15
Չիմինն ու Հոսոկը միջանցքով քայլում են, նրանք պետք է քնեն հարևան սենյակներում, համենայն դեպս դա Չիմինի ցանկությունն է, եթե Հոսոկին մնար նրանք կկիսեին Չիմինի ննջարանը։
Իրար բարի գիշեր մաղթելով տղաներից յուրաքանչյուրը մտնում է իր սենյակ ու պատրաստվում քնելու։
Չիմինը հանգնում է իր սև ատլասից կարված նուրբ գիշերազգեստը, որը նրա նիհար մարմնի վրա կոստյումի տեսք ունի։
Մի պահ ու նա արդեն բերանքսիվայր մխրճված է փափուկ անկողնու մեջ։ Մարմինը հոգնել է քնել է ուզում, իսկ հոգին շարունակում է խանգարել նրան քուն մտնել։
Նա մտածում է, այն ամենի շուրջ, ինչ պետք է անի ապագայում ու ինչպես պետք է դասավորի իր կյանքը։ Դե այնքան էլ հարմար պահ չէ նման հարցի շուրջ մտածելու համար, բայց դուք գիտեք չէ, որ բոլոր հանճարեղ մտքերը ծնվում են հենց անքնության արդյունքում։
Այս անքնությունը ստիպում է նրան վեր կենալ։ Նա նայում է ժամին՝ 01։30։
Անտանելի ուշ է, բայց անհնար է քնել այս վիճակում։ Նա դուրս է գալիս հյուրասենյակի պատշգամբ ու սկսում վայելել մաքուր օդը։ Նստելով այնտեղ դրված ճոճանակին նա սկսում է թեթև օրորվել։
Հստակ նշել հնարավոր չէ, թե տղան ինչքան է այսպես նստում, բայց մի պահ, երբ նա խորասուզված նայում է աստղերին, զգում է իր ուսի վրա թեթև ձեռքի հպում։ Շրջվում է դանդաղ ու իր առաջ է կանգնած Հոսոկը, նույնպես գիշերազգեստով.
-Ես քեզ խանգարե՞ցի։
-Ամենևին, արի՛, նստի՛ր էստեղ, դու նույնպե՞ս քնել չես կարողանում,- անմեղ աչքերով նայում է նրան Չիմինը, իսկ լուսնի լույսը ընկել է գեղեցիկ դեմքին ու պարզ նշմարում է տղայի ակնհայտ գեղեցկությունը։
Հոսոկի սիրտը կանգ է առնում այս տեսարանից, նա նստում է Չիմի կողքին ու նայում երկինք.
-Մտածեցի մաքուր օդը կօգնի, որ կարողանամ քնել, ու որոշեցի պատշգամբ գտնել,-ստում է Հոսոկը, իրականում նա հետևում էր Փակի ամեն մի քայլին ու նրա հետքերով է այստեղ եկել։
-Այստեղ իսկապես հանգիստ է, ինձ դուր է գալիս,-շշնջում է Փակը։
-Տխուր ե՞ս։
-Ի՞նչից վերցրիր։
-Իրականում այն գրված է քո դեմքին։
-Այդքան ակնհայտ,-մի փոքր շրջվում է Հոսոկի կողմն ու ժպտում։
-Այն էլ ինչքան,-պատասխան ժպտում է Հոսոկը,- միգուցե քեզ պակասում է մի փոքր ծիծաղը, հ՞մ, ինչպես հին ու բարի ժամանակներում,-ժպտում է տղան ու անսպասելի ցատկում դեպի Փակը՝ խուտուտ տալով նրա ողջ մարմինը։
-Հե՜յ, հե՜յ վերջ տու՛ր, դու այսպես էիր անում ամեն օր, Հո՛սոկ խուտուտ է գալիս,-հիստերիկ ծիծաղում է Չիմինն ու գալարվում ճոճանակի վրա։
Նրանք երկուսն էլ բարձր ծիծաղում են։
Մի պահ միայն Հոսոկը գրեթե պառկած է տղայի վրա ու նրանց հայացքներն իրար չափազանց մոտ են, Հոսոկը դադարում է խուտուտ տալ նրան։ Նա անթարթ նայում է Չիմինի աչքերի մեջ։
Նրա աչքերը ուսումնասիրում են Փակի գեղեցիկ դիմագծերը, իսկ լուսնի կիսախավար լուսավորությունը տղային տալիս է անիծյալ ցանկալի տեսք։
