Озвучивание не поддерживается в этом браузере
¤Հինգերորդ մաս¤
________
Փախուստ,դա միակ բանն է,որին դիմում են բոլորը: Փախնել կարող են բոլորը,բայց հարթել խնդիրները' քչերը:
Լռություն,որը այս պահին ամենից շատն եմ ցանկանում:
Մենակություն,որի կարիքը ամենից շատն է հարկավոր...
_______
Թափառում էի փողոցներում,ծանոթ և անծանոթ վայրերում: Շրջում էի քաղաքը արդեն հինգերորդ անգամ:
Չէի հանգստանում: Հոգիս գոռում էր,սիրտս' ցավում:
Անհանգստությունն էր պատել իմ հոգում..
Փորձում էի երաժպտություն լսել,բայց ապարդյուն էր: Ականջներս լսում էին հաճելի մեղեդիները,իսկ հոգիս լսում էր սրտիս ոռնոցը:
Վերջապես որոշեցի գնալ մի տեղ,որտեղ առաջ շատ հաճախ էի լինում,սակայն վերջերս դադարել էի գնալ: Ընկերներ շատ չեմ ունեցել,սակայն փոքր տարիքում միայն նա էր ինձ հասկանում,լսում ինձ,լուռ լսում ցավս և տառապանքս:
Ամեն անգամ, երբ գնում էի նրա մոտ մի փոքր հանգստանում էի:
Փոքրուց ես,Դիլանը,Թեոն և նա շատ մոտ էինք: Այնուհետև ինչ-ինչ պատճառներով նրա ծնողները տեղափոխվեցին մի առանձնատուն: Իսկ մենք բաժանվեցինք,սակայն միայն հեռավորությամբ:
Ես կանգնացրեցի մի ավտոբուս,նստեցի և գնացի...
Նրա տունը գտնվում էր քաղաքի ծայրամասում: Մեր տանից ճանապարհը դեպի այնտեղ գրեթե 50 րոպե էր:
Ականջակալներս միացրեցի,սկսեցի նայել շուրջս: Մարդկանց թախծոտ,ոմանց նաև զայրույթ արտահայտող դեմքերը ինձ ճնշեցին: Ես միշտ սիրում եմ նստել մեքենաների ծայրի մասում,ավելի կոնկրետ պատուհանի մոտ: Կողքս նստած էր մի երիտասարդ' բաճկոնի գլխարկը գլխին քաշած:
-Բարև Ձեզ,կարող ենք տեղերով փոխվել?
-Այո,-ասաց նա իջեցնելով գլխարկը:
-Չեմ հավատում,ինչ ես անում այստեղ Լիամ?
-Գնում եմ ընկերոջս տուն,-ասաց նա,-Կարծես ուզում էիր փոխվենք տեղերով, արի այստեղ, իսկ ես կնստեմ այդտեղ:
Ես լռեցի և տեղափոխվեցի դեպի պատուհանի մոտ: Նրա ներկայությունը ոչ մի դրական փոփոխություն չունեցավ: Անգամ նրա այստեղ հայտնվելու փաստը ինձ մի փոքր չհետաքրքրեց:
Դրեցի ականջակալներս,նայեցի պատուհանից դուրս:
Դրսում անձրև էր,իմ հոգում նույնպես: Ամպերը լացում են,իսկ ինձ մոտ հոգիս է լացում, սրտիս սեղմելով:
Այնքան հաճելի է,նայել պատուհանից դուրս,տեսնել անձրևի կաթիլները,ովքեր անհայտ ուղղությամբ թափվում են գետնին:
Երբեմն էլ ապակուն դիպչելով իջնում ներքև: Կարծես ամպերը պատռվել են,իսկ նրանց հոգու թախիծը թափվում է ողջ ուժգնությամբ:
Հետևել անձրևին' դա իմ սիրելի զբաղմունքն է:
__________
Հանկարծակի ուշքի եկա ,երբ հասկացա,արդեն հասել եմ,իջնելու ժամանակն է:
-Լիամ,կթողնես անցնեմ?
-Իհարկե..
Ես ավտոբուսից դուրս եկա,իսկ նա իմ հետևից: Ուշադրություն չդարձրեցի նրան այնքան ժամանակ մինչ հասկացա,որ մեր ձեռքերը սեղմեց նույն տան զանգը:
-Մեկ րոպե,ինչ ես անում այստեղ Լիամ?
