Գլուխ 0․25
Մաս 1
Ալեքսը և Մայքը եկան լքվաց տուն։ Այնտեղ շքամուտքի մոտ նրան դիմավորեցին երկու առնակամ տղամարդ։ Նրանց ձեռքով բարևելուց հետո Ալեքսը հարցրեց․
-Ներսու՞մ է։
-Հա,- ասաց տղաներից մեկը։
Ալեքսը և Մայքը ներս մտան։ Այդ տղաները նույնպես ցանկանում էին ներս մտնել սակայն Ալեքսը ասաց․
-Այստեղ սպասեք։
Ալեքսը և Մայքը մոտացան աթոռին կապված տղային և Ալեքսը ասաց․
-Այ հիմա արդեն ճիշտը կխոսես։
-Որտեղի՞ց ես ճանաչում Ջեսսիկային։
Աթոռին կապված տղան սկսեց բարձր ծիծաղել։ Մայքը մոտեցավ նրան և երկու անգամ բռունցքով հարվածեց նրա քիթ մռութին։
-Խոսի արա,-ասաց Մայքը։
-Քրոջս որտեղի՞ց ես ճանաչում այ լակոտ։
-Արդեն լավ եղբայրություն ես անում։ Ժամանակին քրոջդ տեր լինեիր, որ ամեն մեկի ծոցը չմտներ։
Մայքը այդ խոսքերի վրա մի քանի անգամ էլ բռունցքով խբեց։ Նրա դեմքն արդեն ամբողջությամբ արյան մեջ էր ողողված։
-Լավ կասեմ ճիշտը։ Քրոջդ բաժակի մեջ քնաբեր էի լցրել։ Հետո նրան պառկացրեցի և ես էլ կողքը պառկեցի։ Հետո նկարեցի և վերջ։ Ուրիշ ոչ մի բան չի եղել։ Չնայած շատ կուզեի քնել նման գղեցիկ աղջկա հետ։ Ինձ ընդամենը գումար էին տվել և ասել, որ այդպես վարվեմ։ Հետո ես նրա շորեր նորից հագցրեցի և գրկած տարա այգում դրեցի գետնին։ Այդքանը։ Խնդրում եմ թողեք ես գնամ։
-Ո՞վ է ասել, որ նման կերպ վարվես քրոջս հետ,-հարցրեց Ալեքսը։
-Մյուս քույրդ։ Նա ինձ 5000 դոլար է տվել այդ գործն անելու համար։
-Ի՞նչ։ Ինչ՞ ես խոսում։
-Ճիշտ եմ ասում, երդվում եմ իմ երեխայի արև, որ ես միայն քրոջդ հրամանն եմ կատարել։
Ալեքսը լռեց։ Նա ձեռքերը բռունց արեց և մտքում ասաց․
-«Ինչի՞ համար Սիյա»։
-Ալեքս սրան բաց թողնե՞նք, թե չէ՞։
-Բաց թող, ինքը էլ մեզ պետք չի,-ասաց Ալեքսը և դուրս եկավ այդտեղից։ Մայքը նրա հետևից գնաց։
-Ալեքս կանգնի։
-Մայք կներես, բայց ես հիմա ուզում եմ տուն գնամ։
-Արի հիմա գնանք մի փոքր նյարդերդ հանգստացրու, հետո նոր կգնաս։
-Ախր ինչի՞ է նման բան արել։ Ախր ես երբեք նրանց միջև ջգողություն չեմ դրել։ Չնայած նրան, որ Սիյան հորս աղջիկն է, բայց ես էլի իմ քրոջ պես սիրել եմ նրան։
-Հասկանում եմ քեզ Ալեքս, բայց լավ կլինի սրա մասին Ջեսսիկան չիմանա։
-Ճիշտ ես։ Քույրս, որ իմանա շատ կտխրի։
-Արի գնանք մի տեղ նստենք, համ կխոսենք համ էլ մի բան կխմենք,-ասաց Մայքը։
-Լավ,-պատասխանեց Ալեքսը։
Նրանք միասին գնացին գիշերային ակումբ։
Մաս 2
Արդեն առավոտ էր։ Բայց Մայքը այդպես էլ տուն չեկավ։ Ջեսսիկան առավոտյան գեղեցիկ հագնվեց և գնաց Մայքի հոր աշխատավայր։ Նա նստեց տաքսի և զանգահարեց Մայքին։ Մայքը և Ալեքսը մեքենայի մեջ քնել էին։ Հեռախոսի զանգի ձայնից Մայքը արթնացավ և պատասխանեց զանգին․
-Ալո։
-Մա՞յք։
-Ասա Ջեսսիկա։
-Մայք ես գնում եմ պապայիդ աշխատավայր։ Նա գիշերը զանգել և կանչել է։ Ասաց, որ խոսելու բան ունի ինձ հետ։
-Ոչ մի տեղ էլ չգնաս։
-Կներես Մայք, բայց պետք է գնամ։
Ջեսսիկան անջատեց հեռախոսը։ Ալեքսը նույնպես արթնացավ։ Մայքը Ալեքսին ասաց․
