18 страница2 мая 2026, 00:02

17

Հոսոկի անհետացումից անցել է մեկ շաբաթ, ոչ ոք նրան չի տեսել, վերջին անգամ նրան տեսել է Չիմինը իր տանը։ Ծնողները չկարողանալով կապվել իրենց որդու հետ դիմել են ոստիկանություն։ Այժմ նրան փնտրում են։

***

Այս օրեր ընթացքում Չիմինը գրեթե դուրս չի եկել իր սենյակից։ Երբեմն Թեն նրան ուտելիք է բերում ու հարցնում, թե ինչ է կատարվում։ Բայց տղան ընդհամենն ասում է, որ ամեն ինչ կարգին է և որ իր մասին չանհանգստանան։

Սովորական օր է տիկին Փակը նստած է իր աշխատասեղանի մոտ ու խորացած ինչ֊որ գործարք է զննում։
Ներս է մտնում գործավարուհին.

- Ներողություն եմ խնդրում տիկին Փա՛կ, ձեր որդին է եկել, ներս թողնե՞մ,- ցածր ձայնով հարցնում է աղջիկը։

-Թեհյո՞նը, այո, ա՛սա, որ ներս գա,- առանց գլուխը վեր բարձրացնելու արտասանում է Սակուրան։

-Ո՛չ տիկին, ձեր ավագ որդին,- ժխտում է նրան գործավարուհին։

Սակուրան աչքերը հեռացնում է թղթի վրայից ու նայում աղջկան՝ հանելով ակնոցները.

-Չիմի՞նը, ի՞նչ է անում այստեղ, լա՛վ, ասա՛ թող ներս անցնի,-հարցական հայացքով հրամայում է աղջկան։

Գործավարուհին դուրս է գալիս, իսկ նրա հետևից աշխատասենյակ է մտնում Չիմինը, նա հագնվել է գոիծնական։ Հագին սպիտակ վերնաշապիկ է ու գորշ մոխրագույն տաբատ։ Սակուրան աչքերին չի հավատում տղայի այս տեսքին բախվելիս.

-Որդի՛ս, ի՞նչ է պատահել, որ չես սպասել տուն գամ, ինչ֊որ կարևոր գործ ունե՞ս ինձ հետ։

Չիմինը նախ նստում է կնոջ առաջ, հետո ամենևին լուրջ հայացքով դիմում է նրան.

-Մայրի՛կ, ես քո օգնության կարիքն ունեմ, ես գիտեմ, որ դու կարող ես դա ինձ համար անել, այնպես որ աշխատիր չմերժել հիմա ինձ,- Չիմինի ձայնը հստակ է հնչում, նա հաստատակամ նայում է մորն ու ամեն բառն արտասանելիս հատուկ շեշտ է դնում խոսքի վրա։

-Իհարկե՛, ես միանշանակ կօգնեմ քեզ որդիս, ա՛սա, ի՞նչ է պատահել,- տիկին Փակի դեմքի արտահայտությունը դառնում է լուրջ, ինչպես Չիմինինը։

-Ես ուզում եմ մի հաստատություն գնել ու ինձ դրա համար գումար է հարկավոր, բայց ոչ անվերադարձ, ես այն քեզ կվերադարձնեմ, երբ իմ բիզնեսը շահույթ բերի ինձ,- հանդարտ բացատրում է Չիմինը։

Սակուրայի դեմքն ավելի է այլայլվում։

-Միայն թե հարցեր մի՛ տուր հիմա, ուղղակի ասա կտա՞ս ինձ այդ գումարը, թե՞ ոչ, ես ժամանակ չունեմ մայրիկ։

-Որդիս, ես...ըըըը....այսինքն իհաիկե կտամ, դա ի՞նչ հարց է, դու կարող ես այն նույնիսկ չվերադարձնել, ես շատ ուրախ եմ, որ դու որոշել ես սկսել քո սեփական բիզնեսը.....

-Հրաշա՛լի է,-ընդհատում է կնոջ խոսքը Չիմինը,-սա այն հաշվեհամարն է, որին պետք է փոխանցվի գումարը, թղթի վրա կա նաև գումարի չափը, ու մի բան էլ, այն այսօր է պետք,-գրպանից հանում է մի թուղթ, որի վրա նշված են տվյալները ու դնում տիկնոջ առջև։

Նա վեր է կենում ու շարժվում դեպի դուռը.

