16 страницаОпубликовано: 08.11.2018. 12:03
50

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Տասներկուերորդ մաս¤

[Մեքենան մոտենում է մեծ արագությամբ ժայռի ծայրին: Անձրևն ուժեղանում է,կաթիլները վերածվում են կարկուտի: Ամպերը գոռգոռում են,իսկ մեքենան անասելի արագությամբ մոտենում է ժայռի ծայրին:Սկսում ենք հետ հաշվարկը (10 9 8 7 6 5 4 3 2 1)...]
_______________________
∆Սիրելի օրագիր, կյանքում լինում են շատ վայրկյաններ,երբ ցանկանում ես գնալ, հեռանալ բոլորից, միայն նրա հետ' ում հետ քեզ լավ է,ում հետ' ապահով: Ու հավատա, այդ պահին այլևս քեզ չի հետաքրքրում,թե կգնաս սրճարան,թատրոն,բառ, թե կյանքի սահմանված գծերից այն կողմ:
Միակ բանը,որ ես մտածում էի այդ պահին,այն էր,որ նա կողքիս է:Երկրորդը այն,որ պետք է բռնել ամուր նրա ձեռքը: Իսկ երրորդը' վերջինը, ինչ էլ պատահի,նրան միայնակ չթողնել,եթե մահանալ միայն նրա հետ,իսկ եթե ապրել միայն նրա համար,որ նա ապրում է...∆∆∆
"1շաբաթ անց"
Հեռախոսազանգ։
-Ադելինայի հետ եմ խոսում?
-Այո,-ասաց Ադելինան:
-Հիվանդանոցից է,ցանկանում ենք տեղեկացնել,որ Ռով Անդերսոնը գիտակցության է եկել:
[Ադելինայի ձեռքից կտրուկ հեռախոսն ընկավ:Իսկ նա դանդաղ նստեց հատակին,ձեռքերը խրեց մազերի մեջ և ասաց.
-Էնդի,Ռովը գիտակցության է եկել...
***
-Մեզ կասեք Ռով Անդերսոնի պալատի համարը?
-Չորրորդ հարկ,567 պալատ...
[Ադելինան ուրախությունից բռնեց Էնդիի ձեռքը և բարձրացան։]
***
-Ռով,-ասաց Ադելինան և մոտեցավ Ռովին:
-Դուք ունեք 5 րոպե,նրան շատ լարվածություն պետք չէ,-ասաց բժիշկը և դուրս եկավ:
-Ադել, եթե դու չլինեիր,ես գիտակցության չէի գա...
-Ռով,ինչ ես խոսում?
-Ադել,երբ անգիտակից էի,քեզ տեսա,Էնդիի հետ:
[Ադելը հայացքը գցեց Էնդիի վրա,իսկ Էնդին շարունակում էր հարցական հայացքով նայել Ռովին:
-Դու և Էնդին,-ասաց Ռովը մի փոքր վերելք բարձրանալով,-ավտոմեքենայով գտնվում էիք ժայռի ծայրին:
-Ռով,դա իրականում եղել է..
-Հետո ես հասկանալով պահի լրջությունը,պտտեցի ղեկը և կանգ առա,-ասաց Էնդին:
∆Սիրելի օրագիր,երբեմն լինում են տեսիլքներ,որոնք կանխագուշակում են ապագան,կամ ավելի ճիշտ զգուշացնում վտանգի մասին:∆
-Խնդրում եմ դուրս եկեք,նրան հանգիստ է պետք,-ներս մտնելով բժիշկը հանեց Էնդիին և Ադելին:
***
-Չէի ուզում ասել,բայց երևի քեզ շատ կհետաքրքրի,Լիամին գրավի դիմաց ազատ են արձակել..
-Էնդի, էլի սկսեցիր?
-Ես ճիշտն եմ ասում,ինքը քեզ դեռ հետաքրքրում ա չէ?
-Էնդի,ես չեմ հավատում,որ ինքը կարող էր այսպես վարվել Ռովին հետ:
