Озвучивание не поддерживается в этом браузере
¤Երրորդ մաս¤
Մարմնովս անցավ սարսուռ,երբ հիշեցի այն ամենը:
Ես ուշագնաց էի,այդ ամենը իրականություն չէր:
Ապա ինչ էր դա?
Մղձավանջ, թե տեսիլք?
-Թեո,ինչ եմ այստեղ անում,-գոռացի ես:
-Հանգստացիր Ադի,հիմա Դիլանը,մայրդ,հայրդ կանհանգստանան, ձայնդ լսելով:
-Մի կողմ գնա!
-Ադել գժվել ես դու?
-Հենց հիմա բժշկին կանչում ես և արձակում են այս լարերը իմ վրայից: Ավելի ճիշտ ես դրանք ինքնուրույն կհանեմ:
Արագ արձակեցի լարերը վրայիցս,դուրս վազեցի:
Քայլում էի,լալիս,իսկ իմ անբաժան ընկերը' անձրևը, լսում էր տխրությունս: Մեղմիկ,հաճելի դիպչում էր դեմքիս ամեն մի մասին,այնուհետև ընկնում ցած «կաթ-կաթ»:
Զբոսնում էի, երբ ինչ որ մեկը հարվածեց ուսիս:
-Դիմացդ չես նայում,-գոռացի ես գլուխս բարձրացնելով:
-Այդ դու չես նայում դիմացդ!,-ասաց մի անծանոթ տղա:
-Լսիր,ես շատ լավ կարողանում եմ նայել շուրջս!
-Հանգստացիր,կարծես «հիստերիկ» լինես:
-Դու ես, հիմար,- բարձր գոռացի ես նրան հետ հրելով:
Արագ քայլերով հեռացա,երբ հետևիցս ձայն լսեցի.
-Դու դեռ պատասխան կտաս..
-Հիմար,-հազիվ արտաբերեցի ես:
Արագ քայլերով գնում էի,երբ հասա Էնդիի տուն: Դուռը թակեցի,սակայն նա տանը չէր: Ավելի տխրեցի, նստեցի դռան մոտ: Գրեթե մեկ ժամ ես մնացի այնտեղ:
-Էնդի,ինչքան սպասեմ քեզ,ես գնում եմ վերջ,-ասացի ես ինքս ինձ:
Վերցրեցի պայուսակս դուրս եկա:
Քիչ չէի գնացել Էնդիի տանից,երբ Էնդին վազելով մոտեցավ ինձ:
-Ադել,ինչ ես անում այստեղ?
-Քեզ եմ սպասում..
-Ադել,խնդրում եմ գնա այստեղից..
-Էնդի,ինչ է եղել,այս ինչ վիճակում է դեմքդ?
-Ադել,ոչինչ չի եղել,ուղղակի գնա այստեղից:
-Էնդի,ես կգնամ, միայն քեզ հետ:
Էնդին կռիվ էր արել,իսկ ում հետ?
Հասկացա միայն այն ժամանակ,երբ դիմացս հայտնվեցին Թեոն ու Դիլանը:
-Դուք վիճել եք,ճիշտ եմ?,-ասացի ես դեռ հանգիստ:
-Ադել,գնացինք այստեղից,-գոռաց Դիլանը:
-Թեո,ինչու եք կռվել?,-դեռ հանգիստ ասացի ես:
-Ադել անցիր առաջ,գնացինք:
-Դուք երեքդ էլ հիմար եք,ինձ ստիպում եք անել այն ինչ չեմ ուզում: Ինչու գնալ,եթե ես այստեղ եմ ինձ լավ զգում:
-Ադել,հիմա հանգիստ գնում ես և նստում ես մեքենան,-գոռաց Դիլանը:
-Դիլան,Թեո, ես մնալու եմ այստեղ, Էնդի մի բան խոսիր!
-Ադել, գնա նրանց հետ:
-Չէ,ես սխալվում էի:Դուք ինձ չեք հասկանում: Թեո,ես քեզ ամենից շատն էի վստահում,անգամ եղբորիցս շատ:Իսկ քեզ ընդհանրապես չեմ ուզում տեսնել Էնդի:Դիլան, իսկ դու կյանքում էլ չես հասցնի ինձ վրա գոռալ: Կզղջաք միայն այն դեպքում,երբ արդեն չլինեմ!
-Այսինքն չլինեմ?,-գոռաց Էնդին,-Ադել,սպասիր..
Ես սկսեցի վազել, նրանք եկան իմ հետևից,սակայն չհասան ինձ: Շտապում էի ծով' հանգստանալու ամեն ինչից և բոլորից: Նստեցի և սկսեցի մտածել:
Բացեցի հեռախոսս և 76 բաց թողնված զանգ: Նրանք անհանգստանում են: Անցան ժամեր,ես դեռ այստեղ էի: Կանգնեցի և սկսեցի քարեր նետել դեպի ծով:
Լսեցի ոտնաձայներ,ուշադրություն չդարձրեցի:
Ինչ որ մեկը հետևումս կանգնած սկսեց քարեր նետել: Պտտվեցի և բոլորովին զարմացած չէի:
Չեմ խոսելու ոչ ոքի հետ: Նրանք ինձ չեն հասկանում,նրանք չեն հասկանում նաև իմ ցավը:
-Ադել,երկար ես լռելու?,-ասաց Էնդին,շարունակելով քարեր նետել:
Ամեն վայրկյան,այնուհետև րոպե իմ լռությունը նրան սպանում էր: Ամեն վայրկյան անցնելուն պես, նա ավելի ուժգին էր նետում քարերը: Նա բարկությունը չզսպելով «պոռթկաց»:
-Ինչու էիր թաքցնում ինձնից?
Լռում էի,ուղղակի խղճալի վիճակում էի: Արցունքներս գլորվում էին դեմքիս վրայով,արագ' կարծես վարար գետ: Լռում էի, քանի որ չկար խոսելու ոչինչ: Խոսալ,երբ գիտես քեզ խղճալու են?
-Ադել,ինչու չէիր ասում ինձ,ինչու պետք է վերջում իմանամ?
Վերջապես ուժ գտա, և ասացի.
-Ասեի,որպեսզի խղճայիր, շփվեիր ինձ հետ, միայն այն պատճառով,որ մահանալու եմ?
-Ադել վեր..
-Որպեսզի կատարեյիր մահացող մի հիմար աղջկա խնդրանքը և նայելով ամեն անգամ աչքերիս խղճայիր?
-Վերջացրու,ինչ էր ես խոսում?
-Իսկ ինչ է,ճիշտ չեմ?
-Ոչ,իհարկե ոչ: Դու հավատում ես նրան ինչ քեզ ասել է բժիշկը?,- բռնելով ձեռքիցս շարունակեց,- Նա պետք է ասի,թե որքան ես ապրելու: Եվ վերջապես միայն մեկ բժշկով ոչինչ չի սահմանափակվում!
-Էնդի,հիմա դու փորձում ես իրականությունը հերքել,թե ինձ հույս տալ?
-Ադել, ոչ ոք չի կարող որոշել,թե մարդը որքան ժամանակ ունի ապրելու: Գուցե վաղը կամ 2 օրից և գուցե 20 տարուց, ես մահանամ?
Երբևէ մտածել ես,որ կյանքը ապրելու համար է,երբևէ ապրել ես դու?,-ասաց նա մի փոքր ժպտալով,-այո,հիմա դա ես եմ քեզ ասում,այն նույն տղան ,ով գրեթե մեկ շաբաթ առաջ ցանկանում էր կամրջից նետվել:Կյանքը շարունակվում է,ապրել այն վախով, որ մեկ օր այլևս չես լինի այս աշխարհում?
Դա հիմարություն է,այդպես չես ապրի, դա դանդաղ մահ է:
-Էնդի վերջ,չեմ ուզում խոսել,գնա այստեղից,-ասացի ես մի փոքր առաջ գնալով,նա բռնեց ձեռքս:

