Գլուխ 0․27
Գլուխ 0․27
Վիրահատությունն արդեն մ ի քանի ժամ է սկսել էր։
Մայքը անհանգսիտ գնում էր միջանցքով այս ու այն կողմ։ Լուիզան նստած աղոթում էր։ Ջեյքը նայում էր Մայքին և տխուր մտքում ասում․
-«Ի՞նչ եմ արել, որ այսպես տանջվում եմ։ Այս տղան կարծում է, որ իր հորը ես սպանել եմ։»
Լուկասը և Լեոն նստել էին մոր կողքին և ասում․
-Ջեսսիկան կապաքինվի։
Ալեքսը անընդհատ նայում էր ժամին և անընդհատ կրկնում․
-Ի՜նչ երկար է տևում վիրահատությունը։
Բժիշկը դուրս եկավ վիրահատարանից։ Բոլորը ընդառաջ գնացին բժշկին։ Մայքը արագ հարցրեց․
-Ինչպե՞ս է կինս։
-Վիրահատությունը բարեհաջող է անցել։ Մի քանի ժամից աղջկան կտեղափոխենք պալատ։
-Իսկ հիմա կարո՞ղ ենք տեսնել,-հարցրեց Ալեքսը։
-Դեռ ոչ, երբ տեղափոխենք պալատ, այդ ժամանակ կարող եք տեսնել։
Բոլորը շատ երջանիկ էին։ Մայքը ժպտաց և մտքում ասաց․
-«Փաստորեն իրականում գոյություն ունես։ Ապրես, որ այս անգամ լսեցիր իմ խնդրանքը և ինձանից չտարար մի մարդու, ում կյանքիցս առավել եմ սիրում։ Բայց կներես ինձ, որ պետք է վատություն անեմ»։
Մի քանի ժամ անց Ջեսսիկային տեղափոխեցին պալատ։ Բոլորը միասին մտան հիվանդասենյակ։ Մայքը նստեց Ջեսսիկայի մահճակալի կողքի աթոռին և բռնեց նրա ձեռքը։ Հետո ասաց․
-Խնդրում եմ աչքերդ բացի։
-Քույրս խնդրում եմ աչքերդ բացի,-ասաց Լեոն։
Այդ ժամանակ Ջեսսիկան կամաց աչքերը բացեց և զարմացած նայեց Մայքին։ Մայքը համբուրեց Ջեսսիկայի ձեռքը և ասաց․
-Վերջապես ուշքի եկար։
-Մա՞յք,-կամաց ձայնով ասաց Ջեսսիկան։
Բոլորը ժպտացին։ Լուիզան ասաց․
-Աղջիկս ինչպե՞ս ես քեզ զգում։
Ջեսսիկան զարմացած նայեց շուրջը գտնվող մարդկանց և ասաց․
-Ինչու՞ եք բոլորդ հավաքվել այստեղ։
-Աղջիկս մենք շատ անհանգիստ էին քեզ համար,-ասաց Ջեյքը։
-Գնացեք բոլորդ,-ասաց Ջեսսիկան,-ես ոչ մեկի չեմ ցանկանում տեսնել։
-Քույրս այդպես մի ասա,-ասաց Լուկասը։
-Արդեն հիշեցի՞ք, որ քույր ունեք, որ աղջիկ ունեք։ Գնացեք բոլորդ, ես ուզում եմ Մայքի հետ առաձին խոսել։
-Եկեք դուրս գանք,-ասաց Ալեքսը։
Բոլորը դուրս եկան, բացի Մայքից։
-Ջեսսի ինչպե՞ս ես քեզ զգում,-հարցրեց Մայքը։
-Ո՞վ ես դու իրականում, ինչի՞ ինձ հետ այդպես վարվեցիր։ Ես քեզ հավատացի, իսկ դու ի՞նչ արեցիր ինձ հետ։
-Ջեսսիկա ես քեզ դեռ շատ բան ունեմ ասելու։ Ես Հայաստան իմացա, որ իմ հայրը իրականում իմ քեռին է։
-Այսինքն Ջորջը քո եղբայրը չի՞։
-Չէ, դա իմ եղբայրը չի եղել ու չի էլլ լինի։
-Պարզ է։ Բայց մնացել է մեկ օր, որ մենք միասին ապրենք։ Վաղը մենք պետք է բաժանվենք։
-Ջեսսիկա։
-Ես քեզ ներել եմ Մայք, բայց այս կեղծիքին պետք է վերջ դնենք։ Հիմա գնա։
-Խնդրում եմ այդպես մի վարվի ինձ հետ։
-Ինչի՞։
Մայքը լռեց։ Նա միայն մտքում ասաց․
-«Որովհետև քեզ սիրում եմ»։
-Ինչի՞ լռեցիր։
-Որովհետև մենք ամուսնանալուց առաջ պայմանավորվեցինք, որ ես պետք է պարզեմ, թե ով է նկարների հեղինակը և ես դեռ չեմ պարզել։
-Մայք հիմա գնա էլի։ Չեմ ուզում քեզ տեսնեմ, չեմ ուզում քեզ լսեմ։
Այդ ժամանակ հիվանդասենյակ մտավ Սյիան։ Նրա աչքերը ուռած էին։ Սիյան լաց էր լինում։ Սիայի հետևից ներս մտան նաև ընտանիքի մնացած անդամները։
-Դուրս արի,-ասաց Լուկասը և ցանկացավ Սիային դուրս բերել հիվանդասենյաից։
Սիյան չոքեց գետնին և լացելով ասաց․
-Ես այլևս այսպես չեմ կարողանում։ Ես այ ցավի, այս արհամարանքի հետ չեմ կարողանում ապրել։ Ջեսսիկա խնդրում եմ ների ինձ։ Այդ լուսանկարների հեղինկաը ես էի։
-Ի՞նչ,-զարմացած բացականչեց Ջեսսիկան։
-Խնդրում եմ ների ինձ։
-ինչի՞ համար ինձ հետ այդպես վարվեցիր։ Ես քեզ ի՞նչ էի արել։
-Ես ուղղակի նախանձում էի քեզ։
-Գնա,-ասաց Ջեսսիկան,-ու բոլորդ գնացեք։ Ես ձեզ ոչ մեկիդ չեմ ներելու։ Դուք բոլորդ դավաճան եք։ Գնացեք։ Ես այսօրվանից ոչ ընտանիք ունեմ ու ոչ էլ ամուսին։ Ես աչքերս բացել եմ, բայց դեռ թվում է, որ երկնքում եմ։ Ավելի լավ էր մահանայի, քան այս ամենը լսեի։ Դուրս գնացեք։
-Աղջիկս լսիր ինձ,-ասաց Լուիզան։
-Ես էլ քո աղջիկը չեմ։ Մոռացար, թե ինչպես էիր ինձ անիծում։ Բա դու պապա, մոռացել ես, թե ինչպես ինձ թաղեցիք։ Դուք՝ Լուկաս և Լեո, ինձ դուրս շպրտեցիք տանից։ Ալեքսը միայն իմ կողքին եղավ և ես միայն նրան եմ ներում։ Ներում եմ նաև Մայքին, բայց մեր ամուսնությունից առաջ ինչպես պայմանավորվել էին, երբ ամեն գաղտնիք բացահայտվի մենք կբաժանվենք։ Մեր ամուսնությունը կեղծիք էր և հիմա այդ կեղծիքին ուղղակի պետք է վերջ դնենք։ Բոլորդ դուրս եկեք ու թողեք ինձ հանգիստ։