-Դե իհարկե,Լիամապաշտ Ադելն ես դու,-ասաց Էնդին ու արագ քայլերով հեռացավ:
-Ուֆ-ուֆ,-բացականչեց Ադելը,բռնելով գլուխը:
[Էնդին և Ադելը այդ օրը հրաշքով փրկվեցին: Ոմանց կթվա թե դա հեքիաթ էր'կարճ,բովանդակալից: Իսկ ոմանց' դառը ճշմարտություն: Բոլորդ էլ ճիշտ եք,սա կյանքն է,իր դաժան խաղերով:]
1շաբաթ անց...
[Ռովը ապաքինվեց,Էնդին ու Ադելը հաշտվեցին' չհաշված ամենօրյա վեճերը:Իսկ ինչ եղավ Լիամի հետ?
Լիամը գրավի դիմաց ազատվելուց հետո,չէր երևում,հերոսների տեսադաշտից դուրս էր: Եվ իհարկե մի բան ևս փոխվել էր:Ադելինան այս խառը վիճակում մոռացել էր իր հիվանդության մասին:Իսկ Ռովը պարտադրել էր հաճախել դպրոց:]
Առավոտ: ժ։7:00
[Ադելինան քնած է,հանգիստ:Նա գտնվում է երազների վառ տպավորության տակ:Շարժվում է անկողնու մի կողմից մյուսը: Ժպտում է:Երևում է հաճելի երազ է:Նա շոգում է:Մինչ դեռ դրսում ցուրտ նոյեմբերյան վերջին ուրբաթն է' տերևներ,անձրև,որոշ տեղ ձյուն և ցեխաջրեր:Հեռախոսազանգ,որը խանգարում է այդ գեղեցիկ զգացողություններով լի երևակայության արդյունքը' երազը:
Նա դանդաղ բացում է աչքերը,այնուհետև նորից փակում: Ձեռքը մեկնում է հեռախոսին և դնում ականջին:]
-Լսում եմ..
-Ադել,դեռ քնած ես?
- Ով է?,-ասում է Ադելը աչքերը փակ:
-Ադել Ռովն է,ես Ձեր բակում եմ,եղբորդ և Թեոի հետ:
-Եվ?
-Արագացրու,ուշանում ենք դպրոցից:
-Ռով,խնդրում եմ,չգամ,-ասաց Ադելը անտրամադիր:
-Ադել,մենք սպասում ենք քեզ!,-ասաց Ռովը և անջատեց հեռախոսը:
-Բայց..Ռով?,-ասաց Ադելը նայելով հեռախոսին,-ուֆ-ուֆ,անջատեց:
[Ադելինան արթնացավ,գնաց լոգարան,որտեղից դուրս եկավ 10 րոպե հետո: Նայեց հայելու մեջ և վախեցավ:Բացեց զգեստապահարանը,ընտրեց հագուստ,Մասերը հարդարեց և իջավ բակ:]

9b425300e824705fe8c77f597f5b1e07.jpg

-Աչքերիս չեմ հավատում,-լսվում էին բացականչություններ երեք տղաներից:
-Բարև Ձեզ,-ասաց Ադելը և հերթով բոլորին համբուրեց:
-Գիտեք,կարոտել էի այս օրերը,-ասաց Ռովը շարունակելով,-երբ փոքր էինք,և գնում էինք դպրոց միշտ միասին:
[Ռովը մոտեցավ,ձեռքը գցեց Ավելի ուսին,այնուհետև նույնը կրկնեցին տղաները և երջանիկ քայլեցին առաջ։ Թեև Ադելը հոգեպես պատրաստ չէր դասերին,սակայն նա ապահով էր տղաների կողքին: Ադելը սովորում էր նախավերջին դասարանում,իսկ տղաները վերջին: Այս տարի Ռովը և Էնդին նույնպես միացան տղաներին,և կշարունակեն ուսումը միասին:Տեսնենք ինչպիսի ընթացք կունենան իրադարձությունները:Թեպետ Էնդիի և տղաների հարաբերությունները այդքան էլ դրական ընթացքի մեջ չեն:]

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!