Озвучивание не поддерживается в этом браузере
¤Ութերորդ մաս¤
___________
Ռոստան
____________________________________
Սիրել ինչ-որ բան ավելի շատ, քան կյանքը, նշանակում է կյանքը դարձնել ինչ-որ ավելի մեծ բան, քան նա կա։
____________________________________
___________
Երբեմն մարդիկ դժվարություն տեսնելով համարում են իրենց դժբախտ: Երբեմն մարդիկ անտեսելով երջանկությունը,տեսնում են միայն դճբախտությունը: Բարդ իրավիճակներում ելք չգտնելով,որոշում են քայլեր անել,որոնց համար միգուցե և զղջան: Չգիտակցելով պահի լրջությունը' անել անհեթեթ քայլեր:
____________
[ Ադելինան նստեց մեքենան,սլացավ այնպիսի արագությամբ,որ գետնի վրա գտնվող ամեն մի առարկա դուրս թռավ տեղից: Նա անելանելի վիճակում էր: Ցանկանում էր մնալ,սակայն ինչպես?
Մարդը երբեմն թուլանում է: Մոռանում է,որ երբևէ ինքն ուժեղ է եղել: Անում է այնպիսի քայլեր,որոնք բնորոշ են °Թուլամորթներին° : Ադելինան կորցրել էր իր մեջ պայքարելու հատկությունը: Արմատախիլ էր արել ամբողջովին
°Պայքարել° հասկացողությունը իր կյանքից: Նա սլանում էր անասելի արագությամբ: Հասավ մի ժայռոտ տեղ,որտեղից ընկնողը ողջ չէր մնա 99.9% հավանականությամբ:
Սկսեց մտածել,առաջացնելով քայլերը դեպի անդունդ: Նա փորձում էր հիշել իր ողջ ապած կյանքը: Ընդամենը իր ապրած 17 տարին: ]
_____________
Ֆրանկլին
____________________________________
Հիշել ապրած կյանքը, դա, հավանաբար, գրեթե նույնն է, ինչ ապրել այն նորից։
____________________________________
____________
-Մեկ է շուտով մահանալու եմ,ինչու մահը հաղթի ինձ,այլ ոչ թե ես նրան?
[ Մի փոքր տոնայնությունը բարձրացնելով,թաց աչքերով խոսում էր Ադելինան ]
- Ինչու չէի կարող,երջանիկ լինել' ապրել թեթև,ինչպես բոլորը?
______________
Նորման
_______________________________________
Կյանքը մենք պատկերացնում ենք հիրավի թեթև միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է ուրիշների մասին...
_______________________________________
______________
-Թող հենց այսօր,հիմա և այստեղ վերջ դրվի այս անհեթեթ խաղին!
[Ադելինան հանգիստ,առանց որևէ էմոցիայի երկու քայլ արեց,շունչ քաշեց,արեց հաջորդը:]
***
-Եթե սկսել եմ,պետք է ավարտել!
***
[Անելով հաջորդ քայլը,Ադելինան հայտնվեց ժայռաբեկորներից կախված:Որից վերև գտնվում է կյանքը' առանց իմաստ,ներքև' կյանքն ավարտված: Ադելինան չէր փոշմանում իր արած քայլերի համար: Նա մի պահ նայեց ներքև,ինչ խոսք երկար նայեց: Խորասուզվեց մտքերի մեջ,հիշելով իրեն հարազատ մարդկանց: Եվ ուշքի գալով,նկատեց մի ձեռք' ամուր բռնած իր ձեռքից..]
-Չանես նման բան!
___________
Շիլլեր
______________________________________
Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի...
______________________________________
___________
[Այդ ձեռքը' բռնած Ադելինայի նուրբ ձեռքից,այն աչքերը' նայող Ադելինայի աչքերին,այն ձայնը' Ադլինային խնդրող կամ միևնույն ժամանակ հրամայող,այն ուժը' որը բարձրացրեց Ադելինային դեպի վեր...]
-Ինքնասպանությունը թույլերի գործն է,ուժեղները պատվով տառապում են:
[Ադելինան ուշքի չէր գալիս,նա ցնցված էր պատահարից]
-Ինչու որոշեցիր նման բան անել,ես քեզ այսպիսին չէի ճանաչում..
[Ադելինան լռում էր,նայում էր այս հաճելի արտաքնով երիտասարդին]
-Գիտես,ինքնասպանությունը խնդիրների լուծում չէ..
[Ադելինան իր մեջ ուժ գտնելով սկսեց խոսել.]
-Ելք չկա,այստեղ միակ ելքը մահն է, վաղ թե ուշ հիվանդությունս իր գործը կանի ես կմահանամ: Ինչու թողնել հիվանդությունս ինձ հաղթի?
