15 страницаОпубликовано: 11.11.2018. 10:20
40

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Տասնմեկերորդ մաս¤

2 օր անց' առավոտ...
______________
[Ադելինան արթնանում է արևի ճառագայթներից,որոնք նրբանկատ ներս են թափանցում բաց վարագույրի շնորհիվ: Հաճելի օդը մտնում է սենյակ]
-Բարի լույս Ադի,-ասում է աչքերը տրորելով Դիլանը:
-Այստեղ ես քնել?,-ուղղելով մազերը շարունակում է Ադելը,-չեմ նկատել..
-Սպասեցի մինչև քնես,ու չհասկացա ինչպես քնեցի ես:
-Լավ,դուրս կգաս հագնվեմ ու իջնեմ ներքև?,-ասաց Ադելինան' վրայից վերցնելով ծածկոցը:
-Իհարկե,կիջնես նախաճաշելու,սպասելու եմ,-ասաց Դիլանը համբուրելով քրոջ ճակատը:
[Դիլանը դուրս եկավ:
Ադելինան մտավ լոգարան,այնտեղից դուրս եկավ 25 րոպե հետո: Հագնվեց,հարդարեց մազերը,թեթևակի շպարվեց և իջավ նորքև:]
-Բարի լույս,-ասաց Ադելինան մոտենալով և համբուրելով հորն ու մորը:
-Բարի լույս աղջիկս,-ասաց մայրը փայլող աչքերով:
-Շուտվանից բոլորով չէինք հավաքվել սեղանի շուրջ և մարդավարի նախաճաշել:
-Ճիշտ ես հայրիկ,սխալը մեր կուղղենք,այդեպես չէ Ադել?,-ասաց Դիլանը թևը գցելով քրոջ ուսին:
-Իհարկե Դիլ,-ասաց Ադելը հարմար տեղավորվելով Դիլանի գրկում:
-Իսկ հիմա համեղ ուտեստները ձեզ են սպասում,-ասաց Միան(Ադել-ի մայրը):
[Ջեյմս Վիլսոնի ընտանիքը որքան էլ հարուստ լիներ,չունեին խոհարար,ով կպատրաստեր ուտելիքներ նրանց համար:Տիկին Միան խոհանոցի ղեկը չէր տալիս ոչ ոքի:Իսկ Ադելն ու Դիլանը հպարտանում էին իրենց մայրիկով:]
-Վախ,-բացականչեց Ադելը ուտեստի առաջին կտորը դնելով բերանում:
-Ինչ եղավ Ադի,դուրդ չեկավ?,-ասաց ծայրը անհանգիստ տոնով:
-Ընդհակառակը մամ,շատ համեղ է,ինձ էլի կտաս?
-Ադի ափսեինդ վերջացրու,հետո կվերցնես,-ասաց Դիլանը Ադելի վրա ծիծաղելով:
[Ընտանեկան այս ջերմ միջավայրը ընդհատվեց,երբ պրն. Վիլսոնին հաղորդագրություն ուղղարկեցին]
-Պապ,ինչ եղավ?,-ասաց Դիլանը անհանգիստ:
-Ջեյմս,գույնդ գցեցիր,ինչ պատահեց?,-ասաց տիկին Միան:
-Ռովը..,-ասաց պրն Վիլսոնը' ճակատի քրտնինքը թաշկինակով մաքրելով:
-Հայրիկ Ռովն ինչ?,-ասաց Ադելը:
-Ռովը վեճի մեջ է ընկել,նրա վիճակը շատ վատ է,նրան կրակել են ատրճանակով:
-Ինչ?
______________
-Էդուարդ(Ռովի հայր,պրն Վիլսոնի մոտ ընկեր,գործընկեր),Սառա(Ռովի մայր),-ասաց Պրն. Վիլսոնը,-ինչպես է Ռովի վիճակը?
