Озвучивание не поддерживается в этом браузере
¤Տասերորդ մաս¤
[Ադելինան պառկած էր հատակին: Աչքերը հառել էր առաստաղին: Չկար ոչ մի ձայն: Կողքից երևի թե մտածեին,թե նա հոգեկան հիվանդ է: Այս ամենի հետ մեկտեղ նրան ճնշում էր հիվանդությունը,որն օր օրի ավելի էր սաստկացնում երիտասարդ աղջկա ոչ ադեկվատ վիճակը: Նա զգում էր այն ցավը,որը ոչ ոք և ոչինչ չէր կարող զգալ:Մտքում' եղբոր,Էնդիի խոսքերն էին,որոնք ամեն վայրյկան
Խոսցում էին աղջկա սիրտը: Ամեն վայրկյան լսելով դրանք,աղջիկը վերապրում էր այդ պահերը:
Ինչը ստիպեց աղջկան գնալ ակումբ,Լիամի հետ?
Նա չուներ պատասխան: Ժամերը թռչում էին,արդեն 19:00 էր:
Ռովը շտապում էր Լիամի մոտ' նրանց մշտական բառ: Լիամը դատարկում էր վիսկիի շշերը' մտածելով Ադելինայի մասին:
Ռովը բացեց դուռը,մոտեցավ Լիամին:]
-Լիամ,-դեռ հանգիստ տոնով պարունակում էր նա,-ինչու էիր գնացել ակումբ Ադելի հետ,սպասում եմ բացատրության:
-Նա ցանկացավ,իսկ ես չմերժեցի,-դեռևս ոչ գիտակից վիճակով ասում էր Լիամը:
-Քանի անգամ պետք է զգուշացնեմ,Ադելինան քո հերթական զոհերից չի կարող լինել,հասկացի,-արդեն սաստիկ ձայնով ասում էր Ռովը:
-Ռով,ինչ ես ուզում?
-Հանգիստ թող Ադելին,չես կարող նրա հետ նույնն անել ինչ արեցիր այն աղջկա հետ հասկացար?,-արդեն չտիրապետելով իրեն ասաց Ռովը:
-Ռով,չես հասկանում,որ այդ աղջկա հետ պատահաբար նման բան եղավ,պահի ազդեցության տակ:
-Զգուշացնում եմ,չեմ նայի,որ ընկերս ես,հեռու մնա Ադելից: Հասկացանք իրար?,-Ռովի ձայնը միախառնվում էր բարձր երաժշտության հնչյուններին:
[Ռովը վերցրեց Լիամի ձեռքի բաժակը,դրեց սեղանին և նրան դուրս բերեց այնտեղից: Իրականում Լիամը վերապրեց այն ամենը ինչ կատարվել էր անցյալում,իսկ ընկերը հենց նոր երեսով տվեց:
Իսկ ինչ էր եղել անցյալում,որ այդքան տանջվում էր Լիամը?]
[Ադելինան սենյակում փակված է և դեռ նայում է առաստաղին: Նրա աչքերը կարմրել էին,ընդունել էին ընկույզի տեսք' ուռած: Արցունքները' որոնք ջանում էր զսպել աղջիկը,թափվեցին գլոր-գլոր: Աղջկա մայրն անհանգիստ էր, քայլում էր աղջկա սենյակի կողքով,չգիտեր մտնել,թե ոչ: Մի փոքր շունչ քաշելուց հետո մայրը հավաքելով ուժերը' բացեց դուռը:
Տեսնելով աղջկան ուշագնաց խառնվեց իրար,սկսեց գոռալ:]
-Դիլան,Ջեյմս(Ադելինայի հայր):
[Դիլանն ու Ջեյմսը մտան ներս և մոտեցան Ադելինային]
-Միա(Ադելիանյի մայր) ինչ է պատահել?
-Զանգահարեք շտապ օգնություն,արագ..
[Դիլանը զանգահարեց շտապ օգնություն,Ադելինային տեղափոխեցին հիվանդանոց]
-Բժիշկ ինչպես է աղջկաս վիճակը?