Չեմ կարող լինել նրա հետ ում հետ ինձ լավ եմ զգում, որովհետև հիվանդությունս խոչընդոտ է հանդիսանում:Անգամ նա ում հետ ցանկանում էի լինել ինձ չի հասկանում:Եվ գիտես նա ճիշտ է:
-Ադել լսիր,հաճախ նոր ճանապարհներ բացելու համար անհրաժեշտ է փակել որոշները:
Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ոչ երեկ, ոչ վաղը: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս և դժբախտ չես լինի:
-Շնորհակալ եմ քեզ Լիամ,սխալս կանխելու,լավ խորհուրդներ տալու համար:
[Այդ բարետես արտաքնով երիտասարդը Լիամն էր: Նա ճիշտ ժամանակին հասավ,փրկեց Ադելին' հիմար սխալից:]
-Իսկ վաղը առանց որևէ մերժումի,մենք կգնանք հիվանդանոց:
[Ադելինան հասկանալով մերժելն իմաստ չունի' լռեց]
-Եվ հետո,դու ինձ մեկ օր ես պարտք,ուր էիր շտապում մահանալ?
-Նորից կասես,ինչ եմ պարտք?
-Մեկ օր!
-Այդ երբ?
-Ռովի տանը' սենյակում,երբ առանց մտածելու ինձ դուրս հանեցիր պատշգամբից:
[Ադելինան լռեց,մեղմորեն գլուխը կախելով..]
-Եվ,գնացինք?
-Որտեղ?
-Պարտքդ մարելու!
[Թե ինչ էր մտածել Լիամը,անհայտ էր Ադելին: Բայց նա գնաց նրա հետ: Քայլելու ընթացքում Ադելը սկսեց խոսել.]
-Լիամ,ինչպես կարող ես լինել և անհասկացող,և հասկացող ?
-Չգիտեմ,միգուցե դա էլ իմ գրավիչ կողմն է..
[Ադելինան գլուխը կախեց,ժպիտի նշաններ ցույց տալով: Նրանք քայլում էին,խոսում:Ժամանակն անցնում էր,երբ Ադելը տեսավ մի ակումբ:]
-Գիտես Լիամ,ես երբեք չեմ եղել ակումբում:
-Շատ ավելի լավ..
-Ես հիմա ուզում եմ գնալ,կգաս?
-Ոչ ես կգամ ,ոչ էլ դու կգնաս:
-Լավ,ինչպես դու գիտես:
[Ադելինան նայեց Լիամին, և քայլերը ուղղեց դեպի ակումբ: Ակումբում տիրում էր այնպիսի աղմուկ,որ Ադելին անսովոր էր: Նրա մեջ արթնացան այնպիսի զգացողություններ,որ նա երբեք չէր ունեցել: Մոտեցավ բարին' հարմար տեղավորվելով բարձր աթոռին:
Լիամը նրան միայնակ չթողեց,քանի որ գիտեր այս ամենի վերջը: Ադելինան գլխով մի փոքր առաջ եկավ և բարմենի ականջին ասաց, որ նրան տա վիսկի:]
-Դու աննորմալ ես,արագացրու գնում ենք:
-Ես ուզում եմ լիցքաթափվել,մոռանալ ամեն ինչ..
-Կգնանք ավելի լավ տեղ,որտեղ և կմոռանաս ամեն ինչ:
[Ադելինան ձեռքերը գցեց Լիամի ուսերին,կամաց մոտենալով նրան: Նրանց հայացքները գտան իրար,սակայն Ադելինան արագ փախցրեց և ականջին շշնջաց.]
-Լիամ,ես այստեղ եմ մնալու,կարող ես գնալ դու!
[Այլևս ոչինչ չխոսեցին նրանք: Տվեցին Ադելինայի վիսկին:Նա վերցրեց այն,պտտվեց դեպի պարողների ամբոխ և մի քանի կում անելուց հետո հայացքը կանգնեցրեց Լիամի վրա: Մոտ երկու րոպե այդպես նայելով,նա դատարկեց վիսկիով լի բաժակը.]
-Մի հատ էլ..
[Լիամը նայում էր ուշադիր Ադելինային,ով դատարկում էր երկրորդ բաժակը,որին հաջորդեց երրորդը:]
-Արի պարենք..
-Ադել,չեմ գալիս,-կոպիտ և չոր տոնով պատասխանեց Լիամը:
[Ադելինան թողնելով Լիամին,մտավ ամբոխի բազմության մեջ: Սկսեց անել այն' ինչ չէր արել երբեք: Նա պարեց ամբոխի մեջ: Նա այնքան համաչափ և սիմետրիկ էր շարժում մարմնի բոլոր մասերը,որ մի պահ բոլորը աչքերով կանգ առան նրա վրա: Տղաների աչքերը այրվում էին նրան տեսնելով: Ադելինան գնալով պարում էր ավելի ազատ և անկաշկանդ: Իսկ Լիամը արդեն աչքերով սպանում էր Ադելին,սակայն դեռ իրեն զսպելով խմում էր վիսկին: Ադելինան բոլորի ուշադրության կենտրոնում էր,նա ալկոհոլի ազդեցության տակ էր: Նրան սկսում էին շրջապատել տղաները,ովքեր պակաս հարբած չէին որքան Ադելինան: Լիամը տեսնելով տղաներին' ովքեր պարային շարժումներով դիպչում էին Ադելին, կանգնում է, և դեռևս դանդաղ քայլերով մոտենում Ադելինային: ]
-Ադել,վերջ ուրախությանդ!
