11 страницаОпубликовано: 08.11.2018. 12:02
50

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Յոթերորդ մաս¤

_______
__________________________________
Կյանք - որն ավելին արժե,քան պատկերացնում ենք...
___________________________________
__________________________________
_______
Արևի շողերը դանդաղ սկսեցին ներթափանցել սենյակ:
Ցանկանում էի քնել,բայց ինչպես քնել: Արևի ճառագայթները ուղիղ աչքերիս մեջ էին: Դանդաղորեն ձեռքերս բարձրացրեցի և մոտեցրի աչքերիս' տրորելով դրանք: Չստացվեց,պտտվեցի մի քանի անգամ,այնուհետև աչքերս բացեցի.
-Ռով?
Մի քանի անգամ նրան հրեցի:
-Ադել,ինչ ես ուզում,թող քնեմ:
Ես ոչինչ չասացի այլևս,նայեցի ժամացույցին «6:00»:
Փակեցի աչքերս,այնուհետև պտտվեցի հակառակ կողմ:
_______
Դանդաղորեն մոտեցա Էնդիի տանը,այն ամբողջովին այրված էր,այսինքն դեռ այրվում էր.
-Էնդի,-գոռում էի ես:
______
-Ադել,արթնացիր,ինչ եղավ?
-Էն..Էնդին..
-Շունչ քաշիր,ինչ եղավ?
-Ռով ես գնում եմ,-ասացի ես:
Արագորեն մտա լոգարան,հագնվեցի:
-Ես գնացի Ռով..
-Մի րոպե,ուր?
-Էնդիի մոտ..
-Լսիր, դա ընդամենը երազ էր..
-Ռով,մեքենադ վերցնում եմ,կվերադարձնեմ:
-Բայց..
Առանց պատասխանը լսելու,իջա ներքև,վերցրեցի բանալիները:
-Ադել,-գոռաց Լիամը,-ուր?
Ուշադրություն չդարձրեցի: Նստեցի մեքենան, միացրեցի շարժիչը, և անասելի արագությամբ «թռա»:
Նյարդերս տեղի էին տվել,իսկ ես դրանից սկսել էի դողալ և ավելի ամուր բռնվել ղեկից:
-Գրողը տանի,-ասացի ես, ուժեղ հարվածելով ղեկին:
Կանգ առա,երբ պետավտոտեսուչը կանգնացրեց մեքենան:
-Բարև Ձեզ,վարորդական փաստաթղթերը!
-Ինձ մոտ չեն,մոռացել եմ վերցնել:
-Դուք խախտել եք սահմանված արագությունը:
-Չեմ նկատել,մի փոքր նյարդայն վիճակում էի վարում մեքենան: Այլևս չի կրկնվի:
_______
__________________________________
Կյանք - որն ապրել է պետք..
___________________________________
_______
Լինում են պահեր,որ գերադասում ենք լռությունը: Այն լռությունը,որն արժե աղմուկ: Լռություն,երբ չկան խոսքեր' կան հոգու աղմուկներ: Լռություն,երբ խոսքերն անկարող են արտահայտվել : Լռություն,երբ գոռում է հոգին: Լռություն, երբ ամենից շատն ես ուզում ճչալ: Լռություն, որը միշտ գերադասելի է :
_________
Մեքենան կանգնեցրի, ոչ ինքնավստահ քայլերով գնացի դեպի Նա: Բացեցի դուռը, իմ բանալիով: Սկսեցի գլուխս պտտել աջ,ապա' ձախ: Բարձրանում էի աստիճաններով,շարունակելով փնտրել նրան: Հասա նրա սենյակ: Խորը շունչ քաշեցի,բացեցի դուռը:
Էնդին քնած էր,ոչ մի վտանք չէր սպասվում նրան: Իսկ երազը, հերթական մղձավանջներ:
_______
_______________________________________
Կյանք - գունավոր ու անգույն երազ...
_______________________________________
_______
Կյանքը գունավոր ու անգույն երազ է...
Կան երազներ,որոնք գունավոր են' Երևակայության արդյունք:
Երազում տեսնում ենք այն մարդկանց,վայրերը, որոնց կարոտում ենք:
Կան,երազներ որոնք անգույն են.
Սակայն իրականության վերածվող:
Դեռ հին ժամանակներից լսել ենք.
«Երազները ապագայի կանխագուշակումն են».
