2 страницаОпубликовано: 08.11.2018. 11:59
70

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Անձրև¤

Սկսեց անձրևը, նախ դանդաղ, ծանր կաթիլներով, ապա որպես վարար հեղեղ:Ես դրսում էի:Նայում էի աջ,ապա ձախ:Խորհում էի...
Քաղաքը կարծես անէացած լիներ,ամենուր անդորր էր,մոլորության հասցնող անդորր:Ամենուր անդորր էր...
Հոգուս խորքում թախիծն էր առկայում:Լինելով ուրախ, սիրում եմ անձրևը և նրա խելագարության հասցնող բուրմունքը:
-Ադել,մինչև երբ ես մնալու սենյակումդ փակված?
-Մամ,հիմա կիջնեմ ներքև!
Սիրում եմ փակվել սենյակումս և մտածել...
-Ադել,աղջիկս,այսօր գնալու ենք ընկերոջս տուն,նրա աղջկա ծննդյան օրն է!
-Պարտադիր է ես գամ հայրիկ?
-Իհարկե,-ասաց եղբայրս'Դիլանը:
Բարձրացա իմ սենյակ,հագնվեցի,մազերս հարդարեցի և մեկ ժամից պատրաստ էի!
-Ադել,կարող եմ մտնել?,-դուռը թակելով ասաց Դիլանը:
-Ահա!
-Ադել,մայրիկն ու հայրիկը ներքևում մեզ են սպասում,գնացինք?
-Ահա Դիլ!
______________
1 ժամ անց.
-Շնորհավոր Միա!
-Շնորհակալություն Դիլան!
-Միա,չես ծանոթացնում մեզ հյուրերի հետ?,-ասաց մի տղա,ով կանգնած էր Միայի մոտ:
-Այո,Դան,նրանք հայրիկիս ընկերոջ երեխաներն են:Նա Ադելինան է,17 տարեկան,սովորում է ինձ հետ,իսկ նա Դիլանն է,սովորում է մեր դպրոցի ավարտական դասարանում:
-Ուրախ եմ,ես Դանիելն եմ,Միայի հորեղբոր տղան:
Թեթևակի ժպտացի և վերջ:
Ես հոգնեցի այս ամենից,ես չէի սիրում Միային,ինձ տհաճ էր
նրա խոսակցությունները և նրա շրջապատը:Մի փոքր սպասեցի բոլորը հավաքվեցին,ընտրեցի հարմար պահ և դուրս եկա:Դեռ անձրև էր,դանդաղ անձրև...
Սկսեցի քայլել,խորասուզվել րազանքներիս մեջ:Քայլել անձրևի ներքո,մտածել երազանքներիս մասին,կառուցել ապագաս'դա իմ սիրելի զբաղմունքն էր:
Հանկարծակի սթափվեցի,երբ տեսա մի տղայի,ով ինքնասպանության փորձ էր անում:Անմիջապես վազեցի և հետ հրեցի կամուրջից:
-Ինչ ես անում,ինչ իրավունք ունես կյանքիդ վերջ տալու,երբ հազարավոր մարդիկ պայքարում են ապրելու համար?
-Հեռու գնա!
-Ինչ իրավունք ունես կյանքիդ վերջ տալու,երազանքներդ սպանելու?
-Դու ոչինչ չգիտես,ինչ իրավունքով ես խանգարում ինձ?
-Ինչ իրավունքով?
-Այո!
-Դու խելագար ես!
-Հանգիստ թող ինձ..
-Ես Ադելն եմ,իսկ ինչպես է քո անունը?
-Կարևոր չէ,գնա տուն,դու ամբողջովին թրջվել ես:
-Իսկ ինչպես գնամ,եթե համոզված չեմ,որ իմ գնալուց հետո չես նետվի կամրջից?
Նա լուռ թողեց և հեռացավ:
Ես սկսեցի քայլել,շարունակ քայլում էի,երբ հաղորդագրություն ստացա Դիլանից և գնացի տուն:
Երբ հասա տուն տանը վրաս բարկացան,սակայն ուշադրություն չդարձրեցի,և բարձրացա սենյակ:
Ուշ էր արդեն,իսկ վաղը դպրոց պետք է գնայի:Առանձնապես չեմ սիրում դպրոցը,չեմ սիրում ուսուցիչներին և չունեմ ընկերներ այնտեղ:Չեմ սիրում նրանց,նրանք ինձ նման չեն,նրանք չունեն այն մտածելակերպը ինչը ունեմ ես:
Մի քանի րոպե հետո քնեցի:
__________________

-Ադել,արթնացիր,ուշանում ես:
Արագ արթնացա,լվացվեցի,հագնվեցի և իջա ցած,եղբայրս արդեն գնացել էր,այնքան էր ինձ սպասել:Դրեցի ականջակալներս և դուրս եկա:
-Ադել,ինչպես ես?,-ասաց Միան, երբ հասա դպրոց:
-Լավ,-քմծիծաղով և կտրուկ տոնով պատասխանեցի ես:
-Գիտես,մենք երեկ քեզ էինք փնտրում!
- Իզուր!
Ինչքան եմ ատում ես Միային!
Երևի թե եղբորս ընկերների հետ ավելի շատ շփում ունեմ,քան դասընկերներիս հետ:
Առաջին երկու ժամը անցավ ահավոր!
Երկար դասամիջոցին բոլորը ճաշարանում էին,իսկ ես դուրս եկա և ականջակալներս դրեցի:
Թեթևակի անձրև էր,իսկ այն ինձ գրավվեց:Դուրս եկա,այնքան տարված անձրևով,որ քիչ էր մնում ընկնեի մեքենայի տակ,երբ ինչ որ մեկը իմ թևից բռնեց և մի կողմ բերեց և ասաց.
-Մենք այլևս միմյանց պարտք չենք!
-Հեյ սպասիր,անունդ կասես?
Դա այն տղան էր,ում հետ պահեցի ես մեծ սխալից:
Վազեցի իր հետևից,սակայն կորցրեցի նրան:
Կարծես նա լինի անբացատրելի երևույթ:Գիտեք,ես նրան նմանեցնում եմ անձրևի հետ:Այն հնարավոր չէ բացատրել,նրան նույնպես:Անգամ անունը չասաց:
Վերադարձա դպրոց,զանգն արդեն հնչել էր,իսկ այդ ժամը Անգլերեն էր:
Հոգնել եմ այս ամենից,այս դպրոցից,ուսուցիչներից,այս ձանձրալի մարդկանցից:
-Ադելինա,միգուցե ընդհանրապես չնստեյիր այս ժամին?,-ասաց ուսուցիչը:
-Միգուցե դուրս գամ?
-Մյուս անգամ չկրկնվի,անցիր նստիր,քո տեղում:
-Ոչ,այնտեղ մարդ կա նստած,այլ տեղ կնստեմ:
Չեք պատկերացնի,իմ տեղում նստած էր Դանիելը' Միայի հորեղբոր տղան: Երևի նոր է եկել մեր դասարն,ինչևիցե նրանք ինձ չեն հետաքրքրում:Գնացի նստեցի այլ տեղ:Երբ դասերն ավարտվեցին Դանիելը մոտեցավ ինձ.
-Ադել,բարև!
-Բարև,-ասացի ես և շրջվեցի գնացի տուն:
Քայլում էի,երբ ինչ որ մեկը եկավ և փակեց աչքերս,իհարկե դա Թեոն էր'եղբորս մոտ ընկերը: Երբեմն ինձ թվում է,թե նա է իմ եղբայրը,ոչ թե Դիլանը:
-Ադի,բարև:
-Բարև Թեո,-ասացի ես և գրկեցի նրան:
-Ինչու ես տխուր?
-Դու միակ մարդն ես,ում հետ կարող եմ խոսել ամեն ինչից,և միակն ես ով կհասկանա ինձ!
Գնացինք մոտակա այգի,ես նրան ամեն ինչ պատմեցի,սկսած Դանիելից և վերջացած այն տղայից:
-Ադի միայն դու և ես կարող ենք արկածների մեջ ընկնել:
-Այդ իսկ պատճառով էլ ես քեզ սիրում եմ:
-Ադի,այսօր մրցարշավ կամոտոցիկլետների,ժ:20:00կգաս?
-Դիալանը գալու է?
-Ոչ,նա այսօր զբաղված է!
-Լավ,եթե գաս մեր տուն և ծնողներիս ասես, և ինձ մենակ չթողնես այնտեղ կգամ!
-Ադել ես քեզ երբեք միայնակ չեմ թողնի!
________________
Մրցարշավ-20:00

