Գլուխ 0.26
Գլուխ 0.26
Մաս 1
Մայքը եկավ տուն։ Մտնելով տուն նկատեց, որ Ջեսսիկան տուն չի եկել։
Նա վերցրեց հեռախոսը և նորից զանգահարեց Ջեսսիկային, սակայն նա չպատասխանեց։
-Ուրե՞ս Ջեսսիկա։
Հետո նա զանգահարեց Ալեքսին։
-Ասա Մայք,- լսվեց Ալեքսի ձայնը հեռախոսի մյուս կողմից։
-Ալեքս Ջեսսիկա չկա։
-Այսինքն չկա։ Ի՞նչ նկատի ունես։
-Վիճեցինք ու գնաց։ Չգիտեմ թե որտեղ է։ Զանգում եմ իմ զանգերին չի պատասխանում։ Եթե դու կարողանաս նրա հետ կապնվես, ասա, որ ես եղբայր չունեմ։ Ասա, որ իմ հայրը իմ իսկական հայրը չի։ Ես նրա ու Ջորջի մասին չեմ իմացել։ Ես դրա քիթ ու մռութ ջարդել եմ։
-Մայք չեմ հասկանում, թե ինչ ես ասում։ Ես հիմա կփորձեմ կապնվել Ջեսսիկայի հետ։
- Ալեքս ի՞նչ է եղել աղջկաս,-հարցրեց Ջեյքը։
Ալեքսը սկսեց անդադար զանգահարեղ Ջեսսիկային, սակայն Ջեսսիկան չպատասխանեց եղբոր զանգերին։
Այդ ընթացքում Մայքը նստել էր մեքենան և քշում էր փողոցներով և ծուրջը նայում։ Հանկարծ նրա հեռախոսը զանգեց։ Ջեսսիկան էր։ Մայքը վերցրեց հեռախոսը և ասաց.
-Ջեսսիկա որտե՞ղ ես։
-Բարև ձեզ։ Ձեր կինը հիվանդանոցում է։ Խնդրում եմ եկեք։
-Ի՞նչ։ Ինչպե՞ս է կինս։
-Նրան անգիտակից վիճակում են բերել հիվանդանոց։ Հիմա բժիշկը զննում է։ Խնդրում եմ եկեք։
-Հիմա,-ասաց Մայքը։
Մայքը մեքենան քշեց դեպի հիվանդանոց։ Հետո զանգեց Ալեքսին։ Ալեքսը պատասխանեց զանգին։
-Ալեքս Ջեսսիկան հիվանդանոցում է արի։
-Ի՞նչ։ Ի՝նչ է եղել քրոջս։ Ո՞նց է։
-Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ։ Նոր բուժքույրը զանգեց ու ասաց, որ Ջեսսիկային անգիտակից վիճակում են բերել են հիվանդանոց։ Ես հիմա գնում եմ հիվանդանոց։
-Ես էլ եմ գալիս։
Ալեքսը անջատեց հեռախոսը։
-Ալեքս ի՞նչ է եղել աղջկաս,-հարցրեց Լուիզան։
-Չգիտեմ,-պատասխանեց Ալեքսը,- Ջեսսիկան հիվանդանոցում է։ Ես գնում եմ քրոջս մոտ։
- Ես էլ եմ գալիս,-ասաց Լեոն։
-Ես էլ կգամ,-ասաց Լուկասը։
-Մենք էլ կգանք։ Ես պետք է աղջկաս կեղքին լինեմ,-ասաց Ջեյք Մակուեն։
Բոլորը դուրս եկան և գնացին հիվանդանոց։
Մաս 2
Մայքը եկավ հիվանդանոց։
-Բժիշկ ինչպե՞ս է կինս։
-Ձեր կնոջ մոտ գլխուղեղի արյան շրջանառություն է առաջացել։ Նրան պետք է շտապ վիրահատել։
-Ի՞նչ։ Բա էլ ու՞մ եք սպասում, վիրահատեք։
-Այդ դեպքում եկեք և տվեք ձեր ստորագրությունը, որ եթե վիրահատության ժամանակ մահանա աղջիկը, մեզ չեք մեղադրելու։
-Այսինքն վիճակը այդքան վա՞տ է։
-Ցավոք այո։
-Ես կտամ իմ ստորգարությունը, բայց դուք խոստացեք, որ ամեն ինչ կանեք, որ փրկեք կնոջս,-ասաց Մայքը։
-Այն ինչ մեր ուժերից է կախված մենք դա կանենք։ Մենք անգամ կանենք առավելագույնը, որ ձեր կինը աչքերը բացի և ապրի առաջվա կյանքով։ Հիմա եկեք իմ աշխատասենյակ։
Մայքը գնաց բժշկի աշխատասենյակ։ Նա ստորագրեց փաստաթուղթը, իսկ հետո եկավ վերակենդանացման բաժանմունէի մոտ։ Այդ ժամանակ եկան Ալեքսը և Ջեսսիկայի ողջ ընտանիքը, բացի Սիյաից։
Ալեքսը մոտեցավ Մայքին և հարցրեց․
-Ո՞նց է քույրս։
-Աղջիկս ինչպե՞ս է։ Բժիշկները ի՞նչ են ասում,-հարցրեց Ջեյքը։
-Տղա ջան խոսիր,-ասաց Լուիզան։
-Ջեսսիկայի մոտ գլխուղեղի արյան սխալ շրջանառություն է առաջացել։ Նրան մեկ ժամից պետք է վիրահատեն, բայց հույսը շատ քիչ է, որ նա կապրի,-տխուր պատասխանեց Մայքը։
-Այդ ի՞նչ ես ասում,-ասաց Լուկասը։
-Աղջիկս,-ասաց Լուիզան և ուշագնաց եղավ։
-Մամ,-ասացի Լուկասը և Լեոն,-Բժիշկ կանչեք,-ասաց Լեոն։
Բուժքույրը եկավ և ուշքի բերեց Լուիզային։
-Մայք արի դուրս պետք է խոսենք,-ասաց Ալեքսը։
-Լավ։
Ալեքսը և Մայքը դուրս եկան հիվանդանոցի շենքից։ Բակում Ալեքսը ասաց․
-Հիմա պատմի, թե ինչու՞ եք կռվել։ Ի՞նչ Ջորջի մասին էր խոսքը։
-Ալեքս հիմա դրա ժամանակը չի։ Ես հիմա միայն ուզում եմ, որ իմ կինը բուժվի և մենք երջանիկ լիենք։
-Հարցիս պատասխանի Մայք։
-Հետո Ջեսսիկան ամեն ինչ կպատմի։ Ես էլ նորմալ չգիտեմ, թե ի՞նչ է եղել։ Նա պետք է ապրի և բուժվի։ Հետո նա մեզ կպատմի այդ ամենը։
-Լավ,-ասաց Ալեքսը։
-Արի գնանք ներս,-ասաց Մայքը։
Բայց մինչև հիվանդանոց մտնելը Մայքը զանգահարեց Արեգին և ասաց, որ Ջեսսիկան հիվանդանոցում է։ Արեգը և Մաշան շտապեցին հիվանդանոց։
Մայքը նստել էր վերակենդանացման բաժանմունքի դռան դիմաց և մտքում ասում․
-«Այսքան ժամանակ ես քեզանից ոչինչ չեմ խնդրել։ Դու խլել ես ինձանից իմ ամբողջ ընտանիքը հիմա էլ ուզում ես Ջեսսիկային խլես ինձանից։ Խնդրում Տեր, եթե դու գոյություն ունես փրկի կնոջս և քեզանից էլ ոչինչ չեմ խնդրի»։
Բոլորը աղոթում էին։
Ջեյքը ձեռքը դրեց Մայքի ուսին և ասաց․
-Իմ աղջիկը ուժեղ է։ Նա անպայման կապաքինվի։ Երբ ապաքինվի բոլորս օետք է նրանից ներողություն խնդրենք։
Մայքը նայեց Ջեյքին և հետո ասաց․
-Իսկ դուք ձեզ ազնիվ մարդ եք համարու՞մ։
-Այսինքն տղաս։
-Այսինքն մարդասպանները ինձ թվում է ազնիվ չեն լինում։ Այն ինչ դուք եք արել ձեզ ներում երբեք չկա։
-Մայք այդ ի՞նչ ես ասում։
-Դուրս գանք դուրս և ամեն ինչ կասեմ,-ասաց Մայքը և ոտքի կանգնեց։
-Մայք տեղ ես գնու՞մ,-հարցրեց Ալեքսը։
-Դուրս եմ գալիս մի քանի րոպեով ու նորից հետ եմ գալու,-պատասխանեց Մայքը և դուրս եկավ հիվանդանոցից։
Ջեյք Մակուեն նույնպես դուրս եկավ Մայքի հետևից։ Դրսում Ջեյքը հարցրեց․
-Այն ի՞նչ էիր ասում։
