13 страницаОпубликовано: 08.11.2018. 12:02
50

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Իններորդ մաս¤

-Գիտես,ես պարտավոր չեմ քեզ բացատրություններ տալ,Դիլան!
-Պարտավոր ես,-գոռում էր Դիլանը Ադելինայի վրա,-ու այնքան ժամանակ ես պարտավոր մինչ իմ քույրն ես!
-Այսօրվանից ես քո քույրը չեմ..
[Ադելինան այդ ժամանակ վերցրեց հագուստը,շպարի պարագաներ և մտավ լոգարան]
-Դուրս արի,ես չվերջացրեցի,-գոռում էր Դիլանը:
[Գոռոցների ձայնից սենյակ է բարձրանում Թեոն]
-Ինչ է պատահել,գժվել եք?
-Դեռ հարցնում ես ինչ է պատահել?,-շարունակում էր բղավել,-ահա,վերցրու և նայիր մեր սիրելի Ադելինային:
[Դիլանը իրականում շատ բարկացած էր,նա կորցրել էր հավասարակշռությունը: Նրա մտքում պտտվում էր միայն մեկ անուն' «Էնդի»: Սակայն չգիտեր,որ Էնդին ընդհանրապես տեղյակ չէ այս ամենից..]
-Ադելինա,եթե մեր հայրը իմացավ,խոստանում եմ,պատասխան կտաս!
[Գոռաց Դիլանը և արագ քայլերորվ դուրս եկավ: Ադելինան բացեց դուռը և տեսավ այնտեղ կանգնած Թեոյին:]
-Ադել,այս ինչ արեցիր?,-շարունակեց դադարից հետո,-ով է այս տղան?
-Թեո,դրա ժամանակը չէ..
-Էնդին է?
-Չէ,հիմա Դիլանը նույնպես կմտածի և կգնա Էնդիի տուն: Խնդրում եմ արի արագ հասնենք այնտեղ,մինչ ամեն ինչ չի խառնվել:
-Լավ,գնացինք..
[Ադելինան և Թեոն հասան տեղ,սակայն ուշացել էին: Բակում կանգնած էր Դիլանի ավտոմեքենան:]
-Թեո,արագացրու,մտնենք ներս:
[Ադելինան և Թեոն մտան դարպասներից ներս,տեսնելով դուռը կիսաբաց: Արագ ներս մտան:]
-Դու պատասխան ես տալու,մեր ընտանիքը պախարակելու համար:
-Ինչ ես խոսում,գնա այստեղից!
-Լսիր,կասես,որ սրա հեղինակը դու չես?
-Ինչեր ես թույլ տալիս քեզ,դուրս անցիր տնից:
-Համբերությանս բաժակը արդեն լցվեց,-գոռաց Դիլանը:
[ Դիլանը բռունցքով հարվածեց Էնդիին,որը անպատասխան չմնաց]
-Գիտես տենց հեշտ է ինձ վրա ձեռք բարձրացնելը,Դիլանյա?,-քմծիծաղով ասաց Էնդին, երբ արդեն Դիլանը հատակին էր:
[Դիլանը ընկած հատակին ծիծաղում էր,և ինչ որ բառեր արտահայտում: Այնուհետև բարձրացավ հատակից,և հարվածեց Էնդիին: Ադելինան շնչակտուր մտավ ներս,իսկ Թեոն հետևից:]
-Դիլան,ինչ ես արել?,-գոռաց Ադելը մոտենալով Էնդիին:
-Բաց թող,ավելի լավ է գնաս եղբորդ բացատրես ում հետ ես եղել այդ ժամին ակումբում,հարբած վիճակում:
-Դիլան,ես..
-Անցիր առաջ Ադել!
-Դիլան գնա,ես հիմա կգամ..
-Ադել անցիր առաջ,-գոռաց Թեոն բռնելով Ադելի ձեռքից և դուրս տանելով:
[Ադելինան վատ վիճակում էր: Նա մտածում էր ինչ բացատրություն տալ Էնդիին:]
-Բաց թող ձեռքս,-գոռաց Ադելինան Թեոյի վրա:
-Ձայնդ կտրի,ընկիր առաջ!,-բռնելով Ադելինայի ձեռքից գոռաց Դիլանը:
***
[Ադելինան սենյակում է' փռված անկողնուն: Մտածում է այդ նյութի,Դիլանի խոսքերի,Էնդիի և հոր հեղինակության մասին' կորցրած իր եսը:]
-Կարելի է?,-դուռը թակելով և ներս մտնելով ասաց Ռովը:
-Ռով,-ժպտալով անկողնուց բարձրացավ և գրկեց Ռովին:
-Ադել,իմ խեղճ Ադել,էս ինչի մեջ ընկար?
-Ռով,չգիտեմ ինչ անել?
-Ադել,Լիամի հետ ես եղել երեկ?,-ասաց Ռովը հաստատական ձայնով:
-Ա..այո,-պատասխանեց Ադելը:
-Ադել,ինչու ես գնացել Լիամի հետ?
-Ռով,ես երեկ գնացի Էնդիի մոտ,ասացի,որ հեռու մնա ինձանից,որպեսզի ես մահանամ,նրան ցավ չպատճառեմ:
-Ադել վերջ տուր,ինչեր ես խոսում!,-մի փոքր հուզական տոնով ասաց Ռովը:
-Հետո ես քայլում էի, փորձեցի ինձ նետել ժայռից..
-«Ինչ անել?» «Ճիշտ լսեցի?»:
-Ռով,խնդրում եմ,հասկացիր ինձ: Լիամը ինձ փրկեց: Հետո ես առաջարկեցի գնալ ակումբ,մի փոքր ցրվելու համար: Նա մերժեց,սակայն ես գնացի,իսկ նա ինձ մենակ չթողնելու համար եկավ: Ես շատ խմեցի,նա փորձեց ինձ հետ պահել խմիչքից,չստացվեց: Երբ դուրս եկանք,լրագրողներ հայտնվեցին:
-Այսքանը?
-Ահա!
-Իսկ ինչու էր Լիամը քեզ գրկել?,-հետաքրքրական տոնավ ասաց Ռովը:
-Ես չէի կարողանում կանգնել ոտքի վրա:
-Ադել,քո ու Լիամի մեջ ոչինչ չկա?
-Ինչ պետք է լինի,ես նրան ընդամենը երկու օր է ճանաչում եմ:
-Ադել,Լիամն ընկերս է,իսկ դու քույրս: Ես Լիամին չեմ վստահում աղջիկների հարցում:
-Այսինքն?
-Այսինքն ինչքան կարող ես հեռու մնա նրանից:
-Լավ..
-Հասկացանք իրար?
-Ահա,-ասաց Ադելը Ռովին գրկելով:
-Ես կկարգավորեմ ամեն ինչ: Կզանգահարեմ լրագրական այդ կայք և հանել կտամ հոդվածը: Չեմ թողնի հայրդ իմանա:
-Ռով,ես քեզ շատ եմ սիրում գիտես?
-Գիտեմ:
-Իսկ Մարթան(Ռովի ընկերուհին)..
-Մարթան ցանկանում էր քեզ տեսնել:
-Ռով,խոստանում եմ նրան վաղը տենալ: Միայն.. խնդրում եմ,օգնիր գնամ Էնդիի մոտ,պետք է խոսեմ նրա հետ և բացատրել:
[Ռովը համաձայնության նշան արեց: Ռովը Դիլանին ասաց,որ Ադելի հետ գնում է զբոսնելու: Դիլանը համաձայնվեց: Ադելին Ռովը տարավ Էնդիի տուն,իսկ նա սպասեց նրան դրսում:]
-Ադել?
-Էնդի պետք է խոսենք,-ասաց Ադելը,Էնդիին հրելով և ներս մտնելով:
-Եկել ես ասել,որ Հեռու մնամ քեզնից,որ դու քեզ լավ զգաս ակումբներում?
-Էնդի,լսիր ես..
-Հիմա դու լսիր,գնա դուրս ու ամեն պատահածի հետ գնա ակումբ,հասկացար?
[Ադելինան բոլոր ուժերը հավաքեց և ապտակեց Էնդիին: Էնդիի դեմքին մնացին Ադելինայի եղունգների հետքերը:]
-Ամեն անգամ,երբ նայես դեմքիդ,կհիշես ինձ,կհիշես այն աղջկան' ում նվաստացրեցիր ամենադաժան կերպով:
-Ադել,ես.. ես չէի ուզում,կներես..
[Ադելինան արցունքոտ աչքերով դուրս եկավ Էնդիի տանից..]
-Ռով,-հազիվ ասաց Ադելը,-գնանք այստեղից խնդրում եմ...
-Ադել,սպասիր,ես հիմա նրան ցույց կտամ քեզ նեղացնելը..
-Ռով,խնդրում եմ,գնանք այստեղից..
[Ռովը գրկեց Ադելին ու գնացին:] [Լիամն արթնանում է նոր,բացում հեռախոսը և տեսնում հեռախոսազանգ. « (2) իմ Ադել,
(10) Ռով »: Լիամը թեթևակի ժպտում է,այնուհետև նայում Ռովի հաղորդագրությունը.
10:06 « Կսպանեմ,եթե իմանամ դու ես եղել Ադելինայի հետ ակումբում' https/.. »
Լիամը,բացում է կոդը,տեսնում իր և Ադելինայի լուսանկարը: ]
-Գրողը տանի,-արտաբերում է իր բերանից Լիամը,-հիմա Ռովը ինձ կսպանի,Ադելինայի մասին չխոսեմ էլ:
[Լիամը հոգոց է հանում,դուրս գալիս տանից' զանգելով Ռովին..]

🌟-ները և 💬-ները չմոռանալ🖤

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!