-Ջեյմս,շատ վատ է,-շարունակեց Էդուարդը ձեռքը դնելով դեմքին,-նրա վրա կրակել են ատրճանակով:
-Ով է նման բան արել,-մեջ մտավ Դիլանը:
-Միակ կասկածյալը Լիամ Ջեքսոնն է,-լացակումաց ասաց տիկին Սառան:
[Ադելինան լուռ հեկեկում էր,քայլերն ուղղեց դեպի հիվանդանոցի միջանցք: Հենվեց պատուհանին,սկսեց լացել: Լիամը միթե կարող էր կրակել մոտ ընկերոջը?
Այդ պահին ինչ որ մեկի ձեռքը զգաց իր գոտկատեղին:Պտտվեց և զարմացավ:]
-Ամեն ինչ լավ կլինի...
-Դու?
-Ես..
-Լիամ,ինչ տեսակ մարդ ես դու?
-Ադել, ինչ ես խոսում?
-Հերիք չէ հիվանդանոցում երկու իր առաջ իմացա,որ մեկ տարի առաջ ունեցել ես հարաբերություններ անչափահասի հետ,նրան բռնի ուժով տիրացել ես,խաղացել ես այդ անմեղ աղջկա ճակատագրի հետ: Հիմա էլ մոտ ընկերոջդ վրա ես կրակում?
-Ադել,հանգստ..
-Ինչպես կարող էիր,-ասում էր Ադելը լաց լինելով,և միևնույն ժամանակ հարվածելով Լիամի մկանոտ կրծքավանդակին,-Ռովին,ինչպես կարող էիր նման բան անել,քեզ հետ եմ?
-Ադել,ես չէի ցանկանում նրան ատրճան...
-Լռի'ր,այսինքն պատրաստ էիր մեկ ուրիշին սպանել?
-Ադե...
-Ասացի լռի'ր,գնա գրողի ծոցը,քեզ տեսնեկ չեմ ուզում!
-Ադել,-ասաց Լիամը մոտենալով նրան' ձեռքերով բռնելով նրա դեմքը:
-Դուք գալիս եք մեզ հետ,-ասացին ոտիկանները,որոնք հենց այդ պահին մոտեցան նրանց,-դուք մեղադրվում եք Ռով Անդերսոնի վրա զենք բարձրացնելու և նրան սպանել ցանկանալու համար:
[Ադելի դեմքը գունատվեց: Այդ պահին նրանց մոտեցավ Դիլանը և հարված հասցրեց Լիամին..]
-Դու պատասխան ես տալու եղբորս կրակելու համար!
[Ոստիկանները Լիամի ձեռքերին շղթաներ հագցրեցին և տարան:]
[Ադելը փաթաթվեց Դիլանին և սկսեց լացել: Մի փոքր անց բոլորին մոտեցավ բժիշկը և հայտնեց,որ Ռովը անգիտակից է,նրանք ամեն հնարավորինս արեցին նրա կյանքը փրկելու համար,իսկ թե նա կապրի, թե ոչ, միայն մնում է սպասել:]
___________
Օրեր անց...
___________
«Սիրելի օրագիր,արդեն անցել են օրեր,իսկ Ռովը' անգիտակից է: Օր օրի Ռովի վիճակը գնալով բարդանում է,հիմա բժիշկները աշխատում են փրկել նրա կյանքը: Նա չի կարողանում շնչել,սարքերի միջոցով նրան արհեստական շնչառություն են տալիս: Բոլորը հույսերը կորցրել են,բայց ես..:
Տե'ր Աստված,չէ,որ դու ինձնից շուտով կխլես կյանքս,ես շուտով կլինեմ քո կողքին...
Այդ օրը թող լինի այսօր, իմ կյանքը տուր Ռովին,թող որ ապրի,գոնե նա...»
