14
Յունգին քայլում է փողոցի մայթով առանց շուրջը նայելու։ Նա գնալու տեղ չունի, նա ոչ ոք չունի։ Ձեռքին ճամպրուկն է, իսկ մեքենան ինչպես պարզվեց չի պատկանում այլև իրեն։
Նա խանութից ալկոհոլի շիշը ձեռքին դուրս է գալիս ու մտքում ինչ֊որ հասցե է փորձում մտաբերել։ Այո՛, նա այն վերջապես գտնում է։ Տաքսի է նստում ու շարժվում դեպի անորոշություն։
Մի քանի րոպե անց նա ինչ֊որ անհասկանալի անտառում է, իսկ շրջակայքում ընդհամենը մի կիսաքանդ խրճիթ է։ Յունգին առաջ է շարժվում ու բաց անում դուռը։ Պարզ երևում է, որ էստեղ շատ երկար ժամանակ ոչ ոք չի ապրել, այնտեղ այնքան փոշոտ է, որ Յունը միայն մի լավ կարգի բերելուց հետո է տեղավորվում մահճակալին(եթե դա իսկապես մահճակալի է նման)։
Այստեղ Յունգին ու Գուկը գալիս էին մի քանի տարի առաջ, երբ պարզապես ոչ մի տեղ չէին գտնում փախչելու բոլորից։ Նրանք միասին շատ ծանր օրեր են անցկացրել այս լքված խրճիթում ու հիմա Յունգին նորից ծանր վկճակում է, բայց այս անգամ առանց Գուկի։ Նա հասկանում է, որ իր ընկերը հավանաբար ամեն բան գիտի արդեն ու ատում է իրեն, այդ պատճառով էլ հարկ է համարում նրա աչքին չերևալ։
Այս միայնությունը նրան ստիպում է մտածել։ Մտածել իր համար ամենաթանկ էակի մասին, նա կյանքում առաջին անգամ այսպիսի զգացողություն ունի գրողը տանի, նա կարոտում է։ Այն ամենն ինչ կապված է Չիմինի հետ նա կարոտում է, նրա համբույրները, նրա շոյանքները, ժպիտը, հոտը, ամեն բան այդ տղայի հետ կապված հիմա նրան ցավ է պատճառում։
Շարունակ թափվում են արցունքները, իսկ դրանք զսպելն այս միայնության մեջ անիմաստ է։ Նա հանում է հեռախոսն ու նայում այնտեղ եղած բոլոր Չիմինի նկարները։ Ա՜խ որքան գեղեցիկ ու իդեալական է նա։ Երևում է Յունգին իրոք խելագարվել է։
***
Թեհյոնն ու Չիմինը ողջ գիշեր խոսելու արդյունքում սարսափելի վատ են քնել։ Իսկ առավոտյան տիկին Փակի գնալուց հետո, Թեհյոնը խոստացել է եղբորը ցույց տալ իրենց ընկերությունը։ Փակը վաղուց չի եղել քաղաքում, նա կարոտել է այստեղ ամեն բան։
Այժմ նրանք նախաճաշում են խոհանոցում ու ինչ֊որ բան քննարկում։ Լսվում է դռան զանգի ձայնը։ Թեհյոնը գնում է դուռը բացելու։
Դուռը բաց անելուն պես, նա շտապում է փակել նորից, բայց չի հասցնում Գուկն արագ բռնում է դռան բռնակից ու այն ներս հրում։ Նա բառի բուն իմաստով ներս է խուժում առանտնատուն.
-Ի՞նչ ես գրողը տանի անում այստեղ, չքվի՛ր ու արա՛գ,-բղավում է Թեն։
Գուկը դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Նա հանդարտ առաջ է գալիս ու իր վառվող աչքերով նայում Թեին։ Թեն ետ է գնում այնքան մինչև պատին է հպվում.
-Եթե ուզում ես գնամ, կգնամ, բայց նախ ձեռքդ դի՛ր սրտիդ ու ասա՛, որ դա հենց այն է, ինչ ուզում ես,-Գուկը բռնում է Թեի ձեռքն ու այն դնում վերջինիս կրծքավանդակին, ուղիղ սրտի վրա։
Նրա սիրտը արագ է բաբախում, ու դա լսելի է նույնիսկ մեծ հեռավորությունից։ Թեն կարմրում է.
-Խնդրու՜մ եմ բաց թող....մեղմանում է Թեի ձայնը, իսկ աչքերը իջնում են ներքև,-գնա՛ Գուկ,-նա արտասանում է այս բառերը ու մտքում ինքն էլ է ընդունում, որ չի ուզում դա։
-Մի ստի՛ր ինքդ քեզ,-շշնջում է Գուկն ու ձեռքով թույլ բռնում ծնոտը, բարձրացնում է վեր,-դու էլ ես ինձ կարոտել,-սա ասելով նա ամենայն նրբությամբ համբուրում է տղայի դողացող շուրթերը։
Թեն սկսում է լաց լինել։ Նա իրոք կարոտել էր Գուկին ու այս ամենը ստիպում է սրտին դուրս թռչել իր տեղից։ Նա դողում է ողջ մարմնով Գուկի ամեն մի թեթև հպումից։
Շուտով Գուկը հետ է քաշվում նրա շուրթերից ու սկսում շնչել դրանց վրա.
