3 страницаОпубликовано: 08.11.2018. 12:00
60

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Մահ¤

Զարդուցիչը զնգաց,մեկ կամ երկու անգամ:Տանել չեմ կարողանամ այս ամենը,երազում եմ րոպեն մեկ,թե երբ է վերջանալու այս դժոխքը...
Եվս մեկ անգամ զնգաց.
-Գրողը տանի!
Արագ արթնացա,լվացվեցի,հագնվեցի, մազերս հարդարեցի' դե ինչպես միշտ:Իջա ներքև,տանը մարդ չկար: Դիալանը և Թեոն վաղ են դուրս եկել տնից,իսկ հայրս և մայրս աշխատանքի են:
Արագ դուրս եկա տնից,և հասա դպրոց:Դպրոցում ինձ մշտական «զզվելի» տեսարանն էր սպասվում' բոլորը հավաքվել էին մեր ֆիզկուլտուրայի ուսուցչի կողքին,խոսում էին,ծիծաղում: Դա ուղղակի ինձ համար տհաճ երևույթ էր: Բոլոր աղջիկները հրապուրված էին նրանով,իսկ ինձ համար նա միևնույնն էր,ուղղակի ձանձրալի մեկը: Այս ժամն այսպես գլորեցի:Երկրորդ ժամն էր' Ֆիզիկա,երբ դրսում շոգ էր,իսկ ներսի պատուհանները հերմետիկ փակ էին,ես խեղդվում էի: Արագ հաղորդագրություն գրեցի Դիլանին.
10:55«Ինձ վատ եմ զգում,արի և դուրս հանիր ինձ այս գժանոցից»
Չանցած 5 րոպե Դիլանը ինձ փրկեց:
-Ադել,ինչ է պատահել?,-ասաց Դիլանը:
-Ադել,-գոռաց Թեոն,իսկ այդ պահին իմ աչքերը սևացան,կորցրեցի հավասարակշռությունս և ընկա:
Ոչինչ չեմ հիշում...
__________
-Մամ,ինչու ես լացում?
-Աղջիկս,հանգստացիր,ոչինչ չկա!
Ես իրականում հասկանում էի,որ այստեղ ինչ-որ բան այն չէ..
Ամեն ինչ ունի իր բացատրությունը...
Անցան օրեր,դուրս գրմանս օրն էր,երբ մայրս և հայրս դուրս եկան խոսելու բժշկի հետ: Ես վերցրեցի պայուսակս,հասա դռան մոտ,և լսեցի անսպասելի լուր!
-Բժիշկ,ինչպես կարող է նման բան լինել?
-Հասկանում եք,Ձեր աղջկա գլխում հայտնաբերել ենք քաղցկեղ,որը շատ վտանգավոր է: Լինելով բժիշկ, շատ այսպիսի հիվանդություններ տեսնելով, իմ պրակտիկայում չի եղել գեթ մեկը, ով կկարողանա հաղթել այս հիվանդությանը:
-Ինչ եք խոսում բժիշկ,հասկանում եք ինչ եք ասում?
-Հասկանում եմ Ձեզ,սակայն փորձեք սառը դատել,այս ամենը իրականություն է,ոչ թե ֆիլմ: Ձեր աղջկան քիչ է մնացել ապրելու:
-Բժիշկ,ինչքան է մնացել?,-ասաց լացելով մայրս:
-Ըստ վիճակագրական տվյալների՝ ամեն տարի Ֆրանսիայում ախտորոշվում է քաղցկեղի 160.000 նոր դեպք, որոնցից մոտավորապես 120.000-ը ավարտվում է մահով։
Մենք բոլոր անալիզների պատասխանները զննելուց հետո չենք կարող հստակ պատասխան տալ,սա այն դեպքերից է,երբ կարող է կյանքը ձգձգվել 1 ամիս,գուցե 1 տարի:Գուցե և նա ապրի...
Ամեն ինչ կախված է հիվանդության աստիճանից,թե որքան արագ կզարգանա այն:
-Բժիշկ քույրս,մահանալու է?
-Բժիշկ, հնարավոր չէ նման բան,դա անհեթեթություն է,-ասաց Թեոն և բռնեց բժշկի օձիքից և սեղմեց պատին:
-Բաց թողեք, ինչ եք անում?,-ասաց բժիշկը չկողմնորոշվելով:
-Դուք հասկանում եք,մի փոքր հույս անգամ չեք տալիս,ինչպես կարող եք վստահ լինել,թե 100 տոկոսով նա չի ապրի?,-Դիլանը ասաց գոռալով:
-Էլի եմ կրկնում,կա 90 տոկոս հավանականություն,որ նա չի ապրի:
-Բժիշկ,աղջիկս ընդամենը 17 տարեկան է,ասեք,որ կատակ է սա!
_______
Այս ամենը լսելով,չցանկացա այլևս լսել, չգիտեյի ինչ անել?