-Ես ձեզ զգուշացրել էի,որ ամեն շաբաթ բերեք այստեղ նրան,հետազոտման: Նրա վիճակը կտրուկ վատացել է:
-Ինչից է դա?,-լացակումաց ասաց մայրը:
-Հիմնականում դա լինում է սթրեսսից,դեպրեսիայից,անհանգիստ վիճակից: Հիվանդությունը սրվել է:
-Ինչ պետք է անենք?,-ձեռքը դնելով երեսին ասաց Ջեյմսը:
[Դիլանը չդիմանալով դուրս եկավ բժշկի սենյակից,գնաց Ադելի մոտ: Բուժքույրը տեսակցությունն արգելել էր,սակայն ով կարող էր խանգարել Դիլան Վիլսոնին տեսնել քրոջը:]
-Ադել, գիտես, ես,երբ բարկանում եմ,շատ չմտածված քայլեր եմ անում:Ներիր եթե նեղացրել եմ:
-Դիլ,ես չեմ նեղացել,դու ճիշտ ես ասել!
-Չէ!
-Ես խայտառակում եմ Ձեզ,ուղղակի պահի ազդեցության տակ եղավ,ես միտք չունեի ակումբ գնալ:
-Ադել,հենց դրա համար էի ասում,ընկերոջս քրոջը,երևի կհիշես,մեկ տարի առաջ պահի ազդեցության տակ մի հիմար տիրացավ,որի համար պատասխանատվություն չտվեց:
-Դիլ,գիտես,որ իմ հետ չի կարող լինել նման բան..
-Ադել,ես քեզ վստահում եմ,բայց կողքիններիդ' ոչ!
-Արի գրկեմ քեզ Դիլ,քեզ շատ եմ սիրում,-ասաց Ադելինան և ամուր գրկեց Դիլանին' երջանիկ աչքերով:
[Դուռը բացելով այդ պահին ներս են մտնում Թեոն ու Ռովը:]
-Можно?,-ցինիկաբար հարցնում է Թեոն:
-Մեզ չես գրկում Ադել?,-ասում է Ռովը նեղացած ձևանալով:
-Եկեք,-ասում է Ադելը և երջանիկ քառյակը գրկախառնվում են:
[Ինչքան հարուստ է իրեն զգում մարդը ընկերների կողքին: Ադելը մոռացավ իր բոլոր ցավերի մասին:Ադելն այս պահին զգում է իրեն երջանիկ,սակայն ինչ տեղի կունենա 2 րոպե հետո չգիտի!]
-Ադել հիմա լավ ես?,-հա Ռով,ինձ հանեք այստեղից:
[Այդ պահին ներս է մտնում Լիամը' ծաղկեփնջով: Տղաների եռյակը նայելով դռան կողմ' կանգնում են ոտքի:]
-Բարև Ձեզ!,-կտրուկ պատասխանում է տղան ծաղկեփունջը մեկնելով Ադելին:
[Ադելը ոչինչ չի անում,անգամ չի վերցնում այն]
-Ինչի ես եկել?,-ասում է Թեոն:
[Դիլանը չի կառավարում իրեն,վերցնում է ծաղկեփունջը տղայի պարզած ձեռքից և գցում գետնին' տրորելով:]
-Ինչ գործ ունես այստեղ,-գոռում է Դիլանը,իսկ Ռիչը հանգստացնում է:
-Ես Ադելինայի մոտ եմ եկել:
-Դու ինչ գործ ունես քրոջս հետ,-ասում է Դիլանը բռնելով տղայի օձիքից:
-Բաց թող,Ադելը կայուն աղջիկ է,նա կորոշի ում հետ շփվի:
-Քեզ հերիք չէր էն անմեղ աղջիկը,ինչ գործ ունես քրոջս հետ?
-Լռիր Դիլան!
-Մեկ րոպե,խոսիր Դիլան,ինչ աղջիկ,- ասաց Ադելինան, ձեռքերով ուղղելով մազերը և հետ նստելով:
____________
🌠-ները և 💬-ները չմոռանալ❤


Комментарии