-Ես քեզ կարոտել էի, եթե զգաս, որ դու էլ ինձ ես կարոտել ունես հեռախոսահամարս,-նա մի վերջին անգամ հպվում է Թեի շուրթերին ու շրջվում դեպի ելքը։
Լսվում է փակվող դռան ձայնը։ Թեն հազիվ ուշքի գալով այս ամենից շրջվում է, որ խոհանոց վերադառնա, բայց դռների մոտ տեսնում է զարմացած Չիմինին.
-Եվ ի՞նչ էր սա,-հարցնում է նա։
-Արի՛, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ,-բռնում է նրա ձեռքից Թեն ու տանում խոհանոց։
~
Մեկ ժամ անց նրանք արդեն պատրաստվում են տանից դուրս գալուն, երբ դուռը կրկին զանգ են տալիս։ Այս անգամ Հոսոկն է, նա եկել է Չիմինին տեսակցության ու, քանի որ տղաները պատրաստվում են դուրս գալ, որոշում է միանալ նրանց։
Օրը անցնում է բավալանին հետաքրքիր, տղաները քայլում են, խոսում, ծիծաղում, հետո գնում ընկերություն։ Չիմինը շատ է զարմանում այսքան փոփոխություններից։ Նա համառ ուշադրությամբ լսում է այն ամենն, ինչը պատմում են նրան տղաները։
Ձեզանից շատերին երևի հետաքրքիր կլինի իմանալ, արդյո՞ք հիմա Չիմինը հիշում է Յունգիին։ Ո՛չ, բացարձակապես ո՛չ, նա այնքան երջանիկ է ստացած ազատությունից, որ հիմա ցանկանում է մոռանալ կատարվածը, սկսել նոր կյանք, նոր ու մաքուր էջից։
Արդեն համարյա մթնում է, տղաները դուրս են եկել սրճարանից ու հիմա ուղղվում են դեպի տուն։ Հոսոկին էլ հրավիրում են այսօր գիշերելու իրենց տանը։ Հիանալի առիթ է հին ու բարի ժամանակները հիշելու համար։
Եվ ահա տղաները հիմա նստած են խոհանոցում, իսկ դրսում անտանելի անձրև է սկսվել։ Հիանալի եղանակ է տաք թեյ խմելու համար այնպես չէ՞, բայց երևում է այսօր վիճակված չէ նրանց դա անել։
Զանգում է Թեի հեռախոսը։ Նա նայում է էկրանին ու դեմքին անախորժ արտահայտություն ընդունած դուրս է գալիս.
-Հիմա կվերադառնամ։
Զանգում է Գուկը։ Թեն անջատում է ձայնը ու որոշում է չպատասխանել, բայց տղան համառորեն շարունակում է զանգ տալ ու դա հունից հանում է նրան։ Նա վերցնում է ու դնում այն ականջին.
-Հերի՛ք է զանգ տաս, գրողը տանի՛,- բղավում է խոսափողից այն կողմ Թեն։
-Խնդրում եմ դուրս արի՛,-շշնջում է Գուկը լացող ձայնով։
-Գժվել ե՞ս, այս անձրևի՞ն, գնա այստեղից քանի համբերությունս չեմ կորցրել։
-Չեմ գնա՛, ուրեմն կմնամ այսպես փողոցում նստած մինչ լուսաբաց։
-Ուրեմն մնա՛, գրողը տանի՛, ինձ համար մեկ է,-գոռում է Թեն ու անջատում բջջայինը։
Մի քանի վայրկյան այսպես մնալով, նա չի դիմանում ու մոտենում պատուհանին։ Գուկը նստել է գետնին՝ իսկ նրա վրա տեղում է հորդառատ անձրևը.
-Գրողը տանի՛, նա իսկապես աննորմալ է,-շշնջում է Թեն՝ անթարթ նայելով,-մեկ է, չեմ գնա նրա մոտ, թո՛ղ տանջվի։
Հետ է քաշվում պատուհանից։ Վայրկյաններ անց նորից մոտենում պատուհանին ու նորից տեսնում խղճուկ տեսարանը։
Սեղմվում է սիրտը։ Նա արագ բաց է անում դուռն ու վազում դեպի Գուկը.