Կան երազներ,որոնք մեզ պատճառում են երջանկություն,արտացոլելով այն պատկերները,որոնց մասին երազում ենք:
Կան երազներ,որոնք մղձավանջ են:
Պատճառում են Սարսափ,վախ,դողի զգացում:
Վախի զգացում, որ կարող ենք կորցնել հարազատին:
________
__________________________________
Ապրել ռեալ կյանքով,ոչ թե երազներով:
__________________________________
________
Մոտեցա նրան,նստեցի հատակին:
Սկսեցի նայել նրա աչքերին,որոնք պինդ փակված էին: Փորձեցի հիշել մեր անցած մի քանի օրերը: Հիշեցի իմ մահանալու փաստը,որն ինձ այդքան չի հուզում,ինչքան հարազատներիս դրանով ցավեցնելը: Արցունքներս,սկսեցին գլորվել աչքերիցս: Արագ բարձրացա հատակից,շրջվեցի,իսկ նա բռնեց ձեռքիցս:
-Մի գնա..
Ինչպես գնալ,երբ նա ասում է մնալ..
-Արթուն ես?,-ժպիտով ասացի ես:
-Այն ժամանակվանից,երբ դու մտար սենյակ:
-Ահա..
-Ինչու ես եկել?
-Գնամ?,- ձեռքս տարա դեպի մազերս:
-Մնա...
__________
Աստված իմ,զգալ նրա ներկայությունը և հեռանալ' ես անկարող եմ:
Ես սիրում եմ նրան?
Իսկ եթե սա ուղղակի կապվածություն է?
Գրողը տանի,ինձ չի հետաքրքրում ինչ է սա: Ես կմնամ,ինձ նրա հետ լավ է:
-Ադել,մնա..
Ես գնացի մահճակալի մյուս կողմ,պառկեցի նրա կողքին:
Նա մոտեցավ և ինձ ջերմացրեց իր տաքությամբ:
-Գիտես կուզեմ,որ այս պահը տևի դարեր,-ասաց Էնդին:
-Խնդրում եմ,լռիր,թող լսեմ այս լռությունը:
Նա ավելի ամուր գրկեց ինձ: Որն ինձ հաճելի էր: Ես չեմ կարող նրանից հեռու մնալ: Ինչքան էլ գիտակցեմ,որ ես չեմ կարող լինել նրա հետ երբեք:
________
_____________________________________
Կյանք - որը երբեմն դաժան է...
_____________________________________
________
-Էնդի,գիտես ես քեզ տեսա իմ երազում,ավելի ճիշտ չտեսա,-ասացի ես ձեռքս խրելով մազերիս մեջ:
-Տեսար,բայց չտեսար?,-ասաց նա մեղմ ժպիտով:
Ախ այդ ժպիտը~
-Դե երազում տունդ այրվում էր: Իսկ ես ներքևում կանգնած գոռում էի:
-Իսկ ես որտեղ էի գիտես?,-ասաց նա խորամանկ ժպիտով:
-Որտեղ?,-միամիտ հարցրեցի ես:
-Քո սրտում:
Ես գլուխս կախեցի,թեթևակի կարմրեցի:
-Էնդի իջնենք ներքև?
-Մեկ րոպե շապիկս փոխեմ:
-Ես կսպա...
Նա հանեց իր հագի շապիկը և հագավ նորը: Իսկ ես այդ ժամանակ շրջված էի:
-Վերջացրեցիր?
-Կարիք չկար շրջվելու, ամաչկոտ:
Ես ոչինչ չասելով բացեցի դուռը, իջնում էի աստիճաններով,երբ կանգ առա. Գլուխս պտտվեց:
-Ադել,ինչ եղավ?
-Ոչինչ,ամեն ինչ կարգին է..
-Ես կօգնեմ քեզ,-ասաց նա մի ձեռքը գցելով ուսիս,մյուսով բռնելով ձեռքս:
________
__________________________________
Կյանք - որը ստիպում է հաղթահարել բոլոր ցավերը,տառապանքները, հիվանդությունները...
__________________________________
________
Էնդին ինձ թողեց հյուրասենյակում,իսկ ինքը գնաց խոհանոց նախաճաշ պատրաստելու:
Մտքերս իրար հավաքեցի,որոշեցի խոսել Էնդիի հետ: Ինչքան էլ ինձ նրա հետ լավ լինի,էգոիստ գտնվել չեմ կարող: Կհեռանամ,հասկանալով,որ ինչքան գտնվեմ նրա կողքին,այնքան ցավոտ կլինի բաժանումը երկուսիս համար:
________
_______________________________________
Կյանք - որը հաճախ ստիպում է հրաժարվել մարդկանցից,նրանց չցավեցնելու համար...
_______________________________________
_______
Մտա խոհանոց,նստեցի պահարանի վրա: Ուզում էի սկսել,երբ նա ասաց.
-Ինչ որ բան ես ուզում ասել?
-Ահա..
-Լսում եմ:
-Էնդի,ես չեմ ուզում քեզ ցավեցնել: Ներիր ինձ, եթե հիմա իմ որոշումով կցավեցնեմ քեզ:
Նա դանդաղորեն մոտեցավ ինձ,որտեղ ես նստած էի: Կանգնեց ուղիղ դիմացս,աչքերիս մեջ նայելով:
-Ես չեմ ուզում,որ մենք շատ կապվենք միմյանց հետ,հասկանում ես?