Շրջվեցի դեպի նրա կողմ:Նա ասաց.
-Այո,քեզ հետ,բայց դեպի ներքև!
Նա բռնեց ձեռքիցս և դեպի ներքև ցատկեց:
Չհասկացա,ինչ կատարվեց!
Ես լողալ չգիտեյի, իսկ ջուրը շատ խորն էր: Երբ արդեն դիպչեցի ջրին, սուզվեցի դեպի ներքև: Այդ վայրկյանները կյանքիս ամենալավ վայրկյաններն էին, ես միայն ինքնավստահ էի,որ նա կողքիս է: Նա ջրում անգամ բաց չթողեց ձեռքս..

Մենք ծովի խորքում էինք,գրեթե հասել էինք ծովի հատակին:Հազիվ էի պահել շնչառությունս,որպեսզի չխեղդվեմ: Նա նայեց իմ վախեցած դեմքին,այնուհետև ձեռքով սեղմեց ինձ դեպի իրեն,մեր շրթունքները գրեթե հպվեցին, երբ այդ պահին իմ շնչառությունը չհերիքեց և ես գրեթե խեղդվեցի:

Չհասկացա ինչ կատարվեց ներսումս,մի փոքր վախեցած էի, զարմացած: Միայն ուշքի եկա,երբ արդեն «քիթս» դուրս բերեցի ջրից:
Մի փոքր ծիծաղելի էր այդ պահը:
-Ադել,-ասաց Էնդին ծիծաղելով,- լավ ես?
-Ինչու արեցիր նման բան?
-Այսինքն,ինչ արեցի?,-շարունակեց ծիծաղել:
-Ինչու նետվեցիր դեպի ջուրը, իսկ ինձ քեզ հետ ?
-Ստացվեց,-ասաց նա տարօրինակ ժպիտով:
-Հիմար,իսկ ինչու ջրում ի..,-ցանկացա ասել «ինչու ինձ փորձեցիր համբուրել»,բայց չկարողացա,սակայն նա հասկացավ:
-Ջրում ինչ?,-շարունակեց նա,- լավ հասկացա,դա էլ ստացվեց:
-Դու կատարյալ հիմար ես,ես լողալ չգիտ..,-ասացի ես և գրեթե մտա ջրի մեջ:
-Ադել,զգույշ,խեղդվեցիր,-ասաց նա ինձ գրկելով:
-Բաց թող,ինձ մի դիպչիր!
-Հանգստացիր,եթե թողնեմ կխեղդվես,-ախ նրա ժպիտը:
Նա սովորականից մոտեցավ ինձ,ձգեց ինձ դեպի իրեն: Մեր շուրթերը դանդաղորեն հպվեցին իրար: Ներսս տակնուվրա եղավ:
Համբուրվելիս դող,վախի զգացում, գլխապտույտ զգացի,ծնկներս թուլացան(չնայած որ ջրում էինք):