-Արի քեզ տանեմ տուն ու ես գնամ հորս աշխատավայր։
-Լավ։
Այդ ընթացքում Ջեսսիկան արդեն Մայքի հոր օֆիսի դիմաց էր։ Նա բարձրացավ նրա աշխատասենյակ և դուռը թակելովհարցրեց․
-Կարո՞ղ եմ ներս գալ։
-Արի,- դռան կողմից լսվեց տղամարդու ձայն։
Ջեսսիկան ներս մտավ և ասաց․
-Բարև ձեզ։
-Բարև աղջիկ ջան։ Արի ներս ու նստի այստեղ։
Ջեսսիկան նստեց աթոռին և հարցրեց․
-Իսկ ինչու՞ ցանկացաք ինձ հետ խոսել։
-Հիմա կիմանաս։
Այդ ժամանակ դուռը բացվեց և ներս մտավ գեղեցիկ տղամարդ։ Ջեսսիկան արագ ոտքի կանգնեց և ասաց․
-Դու՞։ Դու ի՞նչ ես անում այստեղ։
-Նախ բարև։ Որքան ժամաանկ է իրար չէինք տեսել։
-Փաստորեն իրար իսկապես ճանաչում եք,-ասաց Ալեքսանդրը։
-Ջեսսիկա ջան ես բարևեցի։ Չես ցանկանու՞մ բարևիս պատասխանել։
-Դու ի՞նչ ես անում պարոն Ալեքսանդրի աշխատասենյակում,-արցունքներն աչքերին հարցրեց Ջեսսիկան։
-Կարող է գիտես, հորս աշխատասենյակ գալուց պետք է քեզանից թույտվություն խնդրեմ։
-Հո՞րդ։
-Հա՛։
-Ջեյք, տղաս արի նստի։ Իսկ դու աղջիկ ջան, ականջներդ սրի ու լսի թե քեզ ինչ կասեմ։ Մայքից հեռու ես մնում։ Տեսար, Ջեյքին չես կարողանում գերել, անցար նրա եղբորը։ Որքան գումար ցանականաս կտամ, միայ թե կորի իմ տղաների կյանքից։
Այդ ժամանակ դուռը բացվեց և ներս մտա Մայքը։ Նա տեսնելով, որ Ջեսսիկան լաց է լինում հարցրեց․
-Ի՞նչ է եղել Ջեսսի։
Ջեսսիկան նայեց Մայքի աչքերի մեջ և ապտակեց նրան։
-Ինչի՞ համար ապտակեցիր։
Ջեսսիկան արցունքներն աչքերից դուրս վազեց։
Մայքը զայրացած դեմքով նայեց հորն ու Ջեյքին, հետո վազեց Ջեսսիկայի հետևից։
Նա դրսում հասավ Ջեսսիկայի հետևից և բռնելով նրա ձեռքը հարցրեց․
-Ի՞նչ է եղել։ Ի՞նչ են քեզ ասել, որ այս վիճակում ես։
-Ձեռքս բաց թող։
-Մինչև չասես, թե ի՞նչ է եղել, ես ձեռքդ բաց չեմ թողնելու։
-Ո՞նց կարող էիր ինձ հետ այդպես վարվել։
-Այսինքն։ Ի՞նչ եմ արել։
Ասում ես ի՞նչ ես արել։ Միայն չասես, թե չգիտես։
-Դե եթե ասես կիմանամ։
-Սկզբում եղբայրդ ինձ խաբեց։ Ես հավատացի նրան ու գիշեր անցկացրեցի նրա հետ։ Առավոտյան նա 500 դոլար տվեց և ասաց, որ ամեն ինչ խաղ էր։ Հետո դու խաբեցիր ինձ, ամուսնացանք, որ ինձ ավելի շատ ցավեցնես։ Ստացվեց, բայց դերերը խաղում են բեմի վրա, այլ ոչ թե իրական կյանքում։
-Ջեսսիկա ինձ լսիր։ Դոի ինչ որ բան խառնում ես։ Ես եղբայր չունեմ։
-Հերիք է, սուս մնա։ Հերիք է ստեր փչես։ Ատում եմ քեզ։ Որքան հիմար եմ եղել, որ հավատացել եմ ու սիրահարվել եմ քեզ։ Ես ատում եմ քեզ։
-Ջեսսի խդրում եմ լսի ինձ։ Եթե լսես կհասկանաս ինձ։
Ջեսսիկան ձեռքը ազատեց և որքան ուժ ուներ սկսեց վազել։
-Ջեսսիկա կանգնի։
Սակայն Ջեսսիկան վազեց և նստեց տաքսի։ Հետո գնաց այդտեղից։
Մայքը արագ բարձրացավ հոր աշխատասենյակ։ Մտնելով ներս նա հարձակվեց Ջեյքի վրա և սկսեց բռունցքներով հարվածել։ Ջեյքը պառկել էր գետնին, իսկ Մայքը հարվածում էր նրա դեմքին և ասում․
-Դու իմ կնոջ պատվի հետ ես խաղացել։ Դու իմ կնոջը խաբել ես։ Դու պատասխան ես տալու սիրածս աղջկա ամեն թափած արցունքի համար։