-Լրիվ ե՞ս ցնդել, վե՛ր կաց գետնից, ներս արի՛, հիմա՛ր,-բարկանում է Թեն ու քաշում նրա ձեռքը։
-Ո՛չ, մինչև չասես, որ ներել ես ինձ, ոչ մի տեղ չեմ գա։
-Ա՜խ տեր Աստված,-ձեռքով հարվածում է ճակատին Թեն,-ո՞ր մեղքիս համար, լաա՜ավ, լավ, ներում եմ գո՞հ ես, դե հիմա արի՛ աննորմալի մեկը։
Տղաներն արագ ներս են մտնում, բայց դա անիմաստ է, երկուսն էլ անասելի թաց են, նրանց վրայից գետեր են հոսում հատակին։
-Արի՛ բարձրանանք իմ սենյակ, հագուստը փոխենք քանի մեզ այսպես չեն տեսել, գրողը տանի,-շշնջում է Թեն ու տանում իր հետևից Գուկին վերև։
Տղաները մտնում են Թեի սենյակ։ Չնայած, որ այստեղ Գուկի ճաշակով հագուստ չկա, բայց Թեն գտնում է ինչ֊որ հարմար բան տղայի համար։
Գուկը նախ լոգանք է ընդունում, հետո երբ դուրս է գալիս լոգարանից տեսնում է լրիվ մերկ Թեհյոնին ով փոխում է իր հագուստը։ Նկատելով Գուկի մուտքը, Թեն կարմրում է ու արագ ծածկում մարմինը սրբիչով.
-Հե՜յ, շրջվիր, դո՛ւ էդտեղ, ո՞վ է քեզ թույլ տվել այդպես նայել ինձ,-կոպիտ բղավում է Թեն։
-Իսկ ես ի՞նչ չեմ տեսել այդտեղ,- դանդաղ քայլերով մոտենալով շշնջում է Գուկը ամենայն լկտիությամբ։
-Այն որ քեզ ներել եմ դեռ չի նշանակում որ.....չի հասցնում Թեն, երբ նրան լռեցնում է կրքոտ համբույրը։
-Հե՜նց դա էլ նշանակում է,-շշնջում է Թեի շուրթերի վրա Գուկը ու նորից շարունակում համբուրել։
Նա սկսում է շոյել տղային չտալով դիմադրելու ոչ մի հնարավորություն.
-Առանց քեզ այս օրերը դժողք էին ինձ համար Թեե, խնդրում եմ էլ չգնաս իմ կյանքից,-հևում է Գուկը արդեն համբուրելով նրա պարանոցը։
-Հոսոկն ու Չիմինը մեզ կարող են լսել, վերջ տու՛ր,-թեթև հրում է Թեն։
-Իսկ ինձ համար մեկ է, թե ով կարող է լսել, եթե հենց հիմա դու նորից իմը, չդառնաս ես կառևանգեմ քեզ, քո իսկ տանից, ու կտանեմ այնտեղ ուր մեզ չեն խանգարի։
-Վերջ տու՛ր այդքան լկտի լինել հե՜յ,-բողոքում է տղան, երբ արդեն չի էլ հասկանում ինչպես հայտնվում է մահճակալին Գուկի տակ պառկած։
Իսկ մի քանի րոպե անց անամոթ տնքոցները ողողում են սենյակի յուրաքանչյուր անկյունը։ Թեն աշխատում է ցածրաձայն տնքալ, բայց դա Գուկի հետ ուղղակի հնարավոր չէ, հատկապես կարոտած Գուկի։
Միայն մեկ ժամ անց, երբ լսվում է դռան թակոց, Թեն հանկարծ փակում է ձեռքով բերանն ու վախեցած նայում դռան կողմը.
-Օ՜ ոչ, դա հաստատ Չիմինն է, ի՞նչ ենք հիմա անելու,-շփոթվում է նա։
-Հանգստացի՛ր, ուղղակի ա՛սա նրան, որ ուզում ես լոգանք ընդունել ու քնել,- շշնջում է Գուկը։
-Թեհյոն, եղբայր, դու այդտեղ ե՞ս,- լսվում է ձայնը դրսից։
-Աա...աայո, հյոն, ամեն ինչ կարգին է, ես ուզում եմ լոգարան գնալ,- կմկմում է Թեն, այն բանից, որ Գուկը չի դադարում շարժվել տղայի մեջ՝ ստիպելով շունչը կտրվել ու տնքալ ամեն մի սեղմումից։
-Լա՛վ, այդ դեպքում մենք, գնում ենք քնելու, մայրիկը ուշանալու է,- բղավում է Չիմն ու լսվում է, թե ինչպես են հեռանում։
-Լրիվ ե՞ս գժվել, իսկ եթե լսեր ձայնս,- բարկանում է Գուկի վրա Թեն։
-Հանգի՜ստ,-շշնջում է Գուկը,֊խնայիր քեզ, մենք դեռ չենք վերջացրել,- քմծիծաղ է տալիս նա։
Այս սենյակում դեռ երկար է լսվում այս ձայները, իսկ անձրև դրսում դադարել է արդեն.......
Բարև ձեզ ընթերցասերներ, և ահաա ևս մի երկար հատված հանձնում եմ ձեր դատին, բայց նայեք հա, խիստ չդատեք😂👊❤❤❤❤❤❤🏵🏵🏵🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺🌺
