10 страницаОпубликовано: 08.11.2018. 12:02
40

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Վեցերորդ մաս¤

-Լիամ,ես համաձայն եմ..
-Բայց չլսեցիր ինչ ասացի!
-Համաձայն եմ,հետո կխոսենք,-արագ գնա այստեղից:
Լիամը պատշգամբով անցավ իր սենյակ: Ռովը ներս մտավ.
-Ադել,ամեն ինչ կարգին է?
-Ահա Ռով,հիմա կգամ..
Ադելինան փակեց սենյակի դուռը և խորը շունչ քաշեց:
-Հիմարի մեկը!
Ես դեռ չեմ կարողանում հանգստանալ, Լիամն ինչ նկատի ուներ ասելով « կգնամ,միայն.. »...
Հեռախոսիցս մի քանի անգամ ձայն եկավ:Բացեցի հեռախոսս.
8:45 «Ադել,խնդրում եմ զանգիր ինձ,որտեղ ես?»
8:46«Ադել,պատասխանիր»
8:47«Ադել,պատասխանիր զանգերիս,խնդրում եմ»
8:48« Ադել,հենց հիմա պատասխանիր,այլապես գնում եմ Ձեր տուն»
Ես վերջին հաղորդագրությունը կարդալուց հետո,անմիջապես հավաքեցի նրա համարը և զանգեցի.
-Էնդի,ես ուզում եմ հանգստանալ,բոլորից և ամեն ինչից!
-Ադել,ինչու այդպես դուրս եկար և վազեցիր: Ես քեզ նեղացրել եմ?
-Էնդի,հասկացիր ինձ,ես ուզում եմ հանգստանալ:
-Երբ կվերադառնաս?
-Վաղը..
-Լավ,սպասում եմ քեզ:
-Մի սպասիր,-ասացի ես և անջատեցի:
Մտքերս նորից խառնվեցին:
Ներսումս ամեն ինչ տակնուվրա է:
Այնուամենայնիվ,բացեցի պայուսակս հագա հասարակ մի զգեստ,իջա ներքև:

f4a4ae9ae243d390b30e6822ffd5d229.jpg

Ռովը սեղան էր գցել: Գնացի նստեցի,այնուհետև Լիամը եկավ:
Արագ վերջացրեցիև բարձրացա սենյակ: Մի փոքր մտորելուց հետո,հիշեցի,որ ես պետք վերջացնեմ Ժորժ Սանդի «Ինդիանա» գիրքը: Բացեցի գիրքը,արդեն վերջացնում էի այն:
Սկսեցի բարձր կարդալ.
«-Հավանաբար, Ձեզ հայտնի չէ նաև,թե ինչ ուժեղ և նոր զգացումներ են արթնանում մարդու սրտում ինքնասպանություն գործելուց առաջ. Երկրային բոլոր երևույթներն իրենց տեսքով են հայտնվում այն պահին,երբ ուզում են հաշիվները փակել նրանց հետ: Այս հանկարծակի հայտնված շողը ողողեց Ինդիանայի սրտի բոլոր անկյունները: Իրականություն վերադառնալով,տեսավ Ռալֆի հոգին ինչպես որ կար,տեսավ նրա դիմագծերը,որ երբեք չէր նկատել. հոգին ներգործել էր արտաքինի վրա' ինչպես էլեկտրական հոսանքը' քարացած անդամների վրա:
-Եղիր իմ ամուսինը երկնքում և երկրի վրա,-ասաց Ռալֆին,-այս համբույրը թող առհավետ նշանի ինձ ու քեզ:
Նրանց շրթունքները հպվեցին. և, անկասկած,սրտից բխող սիրո մեջ ավելի հանկարծակի առաջացած հզորություն կա,քան վաղանցիկ ցանկասիրության պոռթկումի մեջ,քանի որ այս համբույրն էլ նրանց համար ամփոփեց նրա բոլոր ուրախությունները: Այդ ժամանակ Ռալֆը գրկեց իր նշանածին և առաջացավ նրա հետ' միասին հորձանքի մեջ նետվելու...»
Արցունքներս խեղդում էին ինձ կարդալով այս ամենը,զսպում էի ինձ,բայց արդյոք հնարավոր է սպանել պոռթկալու կարողությանը?
Արցունքներս գլոր-գլոր թափվեցին ցած: Ես դեռ իմ պատկերացումների մեջ էի' կտրված իրականությունից: Կցանկանայի անվերջ կտրված լինել իրական կյանքից,սակայն դա անհնար է:
-Ադել,ինչ է եղել?,-ներս մտնելով հարցրեց Լիամը:
Սակայն դեռ արցունքներս գլորվում էին ցած,իսկ զսպելն ուղղակի անհնարին էր:
Լիամը ձեռքը մոտեցրեց և սրբեց արցունքներս: Սակայն դեռ գլորվում էին, ու եթե հնարավոր լիներ ամբողջ կյանքումս կգլորվեին:
Ես դեռ պատկերացումներումս էի,սակայն նրա ձեռքերը,որոնք գրկեցին ինձ բերեցին իրականություն:
-Ադել, հանգստացիր,-ասաց Լիամը ավելի ամուր սեղմելով ինձ դեպի իրեն:
Կարդալով ամեն մի բառը,ես ապրում էի: Այդ ամենը վերագրում էի ինձ,իմ պատկերացումներով հանդերձ:
Հետ եկա վերջապես իրականություն, որտեղ դեռ նրա ձեռքերը ամուր գրկած էին ինձ:
Ես թեթևակի նրան հրեցի, նա հետ գնաց: Փակեցի գիրքը,չնայած նրան,որ չէի վերջացրել: Սակայն մնացել էր ընդամենը երկու թերթ:
-Լիամ,խնդրում եմ,դուրս գնա սենյակից:
-Իսկ քեզ ինչպես թողնեմ այս վիճակով?
-Ես ցանկանում եմ հանգստանալ,գնա..
Լիամը առանց,որևէ բան ասելու թողեց և դուրս եկավ: Հասկանալ նրան,անկարելի է: Երբեմն նա շատ սանձարձակ է ու տաղտկալի,իսկ երբեմն էլ' շատ հասկացող ու բարի:
__________
Հարմար տեղավորվեցի մահճակալումս, կծկեցի ոտքերս' բռնելով դրանք, և նայեցի պատուհանից դեպի դուրս:
Ամպերը ոռնում էին,երկինքը դեռ զուսպ պահում էր արցունքները: Մի պահ ընդամենը,որը փախեց ամեն բան: Նա սկսեց հեկեկալ,լացել.. Արցունքները թափվում էին, նա ստիպում էր ամբողջ մարդկությանը զգալ ու հասկանալ իր ցավը:
Իսկ ես,որպես մարդկության մի մասնիկ,լսում էի նրան ու հասկանում:
Անձրև~ երազանքներ կատարող..
Անձրև~ երազանքներ սպանող..
_________
Ես զգացի,որ քնել եմ միայն այն ժամանակ,երբ վրաս զգացի ծածկոցի թեթևակի ծանրությունը:
Աչքերս բացեցի և տեսա Ռովին' ով զգուշաբար ծածկոցը գցում էր վրաս:
-Արթնացրեցի?,-մեղմ տոնով հարցրեց Ռովը, նայելով ուղղիղ աչքերիս մեջ:
-Ռով,շնորհակալ եմ..
Ռովն եկավ պառկեց կողքիս ու աչքերը հառեց առաստաղին.
-Գիտես,ես երբեք չէի պատկերացնի,որ ընդամենը 17 տարեկան աղջնակը կզգա այն ամենը ինչ զգացել ես դու: Դու ապրել ու զգացել ես այն ամենը,ինչը չէին կարող տանել անգամ մեծահասկները: Չէի մտածի երբևէ,որ կխոսեմ քեզ հետ այս թեմայով:
-Ռով,շնորհակալ եմ..
-Ես միշտ կողքիդ եմ,հիշիր!
-Ռով,խնդրում եմ մնա կողքիս մինչ քնելս:
Ռովն ինձ գրկեց,իսկ ես հարմար տեղավորվելով նրա գրկում սկսեցի հիշել,հիշել' մեր մանկությունը:

22e29c117138ffec7068873696bf6f20.jpg

«12 տարի առաջ..
(Ռով-7 տարեկան)
(Ադելինա-5 տարեկան)
-Ռով,շնորհակալ եմ..
-Ադել,ես միշտ կողքիդ եմ,հիշիր!
-Ռով խնդրում եմ,ինձ երբեք
չլքես,դու իմ ամենալավ եղբայրն ես:
-Ես միշտ կողքիդ եմ լինելու..
-Ասել եմ,որ Դիլանին ու Թեոին ես քիչ եմ սիրում,նրանք միշտ իմ ձեռքից խաղալիքներս վերցնում են,ու միշտ նեղացնում: Իսկ քեզ շատ եմ սիրում,դու միշտ ինձ օգնում ու պաշտպանում ես...

3e927849e1e82013a64920aba0f02e42.jpg

Ադելինան մոտեցավ Ռովին գրկեց ամուր և համբուրեց»
__________
«Հեղինակ: Ադելինայի աչքի առաջ եկան բոլոր հուշերն ու հիշողությունները,որոնք նա վերապրեց այսօր: Նրա աչքերը մեղմիկ փակվեցին,և նա միանգամից քնեց:
Ռովն ու Ադելն արդեն քնած են...»
____________
💠💠💠💠
____________
Շնորհակալություն շատ ինձ հետևելու,գիրքը կարդալու,մեկնաբանություն և 🌠 ինձ շնորհելու համար🖤

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!