Գլուխ 0․30
Գլուխ 0․30
-Լուիզա արագ վերկաց և պատրաստվիր,-մտնելով ննջասենյակ ասաց Ջեյքը։
-Ինչի՞, չեմ ուզում վերկենամ։
-Ջեսսիկան գալիս է,-ուրախ ասաց Ջեյքը։
-Ո՞նց, աղջիկս գալի՞ս է։ Ճիշտ լսեցի՞։
-Ճիշտ ես լսել։ Զանգեցի և Լուկասին ու Սիային էլ կանչեցի։ Ալեքսն ու Լեոն էլ են գալիս տուն։ Բացի այդ Լեոն ասաց, որ կարևոր մարդու պետք է բերի և մեզ հետ ծանոթացնի։
-Վայ Աստված իմ,-բացականչեց Լուիզան,-Ես հենց հիմա կպատրաստվեմ։
Նա արագ վերակացավ և գեղեցիկ հագնվեց։ Հետո իջավ խոհանոց և պատրաստություն տեսավ։
Այդ ընթացքում Լուկասը և Սիան եկան։ Հայրն ու մայրը բարևեցին և սիրով ընդունեցին իրենց զավակներին։ Սիան մորն ու հորը ասաց․
-Ես մեկ ամսվա մեջ հասկացա, թե որքան վատն եմ եղել։ Ես վատ դուստր եմեղել ձեզ համար։ Ես խոստանում արդեն լինել լավ դուստր ձեզ համար և լավ քույր իմ երեք ջոջ եղբայրների ու իմ փոքր քրոջ համար։
-Աղջիկս ամեն ինչ կարգին է։ Ծնողը միշտ էլ իր զավակին ներում է,-ասաց Ջեյքը։
-Բայց դուք Ջեսսիկային չէիք ներում։
-Դա արդեն անցյալում է,-ասաց Լուիզան,-աղջիկս արի և օգնիր ինձ խոհանոցում։
Դուռը բացվեց և ներս մտան Լեոն և Մաշան։ Մաշան գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեց Լուիզային, իսկ Ջեյքին նվիրեց գեղեցիկ տղամարդու սուվիներ։
-Բարով ես եկել աղջիկս,-ասաց Ջեյքը,- ես երջանիկ եմ, որ իմ տղան ունի ընկերուհի։
-Ես էլ եմ շատ ուրախ, որ վերջապես ձեզ բոլորիդ ճանաչեցի,-ժպիտը դեմքին ասաց Մաշան։
-Բա ուրե՞ն մնացացը,-հարցրեց Լեոն։
-Շուտով կգան,-ասաց Լուիզան,-դուք ներս եկեք նստեք, իսկ մենք կանացով և աղջիկներով պատրաստություն կտեսնենք։
Շուտով եկավ նաև Ալեքսը։ Մոտ մեկ ժամ անց սեղանն արդեն պատրաստ էր և բոլորը սպասում էին Մայքին և Ջեսսիկային։
Դուռը բացվեց և ներս մտան։ Լուիզան բացականչեց․
-Մա՜մ։
-Աղջիկս։
Մայր ու դուստր գրկախառնվեցին։ Մայքի տատիկն ու պապիկը բոլորին բարևեցին, ծանոթացան։
-Որտե՞ղ են Ջեսսիկան և Մայքը,-հարցրեց Ջեյքը։
-Հիմա կգան,-պատասխանեց պապին։
-Եկեք նստեք,-ասաց Ալեքսը։
Բոլորը ներս գնացին։ Թոռնիկները գռկեցին տատիին։ Սկսեցին խոսել, ուրախ կատակներ անել, բայց դեռ Ջեսսիկան և Մայքը չէին եկել։
————————————————————
Ջեսսիկան և Մայքը եկել էին բանտ։ Ջեսսիկան դրսում մեքենայի մեջ սպասեց, իսկ Մայքը ներս մտավ։ Մտնելով խուցը հարցրեց․
-Դուք Էրիք Վիլսո՞նն եք։
-Հա՞։ Ինձ ասացին, որ տեսակցություն ունեմ։
-Ես Մայքն եմ, քե տղան։
Հոր աչքերից արցունքներ թափվեցին։ Նա գրկեց իր որդուն։ Մայքը նույնպես սկսեց լաց լինել։ Հետո նրանք սկսեցին իրար հետ զրուցել։ 15 րոպե զրուցելուց հետո հրաժեշտ տվեցին և Մայքը դուրս եկավ բանտից։ Մեքենան նստելուն պես Ջեսսիկան հարցրեց․
-Ինչպե՞ս էր հայրդ։
-Լավ էր։ Ես նման եմ իմ հորը։ Ես արտաքինով իմ պապաին եմ նման։ Երևի բնավորությամբ նույնպես։
-Ուրախ եմ, որ ամեն ինչ այսպես ավարտվեց։
Մայքի հեռախոսը զանգեց։ Մայքը պատասխանեց․
-Մայք ուրե՞ք։
-Արեգ գալիս ենք։
-Լավ։
Մայքը քշեց մեքենան։ Ջեսսիկան հարցրեց․
-Տուն ենք գնու՞մ։
-Դեռ չէ։ Նախ պետք է գնանք իմ տուն։ Ես ուզում եմ, որ քեռին էլ գա մեզ հետ։
Ջեսսիկան ժպտաց։
—————————————---
15 րոպե անց արդեն տանն էին։
