Озвучивание не поддерживается в этом браузере
¤Երկրորդ մաս¤
-Ադել արթնացիր,-գոռում էր մայրս,-ուշանում ես դպրոցից!
Արագորեն աչքերս բացեցի, սկսեցի բղավել.
-Մամ,մոռացիր,որ ես կգնամ դպրոց!
-Ինչպես Ադել?
-Մամ, ես չգիտեմ անգամ, երբ եմ մահանալու,և ես չեմ պատրաստվում ողջ շաբաթս կամ ամիսս ծախսել այդ հիմար դպրոցի վրա!
-Բայց այդպես...
-Մամ,վերջացրու: Չխոսես այլևս այդ թեմայով:
Ոչ ոք ինձ չի հասկանում,ես անգամ չգիտեմ ինչքան ժամանակ է տրված ինձ, այս անիծյալ աշխարհում ապրելու համար: Վերջին րոպեներս ծախսեմ դպրոցի վրա,այդ հիմարների,որոնք բավականին շատ են մեր դպրոցում!
Արագորեն հագնվեցի.

Դուրս եկա տնից:
Դրեցի ականջակալներս և սկսեցի մտածել.
«Այսօր երկրորդ օրս է,ես պետք է նրան բացատրեմ ինչում է կայանում կյանքի բուն իմասը»
Քայլերս դանդաղացրեցի, երբ արդեն Էնդիի տան դիմաց էի:
Մտնելով դարպասներից ներս թակեցի դուռը:
-Ադել?,-քնագլուխ հարցրեց նա:
Նա համարյա քնած էր,վերնաշապիկի կոճակները արձակաց,մազերը խառը վիճակում:
-Արի ներս,-ասելով նա նստեց բազմոցին:

-Ադել,ինչու ես այս վաղ ժամին եկել?
-Չես մոռացել մեր պայմանավորվածության մասին?
Նա գլուխը դրեց բազմոցին,հարմար տեղավորվեց.
-Ինչ պայմանավորվածութ...
Իհարկե, նա արդեն քնած է:
Եվ բնականաբար չէի կարող նստել և սպասել: Վերցրեցի մի թերթիկ և գրեցի,երբ արթնանա գա ինձ մոտ:
Իհարկե,երկար էի մտածել այս ամենի մասին և վերջապես որոշում կայացրել.«Ադել,իհարկե պետք է գնաք այնտեղ,որտեղից դուրս գալուց հետո, նա կհասկանա,որ
Շատերին պետք է այն կյանքը, որը նա վատնում է անիմաստ»
Ես թղթիկի վրա գրել էի հասցեն, որտեղ պետք է գար: Վստահ էի, որ կգա և եկավ!
-Ադել,ինչու այստեղ եկանք?
-Եկել ենք այնտեղ, որտեղ մտելուց քո ներաշխարհը «տակնուվրա» կլինի: Լռիր և հետևիր ինձ:
Մենք գնացել էինք հիվանդ երեխաների կացարան, որտեղ նրանք պայքարում են ապրելու համար, իսկ այս «հիմարը» որոշել էր վերջ տար կյանքին:
Երբ ներս մտա,բոլորը վազեցին դեպի ինձ...
-Էնդի, նայիր, նրանք բոլորը պայքարում են ապրելու համար, հասկանում ես?
-Եվ ինչ?
Նրա կարծիքը փոխվեց,երբ մի փոքրիկ տղա մոտեցավ նրան և գրկեց:
-Հիմա,Էնդի,կարող ես հերքել ասածներս?
______
Մենք դուրս եկանք: Սկսեցինք զբոսնել չփոխանակելով ոչ մի բառ:
Ես նկատեցի,որ մենք քայլում ենք դեպի կամուրջ: Չհասկացա Էնդիի մտադրությունը: Հուսով եմ ինչ որ սառույց նրա մեջ կոտրվեց ինքնասպանության վերաբերյալ:
Ճիշտ է, չեմ սիրում ես այս աշխարհը, չեմ սիրում նրա մեջ գտնվող փուչ մարդկանց,սակայն սիրում եմ կյանքը!
-Ադել,մենք ճանաչում ենք իրար գրեթե 3 օր,դու կարողացել ես փոխել ինձ 360 աստիճանով,-ասաց նա և գրկեց ինձ:

-Ուրախ եմ միայն:
-Դու կարողացար ինձ սովորեցնել ապրել,պայքարել ապրելու համար: Տեսնելով այդ մանուկներին ես հասկացա, որ չեմ կարող վերջ տալ կյանքիս միայն նրա համար, որ...
-Որ ինչ?
Նա լռեց,և շարունակում էր լռել!
-Ադել,կգա ժամանակ,երբ կկարողանամ խոսել այդ մասին քեզ հետ,համոզված եմ!
-Լավ!
-Իսկ հիմա արի մենք ծանոթանանք,այնպես, որ մոռանանք մի պահ անցյալը և այդ անիծյալ օրը:
-Փորձենք,-ասացի ես մեղմ ժպտալով:
-Բարև գեղեցկուհի,ինչպես է քո անունը?
-Բարև,-ասացի ես և սկսեցի բարձր ծիծաղել:
Այնուհետև նա հրավիրեց ինձ իրենց տուն: Սկսեցինք վիճել,թե ինչ ֆիլմ դիտել,այնուհետև կանգ առանք մի ֆիլմի: Ֆիլմը ռոմանտիկայի ժանրից էր,« весь этот мир»,որի կեսից սկսեցի լացել: Իհարկե Էնդին սկսեց ծիծաղել,սակայն ուշադրությամբ նայում էր:
-Վերջացավ Ադել,մի լացիր:
-Լավ,վերջ,չեմ լալիս,-ասացի ես մի փոքր ժպտալով:
-Ժպիտը քեզ շատ է սազում,-ասաց նա ձեռքով սրբելով արցունքներս,և ուղղելով մազերս' ինչը ինձ դուր չեկավ:
-Արդեն ուշ է,ես գնամ Էնդի,-ասացի ես կտրուկ և կանգնեցի:
-Ես քեզ կճանապարհեմ:
Դուրս եկանք,սկսեցինք քայլել: Դրսում քամի էր,որը մեղմիկ շոյում էր դեմքիս ամեն մի մասը, այնուհետև ինձ տանում երազանքներիս գիրկը:
-Էնդի,մոռացա հարցնել,այն օրը, երբ մրցարշավին դու..
-Ահա,ես սիրում եմ մասնակցել նման մրցարշավների: Իսկ ով էր այն տղան?
-Իմ ամենամոտ ընկերս:
-իրոք,-ասաց նա քմծիծաղով:
-Էնդի հասանք!,-ասացի ես չհասկանալով,թե ինչ նկատի ուներ:
-Դե ես գնամ!
-Ահա,բարի գիշեր!
-Բարի գիշեր:
Մտա տուն, բոլորը քնած էին:
Բարձրացա իմ սենյակ,բացեցի դուռը.
-Թեո?
-Ադել բարև!
-Բա..արև,-ասացի ես մի փոքր վախեցած:
-Վախեցար?
-Ճիշտն ասած այո!
-Արդեն մի քանի օր է,ինչ չեմ տեսնում քեզ,գալիս եմ,բայց տանը չես:
-Այո, տանը չէի:
-Որտեղից ես գալիս այս ուշ ժամին?
-Ընկերուհուս տնից:
-Թե ընկերոջ?
Ես զարծացած էի,ինչ էր նշմարում նա?
-Թեո,չեմ հասկանում քեզ:
-Ադել,ինչ կարիք կա խաբելու ինձ: Ես քեզ չեմ ճանաչում,դու երբեք ինձ չես խաբել,ինչու ես հիմա այսպես վարվում?
-Թեո ե..ս..
__________
Մթություն...
Երևաց մի փոքր լույս,վազեցի դեպի այն...
Տարածություն,ծառեր,ծաղիկներ...
-Որտեղ ե~մ,-գոռացի ես,երբ ձայնս մի քանի անգամ արձագանքվեց:
Նայեցի աջ.
-Թեո?
Նայեցի ձախ.
-Էնդի?
Ինչ էր կատարվում?
Նրանք երկուսն էլ ժպտում էին ինձ,և ձեռով կանչում:
Որ կողմ գնալ?
Թեոյի' ով միշտ ինձ հետ է եղել, ամեն պարագայում?
Էնդիի' ում ճանաչում եմ մի քանի օր?
Ես սկսեցի մի քայլ անել դեպի անորոշություն...
Գլխապտույտ,ցավ ճակատային մասում...
-Թեո,Էնդի, ե..ս մա..հանում եմ...
________
-Ադել,ուշքի արի,-դա Թեոյի ձայնն էր:
Աչքերս բացվեցին, երբ երկու սպիտակ խալաթավոր անձիք ձեռքիցս լարեր միացրեցին:

Մարմնովս անցավ սարսուռ,երբ հիշեցի այն ամենը:
Ես ուշագնաց էի,այդ ամենը իրականություն չէր:
Ապա ինչ էր դա?
Մղձավանջ, թե տեսիլք?
________________
Շնորհակալ եմ սպասելու համար:
Առաջացան որոշ տեխնիկակախնդիրներ,սակայն ամեն ինչ կարգավորվեց:
Աստղիկներն ու կարծիքները չմոռանալ!


Комментарии