08cd03e4bc6f164cb46536a3317e6e2d.jpg

-Թեո,ես քեզ հետ եմ!
Թեոի մրցակիցը,ցույց չէր տալիս իր դեմքը,շատ տարօրինակ էր:Մրցարշավը սկսվեց,իսկ ես սպասում էի Թեոյին!
Ես վստահ էի,որ Թեոն կհաղթի,սակայն արդյունքները ինձ զարմացրեցին,նրանք երկուսն էլ հասան վերջնակետ հավասար:Լիքը աղաղակներ լսվեցին,գոչյուններ..
Երբ նրանք հասան տեղ,իջան մոտոցիկլներից,Թեոն եկավ ինձ մոտ,իսկ ես սառած նայում էի նրա մրցակցին:Դա այն նույն տղան էր:
-Թեո ով է այն տղան?
-Չգիտեմ,բայց որ ինձ զարմացրեց դա փաստ է:Արի մոտենանք!
_______
-Շնորհավորում եմ,դու ինձ ապշեցրիր!
-Ես նույնպես,-ասաց այն տղան,ինձ նայելով:
-Ինչպես է անունդ?,-ինձ չզսպելով ասացի ես!
Սակայն պատասխան չստացա..
-Ադի գնացինք,-ասաց Թեոն,ձեռքիցս քաշելով:
Նստեցինք իր մոտոցիկլը և գնացինք!
Իմ գլխում միայն մեկ հարց էր պտտվում,ինչու է նա բոլորից խուսափում,և անունը ոչ ոքի չի ասում?
Եթե Թեոն ինձ հետ չլիներ ես ամեն գնով կպարզեյի դա...
Անձրև սկսվեց,ուժեղ անձրև,երազանքներս կատարող անձրև~~
-Թեո կանգնիր,չէ ավելի ճիշտ տուն չտանես ինձ!
-Ադ գժվել ես,կթրջվենք!
-Ոչինչ,գնա միայն երկար գնա~
Մոտ 2 ժամ մենք մոտոցիկլով շրջեցինք ողջ քաղաքը:Ճիշտ որ անձրևը կատարում է երազանքներս,բաղձալի երազանքներս:Ինչ է ինձ ուրիշ պետք,եթե ոչ սա?
Ինչ է ուրիշ ինձ պետք երջանիկ լինելու համար~
Ամենահավատարիմ մարդը'Թեոն կողքիս է,մենք լավ ընկերներ ենք,մենք շրջում ենք այս ժամին ամբողջ քաղաքու~մ,անձրևի ներքո~

d6bb04c3268ec9af8e5c3819e29d8297.jpg

Անձրև~ երազանքներ կատարո~ղ
____________
Մի փոքր էլ շրջելուց հետո եկանք տուն,նա մնաց այսօր Դիլանի մոտ:Ես գնացի քնելու գեղեցիկ զգացողությունննրով...
Անձրև շնորհակալ եմ երազանքներս կատարելու համար...
___________
Երկար ընդմիջումից հետո,որոշեցի գրել...
Ուրախ կլինեմ կարծիքներ լսեմ գրքի վերաբերյալ...

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!