-Ես էի ուզում այդ նույն հարցը տալ քեզ:
-Լիամ,Ադել?
-Ռով?,-ասացինք ես և Լիամը միասին նայելով վաղեմի ընկերոջս:
-Դուք միմյանց ճանաչում եք?,-ասաց Ռովը:
-Ռով, չգիտեմ այստեղ ինչ է կատարվում,ու չի էլ հետաքրքրում,բայց ես քեզ անչափ կարոտել եմ,-ասացի ես և միանգամից գրկեցի նրան ամուր:
-Ադել,իրոք որ,ես էլ քեզ եմ շատ կարոտել:
-Միգուցե հիշեիք իմ ներկայության մասին?,-ասաց այդ Լիամը:
-Եկեք ներս,ինչ եք կանգնել?
_____
Իրականում շատ էի զարմացել,ինչու հենց այդ տխմար Լիամը պետք է լիներ Ռովի ընկերը: Եվ ինչու նա այսօր պետք է հիշեր Ռովին?
-Ադել, դե պատմիր ինչ է եղել այս ընթացքում,որ ինձ մոռացել էիր?
-Ռով,կպատմեմ,միայն ոչ նրա ներկայությամբ,խնդրում եմ..
-Դուք չպտասխանեցիք,ճանաչում եք իրար?
-Ավելի լավ կլիներ չճանաչեի նրան,-ասացի ես:
-Հեյ,ես ավելի լավ կլիներ չճանաչեի քեզ,թեպետ այսպես ավելի լավ ստացվեց,-ասաց այդ տխմար Լիամը:
-Կարող ես լռել,ես քեզ հետ չեմ խոսում,-ասացի ես Լիամին:
-Հենց հիմա հանգստացեք,և պատմեք ինձ ամեն ինչ,ինչու եք իրար ատում?
Մենք նրան պատմեցինք ամեն ինչ...
______________
-Լիամ,դու հիմար ես կատարյալ,ինչու ես նրան ցանկացել համբուրել?,-գոռաց Ռովը:
-Ռով,հիմա նրա պատճառով պետք կռվենք?
Ռովը անտեսեց Լիամին,և նայեց ինձ.
-Ադել,անդրադառնամ քեզ,դու ընկեր ունես?
-Ոչ,-ասացի ես հասկանալով պահի լրջությունը:
-Ստում ես: Ադել մի մոռացիր ես քեզ ճանաչում եմ շատ վաղուց: Երբ դու ստում ես,սկսում ես կարմրել, աչքերդ թաքղնել, ձեռքերով խաղալ մազերիդ հետ: Ճիշտ եմ?
-Ճիշտ ես,Ռով:
-Դիլանը և Թոմը գիտեն դրա մասին?,-հարցրեց Ռովը:
-Մեկ րոպե,ովքեր են Թոմն ու Դիլանը?,-հարցրեց Լիամը:
-Լիամ,երբ խոսենք քեզ հետ,նոր կարձագանքես,իսկ հիմա դուրս արի այստեղից,ես պետք է խոսեմ Ադելի հետ:
Լիամը առանց որևէ բառ ասելու դուրս եկավ բակ:
-Ադել,սկսիր սկզբից պատմել ամեն ինչ:
-Ռով,ես ընկեր չունեմ: Ուղղակի Էնդին շատ լավն է: Նա իմ լավ ընկերն է:
-Այսինքն դու նրան չես սիրում?
-Չգիտեմ
-Ինչ է նշանակում չգիտեմ,Ադել,իսկ Թեոն?
- Թեոն վաղուց անցյալում է,Էնիի հետ ուղղակի ինձ լավ է:
-Ադել,կարող է քեզ նրա հետ լավ լինել,բայց դու չսիրես նրան,հասկանում ես?
-Չգիտեմ, միգուցե չեմ սիրում,միգուցե սիրում եմ,օգնիր ինձ խնդրում եմ:
-Ադել հանգստացիր:
-Ռով,ես շուտով մահանալու եմ:
-Ադել,լավ կատակ էր,իսկ եթե լուրջ?
-Ռով,չեմ կատակում,չես հավատում զանգիր Դիլանին:
-Ադել,ինչ ես խոսում?