-Ըհը,-ասաց նա աչքերը չհեռացնելով:
-Ես չեմ ուզում,որ դու շատ հարմարվես ինձ,որովհետև ե..ես կգնամ մի գեղեցիկ օր այս աշխարհից,իսկ քեզ կցավեցնեմ: Եթե մենք դադարենք շփվել,մի օր կարթնանաս,փնտրելով ինձ,կիմանաս մահվանս մասին:
Առաջիկա օրերին շատ դժվար կլինի քեզ համար: Կգնաս այն բոլոր վայրերը,որտեղ մենք ժամանակին միասին ենք եղել: Ամեն անցորդի մեջ կփնտրես իմ աչքեր,իմ շուրթերը,իմ դիմագծերը' չես գտնի:
Այնուհետև կհարմարվես: Չէ չես մոռանա,կյանքում ոչ ոքին մոռանալ չի լինում:Ինչքան էլ ցավոտ լինի կհարմարվես իրականության հետ:
Չես մոռանա ինձ,ինձ հետ անցկացրած օրերը,սակայն կսովորես ապրել առանց ինձ:
-Ադել,վերջացրու: Ուզում ես ասել,եթե մենք շարունակենք շփվել կամ չշփվել տարբեր ցավեր կլինեն ինձ համար?
-Ը..ըը..
-Ադել,դու արդեն ինձ համար հարազատ մարդ ես: Արդեն ես քեզ հարմարվել եմ,ու առանց քեզ չեմ կարող: Իսկ ինչ վերաբերվում է հիվանդությանդ,դու բուժվելու ես!
-Էնդի չէ,տարբեր չեն լինի ցավերը:
Իսկ ինձ ավելորդ հույսեր մի տուր: Մարդու ճակատագիրը հենց ծնվելու պահից դաջվում է ճակատին: Եթե մահանալու եմ,ուրեմն մահանալու եմ:
-Ախր ինչպես չես հասկանում: Մենք բոլորս մի օր մահանալու ենք: Ու ոչ մի բժիշկ չի կարող որոշել,թե մարդ ինչքան կապրի:
-Էնդի,ես չեմ կարող այսպես: Ամեն օր,ամեն պահ ապրելով այն հույսով, որ այդ օրը կլինի վերջինը: Ես անգամ չգիտեմ,մինչև վաղը' կապրեմ,թե ոչ: Ծնողներս հաշվում են օրերս,որովհետև նրանք ևս ապրում են այն մտքով,որ կարող է այս օրը վերջինը լինել:
____________
_______________________________________
Գնահատել այն պահը,որ հիմա է: Գնահատել հարազատներին,որոնք ներկայիս պահին մեր կողքին են:
Ապրել այս պահով...
_______________________________________
____________

-Ադել,ես չեմ հասկանում,ինչու ես սահմանափակվել մեկ բժշկի ասածով?
-Ոչինչ փոխել հնարավոր չէ:
-Ամեն ինչ հնարավոր է ժամանակին փոխել:
-Էնդի,ժամանակն արդեն անցել է..
-Մենք պետք է գնանք բժշկի հիմա..
-Էնդի,ես չեմ ուզում,անիմաստ է..
-Ադել ինչ ես հիմա ուզում ինձանից?
-Ե..ես..
-Ուզում ես հեռանալ?
-Ե...
-Ադել,դուռն այն կողմում է: Եթե գտնում ես,որ դա է ճիշտը արա այդպես:
Մեկ կաթիլ արցունք գլորվեց այտիս վրայով: Նա մոտեցավ ինձ,մաքրեց այն:
-Գնա,եթե որոշելես,որ այդպես քո համար լավ է,հետ չեմ պահի:
-Էնդի,ես..
Ես մոտեցա Էնդիին,ամուր գրկեցի:
Իսկ նա փոխադարձ ինձ գրկեց: Կցանկանայի այդ վայրկյանները կանգնեցնել:
«Հաճախ պետք ճիշտ ժամանակին հեռացնել քեզ մարդուց,որպեսզի ավելի ուժգին ցավ չպատճառես նրան»
-Հուսով եմ մի օր դու ինձ կհասկանաս Էնդի..
Ես մաքրեցի արցունքներս:
__________
_____________________________________
Կյանք - երբ ցանկանում ես ամենից շատը մնալ,բայց պետք է ամենից շուտը գնալ...
______________________________________
__________
-Ինձ մնաց միայն մեկ բան' շուտ մահանալ,-ասացի ես ոչ լսելի ձայնով:
Նստեցի մեքենան,և պոկվեցի այնպես,որ յուրաքանչյուր տերև,յուրաքանչյուր միջատ դուրս թռավ իր տնից:
____________
_________________________
Հուսով եմ դուր եկավ💎
🌟-ը և 💬-ը չմոռանալ!

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!