-Շնորհակալ եմ մայրի՛կ,-շրջվում է դեպի մայրը։

-Եթե որևէ բանից գլուխ չհանես ուղղակի զանգի՛ր ինձ,- նայելով որդուն բարի ժպտում է Սակուրան։

-Անպայմա՛ն,-պատասխան ժպտում է Փակը ու լքում ընկերությունը։

***

Գեղեցիկ ռեստորան, կարմիր վարդեր, որ դրված են սեղանին, կարմիր կիսաքաղցր գինի, հետաքրքիր ճաշատեսակներ, սա այն ամենն է ինչ հիմա դրված է Կիմ Սոկջինի առաջ։ Նա մենակ է։ Անընդհատ նայում է ձեռքի ժամացույցին ու անհանգիստ զննում ռեստոիանի տարածքը։

Նրան է մոտենում բարձրահասակ, նրբագեղ, աստվածային գեղեկցությամբ օժտված մի աղջիկ.

4c788d372db051e0c70be41272c81b5e.jpg

-Ներիր, շա՞տ եմ ուշացել,- ցածրաձայն արտասանում է նա ու արագ տեղավորվում երիտասարդի դիմաց։

-Սու՜լի, ես արդեն մտածում էի չես գա, անհանգստանում էի քեզ համար,֊ Ջինի նյարդային հայացքը փոխվում է ժպիտի,- ի՞նչ էր պատահել։

-Ուղղակի խցանումներ են, ուշադրություն մի՛ դարձրու,- ժպտում է աղջիկը։

-Բան չկա, ամեն ինչ կարգին է, ես քո փոխարեն ընտրել եմ ամեն ինչ, դեմ չե՞ս,- լայն ժպտում է Ջինը։

-Ո՛չ, իհարկե ո՛չ, ես պաշտում եմ գինին և ավանդական ուտեստները, ամեն ինչ իմ սրտով է,- աղջիկը նուրբ կարմրում է ու հայացքը իջեցնում։

-Այս ծաղիկները քեզ համար են,- Ջինը նայում է գեղեցիկ ծաղկեփնջին,- մինչ քո գալը ես հիանում էի նրանց գեղեցկությամբ, իսկ, երբ եկար քո գեղեցկությունից նրանք խամրեցին,- Ջինը միշտ է պաշտել հաճոյախոսությունները և կարելի է ասել, որ հմուտ է դրանցում։

-Շնորհակալություն, դրանք սքանչելի են,-ժպտում ու լրջորեն կարմրում է Սուլին։

Կես ժամ անց մթնոլորտը առավել թեթև ու ջերմ է։ Նրանք միմյանց հետ խոսում են ինչպես միշտ մեծ հետաքրքրությամբ։ Աղջիկը հիմա ավելի տեսանելի է ժպտում, երբեմն ծիծաղում երիտասարդի կատակների վրա։ Նրանք այնքան իդեալական են նայվում կողքից, ասես ստեղծված լինեն իրար համար։

Այնպիսի տպավորություն է, ասես ռեստորանում բոլորը հիանում են նրանց ներդաշնակությամբ, բացի մեկից։ Այդ մեկը նստել է սեղանից բավականին հեռու ու թաքուն հետևում է զույգին։ Նրա աչքերը վառվում են խանդից, երբ նայում է երջանիկ ժամադրությանը։

Նամջունը արդեն երկար ժամանակ է հետևում է եղբորը ու այդ Սուլիին։ Նրա մտքում վայրկյանում հղանում են ամենատարբեր եղանակները այդ աղջկան պատառ֊պատառ անելու։ Ա՜խ ինչպես է նա ատում այդ աղջկան, ում ձեռքը հիմա ամուր բռնել է Ջինը ու ժպտում է։

-Սո՜ւլի, ես գիտեմ, որ արդեն բավական ժամանակ է մենք իրար ճանաչում և շփվում ենք, կարծում եմ ճիշտ ժամանակն է իմ այս քայլի,- սա ասելով  Ջինը գրպանից հանում է կարմիր մի տուփ, հետո տեղից վեր կենալով մի ոտքով ծնկի է գալիս աղջկա առաջ,- ձերդ հրաշագեղ մեծություն պատրա՞ստ եք դառնալ իմ կինը։

Աղջկա հայացքի մեջ հիմա միառժամանակ կարելի է տեսնել զարմանք, ուրախություն, շփոթմունք, կարմրածություն ու երջանկություն։ Նրա մեջ մի վայրկյանում տակնուվրա է լինում ամեն բան, իսկ աչքերի մեջ նկատելի են դառնում սպասվող արցունքները։