-Քեզ ծանո՞թ է Լիլի Ստեփանյան անուն ազգանունը։
-Չէ, խի՞։
-Լավ, իսկ Էրիք Ջոնսը։
Ջեյքի դեմքը խոժոռվեց և ասաց․
-Ծանոթ է։
-Իսկ գիտե՞ս նա ով է ինձ համար։
-Չէ։
-Ես նրա տղան եմ։ Ես նրա միակ որդին, որին դու զրկել ես հայրական սիրուց։
-Էրիքը երեխա չուներ։
-Ուներ ու դու այդ երեխայի հորը սպանել ես։ Դու սպանել ես քո ընկորջը, դու սպանել ես իմ հորը։ Դու պետք է պատասխան տաս,-գոռաց Մայքը։
-Դու ամեն ինչ սխալ գիտես, ես հիմա քեզ ամեն ինչ կպատմեմ,-ասաց Ջեյքը։
-Ձենդ կտրի, ես չեմ ուզում քեզ լսեմ։ Դու մարդասպան ես։ Ես ամեն ինչ փորձեցի անեմ, որ քո ընտանիքը մասնատվի։ Ես ամուսնացա քո աղջկա հետ, որ ձեր ընտանքիը ներսից քանդեմ։ Բայց հետո հասկացա, թե որքան դժբախտ է Ջեսսիկան, որ ունի ձեզ պես ծնողներ։ Հայրը մարդասպան է, իսկ մայրը անգամ իր ծնողների մասին չի հետաքրքրվում։ Այ թե ինչ ընտանիք է։ Սկզբում Ջեսսիկան շատ ցավ ու տառապանք տեսավ, որը պետք է դուք տեսնեիք, բայց հիմա ես Ջեսսիկային սիրում եմ ու երբ աչքերը բացի ես նրան կասեմ, որ սիրում եմ իրեն։ Նաև կասեմ, թե ովքեր են նրա իսկական ծնողները։
-Այդ ի՞նչ ես խոսում տղա։ Դու իմ աջկան խաղալիք ես դարձրել, որ ինձ ցավեցնե՞ս։
-Հա ու լավ եմ արել։ Դու պետք է տանջվես ու ես ամեն ինչ անելու եմ, որ քո աղջիկը քեզ երբեք չների։ Ես ատում եմ քեզ ու քո ընտանիքը։ Շատ քիչ մնաց, դու պապիկիս ու տատիկիս առաջ էլ պետք է ծնկի գաս, որ քո պատճառով իրենց աղջիկը մահացել է։ Դու մի ամբողջ ընտանիք ես քանդել գումարի և բիզնեսի համար։ Դու պետք է պատասխան տաս իմ չստացված մանկության համար։ Ես քեզ չեմ սպանելու։ Ես քեզ ողջ եմ թողնելու, որ տեսնես, թե ինչպես են ընտանիքիդ անդամենրը տանջվում ու տառապում։
Ջեյքը սիրտըւ բռնեց և ասաց․
-Դու ամեն ինչ սխալ գիտես։ Դու իմ աղջկան խաղալիք ես դարձրել։
Մայքը ուշադրություն չդարձրեց։ Նա մտավ հիվանդանց։ Մտնելով հիվանդանոց առաջին պատահաց բժշկին ասաց․
-Դրսում մարդ կա իրեն վատ է զգում։ Օգնեք նրան։
Բժիշկը արագ դուրս եկավ հիվանդանոցից։ Նա առաջին օգնություն ցույց տվեց Ջեյքին։
Ջեյքը նստել էր նստարանին և լաց էր լինում։
Մայքը հիվանդանոցից զանգահարեց պապին․
-Ալո պա՞պ։
-Այ շան լակոտ, գնացիր Ամերիկա մոռացար տատիդ ու պապիդ։
-Պապ վրեժին շատ քիչ է մնացել։ Բայց ես քեզ գումար կուղարկեմ ու դու ու տատիկը կգաք այստեղ։ Ձեզ հետ կբերեք նաև Հայկուհի տատին։ Նա պետք է նույնպես տեսնի իր դստեր տառապանքները։
-Լավ տղես։ Կգանք,-պատասխանեց պապին։
Մայքը անջատեց հեռախոսը և ասաց․
-Շատ քիչ մնաց։ Կներես ինձ Ջեսսիկա, բայց ես պարտավոր եմ դա անել։