Ռովի դեմքի արտահայտությունը անմիջապես փոխվեց: Կարելի է ասել գունատվեց:Նա զանգահարեց Դիլանին,նախ տեղեկացրեց,որ ես նրա տանն եմ: Ապա հարցրեց հիվանդությանս մասին,իսկ Դիլանը հաստատեց:
________
Ես որոշեցի մնալ այստեղ,չէ որ այստեղ Էնդին ինձ չի գտնի:
Ռովն այստեղ մենակ էր ապրում այժմ: Նրա ծնողները գործուղղման էին: Ռովն ինձ ցույց տվեց սենյակը,որտեղ պետք է ես քնեի:
-Ադել,չմտածես,ես քեզ կտանեմ այլ երկիր,որտեղ բժշկությունը ավելի զարգացած կլինի: Դու բուժվելու ես,-Ռովը ինձ ամուր գրկեց, այնուհետև համբուրեց ճակատիցս և բարի գիշեր մաղթելով դուրս եկավ:
Մեր տարիքային տարբերությունը ընդամենը 2 տարի էր,սակայն նա ինձ շատ լավ է հասկանում: Թեոն և Դիլանը շատ բռնկուն են: Իսկ Ռովը սիրում է բոլոր խնդիրներին տալ մտածված լուծումներ: Ես Ռովին,Թեոին սիրում էի այնպես ինչպես Դիլանին: Ես նրանց միջև տարբերություն չէի դնում: Չհաշված 15 տարեկանում ես սիրում էի Թեոին, ոչ եղբայրական սիրով: Իսկ նա այդ ժամանակ ընկերություն էր անում այն հիմար Միայի հետ: Թեոն շատ լավ գիտեր,որ ես նրան էի սիրում,սակայն նա ինձ ուշադրություն չէր դարձնում այնպես ինչպես Միային:
Իսկ հիմա ես հասկանում եմ,որ չեմ սիրել Թեոին,ուղղակի համակրել եմ նրան: Իսկ Էնդիին չգիտեմ,սա մի ուրիշ զգացում է: Միգուցե ես նրան չեմ սիրում: Միգուցե հետագայում հանդիպեմ նրան,ում իրոք սիրեմ,և հասկանամ ինչ է սերը: Հնարավոր է դա միայն պարտավորության զգացումն է Էնդիի հանդեպ: Բայց ախր նա շատ լավն է: Նա ինձ սիրում է: Դու չես կարող սիրել ոչ մեկին, Ադել, հիշիր!
- Գրողը տանի,ես խճճվել եմ,-բարձր տոնով ասացի ես:
-Խճճվելուց առաջ, մի մոռացիր սենյակի դուռը փակել,քանի որ կարող է մեկը մտնել,այնուհետև ներսից կողպել դուռը,և բանալին պահել իր մոտ,-ներս մտնելով ասաց Լիամը:
Նա արեց այնպես ինչպես ասեց:
Ներս մտավ,դուռը կողպեց,իսկ բանալին պահեց գրպանում:
Ես ուշադիր հետևում էի նրա քայլերին,նա մոտեցավ և նստեց մահճակալին: Ես ցանկացա վերցնել ականջակալները,սակայն նա չթողեց ինձ:
-Սպասիր,չենք կարող մենք գեթ մեկ անգամ խոսել հանգիստ?
-Ինչ խոսենք, ես քեզ հետ խոսելու թեմա չունեմ:
-Ադել,նախ դու սկզբից ինձ սխալ ես հասկացել: Ես այդքան էլ վատը չեմ:
-Կլինի թողնես,որ կողքիններդ գովեն քեզ?
-Ադել,դու էլի ինձ սխալ ես հասկանում: Մեր առաջին հանդիպումը,այնուհետև երկրորդը..
-Լիամ,ինձ համար մեկ ես դու և ձանձրալի:
-Ադել, մի փոքր լռիր: Հիմա դու իմ մասին մտածում ես ամենավատ բաները: Հասկանում եմ,դու ճիշտ ես: Ուղղակի, երբ առաջին անգամ քեզ տեսա ինչ որ բան գրավեց ինձ քո մեջ: Երկրորդ անգամ տեսնելու ցանկությունը ինձ խեղդում էր: Ես հետաքրքրվեցի և գտա քո տունը: Ես ամբողջ գիշեր սպասում էի,որ մեկ անգամ քեզ կտեսնեմ: Կատարվեց երազանքս,դու ժամը 3-ին դուրս եկար: Ես հետևեցի քեզ,որպեսզի խոսեմ քեզ հետ ևս մեկ անգամ: Այդ օրը ես խմած էի,չէի հասկանում ինչ եմ անում: Դու ինձ հենց տեսար սկսեցիր փախնել: Դե ես էլ քո հետևից եկա:
-Վերջ?