-Ջին՜, սա այնքան անսպասելի էր, դու խենթ ես,- արտասվելով ժպտում է աղջիկը ու ձեռքով բռնում Ջինի ձեռքը,֊ վեր կա՛ց, բոլորը մեզ են նայում։

-Ես դա ընդունում եմ որպես դրական պատասխան,- ժպտում է Ջինը ու հանելով տուփից մատանին նրբորեն դնում է Սուլիի մատին։ Տեղից մի փոքր բարձրանալով նա հպվում է աղջկա շուրթերին ու մի նուրբ համբույր նվիրում շփոթվածին։

Հեռվում այլ սեղանի շուրջ հիմա իրական հրաբուխ կարելի է տեսնել, մարդկային հրաբուխ, որ ժայթքում է ռեստորանում։ Նամջունը իր ափի մեջ գտնվող փայտիկներն այնպես է սեղմում, որ դրանք կոտրվում են։ Նա անթարթ ու կատաղած նայում է կատարվող իրադարձությանը.

-Ախ դուք տխմարներ, երջանիկ զույգ եք այստեղ խաղում հա՞, Ջին՜ն, սա քեզ վրա թանկ է նստելու խոստանու՛մ եմ,֊ շշնջում է անթարթ աչքերով Նամջունը, հետո վեր է կենում ու լքում ռեստորանը հակառակ ելքից։

***

-Բարև ձեզ, դուք հավանաբար պարոն Փակն եք, այնպես չէ՞,-դիմավորում է Չիմինին իր աշխատասենյակում քառասունն անց մի տղամարդ,- համեցեք նստե՛ք։

-Այո՛, դուք ճիշտ նկատեցի՛ք,-առաջ է գալիս տղան ու նստում տղամարդու դիմաց,- ուզում եմ ծանոթանալ այստեղ ամեն ինչին, հուսով եմ ինձ կներկայացնեք ամբողջը,- թեթև քմծիծաղ է տալիս Չիմինը։

-Իրականում ես չափազանց զարմացա, երբ իմացա, որ իմ հասարակաց տունը գնել է տասնութամյա երիտասարդ, և մահու չափ ցանկանում էի ծանոթանալ նրա հետ,- խորամանկ ժպտում է տղամարդը։

-Ինչպես տեսնում եք ես այստեղ եմ, ձեր առա՛ջ, դուք ինձ հարցեր ունե՞ք,- հետաքրքրվում է Չիմինը։

-Օ՜ այո, ես կցանկանայի իմանալ ձեր ի՞նչին է պետք սա,- հանդարտ հարցնում է տղամարդը։

-Ձեզ դա հարկավոր չէ՛ իմանալ, միակ բանը, որ ձեզ հարկավոր է իմանալ այն է, որ ես գնել եմ այս հաստատությունը, և հիմա այս աշխատասենյակը ևս պատկանում է ինձ,-սառը բացատրում է Չիմինը։

-Ես արդեն թղթերը պատրաստել եմ մնում է ձեր ստորագրությունը,- տղամարդը նրա առաջ է դնում պայմանագիրը։

Փակը ուշադիր կարդալուց հետո ստորագրում է այն։

-Վե՛րջ, հիմա ազատ ե՛ք,- բարձրացնում է հայացքը Փակը։

-Իսկ մենք նորից կհանդիպե՞նք,- լկտի ժպտում է նա։

-Չեմ կարծո՛ւմ,-կոպիտ ավելացնում է Փակն ու ձեռքով ցույց տալիս դռան կողմը։

Տղամարդը դուրս է գալիս սենյակից ու հեռանում իր թիկնապահի հետ միասին։

~
Չիմինը նստած նույն աշխատասենյակում սոդջու է խմում(կորեական ամենատարածված ոգելից խմիչքներից)։
Ներս է մտնում միջին տարիքի մի երիտասարդ ու քաղաքավարի խոնարհվում.

-Կանչե՞լ էիք պարոն։

-Այո՛, առաջ արի նստի՛ր,֊Չիմինը ձեռքի թեթև շարժումով ցույց է տալիս երիտասարդին իր դիմաց դրված աթոռը....





Բարի ուշացած երեկո բոլորին, էսպես, չենք կատաղում սցենարի վրա ու չենք քարկոծում հեղինակին իր անսահման երևակայության համար(հուսով եմ😉), ձեզ հաճելի երեկո ու բարի գիշեր😌😌😌😌😌😌😌😌❤❤❤❤❤❤❤😊😊😊😊😊😊😊😊😊😊😊

18 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!