16
Բայց ոչ մի արդարացում այլևս չի փրկի Հոսոկին այս դրությունից, նա պարզապես փակուղու մեջ է, անելանելի դրությունից նրա մատները սկսում են դողալ.
-Չիմին դա...սկսում է հանդարտ բացատրել Հոսոկը։
-Չե՛մ ուզում լսել այն մասին, թե սա միանգամայն պատահական է հայտնվել քեզ մոտ, հիմա ա՛սա ինձ Հոսոկ, ի՞նչ է սա,-սպսռնալից տոնով սկսում է Չիմինը։
Լռություն։
-Պատասխանի՛ր,- գոռում է կոկորդի ողջ ուժով Չիմինը։
Հոսոկը ներքև է իջեցրել հայացքն ու աշխատում է զսպել արցունքները, բայց նման իրավիճակում դա մոտ է անհնարին։
-Դու հասկանու՞մ ես, թե քո պատճառով ես ինչերի միջով եմ ստիպված եղել անցնել, դու պատկերացում ունե՞ս, թե այս նկարի պատճառով Յունգին ինձ հետ ինչ է արե՞լ, խոսի՛ր գրողը քեզ տանի, մի լռի՛ր,-նորից բղավում է Չիմինն ու սկսում ինքն էլ լաց լինել։
-Իսկ դու՞, դու՛ Չիմի՛ն, գիտե՞ս արդյոք, թե ես ինչերի միջով եմ ստիպված եղել անցնել առանց քեզ, ամեն գիշեր պառկելիս երազելով քո մասին, մտածելով, թե ինչպես գրավեմ գոնե մի փոքր քո ուշադրությունը,- բարկացած գրեթե ճչում է Հոսոկը,-դու զարմացած ե՞ս, այո՛ իհարկե կզարմանաս, դու չգիտես անգամ, որ ես սիրում եմ քեզ, ես խելագարվում եմ առանց քեզ հասկացի՛ր,֊նրա ձայնը դողում է, իսկ աչքերը շարունակում են նայել Չիմինի զարմացած դեմքին։
-Ի՞նչ ես խոսում Հոսո՛կ, դու գոնե հասկանում ես, թե ի՞նչ ես խոսում,- կամաց շշնջում է Չիմինն իր զարմացած աչքերը հառելով Հոսոկի վրա։
-Ինձ համար ծանր է խոստովանել, բայց ես ամեն անգամ քեզ Յունգիի գրկում տեսնելիս ներքուստ մահանում էի խանդից Չիմի՛ն, փորձի՛ր հասկանալ ինձ, այդ զգացողությունը, դա սպանում է, երբ պառկում ես քնելու, իսկ մտքում գիտես, որ սիրածդ էակը հիմա ուրիշի գրկում է ու համբուրում է նրան ոչ, թե քեզ, Չիմի՛ն, հավատա՛ խնդրում եմ դա ավելին է քան խանդը, դա դանդաղ մահ է......
-Ձայնդ կտրի՛ր,- գոռում է արցունքախառը Չիմինը,- ու դու միայն դրա համա՞ր կործանեցիր կյանքս, դրա՞ համար ընդհամենը, որքան էգոիստ կարող ես լինել Հոսո՛կ, ի՞նչպես, բացատրի՛ր, ի՞նչպես կարող էիր ինձ հետ այդպես վարվել,-Չիմինը ծնկի է գալիս ու թուլացած նստում է հատակին։
Հոսոկը չի համարձակվում մոտ գնալ, չնայած որ մահու չափ ցանկանում է հիմա գրկել ընկերոջը ու համբուրել ինչպես անցած գիշեր։
-Ների՛ր ինձ Չիմին, ես անկարող եմ ջնջել իմ զգացմունքները, ների՛ր, որ սիրում եմ քեզ այսքան շատ,- նա նույնպես ծնկի է գալիս ու նստելով հատակին երեսն առնում է ափերի մեջ։
-Քո ներողությունը հետ չի բերի այն ամենը, ինչ ես կորցրել եմ քո պատճառով, ուզում եմ մի բան լավ հիշես,-Չիմինն այս բառերը շշնջում է արցունքների միջից մի կերպ խոսելով,- ես այլևս չեմ ուզում քեզ տեսնել, ուզում եմ, որ հավերժ անհետանաս իմ կյանքից, չեմ ուզում տեսնել քեզ, գնա՛,-վերջին բառերն արդեն որպես ճիչ են դուրս թռչում։
Հոսոկի սիրտը սեղմվում է ցավից, նա շարունակում է լաց լինել։ Հետո դանդաղ վեր է կենում ու առանց հեռախոսը վերցնելու դուրս է գալիս սենյակից, ավելի կոնկրետ փախչում է հեռու այդ տեղից։
Չիմինը նրա գնալուց հետո պառկում է հատակին ողջ մարմնով ու սկսում է հիշել այն բոլոր գազանությունները, որ Յունգին արել է իր հետ, ամեն մի ծաղրանք, բռնաբարություն, վիրավորանք, պատիժ նա հիշում է ամենայն մանրամասնությամբ։
-Ես երդվում եմ Մին Յունգի, երդվում եմ վրեժ լուծել ու ստիպել, որ զղջաս ամեն ինչի համար,-նա կծկվում ու ձեռքերով գրկում է որովայնը,- երդվո՛ւմ եմ,-գոռում է ողջ դատարկ առանձնատնով խելագարի պես։
***
Յունգին դարձյալ խմում է, անհաշվելի է, թե սա որերորդ շիշն է արդեն, բայց նա այլևս ունակ չէ առողջ դատել կամ ընկալել։ Նույնիսկ մոռացել է իր արբելու պատճառը, հիմա միայն կարևորն այն է, որ Չիմինի պես կորցնի հիշողությունը ու մոռանա իր անցյալը։
Հենց մանկությունից սկսած, այո՛ տղան այդ էտապը ամենաշատն է ատում, բայց հիմա դա չէ կարևոր, կարևորն այն է, որ իր կյանքում պատահած միակ լուսավոր էակին նա ևս կորցրել է։
Որքան փոփոխական կարող է լինել կյանքը, դու ունես ամեն ինչ, բայց չես գնահատում սերը, իսկ հիմա ունես միայն սեր, բայց այն պետք չէ ոչ ոքի, քանի որ ինչպես դու, այնպես էլ քեզ հիմա չեն գնահատում։
Հեռախոսի զանգ։ Զանգում է Նամջունը։ Յունգին նախ վերցնում է հեռախոսը, հետո տեսնելով, թե ով է զանգում կատաղում է ու ընդհատում զանգը.