Ինձ թվաց, թե սիրտս աշխատում է անչափելի մեծ արագությամբ:
Ն
րան ճանաչում եմ մի քանի օր, սակայն ինձ նրա հետ շատ լավ է:
Արագորեն թողեցի նրան,մի փոքր հետ գնացի և աչքերս հառեցի դեպի ներքև:
-Ադել?,-ասաց նա ծիծաղելով:
-Սխալ արեցինք,մենք պե..
-Ադել,հանգստացիր,-շարունակեց,-մենք ոչ մի սխալ չենք արել:
-Ոչ..
-Ադել,արի գնանք ափ,կխոսենք:
***
Կյանքը շատ հետաքրքիր խաղ է: Մի քանի ժամ առաջ ես նրան բացատրում էի կյանքի կարևորությունը,իսկ հիմա նա ինձ սովորեցրեց ապրել,իսկապես ապրել!
-Եթե ստեղծվեր այնպիսի իրավիչակ,որ ելք չգտնեիր,կկրկնեիր սխալդ?
-ինքնասպանությունը նկատի ունես?
-Ահա!
-Ադել,1 տարի առաջ,իմ պատճառով մահացավ հորեղբորս տղան: Մենք քաղաքից դուրս էինք եկել' մեր ամառանոց: Հետ վերադառնալուց շատ էինք խմել,իսկ մեքենան վարում էր նա: Ես անընդհատ նրան ասում էի,որպեսզի արագությունը ավելացնի, նա էլ հետևում էր հրահանգներիս: Արագությունը այնքան էր մեծացել,որ արգելակները մեքենայի չէր աշխատում: Մենք բախվեցինք Բեռնատարի: Մեքենան կտոր-կտոր եղավ,իսկ մնացած մասն էլ այրվեց:
Նա հենց տեղում մահացավ,իսկ ինձ ծանր վիճակով տեղափոխեցին հիվանդանոց: Մեկ ամիս ես կոմայի մեջ էի: Ընդամենը մեկ օրում 18 տարեկան տղայի կյանքը վերածվեց մի դժոխքի: Ինչպես տեսնում ես,ես ողջ եմ,իսկ 19-ամյա եղբայրս էլ չկա:
-Էնդի,վատ պատահար է եղել,բայց դու մեղավոր չես եղել: Դա ճակատագիր է եղել: Կյանքը շարունակվում է պետք է ապրել..
-Ադել,քո իմ կյանք մտնելը, ամենալավ նվերն էր,որ կյանքը պատրաստել էր ինձ համար:
Իմ կյանքում փոխվեց ամեն ինչ: Ներաշխարհս փոխվեց,անգամ սրտիս զարկերի արագությունը:
Շնորհակալ եմ,որ կաս իմ կյանքում:
-Էնդի,ինձ հետ էլ է նույնը կատարվել: Քո շնորհիվ ես այսօր ապրեցի,հասկացա,որ մինչ օրս չեմ ապրել,ուղղակի գոյատևել եմ!
Անցան րոպեներ,արդեն ուշ ժամ էր:
Նա ինձ ճանապարհեց տուն:
-Ադել..
-Ահա,լսում եմ!
-Ադել,ես քեզ..
-Դու ինձ ինչ?
-Ես քեզ ուզում եմ ասել,որ շնորհակալ եմ այս հիանալի օրվա համար:
-Բարի գիշեր Էնդի:
_________
Հաճելի զգացումներ,որ մեղմիկ պատում են ինձ: Նրա աչքերը, որ նայում են ինձ: Նրա հետ կապված հիշողությունները, որ աչքերիս առջև են: Նրա ներկայությունը..
Ես արդեն քնած եմ..
_________
Նախ և առաջ շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին,նրանց ցանկանում եմ նպատակների իրականացում: Շնորհավորում եմ նաև դպրոցականներին,մաղթելով նրանց բազում գիտելիքներ:
Շնորհավոր💖💕
______
Մի փոքր խոսեմ գրքի մասին:
Շատ ուշացրեցի այս մասը,տեխնիկական խնդիրների պատճառով: Այսուհետև մասերը կլինեն ավելի հաճախ...
Ինչ ընթացք կուզենայիք ունենար գիրքը?
Գրեք մեկնաբանություններում⬇⬇⬇
Աստղիկները չմոռանաք🎆🎆


Комментарии