-Господи, помоги мне решить все проблемы. Господи, помоги мне делать все правильно, я прошу Тебя..,-ցածր ձայնով ասաց Ադին նայելով երկնքին:
[Ադելինան վատ վիճակով տանից դուրս եկավ: Նրա հիվանդությունը այս մի քանի օրերի ընթացքում ավելի էր վատացել, բացի այդ նա անուշադիր էր: Ադելինան դուրս եկավ կենտրոնական փողոց,ցանկացավ անցնել ճանապարհը,երբ մի մեքենա անասելի արագությամբ կանգնեց: Եթե վարորդը չկանգնացներ մեքենան,եթե մի փոքր Ադելինան հաջողակ չլիներ նա այլևս չէր լինի: Սակայն մեքենայի արագությունից Ադելինան ընկավ գիտենին: Վարորդը դուրս եկավ մեքենայից..]
-Լավ եք,կարիք կա հիվանդանոց հասցնելու Ձեզ?
[Ադելինային այդ ձայնը ծանոթ էր,ավելի շատ հարազատ: Նա գլուխը բարձրացրեց վերև..]
-Դու?,-զարմացած ասաց Վարորդը:
-Էնդի?
-Ում ասես կպատկերացնեի,բայց ոչ քեզ,-ասաց Էնդին ձեռքը մեկնելով Ադելին:
[Ադելը իրականում շփոթված էր,քան թե զարմացած:Նայում էր մեկ Էնդիին,մեկ նրա ձեռքին'մեկնած դեպի իրեն:]
-Երկար ես ձեռքս օդում թողնելու?
-Չ..չէ:
[Ադելը ձեռքը մեկնեց երիտասարդին և ոտքի կանգնեց:]
-Դե քանի որ քեզ հետ ամեն ինչ լավ է,ես գնացի,-ասաց Էնդին և պտտվեց դեպի մեքենան:
[ Էնդին դուռը բացեց, նստեց,կապեց ամրագոտին, միացրեց շարժիչը,իսկ Ադելն արդեն կողքին նստած էր:]
-Չհասկացա?
-Ինչը Էնդի?,-ասաց Ադելը մի փոքր հուզված:
-Իջի'ր:
-Նե-ա,-ասաց Ադելը,նայելով Էնդիի աչքերին:
-Ինչի ես ինձ ստիպում,որ քեզ կոպտեմ:
-Ես ուղղակի ուզում եմ խոսել քեզ հետ:
-Իսկ ակումբի տղան,ավելի ճիշտ Լիամը?,-ասաց Էնդին քմծիծաղով:
-Էնդի,հանգիստ թող Լիամին,նա այլևս չի հետաքրքրում ինձ:
-Իսկ առաջ հետաքրքրում էր հա?,-ասաց Էնդին ձեռքով հարվածելով ղեկին:
-Չէ,չէ, ևս մեկ անգամ չէ,-շարունակեց Ադելը,-ոնց չես հասկանում,որ ես չէի ուզում քեզ ցավեցնել:
-Ադե'լ,իջիր մեքենայից:
-Չէ!
-Դու գիտես,-ասում է Էնդին և մեքնան դնում ամենավերջին արագության վրա:
[Ադելինան լուռ,վախեցած աչքերով հետևում էր ճանապարհին: Սկսեց անձրևը,մեծ կափիլներով:]
-Ասում ես էլ չի հետաքրքրում ինքը քեզ?,-ասում էր Դիլանը ուժեղ հարվածելով ղեկին,-Այսինքն առաջ հետաքրքրել ա,հիմա դու խի ես այստեղ իմ հետ?
-Չի հետաքրքրել,հետաքրքրում ու հետաքրքրելու: Կանգնացրու!
-[Մեքենան մոտենում է մեծ արագությամբ ժայռի ծայրին: Անձրև ուժեղանում է,կաթիլները վերածվում են կարկուտի: Ամպերը գոռգոռում են,իսկ մեքենան անասելի արագսւթյամբ մոտենում է ժայռի ծայրին:Սկսում ենք հետ հաշվարկը (10 9 8 7 6 5 4 3 2 1)...]
___________________
🌠-ները և 💬-ները չմոռանալ🌸

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!