկավ և նստեց հեր կողքը։
-Խնդրում եմ տղաս ինձ ների։ Ես քո հայրը չեմ, բայց ծնված օրվանից ես եմ պահել։ Ես պետք է քո և իմ աղջկա կողքին լինեի։ Ես սխալ եմ մեծ գործել։
-Դու այդ սխալներից մեծ դաս քաղեցիր,- պատասխանեց Մայքը,- դու լքեցիր մեզ մի կնոջ պատճառով, ով հիմա լքել է քեզ։ Ես կին կվարձեմ, որ գա քեզ խնամի ու տները մաքրի։ Այսօր պապին ու տատին էն գալու։ Ես կցանկանամ, որ նրանք ապրեն քեզ հետ։ Նրանք քո ծնողներն են և թող նրանք քեզ հետ լինեն։
-Բայց չեմ ցանկանում, որ ինձ այսքան թույլ տեսնեն ծնողներս։
-Կներես պապա ջան, բայց դու միծտ էլ թույլ մարդ ես եղել։ Դու և քո տղան կործանեցիք իմ ընտանիքը։ Գիտե՞ս, որ քո տղան խաբեությամբ էր քնել Ջեսսիկայի հետ։ Ես ամեն ինչ իմացել եմ, բայց մտել եմ կնոջս դրության մեջ և չեմ բաժանվել։ Իսկ դուք բաժանեցիք մեզ իրարից։
-Ես շատ եմ ցավում կատարվածի համար։ Ես գիտեմ, որ ներման արժանի չեմ, բայց խնդրում եմ ներիր ինձ։
-Եթե Ջեսսիկան ների քեզ, ապա այդ ժամանակ կփորձեմ ես էլ ներեմ քեզ։ Հիմա ինձ կներես ես պետք է գնամ Արեգին խնդրել էի դիմավորեր տատին ու պապին։ Ես պետք է գնամ հիվանդանոց։ Ջեսսիկան այսօր դուրս է գալիս հիվանդանոցից։ Առողջություն քեզ,- ասաց Մայքը և դուրս եկավ ննջասենյակից։
Հյուրասենյակում զանգեց իր տան աշխատողին, ում վերջերս էր վարձել, որպեսզի իր տունը մաքրի։ Նա խնդրեց, որ տեղափոխվի իր հոր տուն և հորը խնամի։ Տիկին Մագան համաձայվեց։
-----------------------------------------------------------
Մինչև հիվանդանոց հասնելը Մայքը մտավ ծաղկի խանութ։ Նրան մոտեցավ աշխատողը․
-Բարև Ձեզ, ինչ եք ուզում։
-Բարև Ձեզ, ես ցանկանում եմ շատ գեղեցիկ ծաղկեփունջ, որը կնշանակի սեր և միևնույն ժամանակ ներողություն։
-Այսինքն դուք ցանկանում եք ներողություն խնդրել ինչ էր մեկից և միևնույն ժամանակ արտահայտեք ձեր սերը։ Ես ճիշտ հասկացա՞։
-Այո-այո։ Դուք շատ ճիշտ հասկացաք։
-Լավ․ ուրեմն ես ձեզ կառաջարկեմ այս գեղեցիկ ծաղկեփունջը։ Այստեղ կան գեղեցիկ կարմիր վարդեր, որոնցով կարող եք սեր արտահայտել, իսկ լիլյաների, քամելիայի ու պիոնների միջոցով կարող եք ձեր զղջումը ցուցադրել։
-Լավ ուրեմն հենց դա էլ տվեք։
Մայքը վերցրեց ծաղկեփունջը և արագ նստեց մեքենան։
-Ես այսօր քեզանից ներողություն կխնդրեմ Ջեսսիկա, իմ Ջեսսի, իմ սիրուն աղջիկ։
Մայքը եկավ հիվանդանոց։ Մտնելով ներս բժշկին հարցրեց․
-Ջեսսիկային ե՞րբ եք դուրս գրելու։
-Ջեսսիկան իր եղբոր հետ արդեն գնացել է։
-Ինչպե՞ս թե գնացել է, դու ասացիք, որ ճաշին եք դուրս գրելու։
-Գիտեմ, բայց աղջիկը պնդեց, որ առավոտյան դուրս գրվի։ Մենք էլ չմերժեցինք։
Մայքը տխուր դուրս եկավ հիվանդանոցից։ Նա նստեց մեքենան, ծաղիկները դրեց կողքի նստարանին և զանգահարեց Ալեքսին։
-Ալեքս որտե՞ղ է Ջեսսիկան։
-Կներես Մայք, բայց Ջեսսին խնդրել է, որ քեզ իր տեղը չասեմ,-պատասխանեց Ալեքսը։
-Խնդրում եմ Ալեքս, ասա ինձ, փե որտեղ է Ջեսսիկան։ Մենք պետք է խոսենք։ Նա պետք է ինձ լսի և ների։ Ես սիրում եմ Ջեսսիկային։
-Մայք, կներես, բայց չեմ կարող ասել։
Ալեքսն անջատեց հեռախոսը։ Ջեսսիկան կողքին նստած էր և հարցրեց․
-Ի՞նչ էր ուզում Մայքը։
-Նա ցանկանում էր քեզ հետ խոսել։ Ասաց, որ պետք է իրեն լսես ու հասկանաս։ Ասաց, որ ուզում է ներողություն խնդրի։
-Ես չեմ ցանկանում իրեն տեսնեմ։ Մենք բաժանվել ենք։ Մենք էլ ամուսիններ չենք։
-Ջեսսիկա, իսկ դու սիրու՞մ ես Մայքին։
-Հա սիրում եմ ու կյանքիցս շատ եմ սիրում։
-Այդ դեպքում լավ չի լինի, որ խոսեք իրար հետ միգուցե իրար հասկանաք։
-Չեմ կարող Ալեքս, ես չեմ կարող մոռանալ նրա ստորությունները։ Պապան ասաց, որ նա ինձ հետ ամուսնացել է , որ վրեժ լուծի պապայից։ Մայքը մտածում է , որ պապան սպանել է իր հորը, բայց դա այդպես չի։
-Ջեսսիկա դու պետք է ոչ մեկին չլսես։ Դու պետք է լսես միայն քո սրտին։
-Ալեքս, եթե ես լսեմ իմ սրտին, ապա վստահ եմ, որ երջանիկ չեմ լինի։
-Իսկ ես հակառակն եմ մտածում։ Ես միայն մի բան կասեմ, մինչև երկրից մեկնելը դու կարող ես խոսել Մայքի հետ։ Մայքը քեզ սիրում է ու սիրել է առաջին իսկ պահից, անգամ այն ժամանակ, երբ ես քեզ էի փնտրում։ Նա տեսել էր քո լուսանկարը և սիրահարվել էր։ Ես իմ ընկերոջը շատ լավ եմ ճանաչում։ Նա հրաժարվել է իր վրեժից, ինքը ինձ դրա մասին ասել է այն ժամանակ, երբ դու հիվանդանոցում էիր և չէիր ցանկանում որևէ մեկին տեսնել։ Ինքը ամեն օր գալիս էր ու ամբողջ օրը մնում էր հիվանդանոցում։ Նա անգամ հրաժարվել է իր դերից։ Նա այս անգամ ֆիլմում չի նկարահանվելու։ Նա երգի պրեմերան նույնպես հետաձգել է, որպեսզի, երբ հատվեք նա այդ երգը քեզ նվիրի։ Մայքը ասաց, որ ինքը գնում է գերեզմաններ ու եթե կարող ես դու էլ գնա այնտեղ։
Ջեսսիկան լռեց։ Հետո ասաց․
-Ինձ տար գերեզմաններ։
Ալեքսը ժպտաց և քշեց մեքենան դեպի գերեզմաններ։
Այդ ընթացքում Մայքը արդեն գերեզմաններում էր։ Այնտեղից նա զանգահարեց Արեգին․
-Արեգ, տատիին ու պապիին բեր գերեզմաններ։
-Լավ,-ասաց Արեգը,- բայց Ջեսսիկայի տատիկն էլ է մեզ հետ։
-Ավելի լավ, խնդրի Հայկուհի տատիկին, որ նա նույնպես գա ձեզ հետ։ Ես նրանից էլ պետք է ներողություն խնդրեմ։
-Լավ ընկերս։