-Այո..
-Դե հիմա կարող եմ քնել?
-Ոչ:
-Ինչու պարոն Լիամ?
-Այդպես եմ ուզում,-ասաց նա ժպտալով:
-Դու,իրոք?
-Ադել,հիմա քնիր,բայց հիշիր,ես քեզ հասնելու եմ...
-Չմոռանաս, երբ հասնես ինձ, ինչ որ մեկին ասես քեզ արթնացնեն:
Նա ծիծաղեց,այնուհետև դուրս եկավ:
-Դուռը մոռացար փակել,-գոռացի ես ապարդյուն,- տխմար!
__________
-Թեո, Էնդի ինձ մենակ մի թողեք,խնդրում եմ..
-Դու մեր կարիքը չես զգում,դու ունես կողքիդ մարդ,ով միշտ քեզ հետ կլինի,նայիր կողքդ,կտեսնես նրան..
-Լիամ?
_________
«Առավոտ»
-Այդ ինձ էիր տեսնում երազումդ?
-Այ..ոչ,
ինչ ես անում իմ մահճակալին,այն էլ այս վիճակով?,-ասացի ես ծածկոցը բարձրացնելով և ծածկելով մարմինս:
-Ինչ վիճակ է որ?
-Խեղճ տղա,շորերդ են գողացել?,-հեգնանքով ասացի ես:
-Ադել,քեզ հանգիստ պահիր:
-Դուրս արի,ես պետք է հագնվեմ:
-Իսկ ես չեմ խանգարում,հանգնվիր..
-Հիմա...
-Ադել,Լիամը քեզ մոտ է?,-ասաց Ռովը դուռը թակելով:
Լիամը փորձեց խոսել,իսկ ես փակեցի նրա բերանը իմ ձեռքերով:
-Ռով,ինչ պետք է անի այստեղ նա քո կարծիքով?
-Ուղղակի հարցրեցի,արագացրու իջիր ներքև նախաճաշելու,-ասաց Ռովը:
-Ինչու ստեցիր Ադել,ինչու փակեցիր բերանս?
-Իսկ ինչ ասեի,ասեի որ ներխուժել ես այս վիճակով իմ սենյակ,իսկ ես գիշերազգեստով եմ դեռ?
-Չնայած,ինձ դուր եկավ..
-Ինչը տխմար?
-Դե,քո այս վիճակը,քո..
-Հիմար,-դուրս արի այստեղից:
-Իսկ եթե..,-ասաց նա մոտենալով ինձ..
-Աաաա,-գոռացի ես:
-Ադել,-սենյակի դուռը թակելով ասաց Ռովը,- ինչ եղավ?
-Ոտքս խփեցի մահճակալին Ռով,ամեն ինչ կարգին է..
-Սպանելու եմ քեզ Լիամ,դուրս արի սենյակից:
-Դուրս եմ գալիս լավ..
-Սպասիր,այդտեղով չէ պատուհանով:
-Գժվել ես?
Այդ հիմարը ուզում էր դռնով գնալ,իսկ Ռովը դռան մոտ կանգնած էր: Ինձ մնում էր գիշերազգեստով դուրս գալ անկողնուցս,և նրան ստիպել,որպեսզի պատուհանով դուրս գա:
-Արի այստեղ հիմար,-ասացի ես վեր կենալով անկողնուց:
-Ասեմ,որ գիշերազգեստով ավելի համակրելի ես:
-Իզուր չէ,որ առաջին անգամ քեզ ասել եմ տխմար:
Նրան բերեցի պատուհանի մոտ,որպեսզի այդտեղով գնա իր սենյակի պատշգամբ:
-Արագացրու,գնա այստեղից,հիմա Ռովը ինչ ասես կմտածի:
-Գժվել ես,պատշգամբից?
-Ուրիշ ճանապարհ չկա:
-Չեմ գնում: Չնայած կգնամ միայն..
-Տխմար արագացրու գնա այստեղից,ոչ մի միայն...
-Ադել,դուռը բացիր,ինչ է եղել?,-Ռովը անհանգստանում էր:
-Ասա Լիամ,միայն թե գնա այստեղից:
-Դու պետք է ինձ...
_______
Հուսով եմ դուր եկավ:
Մեկնաբանությունները խնդրում եմ գրեք,որպեսզի իմանամ ինչն է Ձեզ դուր գալիս,իսկ ինչը ոչ:


Комментарии