-Մայք կներես ինձ խնդրում եմ,-ասաց Ալեքսանդրը,- կներես ինձ Ջեսսիկա։
Ջեսսիկան և Մայքը մոտեցան Ալեքսանդրին ևամեն մեկը բռնելով մի ձեռքը հավասար ասացին․
-Ներել ենք։
-Քեռի արի գնանք Ջեսսիկայենց տուն։ Ծնողներդ քեզ այնտեղ են սպասում։
Ալեքսանդրը ժպտաց, իսկ դա համաձայնության նշան էր։
Նրանք միասին գնացին տուն։
Մտնելով տուն Ալեքսանդրը գրկեց ծնողներին և ասաց․
-Ես էլ երբեք ձեզ մենակ չեմ թողնի։ Կներեք ձեր մոլորյալ որդուն։
Ծնողները լաց էին լինում և չէին հավատում, որ իրենց որդուն գրկում են։
Մայքն ու Ջեսսիկան մի փոքր ուշ մտան տուն իրար ձեռք բռնաց։ Մտնելով ներս Ջեյքը բացականչեց․
-Աղջի՜կս։
-Պա՜պ,-ասաց Ջեսսիկան և վազեց փաթաթվեց հորը։
Այնքան հուզիչ էր, այնքան սպասված էր այս հանդիպումը։ Հետո մայր ու դուսր իրար գրկեցին։ Մայրը լաց եղավ, խնդրեց ներողություն դուստրից, իսկ դուստր մեղմ ժպիտով ներեց ծնողներին։ Գրկախառնվեցին նաև երեք եղբայր և քույր։ Հետո Ջեսսիկան մոտեցավ Սիային և ասաց․
-Այն ինչ եղավ անցյալում, ես թողնում եմ անցյալում։ Ես ուզում եմ, որ մենք էլ դառնանք շատ միմյանց սիրող քույրեր։
-Կներես ինձ քույրս։
-Ներել եմ ու չեմ չարացել,-ասաց Ջեսսիկան և գրկեց քրոջը։
Երկու քույր գրկախառնվեցին։
Լեոն քրոջը ծանոթացրեց իր ընկերուհու հետ։ Լուկասը և Ալեքսը նույնպես խոստացան մոտակա մեկ ամսում ծանոթացնել իրենց ընկերուհիներին։ Սիան խոստովանեց, որ սիրահարվել է։
-Լավ դե եկեք նստենք սեղանի շուրջ,-ասաց Ջեյք Մակուեն։
Բոլոը նստեցին։ Սկսեցին ուտել, խմել, երգել, կատակներ անել։ Ջեյք Մակուեն բարձրացրեց բաժակը և ասաց․
-Այս վեց ամիսները շատ ծանր էին մեր բոլորի համար։ Հիմա ուղղակի պետք է մոռանալ այդ ամիսների մասին և շարժվել առաջ։
Բոլորը բաժակները չրխկացրին և խմեցին։ Հետո Մայքը ոտքի կանգնեց և ասաց․
-Այսօր շատ կարևոր օր է ինձ համար։ Այսօր ես ցուցադրելու եմ իմ երգի պրեմերան։ Ես այնքան երջանիկ եմ, որ դժվարանում եմ անգամ խոսել։
Նա վերկացավ, միացրեց հեռուստացույցը, քանի որ երգի պրեմյերայի ժամն էր։ Երբ սկսեց բոլորը շատ ուշադիր նայում էին։
« Իմ աշխարհ, իմ կես,
Խենթանում եմ, երբ ժպտում ես,
Երբ անուշ ձայնով ինձ կանչում ես,
Սեր, իմ ուզածն ես, իմ երազների թագուհին ես,
Կուզեմ՝ ողջ կյանքում կողքիս լինես։
Իմ միակ թուլությունն ես դու,
Սրտիս տակ միշտ ապրում ես դու,
Իմ ձմռան տաք, ջերմացնող ու վառ փայլող արեգակ։
Կրկներգ
Իմ սրտի դիմաց այսօր, սեր,
Դու քո սիրտը բաց,
Որ քայլենք սիրո ճամփով մեր մինչր լուսաբաց,
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ փաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ։
Ժպտում ես դու մեղմիկ ,
Երբ ասում եմ քեզ «իմ աղջիկ»,
Իմ հոգու բացված սիրո ծաղիկ,
Մի սիրո ալիք, որ տանում է 7-րդ երկինք,
Ուր ճախրում ենք մենք երջանիկ,
Ու երբեք ոչ մի խենթ քամի
Ինձ ու քեզ էլ չի բաժանի,
Սրտերում մեր սերը,
Որ ծնվել է, թող չմարի։
Կրկներգ
Իմ սրտի դիմաց այսօր, սեր,
Դու քո սիրտը բաց,
Որ քայլենք սիրո ճամփով մեր մինչր լուսաբաց,
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ փաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ։
———————————————
———————————————
