17 страницаОпубликовано: 27.11.2018. 17:53
50

Озвучивание не поддерживается в этом браузере

¤Տասներեքերորդ մաս¤

"Սիրելի օրագիր,ես նորից դպրոցում եմ,նստած իմ մշտական տեղում' պատուհանագոգին: Նույն հիմար դեմքերը,նույն ամեն ինչից դժգոհ մարդիկ:Նույն ուսուցիչները' որոնց ոչինչ չի հետաքրքրում,բացի դասամատյանից ու գնահատականից:
Երբևէ կյանքում չէի մտածի,որ ստիպված կլինեմ ոտք դնել այս անիծված տեղը նորից: Ինչպես միշտ կլինեմ բոլորից հեռու,բոլորից առանձին..."
[Գրեց Ադելինան,վերջում ավելացրեց երեք կետ,և փակեց տետրը:]
-Գուշակիր ով է?,-Ադելի աչքերը փակեց ինչ որ մեկը:
-Թեո?
-Հը-ըն
-Ռով?
-հը-ըն?
-Դիլան չեմ ասում,որովհետև Դիլանը չէ:
-Վերջնական պատասխան?
-Կասկածելով,բայց Էնդի?
[Նա բաց թողեց ձեռքերը,գրկեց Ադելին։]
-Իհարկե,-ասաց Էնդին շշուկով:
-Էնդի,ինչ ես անում,գնա այստեղից,-ասաց Ադելը թռնելով պատուհանագոգից հատակին,-արի այստեղ,չէ այդտեղով Դիլանենք քեզ կտեսնեն:
-Ադել հանգստ...
-Չէ,ավելի լավ է այսպես դուրս գաս,բարձրացիր տանիք,այնտեղից աստիճաններ կան և հե..տ..: Արագացրու Դիլանը,վազիր..
-Վերջացրու Ադել!
[Ադելինան չգիտեր,և առհասարակ ոչ ոք չգիտեր,Դիլանի այստեղ սովորելու փաստը:Ադելինան խառնվել էր իրար,մինչ Դիլանը մոտեցավ:]
-Ինչ ես անում?,-ասաց Դիլանը:
-Ապրում եմ,-ասաց Էնդին հեգնանքով:
-Ուրիշ ապրելու տեղ չգտար?
-Մի տեսակ սիրտս հենց այստեղ ուզեց:
-Նորից եմ ասում,ինչ ես այստեղ կորցրել,ինչ ես անում?
-Գիտելիք եմ կորցրել,եկել եմ սովորելու,առարկություններ կան?
-Լիամից պրծանք հիմա էլ դու?,-գոռաց Դիլանը բռնելով Էնդիի օձիքից:
-Իսկ ով ասաց պրծաք?,-մոտենալով և հարվածելով Դիլանին ուսին,շարունակեց,-Զարմացած եք,հասկանում եմ: Բայց Ձեր մղձավանջը վերադարձել ա,ու հիմա Ձեր հետ ա լինելու,ամեն տեղ ու ամեն ժամ:
[Երիտասարդները մի պահ զարմացան,հարցական հայացքներով նայեցին իրար:]
-Որտեղից եկար?,-գոռաց Էնդին հրելով Լիամին:
-Թե նենց մտածում էիք,Լիամը գնաց,կորեց,էլ չի գալու?
-Սուս մնա..
-Չէ, չկա տենց բան,ես եկել եմ,-համառորեն շարունակեց Լիամը:
-Ասեցի սուս!,-ասաց Էնդին բռունցքով հարվածելով Լիամին:
[Լիամը ընկավ գետնին,դեմքը ամբողջությամբ արյուն էր,դանդաղ բարձրացավ,ձեռքը տարավ դեմքին։ Միանգամից հարձակվեց Էնդիի վրա:
-Ինչ է այստեղ կատարվում,-մոտենալով երիտասարդներին ասաց փոխտնօրենը:
-Դե ինչպես տեսնում եք,-ասաց Լիամը քմծիծաղով:
-Տղա,ինչպես ես խոսում?
-Ինչպես ուզում եմ:
-Քեզ համար խնդիրներ մի սարքիր, առավել ևս,որ նոր ես ընդունվել:
-Թե չէ ինչ պետք ա անեք?
-Բոլորդ անցեք տնօրենի մոտ:
-Մենակ էս էր մեզ պակաս,Էդ էլ ավելացավ,-ասաց Էնդին:
-Ինքդ ես մեղավոր,-ասաց Ադելը խփելով Էնդիի ուսին:
***
-Պատմեք,-ասաց տնօրենը:
-Բան չունեմ ես պատմելու,-ասաց Լիամը:
-Իսկ դու տղա?
-Ով,ես?,-ասաց Էնդին հեգնանքով:
-Տղա ուշքի արի,տնօրենի հետ ես խոսում:
-Ես ուշագնաց չեմ,հասկանալու հետ կապված պրոբլեմներ չունեմ,Պրն. տնօրեն:
-Եսիմ թե,-հեգնեց Լիամը:
-Լռեք!
-Պատմելու ոչինչ չկա Պրն. տնօրեն,ուղղակի տղաները մի փոքր վիճեցին,-ասաց Ադելը փրկելով իրավիճակը:
-Աղջիկս դուրս արի,-ասաց Տնօրենը հարգանքով:
[Ադելինա դուրս եկավ։]
-Դիլան,Թեո ինչ գործ ունեք նորեկների հետ?
-Պրն. տնօրեն,մենք ինչ գործ կարանք ունենանք իրանց հետ?
-Թեո,Դիլան դուրս եկեք,-կարգադրեց տնօրենը:
[Տղաները դուրս եկան,իսկ Լիամին ու Թեոին տնօրենը ազատեց դասերից:]
_____
Արդեն հետ եմ վարժվել,չգիտեմ ինչպես ա ստացվել❤️

Комментарии

0 / 5000 символов
Пока нет комментариев. Будьте первым!