Озвучивание не поддерживается в этом браузере
¤Նա¤
-Ինձ ես փնտրում?
Նա էր,իրոք որ ես գտա նրան!
Իրականում այնքան շփոթված էի, ավելի ճիշտ վախեցած, որ այդ պահին խոսելուս ունակությունը կորցրեցի: Ուժերս հավաքելու համար, ինձ հերիք էր 1 րոպեն:
-Բարև,-ասացի ես մեղմ ժպտալով:
-Բարև!
-Չպատասխանեցիր,ինձ էիր փնտրում?,-հարցրեց նա:
-Իրականում այո,հենց քեզ էի փնտրում!
-Եվ ինչ ես ուզում ինձանից այս անգամ?,-տարօրինակ հայացք գցելով ինձ վրա հարցրեց նա:
-Ես ունեմ պարտք,որը պետք է կատարեմ մինչ...
-Մինչ ինչ?
-Մինչ.. կարևոր չէ, մի խոսքով ես ուզում եմ, որ մենք ընկերանանք:
-Ինչ իմաստ ունի?,-ասաց նա քմծիծաղով:
-Ընդամենը մեկ շաբաթ տուր ինձ,ես ուզում եմ քեզ մի բան ապացուցել:
-Իսկ ես չեմ ուզում քեզ վրա ծախսել իմ շաբաթը!
Նրա ծաղրական տոնը ինձ նյարդայնացնում էր,սակայն ես ունեի պարտք,որը պետք է կատարեի:
-Չես տալիս ինձ մեկ շաբաթ,անծանոթ մարդ?
-Ենթադրենք տվեցի!
-Լավ,իսկ հիմա արի ինձ հետ!
Իմ մեջ ուժ գտա,թողնելով վեհ բնավորությունս հենց այդ կամրջի մոտ,ամուր բռնեցի նրա ձեռքից և գնացինք:

Հասնելով մի բարձրահարկ շինության մոտ նա ինձ հարցրեց.
-Որտեղ ենք?
-Ինձ մի փոքր վստահիր!
Բարձրացանք տանիք,ես նստեցի հենց տանիքի վրա,իսկ ոտքերս' դեպի ներքև:
-Գժվել ես?,-ասաց նա վախեցած տոնով!
-Ոչ, միացիր ինձ!
Նա միացավ ինձ: Րոպեներ շարունակ տևեց լռություն,իսկ ես սիրում եմ խախտել լռությունը.
-Ես չգիտեմ քո անունը,ինձ չի հետաքրքրում այն,քանի որ ես ճանաչում եմ քեզ,ոչ թե անունդ:
Նա սկսեց հարցական նայել ինձ,ես շարունակեցի.
-Նայիր քաղաքին,ինչ գեղեցիկ է: Այն իր մեջ պարունակում մի կյանք: Մենք ապրում ենք այս պահը..,-ասացի ես խորհրդավոր կերպով:
Խոսքս ընդհատվեց,երբ սկսվեց բաղձալի անձրևը: Այն անձրևը, որը րոպեների ընթացքում կատարում է երազանքներս, և վայրկյանների ընթացքում սպանում նրանց:
-Ինչ էիր անում դրսում այն գիշեր?,-հարցրեց նա:
Նրա հարցը սպասված չէր,ինձ զարմացրեց:
-Զբոսնում էի,-ասացի ես:
-Այդ ժամին,մենակ?
-Հայրիկիս ընկերոջ աղջկա ծնունդն էր,խնջույք էին կազմակերպել: Ես չէի սիրում նրան,իսկ նրա խոսքերը,շրջապատը,նրա ներկայությունը ինձ տհաճ էր:
-Եվ որոշեցիր աննկատ դուրս գալ տնից?,-ասաց նա,քմծիծաղ տալով:
-Ահա,-ասացի ես մի փոքր ժպտալով:
-Էնդի,-ասաց նա ձեռքը մեկնելով:
Սկսեցի ծիծաղել,իրականում չէի սպասում,որ նա կասի իր անունը:
-Ձեռքս օդում ես թողնում?,-ասաց նա ծիծաղելով:
Այնուհետև ձեռքն իջեցրեց,սակայն հասցրեցի բռնել...

