5 страницаОпубликовано: 08.11.2018. 12:01
40

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Առաջին մաս¤

Քարացել էի,«ապուշի» հայացքով նայում էի նրան:
Արագորեն կոմնորոշվեցի և փակեցի վարագույրը:
Նստեցի մահճակալի ծայրին,այնուհետև հոգեկանի նման անցուդարձ էի անում սենյակում: Վերջապես որոշեցի իջնել ներքև:Որքան կարող էի փախչել նրանից: Չի կարելի խնդիրներից փախչել,չէ որ դրանք փախուստով չեն լուծվում:
-Ինչ է կատարվում քեզ հետ?,-հարցրեց նա ձեռքը դնելով ուսիս:
-Ոչինչ,-ասացի ես և կտրուկ հետ քաշվեցի:
-Դու ինչ որ բան ես թաքցնում,-ասաց նա այնպես,կարծես թե ամեն ինչ գիտեր:
Ես լռեցի,աչքերս գցեցի հատակին,խույս տալով նրա հայացքից:
-Եթե չես վստահում,կարող ես չասել!
-Հարցը դրանում չէ,երբ գա ժամանակը,ես քեզ կպատմեմ!
-Լավ,գնանք զբոսնելու?
-Ոչ,ծնողներիս առանց ասելու չեմ կարող,առանց այդ էլ նրանք բարկացած են ինձ վրա,ես չեմ կարող գալ:
Չհասկացա ինչ կատարվեց,միայն այն ժամանակ հասկացա,երբ մենք արդեն տնից բավականին հեռու էինք: Նա բռնեց ձեռքիցս և գնացինք: Սկսեցինք քայլել:

40f9b8d0b4db615d8ad2d9d517e03493.jpg

Սկսվեց թեթևակի անձրև,որի կաթիլները հաճելի դիպչում էին դեմքիս,այնուհետև իջնում ներքև...
Տիրում էր լռություն, սակայն նա խախտելով այն ասաց.
-Քանի տարեկան ես?
-17!
-Դեռ փոքր ես..
-Իսկ դու?
-18
-Ձեռք ես առնում,ես եմ փոքր?
-Ադել,իրականում սա ասեցի,որպեսզի վերջապես ժպտաս:
Ես սկսեցի ժպտալ,իսկ նա նայելով ինձ ասաց.
-Ժպիտը քեզ շատ է սազում!
Թեթևակի ժպտացի:
Սկսեցինք շարունակել մեր զբոսանքը դանդաղ քայլերով,երբ մեզ մոտեցավ այդ «անհետաքրքիր» Դանիելը' Միայի հորեղբոր տղան:
-Ադել,ինչ ես անում այստեղ այս անծանոթի հետ?
-Ադելինա,-ասեցի ես!
-Ինչ?,-հարցրեց նա:
-Ասում եմ իմ անունը Ադելինա է,ես քո ընկերուհին չեմ,չդիմես ինձ այդպես!
-Ադելինա,-հեգնանքով շարունակեց նա,-ինչ ես անում այստեղ այս անծանոթի հետ?
-Լսիր անծանոթը դու ես,հենց հիմա այստեղից անհետացիր, արագ,-ասաց Էնդին դեռ հանգիստ տոնով:
-Թե չէ ինչ?,-ասաց այդ հիմարը!
«Թե չէ» -ն վերածվեց մի ուժեղ հարվածի: Իրականում նրան հասնում էր, սակայն իմ պատճառով չէի ցանկանում վեճ լիներ!
-Վերջացրեք!,- գոռացի ես:
Բայց նրանք դեռ շարունակում էին կռվել,մինչ ես ուշաթափվեցի:
Չհասկացա ինչ կատարվեց,հանկարծակի աչքերիս դիմաց սևացավ,ականջներս խշխշացին,գլուխս ուժգին պտտվեց,ընկա:
Թե ինչ կատարվեց դրանից հետո չգիտեմ,աչքերս բացեցի,երբ ինչ որ մեկի տանն էի!
-Որտեղ եմ,-բացականչեցի ես:
Ցանկացա իջնել անկողնուց,երբ գլխիս հարվածում ցավ զգացի:
-Ադել, արթնացար?
Դա իհարկե Էնդին էր,ով ինձ բերել իր տուն:
-Էնդի,ինչպես եմ հայտնվել այստեղ,
որքան ժամանակ է ուշագնաց եմ,ժամը քանիսն է?
-Արդեն առավոտ է,շատ ես քնել,-ասաց նա:
-Ինչպես,այսքան քնել եմ?
-Ինչու ուշագնաց եղար?,-հարցրեց նա:
-Երևի սովածությունից էր,երեկ ոչինչ չէի կերել,-միանգամայն ստեցի ես:
- Հիմա ինչ որ բան կպատրաստեմ,ասեմ,որ ինձ մոտ այն շատ լավ է ստացվում!
-Ահա,միայն հեռախոսդ տուր ինձ,զանգեմ եղբորս:
-Լավ
Զանգեցի, նրանք շատ էին անհանգստացել,սակայն իմանալով,որ ընկերուհուս տանն եմ հանգստացան:
-Ադել,արդեն ընկերուհիդ եմ?,-ասաց նա բարկացած:
-Լավ,պատմություն մի սարքիր,եթե եղբայրս իմանար գիշերել եմ ինչ որ անծանոթ տղայի տանը,ինձ էլ քեզ էլ կսպաներ!
Նա բարկացած դեմքով գնաց:
__________
Անցավ 30 րոպե,խոհանոցից եկավ վառվածի հոտ: Երբ մտա խոհանոց, տեսա մի հիասքանչ տեսարան' վառված պիցցա: Իսկ խոհանոցը ամբողջությամբ թափթփված էր:
-Էնդի,սա էր քո համեղ ուտեստը?
Սկսեցի ծիծաղել,նայելով շուրջս:
-Ծիծաղիր,իհարկե,ավելի լավ է զանգահարես և մի բան պատվիրես:
__________
Զգացողություններս նկարագրել դժվար թե կարողանամ,սակայն օրս անցավ հիանալի: Մենք ծիծաղում էինք,ծաղրում միմյանց: Նրա կողքին գտնվելով ես մոռացել էի ամեն ինչ: Ես մոռացել էի, որ մահանալու եմ...
_________
Հեղինակի կողմից...
_________
Էնդին իրականում գեղեցիկ տղա էր' բարձրահասակ,ծովի ալիքների պես ջինջ աչքերով,բաց գույնի մազերով:

a9da559d58ac47b3543eed77c7d778af.jpg

__________
Ադելինայի կողմից...
__________
Ես արդեն տանն եմ:
Պառկել եմ և մտածում եմ Էնդիի մասին, իմ հետագա պլանների մասին:
«Առաջին օրս ես ծախսեցի անօգուտ,մնաց վեց օր»,-մտածեցի ես: Եվ այս մտքով էլ քնեցի:

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!