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ թաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ։
Իմ սրտի դիմաց այսօր, սեր,
Դու քո սիրտը բաց,
Որ քայլենք սիրո ճամփով մինչև լուսաբաց,
Խոստանում եմ՝ չեն լինի երբեք աչքերդ թաց,
Իմ հոգու ընկեր, դու իմ գանձ։
Պրեմյերայից հետո միանգամից միացավ․
-Ջեսսիկա ես քեզ սիրում եմ ու սիրել եմ առաջին իսկ վարկյանից։ Թեկուզ աչքերս էլ կուրանան, թեկուզ հիշողությունս էլ կորցնեմ մեկք է քեզ երբեք մենակ չեմ թողնելու։ Ես երբեք քեզ չեմ խոստովանել, որ սիրում եմ։ Սկզբից, երբ ես քեզ առաջարկեցի, որ ամուսնանք, ես հենց այդ ժամանակ արդեն քեզ սիրում էի։ Այս երգը հենց քեզ եմ նվիրում։ Գիտեմ, որ շատ եմ նեղացրել քեզ, գիտեմ, թե որքան արցունք ես թափել իմ պատճառով։ Բայց հիմա ես խոստանում եմ, որ այսօրվանից քո աչքերից միայն երջանկության արցունքներ կթափվեն։ Ես երջանիկ եմ, որ ունեմ քեզ։ Մեր ամուսնությունը պայմանագրով էր, դրա համար հիմա ես կրկին քեզ հարցնում եմ, բայց այս անգամ մեծ սիրով « Կամուսնանա՞ս ինձ հետ»։
Ջեսսիկան արցունքներն աչքերին նայում էր։ Հետո շրջվեց և նայեց Մայքին, իսկ Մայքը արդեն ծնկի էր եկել Ջեսսիկայի դիմաց և դեռքը պարզել էր դեպի Ջեսսիկան։ Ձեռքին ուներ գեղեցիկ տեւփ, որի մեջ դրված էր բռիլիանդե մատանի։ Մայքը Ջեսսիկային հարցրեց․
-Ջեսսիկա կամուսնանա՞ս ինձ հետ։
Ջեսսիկան համաձայնվեց։ Մայքը մատանին դրեց Ջեսսիկայի մատին։ Նրանք գրկախառնվեցին, հետո Ջեսսիկան ասաց․
-Ես էլ քեզ սիրում։
-Գիտեմ, դու ինձ մի անգամ խոստովանել ես։
-Ե՞րբ,-զարմացավ Ջեսսիկան։
-Մի անգամ խմել էիր սրճարանում և խոստովանեցիր խմած ժամանակ։
Նրանք ուշադիր նայեցին։ Հետո Մայքը համբուրեց Ջեսսիկայի շուրթերը։ Նրանց համար աշխարգը միայն իրենց շուրջ էր պտտվում։
Ալեքսը և Լեոն շամպյներ բացեցին։ Ջեյքը ասաց․
-Երջանիկ լինեք երեխեքս։
Բոլորը շնորհավորեցին։ Բոլորը շատ երջանիկ էին։
————————————————
Երկու ամիս անց։ Ջեսսիկան, Մայքը և Ջեյքը եկել էին բանտի դիմաց։ Էրիք Վիլսոնը դուրս եկավ բանտից։ Հայր ու որդի գրկախառնվեցին, հետո երկու ընկեր գրկախառնվեցին։ Մայքը ասաց․
-Պապ ծանոթացի քո հարսի հատ։
Էրիք Վիլսոնը գրկեց Ջեսսիկային և ասաց․
-Այ այսպիսին է լինում իսկական երջանկությունը։
Այդ ժամանակ Մայքը ասաց․
-Այսօրվանից ես ոչ թե Մայք Բրաունն եմ, այլ՝ Մայք Վիլսոնը։
Չորսով գրկախառնվեցին, իսկ երկնքում թռան երկու ճերմակ աղավնիներ։
Վերջ
————————
Վերջաբան
Հարգելի ընթերցող, սա մի սիրո պատմություն էր, որը ցույց է տալիս, որ սերը ավելի ուժեղ է, քան վրեժն ու արհամարանքը։ Շատերը կարդացին, ոմանց դուր եկավ, իսկ ոմանց էլ՝ ոչ։ Ես շնորհակալ եմ բոլորիցդ, որ կարդում էիք և ինձ ոգևորում էիք։
Պատմության մեջ Մայքի միջոցով, ես փորձեցի մի քանի խորհուրդներ տալ մարդկանց։ Կարևորը բարությունն է այս աշխարհում։
Պատմությունը հորինված է, բայց դեպքեր կային, որ հիմնված էին իրական դեպքերի վրա։ Իսկ Մայքի երգը, դա Նարեկ Մելիքյանի «Իմ սրտի դիմաց» երգն է։
Սա իմ առաջին պատմություն էր և ոչ վերջինը։ Առջևում դեռ շատ հետաքրքիր պատմություններ են սպասվում իմ սիրելի ընթերցողներին։
Սիրում եմ բոլորիդ։ Գրկում եմ բոլորիդ։