-Գնա գրողի ծոցը, քո մե՛րը,-կամաց արտասանում է Յունգին հեռախոսին նայելով ու անջատում ընդհանրապես հեռախոսը, որպեսզի այլևս չանհանգստացնեն իրեն։ Իսկ խմիչքի քանակությունը արդեն անցել է թույլատրելիի սահմանը Յունգիի օրգանիզմում։
***
Վերջին օրերին եղանակը Սեուլում այնքան տարօրինակ է իրեն պահում, ինչպես մարտ ամսվա յուրաքանչյուր օրը, մեկ անձրև է տեղում, մեկ արև է ելնում, ուժեղ քամի ու կայծակ է նկատվում, հետո ծիածան է դուրս գալիս։ Եղանակն ինքն էլ չգիտի, թե իրեն որ ձևն է առավել դուր գալիս։
Այժմ երկինքը կարծես բարկացած ինչ֊որ բանից իր հորդառատ անձրևով լվանում է քաղաքի փողոցները։ Ամայի այս տեսարանի մեջ միայն մեկ շարժվող էակ կա, ով նման է քայլող դիակի։ Նրա աչքերից արցունքների անձրև է տեղում։ Ողջ մարմինը սառը ջրով թրջված է, բայց նրա պետքը չէ։
Նրա քայլերը ուղղված են ինչ֊որ հետաքրքիր արվարձան, որ քաղաքի կենտրոնից այնքան էլ հեռու չէ 《Ծիածանի կամուջ》 այսպես է կոչվում այդ արվարձանը( Սեուլի ամենագեղեցիկ կամուրջներից մեկը, 1140 մ երկարությամբ)։
Մտքում պտտվում են նույն խոսքերը, հենց դրանք, որ լսեց քիչ առաջ այն էակից, ում ամենաշատն է սիրում այս աշխարհում.《ուզում եմ, որ հավերժ անհետանաս իմ կյանքից》։
Ո՛չ Հոսոկն անգամ չի կարող պատկերացնել կյանք առանց Չիմինի, նրա ժպիտի, նրա գեղեցիկ ձայնի, այժմ նրա մտքում հրաշալի գծագրվում է տղայի արտակարգ դիմագծերը։ Մի քանի րոպե անց նա քայլում է արդեն կամրջի վրայով։ Աչքերը կամրած են, իսկ ուղեղում մառախուղ է։ Նա քայլում ու շնչում է ասես անգիտակցաբար։
Հետո նայում է կամրջի տակ հոսող հսկայական գետին(Հանգան գետ), նրա պատկերացումները վերափոխվում են ցավի ու նորից թափվում են առատ արցունքները։
Կանգ է առնում այն պահին, երբ հասել է կամրջի կենտրոն։ Ամայություն։ Ոչ մի կենդանի շունչ։ Միայն նա ու անձրևը, որ համառորեն շարունակում է դաղել տղայի թիկունքը։ Նա ոտքը բարձրացնում է կամրջի ցանկապատի վրա, շրջվում է մեջքով ու նստում նրա վրա, նայելով փողոցի ամայի տեսքին։
Աչքերը հառում է երկինք ու փակում։ Նրա փակ աչքերի առաջ է գալիս Չիմինի կերպարը նախորդ գիշեր, նրա հոտը, շուրթերը, համբույրը, հետո հիշում է բոլոր երջանիկ պահերը, որ անցկացրել է տղայի հետ, անխտիր բոլորը.
-Առանց քեզ անիմաստ է ամեն ինչ,- շշնջում է ինքն իրեն Հոսոկը,- ես սիրում եմ քեզ Փակ Չիմին...
Մի պահ, երբ փակ են աչքերը ու մթագնել է ուղեղի աշխատանքը, հոսում են միայն աղի արցունքները տղան բաց է թողնում ձեռքերը, որոնցով բռնվել էր ցանկապատից ու մեջքով շուռ գալիս կամրջից ներքև։ Այդպես էլ բաց չի անում աչքերը մինչև վերջնական գետի մեջ մխրճվելը, իսկ հետո լռություն....
Ճիշտ է։ Լռություն։ Նա կար, իսկ հիմա չկա։ Կամուրջը նորից ամայի է.....
Տակ պլյուշկի, ուրեմն, այսօր շուտ եմ անում վերբեռնում, որովհետև վստահ եմ շատերն էին հաջորդ գլխին շուտ սպասում, հաճելի ընթերցանություն բոլորիդ........❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤❤
