8 страницаОпубликовано: 08.11.2018. 12:01
40

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Չորրորդ մաս¤

3:00
Արթնացա,գիշերվա երեքին մի ուժեղ դղրդյունից:
Անձրև էր,հորդ անձրև:
Ամեն անգամ,երբ անձրև էր գալիս դուրս էի թռչում,անձրևի բուրմունքը և ներկայությունը զգալու:Այս անգամ ևս դուրս եկա,չնայելով գիշերվա ուշ ժամին:Մի տեսակ ամեն ինչ ծանրացել էր ներսումս,հոգիս ցանկանում էր քայլել և կիսվել այս օրերի իրադարձություններով: Դուրս եկա:
Աննպատակ քայլում էի' նայում անցորդների դժգոհ երեսներին:
Կատակեցի, այդ ժամին ինչ անցորդ?
Քայլում էի,զգալով շնչառությունս,անձրևի հաճելի հարվածները պարանոցիս: Վերարկուս մի փոքր բարձրացրեցի, իսկ ձեռքերս դրեցի գրպանումս:
Այս Օրերի իրադարձությունները կուտակվել էր հոգումս, որից սրտիս աշխատանքն էլ ավելի էր ծանրանում, շունչս էլ արդեն կտրվում էր...
Քայլում էի,անվերջ քայլում..
Եվ արդեն էական էլ չէր, թե քանի անգամ անցա քաղաքի այն ծանոթ և անծանոթ վայրերով: Գնում էի այնտեղ' որտեղ ոտքերս էին տանում, թրջված ոտքերս:
Երբ դեռ փոքր էի, ամբողջ մտքերս աշխատում էին մեկ ուղղությամբ.
«Պարզապես դուրս գալ փողոց, երբ անձրև էր գալիս, քայլել և թրջվել: Այնուհետև վերադառնալ տուն' թրջված շորերով,լսել մայրիկի և հայրիկի բղավոցները,չցանկանալով լսել եղբոր հիմար կատակները,զգեստափոխվել,և խմել մայրիկի պատրաստած թեյը...»
Ամեն ինչ փոխվել է,բայց...
Ես առաջվա փոքրիկը չեմ, սակայն ունեմ նոր սովորույթները:
Նաև, երբ փոքր էի փակում էի աչքերս և մտովի պատկերացնում
Ինձ և սիրած էակին:Մտովի պատկերացնում էի այն պահը,երբ սիրելիիս հետ վազում էի փողոցով, թրջվում, որպեսզի հետո տաքացնեք միմյանց սեփական շնչառությամբ...
Եվ այս անգամ փակեցի աչքերս պատկերացնելով այդ ամենը: Եվ այդ պահին գոտկատեղիս զգացի ինչ որ մեկը ձեռքերը: Անմիջապես ուշքի եկա,բացեցի աչքերս,շրջվեցի:
-Բարև..
-Դո..ու..
-Այո,ես!
Ով էր նա?
Նա այն նույն տղան էր,ում հանդիպեցի փողոցում,երբ նա անցնելուց հարվածեց ինձ: Մտքումս այդ պահին պտտվում էր միայն նրա նախադասությունը.
«դու դեռ պատասխան կտաս»
Այդ պահին դող զգացի ամբողջ մարմնովս: Նրա այստեղ հայտնվելը պատահականություն չէր: Այս ժամին փողոցում,եթե շատ ցանկանաս անգամ մեկին չես գտնի: Նա ինչ էր անում այստեղ?
Քայլերս դանդաղորեն շարժեցի դեպի հետ,պտտվեցի և սկսեցի վազել: Շունչս կտրվում էր այդ ամբողջ ընթացքում,ես ինձ վատ էի զգում: Վազեցի այնքան ժամանակ մինչև ոտքերս չդավաճանեցին ինձ: Անկախ ինձանից ոտքերս ինձ բերեցին գրեթե Էնդիի տան դիմաց:
Երևի 15 մետր էր իմ և Էնդիի միջև:
-Ինչու էիր վազում?
-Հեռու գնա ինձանից..,-գոռացի ես:
-Դու հիշում ես չէ ինձ?,-ասաց նա քմծիծաղով,շարունակեց,- թեպետ եթե չհիշեիր ինչու պետք է այսպես վազեիր?
-Հիմար,հեռու գնա ինձանից:
Նա քայլեր մոտեցնում էր,իսկ ես հետ էի գնում:Ես քահլերով հետ էի գնում,մինչև հպվեցի ծառին:
«Գրողը տանի» այս ծառը ով,և ինչու է այստեղ տնկել: Միայն ինձ դժբախտացնելու համար?
Նա դեռ մոտենում էր ինձ, թեպետ ես ծառին էի դիպչել,սակայն նա մոտենում էր: Ես այդ վայրկյաններին մտածում էի
«Մայրիկ,ինչու հենց ինձ այս աշխարհ բերեցիր,որպեսզի միշտ ցավ զգամ?»
-Հիմար,հեռու մնա ինձանից!
-Վերջացրու ձևականությունները,կարծես թե քեզ դուր չի գալիս?
-Տխմար,հեռու ինձանից,այլապես..
-Այլապես ինչ?
Ես այդ պահին միայն աղոթում էի,որպեսզի մի ճանապարհ բացվի ինձ համար այս իրավիճակում:
Ինչու էի աղոթում,իզուր,ես դժբախտ եմ: Ինչու են այս փորձությունները,չէ որ ես մահանալու եմ,մահիցս առաջ պետք է ցավեցնի ինձ Աստված?