-Էնդի,գեղեցիկ անուն ունես..
-Գիտեմ:
«Ինքնահավան»,- մտածեցի ես:
Անձրևը սկսեց ուժեղանալ,իսկ ես սիրում եմ թրջվել...
-Ադել թրջվեցինք,արի!
-Ոչ!
-Ադել գժվել ես?
-Էնդի, սովորիր ապրել,սովորիր ամեն վայրկյան ապրել, խնդրում եմ...
Զգացողություններս խառնվել էր,ինձ թվում էր,թե այս ամենը ինձ հետ չէ կատարվում: Ես զգում էի,որ մահանալու եմ...
-Ես չեմ կարող մահանալ,-գոռացի ես,մոռանալով,որ Էնդին ինձ հետ է:
Արագ բարձրացա վեր,ու վազեցի դեպի դուրս: Չհասկացա,ինչ էր սա...
Ես չեմ ուզում,որ մարդիկ ինձ խղճան: Ես չեմ ուզում,որ մարդիկ շփվեն ինձ հետ,միայն նրա համար, որ ես մահանալու եմ: Չեմ ուզում մարդիկ խոսեն իմ մասին,բոլորը սրտում ցավան ինձ համար: Ինձ պետք չէ նրանց կարեկցանքը!
Էնդին վազեց հետևիցս,սակայն չհասավ ինձ:
Վազում էի,անվերջ վազում..
Թրջվել էի,շատ էի թրջվել...
Շնչակտուր կանգ առա, երբ արդեն մեր տան մոտ էի: Մտա ներս...
Մայրս և հայրս սկսեցին բարկանալ ինձ վրա,անդադար հարցեր հնչեցրին,սակայն ուշադրություն չդարձնելով բարձրացա իմ սենյակ:
Փակվեցի սենյակումս,սկսեցի «ողբալ»: «Տակնուվրա» արեցի ամբողջ սենյակս,կոտրեցի բոլոր հուշերս,բոլոր լուսանկարները...
«Տակնուվրա» էր և իմ ներաշխարհը...
-Ադել,ինչ է եղել,այդ ինչ աղմուկ էր,դուռը բացիր!
Ծնողներս,եղբայրս,Թեոն, դռան հակառակ կողմում էին,չբացեցի դուռը,սակայն եղբայրս կոտրեց!
-Ադել,այս ինչ վիճակում ես,այս ինչ վիճակում է սենյակը?,-լացակումած ասում էր մայրս:
-Աղջիկս,Ադի, ինչ է կատարվում քեզ հետ?,-հայրս էր հուսահատ կրկնում:
-Ադի,լսում ես ինձ,ինչ է պատահել?,-անհանգիստ ասում էր Թեոն!
-Ադել,հենց հիմա խոսիր!
Սակայն չկար պատասխան,չէի ցանկանում խոսել ոչ ոքի հետ: «Տակնուվրա» արած սենյակս,և ես' ով նստել էր հատակին: Աչքերիցս արցունք չէր գալիս,աչքերս հառել էի մի կետի, և ժամերով նայում էի...
Որոշ ժամանակ անց նրանք դուրս եկան...
Անցավ 30 րոպե,երբ ինչ որ աղջկա հետ ներս մտան նրանք:
«Միայն այն չէ,ինչ մտածում եմ!»..
-Աղջիկս,-ասաց հայրս,-մի փոքր խոսիր նրա հետ և հանգստացիր!
«Գրողը տանի»,-մտքումս բացականչեցի ես!
Նրանք հոգեբան են բերել ինձ համար,հավատս չի գալիս!
Սեփական ծնողներս ինձ դրել են լրիվ «խանգարվածի» տեղ!
Իրականսւմ պահվածքս սխալ էր, բայց դա նրանց չէր արդարացնում...
Նրանք ինձ թողեցին և դուրս եկան!
Քմծիծաղ տվեցի ես,երբ անգամ Թեոն ու Դիլանը դուրս եկան!
-Ինչպես է անունդ?
Կատարյալ լռություն տիրեց,երբ նա հարցրեց!
Երկար նրան զննելուց հետո ասացի.
-Կարևոր չէ,ինչ է իմ անունը,կարևորն այն է, թե ինչ ես կորցրել այստեղ: Ավելի լավ կլինի քեզ համար,եթե այստեղից հենց հիմա գնաս: Ես հոգեբանի կարիք չունեմ!
-Հանգստացիր,և ամեն ին...
-Դուրս!,-գոռացի ես:
Այնքան բարձր գոռացի,նա «վեր թռավ»,և դուրս եկավ:
Դիլանն ու Թեոն անմիջապես մտան ներս!
-Ադի?
Ներս մտնելով և իրար նայելով սկսեցին բարձր ծիծաղել!
-Հիմարներ,դուրս եկեք,այդ ինձ վրա եք ծիծաղում?
Նրանք դեռ ծիծաղում էին:
-Ես Ձեզ դեռ ցույց կտամ,-ասացի ես և ձեռքիս առաջին ընկած առարկան'գիրքը, գցեցի նրանց վրա:
-Ադի քաղցած չես?,-հարցրեց Թեոն:
-Ոչ,դուրս եկեք,ես մենակ եմ ուզում մնալ:
_________
Նրանք դուրս եկան,ես պառկեցի անկողնուս վրա և սկսեցի մտածել,նայելով պատուհանին, որտեղից բացվում էր անձրևային տեսարան: Ինչ որ մեկը քարով հարվածեց պատուհանիս:
«Ադի,քեզ թվաց»,- մտածեցի ես ուշադրություն չդարձնելով:
-Ոչ,չթվաց!
Անմիջապես ցատկեցի անկողնուցս,երբ նորից ինչ որ մեկը հարվածեց: Զարմացած էի,թե զայրացած չգիտեմ,բայց ուրախ էի տեսնել նրան այստեղ!
_________
Շնորհավոր Մայիսի 9🎆🎇🎉🎊
_________
Ինչպես միշտ' աստղիկներ, մեկնաբանություններ...


Комментарии