[Լիամը քաշեց Ադելի ձեռքը,երբ ինչ որ մեկը գրկեց Ադելին: Լիամը շրջվեց,աչքերը խանդից տեղից դուրս կթռնեին,կամ եթե աչքերը վիշապներ լինեին հիմա ակումբում ոչ ոք ողջ չէր լինի: Նա Ադելին քաշեց,այնուհետև հարվածեց տղային' բռնելով Ադելի ձեռքից և դուրս գալով:]
-Լիամ,ինչ լավ հա..հարվածեցիր նրան,-ասաց Ադելը լայն ծիծաղելով:
-Հանգստացիր!
-Ոչ,-ասաց Ադելը ոտքը դուրս դնելով ակումբից:
[ Ակումբից դուրս նրանց սպասվում էր անակնկալ: Մի խումբ լրագրողներ' ովքեր փորձում էին նկարել Ադելին և Լիամին,սակայն Լիամը հերթով ջարդում էր տեսախցիկները:]
-Վերջ տվեք,-ուշքի գալով ասաց Ադելը:
-Ասում եմ մի նկարիր,-գոռաց Լիամը գցելով հերթական տեսախցիկը,-գնացեք այստեղից:
[Լիամը բարկացած նայում է հեռացող լրագրողներին,ապա շրջվում նայում Ադելինային' ով նյարդային շարժումներ է անում..]
-Եթե այս լուսանկարներից մեկը հայտնվի հորս կամ եղբորս ձեռքում վատ կլինի,էլ չեմ խոսում Էն..,-Ադելը հասկանալով,որ պետք չէ տալ Էնդիի անունը լռեց:
-Էլ չես խոսում ում մասին?
-Էմանուելի..
-Ինքն ով է?
-Ընկերուհիս,-ասաց Ադելինան ստելով,-տար ինձ տուն խնդրում եմ:
[Լիամը բացեց մեքենայի դուռը' Ադելինան նստեց,այնուհետև ինքը նստեց և գնացին: Հասնելով դռան մոտ Ադելինան բացեց դուռը:]
-Բարի գիշեր Լիամ,-ասաց Ադելինան փորձելով դուրս գալ,երբ Լիամը բռնեց ձեռքից:
-Հաճելի էր քեզ հետ անցկացնել օրը:
[Ադելինան բացեց տան դուռը և մտավ ներս: Նրան ընդառաջ եկավ եղբայրը:]
-Ադել,որտեղ էիր?
-Ռովի տանը..
-Խմած ես?
-Մի քիչ,-ասաց Ադելը և բարձրացավ սենյակ:
[Ադելինան փռվեց մահճակալին,աչքերը փակեց և քնեց..]
________________
Առավոտ
________________
-Ադել,արթնացիր..
-Ինչ ես ուզում Դիլան գնա այստեղից!
-Ասում ես երեկ երեկոյան որտեղ ես եղել?
-Ռովի տանը,-բացելով Ադելինան աչքերը,նստում է մահճակալին:
-Էս ինչ է?,-գոռում է Դիլանը:
-Հանգիստ,-ասում է Ադելինան:
Ադելինան աչքերը մեծ բացում է և մտքում կարդում.
«Հայտնի գործարար Ջեյմս Վիլսոնի դուստրը' Ադելինա Վիլսոնը, սույն թվականի ամսի 17-ի երեկոյան,դուրս է եկել հայտնի ակումբներից մեկից' ալկոհոլային խմիչքի ազդեցությամբ: Նրա հետ է եղել մոտ 20 տարեկան երիտասարդ' ում իսկությունը դեռ անհայտ է:»
[Ադելինան խոշորացնում է աչքերը,և էջը թերթում' որտեղ գտնում է իր մասնակցությամբ լուսանկար:]

___________
___________________________________
Կան պահեր,որ երբեմն սեփական աչքերիդ չես ուզում հավատալ...
___________________________________
__________
-Այսինքն,էս ինչ էր?,-ասում է Ադելինան մի փոքր նյարդային:
-Ես եմ քեզ էդ նույն հարցը տալիս,մնում էր հորս ու իմ անունը աղավաղես!
_______________________________
🌟-ը ու 💬-ը չմոռանալ!


Комментарии