Ես արդեն գտնվում էի նրա երկու ձեռքերի արանքում: Մեր դեմքերը միմյանցից գտնվում էին ընդամենը մեկ «ձեռքի» հեռավորությամբ:
Այստեղից փախնելը ապարդյուն էր:
-Գիտես,դու շատ գեղեցիկ ես,և ես ափսոսում եմ քեզ ասված խոսքերի համար..
-Հիմար,-վերջապես ուժ հավաքելով գոռացի ես:
Հույս ունեի,որ Էնդին կլսի,սակայն այդ քնկոտը երևի թե հիմա 7-րդ երկնքում է:
-Հեռավորություն պահիր ինձանից տխմար,-ասացի ես:
-Մի փոքր ուղղում,տխմար չէ Լիամ:
-Լինես Լիամը թե Լուկասը ,միևնույն է երկու անունների ներսում էլ թաքնված է նույն տխմարը:
Իմ խոսքերը նրան ավելի բարկացրեցին,նա մոտեցավ ինձ այնքան,որ իմ շունչը կտրվեց,վախից սարսափում էի:
Նա կհամբուրեր ինձ,եթե Էնդին կողքից չհարվածեր նրան:
-Մյուս անգամ այս աղջկան, եթե մոտեն...
-Թե չէ ինչ,երկու անգամ էլ կհարվածես?-ընդհատելով Էնդիին,ասաց քմծիծաղով Լիամը:
Էնդին շատ բարկացավ,այնքան,որ ինձ վրա բղավեց.
-Ադել,մտիր տուն..
-Մի բղավիր ինձ վրա,գնում եմ..
Ես արագ մտա տուն,դե իհարկե անմիջապես պատուհանի մոտ:
Էնդին մի լավ հարվածեց այդ Լիամին: Իհարկե նրան հասնում էր,բայց ես չէի ցանկանում որպեսզի Էնդին վեճի մեջ ընկնի իմ պատճառով: Իհարկե Էնդին նույնպես ստացավ պատասխան հարվածներ: Լիամը հարվածեց Էնդիին,իսկ Էնդին ընկավ:
-Դուք դեռ պատասխան եք տալու,սպասեք հետագա զարգացումներին,-բղավեց այդ հիմարը:
________
-Ադել,ես չեմ հասկանում ինչու դու պետք է այս ժամին դրսում լինես,կասես ինձ?
-Էնդի,արդեն 100-րդ անգամ եմ կրկնում,դուրս էի եկել զբոսնելու..
-Դու նրան առաջին անգամ չէիր տեսնում չէ?
-Էնդ..
-Ինչու ինձ չէր ասել,որ նրան փողոցում ես հանդիպել?
-Ես չէ...
-Ասացի լռիր,մենք դեռ այդ թեմայով հետո կխոսենք: Անդրադառնանք այս թեմային: Ավելի լավ չէր լինի մի փոքր ուշ դուրս գայիր տանից?
-Էնդի ես..
-Դու հասկանում ես,եթե ես այդտեղ չլինեի ինչ կլիներ,դու գիտակցում ես?
-Ոչինչ էլ չէր լինի,հոգնեցրիր ինձ արդեն:
-Վստահ ես, որ նա քեզ..
-Ոչ, վստահ չեմ: Ոչինչ չէր լինի,ուղղակի նա ինձ կհամբուրեր և կթողներ կգնար!
-Ադել,դու հիմա մտածում ես?
-Չէ,չեմ մտածում: Կարծես եղբայրս լինես: Արդեն զղջում եմ,որ եկա այստեղ:
-Չգայիր: Թող քեզ հետ ինչ ասես լիներ: Դա քո ոճի մեջ է!
-Դե հերիք է Էնդի,այնպես ես խոսում կարծես ես քո սեփականությունն եմ,և դու պետք է ինձ ասես, թե երբ շնչեմ..
-Ադել,ուղղակի դու չես կարողանում հասկանալ: Կամ հասկանում ես ուղղակի ցույց չես տալիս: Չես հասկանում,որ սիրահարվել եմ ես քո աչքերին,շրթունքներին, քայլվածքին,խոսքերին, մտածելակերպին, և վերջապես քեզ...
Իրականում ես հասկացել էի,բայց..
Ես չեմ կարող նրան թողնել ինձ մոտ: Ես չեմ կարող նրան պատասխանել նույն զգացմունքներով: Սիրում եմ,բայց ասել դրա մասին ես անկարող եմ: Կանգնել,նայել աչքերին' այն աչքերին,որոնք ինձ խելագարության չափ գրավել են: Չեմ կարող,ես անզոր եմ...
Թողնեմ նրան ինձ մոտ,իսկ եթե ես մահանամ,կփշրեմ նրա սիրտը,նրա զգացմունքները...
Ես հասկանում եմ,որ ինձ շնորհված չէ լինել երջանիկ: Ես նրան մոտ չեմ թողնի ինձ, որ մահանամ նրան ցավ չպատճառեմ...
_______
-Ադել,արթնացիր,առավոտ է արդեն..
-Էնդի,ինչու եմ ես այստեղ մնացել?
-Դու քնեցիր,իսկ ես չցանկացա քեզ արթնացնել..
Ես արագորեն դուրս եկա նրա տանից և սկսեցի վազել դեպի անհայտություն...
______________
Շնորհակալ եմ ընթերցելու համար:
Աստղիկներ և մեկնաբանություններ⬇⬇⬇⬇⬇⬇

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!