Այնքան էին սառել զգացմունքներս, որ անգամ լացել չէր ստացվում,սառել էր ողջ մարմինս: Ինձ համար արդեն մեկ էր այս ամենը: Միայն խղճում էի հարազատներիս,նրանք շատ կընկճվեն, իրենց տեղը չեն գտնի,ցավոտ կլինի,իրենց դժբախտ կհամարեն,սակայն սա է իմ ճակատագիրը,որը դաջվել է ճակատիս, հենց ծննդյանս օրվանից: Կանցնի որոշ ժամանակ,երբ կմեղմանա այդ ցավը, սակայն կշարունակեն ինձ հիշել, կշարունակեն թերթել նկարները, կհիշեն մեր բոլոր երջանիկ օրերը: Ոմանք իսկապես կտխրեն, ոմանք չեն դիմանա այս ցավին,ոմանք իմանալով այս ամենը,կսկսեն «կեղծ» ցավալ այս ամենի համար, սակայն վերջիվերջո բոլորը կշարունակեն ապրել:
Իսկապես, սառել են զգացմունքներս,սառել եմ և ես:
Մեկ տարի,որը փոխեց ամբողջությամբ կյանքս,դարձրեց ինձ սառը,հեռատես,անսիրտ, հասկացրեց կյանքի բուն նպատակը,հասկացրեց ապրելու ճիշտ ձևը, առաջվա փխրուն էիակին, սարքեց մի անսիրտ գազանի!
___________
-Ադել,պատրաստ ես արդեն?
-Գնացինք,այս պատերը ճնշում են ինձ...
___________
Այսօր ևս Թեոն մնաց մեր տանը,փորձում էին անընդհատ տրամադրությունս բարձրացնել,և այդպիսի խոսակցություններ սա.
-Ադել,Դիլան, եկեք այսօրվանից ապրենք ուրախ,հաճախենք զվարճալի խնջույքների,հետաքրքրացնենք կյանքը,քանի որ...
-Ուզում էիր ասել, քանի որ Ադելը մահանալու է?
-Ադել,մենք բոլորս էլ մի օր մահանալու ենք,հարցիդ իմաստը?,-ասաց Դիլանը!
-Ադել,ինչ անցավ մտքովդ?
-Զուր եք ջանում, ես ամեն ինչից տեղյակ եմ,գիտեմ,մահանալու եմ!
-Մենք նման բան թույլ չենք տա Ադի,-ասաց Դիլանը:
Նրանք երկուսով մոտ եկան ինձ,և գրկեցին:
Այնքան հուզիչ էր այդ տեսարանը,որ չդիմացա և ասացի.
-Հեյ,ես դեռ չեմ մահացել!
Նրանք սկսեցին ծիծաղել,հոգու խորքում լացելով:
__________
Մայրս և հայրս ամբողջ գիշեր չքնեցին,իջել էին բակ,նստել, զրուցում:Մայրս անդադար լալիս էր,իսկ հայրս հուսադրում!
Նրանց անդորրը այսօրվանից խախտվեց,և ես ինձ վատ եմ զգում,որ ինչ որ մեկը կարող է իմ պատճառով տխրել:
_________
Առավոտ շուտ արթնացա,հագնվեցի իջա ներքև!
Այսօր շաբաթ օր էր,իսկ ես պլաններ ունեյի!
Նախաճաշեցինք բոլորով:
-Պապ,ես ուզում եմ գնալ զբոսնելու!
-Գնա! Թեո,Դիլան, գնացեք երեքով զբոսնեք,զվարացեք,միայն ուշ չվերադառնաք!
_________
Իրականում ցանկանում էի մենակ դուրս գալ,զբոսնել, լսել ինքս ինձ,իմ հույզերն ու մտքերը, երազանքներս ու ապագայիս պլանները:
Ծիծաղելի է!
Ապագա,պլաններ?
Ինչ ապագա պետք է ունենա մահացող մարդը?
ՉՈՒՆԻ!
_________
-Պապ,միայնակ եմ ուզում զբոսնել,խոստանում եմ 2 ժամից տանը կլինեմ!
-Լավ,-ասաց հայրս,մոտենալով ինձ,-արի ինձ մոտ!
Հայրս համբուրեց ինձ,այնուհետև մայրս!
Այն տպավորություններ, որ նրանք ամեն ժամ,րոպե,վարկյան ապրում էին այն վախով,թե այդ վարկյանները կարող են վերջինը լինել իմ կյանքում!
Ես ունեմ չկատարված գործեր,պետք է կատարեմ,այսքան շուտ ես իրավունք չունեմ մահանալու!
_________
Անձրև~
Նորից այն...
Անձրև,որը երազանքներս սպանում է...
Անցնելով նույն ճանապարհով,ինչ անցնում էի ամեն օր,այս անգամ կար նոր զգացողություն!
Ես ունեմ պարտք,որը պետք է կատարեմ,հետո հեռանամ կյանքից!
Գնում էի նույն ճանապարհով,վստահ էի,որ կհանդիպեմ ՆՐԱՆ!
Ունեմ մեծ պարտք,նրան բացատրել կյանքի իմաստը,ապրելու կարևորությունը!
Հասա կամրջի մոտ,նայեցի շուրջբոլորս,որոնելով նրան' ում անունը չգիտեմ անգամ!
Գուցե սա ճակատագրի մի մասն էր, երբ հանդիպեցի կյանքին վերջ տվող մարդու,փրկեցի նրան,այնուհետև իմացա մահիս մասին!!
Չկա,չկա ՆԱ...
-Ինձ ես փնտրում?
***
Կարծիքները Յուրաքանչյուրիդ կարևոր են ինձ համար💖💖

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!