Չիմինն իրեն անհարմար է զգում այս հայացքից, բայց չի անում կտրուկ շարժումներ՝ հուսալով, որ Հոսոկը շուտով ետ կքաշվի։
Իսկ այդ շուտովը ուշանում է նորից։
Հոսոկի ուղեղն ամբողջությամբ անջատվում է։ Նա այլևս չի հասկանում իր արարքները։ Մոտենում է էլ ավելի ու հպվում երբեմնի երանելի շուրթերին։ Ու որքան երկար էր սպասել այս համբույրին, անգամ դժվար է հիշել։
Չիմինն անակնկալի է գալիս, բայց նրա մեջ հիմա կատարվում է լրիվ ուրիշ բան։ Նրա աչքերի առաջ է գալիս Յունգիի գեղեցիկ երեսը, որ համբուրում էր իրեն հենց այսպես։ Նա անջատված սկսում է պատասխանել համբույրին չհասկանալով, թե ում հետ է համբուրվում։
Նրա համար միևնույն է ամեն բան, հենց այստեղ, հենց այս պահին նա հասկանում է, թե որքան է կարոտում տղային, բայց դարձյալ ատելությունը։ Այդ անտանելի զգացմունքը միշտ գալիս է փոխարինելու սիրուն ու սնվում է անձի հպարտությամբ։
Հոսոկը շարունակում է նրբորեն համբուրել տղային, հետո սիրտը հրամայում է շարժվել առաջ։ Նա սկսում է համբուրել տղայի այտն ու պարանոցը։ Զգացողությունն այնքան անփոխարինելի է, որ թվում է սա երազ է, շատ իրական երազ։
Բայց սա երկար չի տևում, շուտով Հոսոկը հիշում է նրանց երբեմնի ընկերության գոյության մասին ու իրեն ստոր է զգում այդ նույն ընկերության վրա բիծ թողնելու համար։
Նա դանդաղ հետ է քաշվում Փակից ու նորից նստած դիրք ընդունում։ Չիմինի աչքերը, որ մինչ այդ փակ էին հիմա դանդաղ բացվում են։ Նա վերադառնում է այն իրականություն, որտեղ չկա Յունգի, կա միայն Հոսոկ։
Հոսոկի մեջ պայքարը շարունակվում է, նա ձեռքերը խրում է սեփական մազերի մեջ, հետո երեսն առնում ափերի մեջ, ասես փորձելով սթափվել.
-Ների՛ր ինձ, ես ուղղակի տաքացա մի պահ Չիմին,-շշնջում է Հոսոկը։
-Ես, ես....ես երևի գնամ, արդեն ուշ է,- վեր է կենում ու շփոթված ներս գնում։
Հոսոկը սկսում է լաց լինել, նա հասկանում է, որ Յունին դժբախտացնելով ինքը փորձում է երջանկանալ։ Դա այնքան ծանր զգացողություն է ատել ինքդ քեզ ստոր տականք լինելու համար։
Նրա շուրթերի վրայից դեռ չի ցնդել Փակի հիասքանչ շուրթերի համը։ Նա մատներով հպվում է սեփական շուրթերին ու նրա աչքերից շարունակում են հոսել արցունքները։
***
Առավոտ։ Կորեայի լավագույն առավոտներից մեկը։ Փակերի առանձնատան բոլոր բնակիչները արթնացել են վաղուց։ Բայց ոչ ոք առայժմ դուրս չի եկել սենյակից։ Միայն տիկին Փակն է առավոտյան շատ վաղ ուղևորվել աշխատավայր։
Չիմինը դուրս է գալիս վերջապես ու որոշում իր ձեռքով որևէ բան պատրաստել, նա խոհանոց է հասնում բավական արագ ու սկսում իր գործը։
Մեկ ժամ անց նրան են միանում Թեն ու Գուկը։ Չիմինի դեմքն ընդունում է անհասկանալի արտահայտություն։
-Երբ ե՞ս հասցրել գալ,-դառնում է դեպի Գուկը։
-Իսկ ես չէի էլ գնացել,-քմծիծաղ է տալիս Գուկն ու նույն վայրկյանին որովային մոտ զգում Թեի արմունկի ուժեղ հարվածը։
-Նա նոր է եկել հյոն,- փրկում է դրությունը Թեն։