Ալեքսանդրը թիկնապահներին կանչես և դուրս արեց Մայքին։
Մայքը նստեց մեքենան և որքան հնարավոր է արագ քշեց դեպի տուն։
Մաս 3
Ալեքսը տուն մտավ։ Ընտանիքի անդամներն արդեն նախաճաշում էին։ Նա մտավ ճաշասենյակ։
-Վայ տղես եկավ,-ասաց Լուիզան։
-Այ տղա, նոր էիր հիվանդանոցից դուրս գրվել։ Գոնե մնաս տանը պառկես, եսիմ ուրես գնում,-ասաց Ջորջը։
Ալեքսը լուռ էր։
-Ի՞նչ ես կանգնել տղես, արի նստի։ Սիյա, աղջիկս, եղբորդ համար աման և բաժակ դիր սեղանին,-ասաց Լուիզան։
-Հիմա մամ ջան։
Սիյան աման և բաժակ դրեց սեղանին և ասաց․
-Արի եղբայր, նստի։
Մայքը լուռ էր։ Հետո ասաց․
-Սիյա արի մոտիկ։
Սիյան մոտեցավ նրան։
-Ասա ապեր։
Ալեքսը նայեց Սիյայի աչքերի մեջ, իսկ հետո ապտակեց նրան։
-Վայ,-բացականչեցին։
-Ի՞նչ ես անում այ տղա,-ասաց Ջեյքը։
-Գժվե՞լ ես, խի ես քրոջս ապտակում,-ասաց Լուկասը։
-Արժանի է,-պատասխանեց Ալեքսը,-դուք այդպես ապտակեցիք իմ քրոջը, այն էլ անմեղ քրոջս։ Իսկ այ ինքը արժանի է, որ մի քանի լավ խոսք ասվի նրա հասցեին ու ապտակներ ստանա։
-Բայց ի՞նչ եմ արել,-լացելով հարցրեց Սիյան։
-Ինչի՞ Ջեսսիկա հանդեպ նման քայլ արեցիր։ Մտածում էիր չենք պարզելու՞։
-Ի՞նչ նկատի ունես,-հարցրեց Ջեյքը։
-Պապ, մամ, Լուկաս և Լեո ուշադիր նայեք այս անմեղ հայացքով աղջկան։ Ես երեկ հանդիպել եմ այն լուսանկարի միջի տղային։ Մի քանի անգամ լավ ծեծ ուտելուց հետո ն խոստովանեց, որ Ջեսսիկայի հետ նա չի քնել։ Նրան 5000դոլար են տվել և ասել, որ Ջեսսիկային մերկ լուսանկարեն։ Այդ անասունը Ջեսսիկայի հյութի մեջ քնաբերա լցրել, հետո նրան տարել մոթել։ Այնտեղ մերկացրել, ինքն էլ կողքը պառկել ու նկարել։ Հետո հագցրել ու տարելա Ջեսսիկյաին այգում նստարանին դրել։ Ու վերջում ասաց, որ իմ մյուս քույրնա նմամ չարություն արել։
-Դու ապացույց չունես,-միանգամից ասաց Սիյան։
-Ես գիտեի, որ այդպես կասես, դրա համար վիդեո եմ հանել։ Նայեք։
Ալեքսը միացրեց հեռախոսի միջի վիդեոն։ Նայելուց հետո Լուկասը ապտակեց Սիյաին և ասաց․
-Ամաչում եմ, որ իմ հարազատ քույրը հրեշ է։
Լուիզան սկսեց լաց լինել։ Ջեյքը սիրտը բռնեց և ասաց․
-Այսքան ժամանակ անմեղ տեղը աղջկաս ցավացրել ենք։ Նա մեզ չի ների։
Լեոն մոտեցավ Ալեքսին և ասաց․
-Վերջապես պարզեցիր այն, ինչը որ ոք չէր ցանկանում իմանալ։ Ապրես դու։ Իսկ այս աղջիկը այլևս իմ քույրը չի կարող համարվել։
-Խնդրում եմ կներեք ինձ։ Ես միշտ նախանձում էի, որ Ջեսսիկային ավելի ուշադրություն եք դարձնում, քան ինձ։ Ես առանց մտաշելու եմ այդ քայլը արել։
-Հիմա հասկացաք, որ Ջեսսիկան անմեղ է։ Ես, որ ասում էի մի ցավեցրեք Ջեսսիկային չէիք հավատում։ Ես միշտ հավատացել եմ իմ քրոջը ու միշտ էլ կհավատամ,-ասաց Ալեքսը։
Սիյան չոքել էր գետնին և լաց էր լինում։ Լուիզան անդադար իրեն էր մեղադրում, որ իր սեփական աղջկան չի հավատացել։ Լուկասը մի անկյունում գլուխը բռնաց կանգնել էր։ Ջեյքը նստել էր աթոռին և ոչինչ չէր խոսում։ Լեոն և Ալեքսը ուշադիր նայում էին իրար, հետո ընտանիքի անդամներին, սակայն ոչ մի բառ չէին խոսում։