-Իսկ Հոսոկը դեռ չի՞ արթնացել, տեսե՞լ եք նրան,- հետաքրքրվում է Չիմինը։
-Ես գործեր ունեմ, ներեցե՛ք պետք է գնամ, երեկոյան էլի կգամ,- հանկարծ ներս է մտնում Հոսոկն ու բացատրում, նա հայացքը չի ուղղում դեպի Չիմինը, հակառակը՝ խուսափում է նայել։
-Գոնե նախաճաշի՛ր հյո՜ն,-խնդրում է Թեն։
-Ո՛չ ուշանում եմ, ների՛ր Թեե,-ժպտում է Հոսոկն ու ուղղվում դեպի ելքը։
Մի պահ ու նա արդեն լքել է առանձնատունը։
-Եվ ու՞ր էր այդպես շտապում,-շշնջում է զարմացած Թեն ու նստում սեղանի շուրջ։
Իսկ Փակը հիանալի հիշում է երեկվա կատարվածը ու հիմա պատրաստ է գրազ գալ, որ Հոսոկը ամաչում է իր արածից և միգուցե երեկոյան հետ չգա։
Տղաներն ուրախ նախաճաշում են ու քննարկում, թե ինչ պետք է անեն ողջ օրը։ Թեն ու Գուկը որոշել են բար գնալ խմելու ու առաջարկում են Չիմինին միանալ իրենց, բայց տղան քաղաքավարի հրաժարվում է։
~
Վերջացնելուց հետո Չիմինը բարձրանում է իր սենյակ, որպեսզի փոխի հագուստն ու դուրս գա զբոսնելու։ Բայց հազիվ է հասնում իր սենյակի մոտ, երբ դիմացի սենյակից լսվում է հետախոսի զանգի ձայն։ Նա բաց է անում այն սենյակի դուռը, որտեղ Հոսոկը գիշերել է ու տեսնում, որ տղան մոռացել է բջջայինը։
Չիմինը մոտենում է հեռախոսին ու նկատում մեսենջեր հավելվածի զանգը, այն անջատվում է, իսկ էկրանին հայտնվում է երկխոսություն նույն կոտակտի հետ։
Չիմինն իհարկե երբեք չէր խցկվի որևէ մեկի անձնականի մեջ, եթե իհարկե նամանկի վերևում չնկատեր իր լուսանկարը։ Նա վերցնում է հեռախոսն ու սկսում թերթել վեր։ Այդ նույն նկարը, այն նկարը, որը ուղարկվել էր Յունգիին այդ օրը, որտեղ նստած են Հոսոկն ու Չիմինը սրճարանում։ Դա ուղարկվել է այս օգտատիրոջ հասցեյից։
Չիմինը սառչում է մի պահ, երբ կարդում է ներքևում Հոսոկի պատասխանը 《լավ աշխատանք էր》
Իսկ դուք գիտե՞ք ինչ է նշանակում հարված թիկունքից։ Վստահ եմ շատերդ եք զգացել, հենց սա է այդ հարվածը, որ Չիմինը ստացավ իր ընկերոջից, նշանակում է, որ հենց Հոսոկն է մեղավոր այն ամենի մեջ, ինչ եղել է նրա հետ։ Յունգիի հետ վեճը, այդ բոլորը, գրողը տանի, դրանք Հոսոկի պատճառով էր։
Չիմինը դեռ բռնել է հեռախոսն ու նայում է նամակներին։ Երբ սենյակ է խուժում Հոսոկը շնչասպառ.
-Ես հեռախոսս էի մոռա......չի հասցնում արտաբերել, երբ տեսնում է արտասվող Չիմինին կանգնած՝ հեռախոսը ձեռքին։ Նա միայն հասցնում է տեսնել նկարն էկրանին, երբ նրա մարմինը պատում է սառը քրտինքը։
Չիմինն անթարթ աչքերով ու ատելությամբ լի հայացքով նայում է տղային կարծես հայացքով բղավելով
《Ինչ ես կանգնել արդարացի՛ր》
Բայց ոչ մի արդարացում այլևս չի փրկի Հոսոկին այս դրությունից.....
Քանի որ ես ունեմ հիասքանչ տրամադրություն, որովհետև գրողի տարած քննություններս ավարտվել են բոլորովին գերազանց արդյունքներով, մեծ ուրախությամբ ձեր դատին եմ հանձնում հերթական լարված գլուխը, հաջորդ գլուխը շատերին է դուր գալու խոստանում եմ..... սիրում եմ ձեզ.....☺🤗😎😍😊😉😆😌❤🌺
