14 страница2 мая 2026, 00:02

13

Տիկինը դուրս է գալիս ու երիտասարդների հետ միասին ուղևորվում դեպի անձնական ինքնաթիռը։

Թռիչքը տևում է ոչ այնքան երկար, բայց բավական նրա համար, որ Թեն մտածի կատարվածի շուրջ։ Մի քանի ժամ է, ինչ չի տեսել Գուկին ու սիրտն արդեն ուզում է դուրս պրծնել կրծքավանդակից, այնպես ասես կանգ է առել ողջ աշխարհը։ Այն դադարել է գոյություն ունենալ Թեի համար, նա նայում է ինքնաթիռի պատուհանից դուրս, իսկ աչքերում լճացել են արցունքները։

***

Յունգին ու Չիմինը նստած են հյուրասենյակում, արդեն մթնել է, նրանք ընթրել են ու մեկը մյուսի երեսին նայելով հիմա նստած են իրար դիմաց։ Տիրում է քար լռություն։ Չիմինը մտածում է իր հետ կատարված դեպքերի շուրջ, իսկ Յունգիի մտքում այսօրվա պատկերն է, թե ինչ վիճակում հայտնվեց Փակի պահվածքի հետևանքով։

Նրանք այսպես խորասուզված երկար կնստեյին, եթե դռան ձայնը չլսվեր։

-Ես կբացեմ, տե՛ր,-վեր է կենում ու շարժվում դեպի դուռը։

Նրանք հյուրեր չեն սպասում, նշանակում է, դա պետք է, որ որևէ սպասարկող ծառայությունից լինի, մտածում է Յունգին։ Ա՜խ որքան է նա սխալվում։

-Չիմի՞ն,-լսվում է կնոջ ձայն ու ներս են մտնում Փակերը՝ Հոսոկի հետ։

Սակուրան իհարկե միանգամից գրկում է որդուն, իսկ Չիմինը արձանացած չի տալիս ոչ մի արձագանք, միայն նայում է նրանց։

-Չիմին, ո՞վ է դա,-առաջ է գալիս Յունգին ու քարանում։

-Ախ՛ դու սրի՛կա, էստեղ արի՛,-գոռում է Սակուրան ու արդեն պատրաստվում նետվել Յունի վրա, երբ նրա ձեռքերը բռնում են Թեհյոնն ու Հոսոկը։

-Պետք չէ մայրի՛կ, ուղղակի արի՛ տանենք հյոնին այս ահավոր տեղից,- շշնջում է Թեն ու նայում Չիմինի արձագանքին։

-Տե՛ր, ովքե՞ր են նրանք,-զարմացած շրջվում է դեպի Յունգին Չիմինը։

《Տեր》, սա այն բառն է, որը հենց հիմա խառնաշփոթի է վերածում իրավիճակը։ Սակուրայի աչքերը մթնում են կատաղությունից.

-Կեղտո՛տ խաբե՛բա, ի՞նչպես ես համարձակվում օգտագործել իմ որդուն, ես քեզ կոչնչացնեմ,-այլևս անհնար լինելով պահել նրան Հոսոկն ու Թեն թողնում են կնոջ ձեռքերը։

Այդ պահին նա կատաղությունից սլանում է դեպի Յունգին ու մի ուժեղ հարված է հասցնում նրա դեմքին։ Յունը տապալվում է ներքև։ Չիմինի սիրտը կանգ է առնում ասես.

-Ո՛չ, նրան ձեռք չտա՛ք, իմ Տերը լա՛վն է, նա սիրում է ինձ, նա ինձ չի՛ նեղացնում,֊ Չիմինը գրկում է հատակին ընկած Յունին ու իր թիկունքով թաքցնում նրան ներկաներից։ Լսելի է դառնում նրա հեկեկոցը,-դու լա՞վ ես, ոչ մի տեղ չի՞ ցավում,-շարունակ շշնջում է նա, ու շոյում Յունի մազերը։

Ասել, որ ներկաները շոկի մեջ են դա նշանակում է չասել ոչինչ։

-Չիմի՛ն բաց թող ինձ,-շշնջում է Յունը։

Փակը դանդաղ հետ է քաշվում ու վեր կենում։ Յունը նույնպես վեր է կենում։ Նա ուղղում է իր հագուստը ու մոտենում Սակուրային։

-Ի՞նչպես եք համարձակվում ինձ հարվածել, միայն նրա համար, որ կին եք, չեք ստանում հիմա դրա դիմաց ձեր դեմքին,-նա սպառնալից կռճտացնում է ատամներն ու մթնում է աչքերի արտահայտությունը,-Չիմինն իմ սեփականությունն է, նա ինձ է միայն պատկանում ու ենթարկվում, հասկացա՛ք։

-Ա՛խ դու հանդուգն,-Սակուրան փորձում է նորից ապտակել, բայց նրա ձեռքը ուժեղ բռնում են ու հետ շպրտում։

-Երբե՛ք,-շշնջում է Յունը,-այլևս երբե՛ք չհամարձակվե՛ք չափել իմ համբերությունը, ձեր առաջ ինչ֊որ մի դեռահաս չէ կանգնած հիմա, այլ հասուն անձնավորություն,-նա ավելի է մոտենում կնոջը,-իսկ հիմա ազատե՛ք ինձ ձեր ներկայությունից։

-Ես չե՛մ գնա այստեղից առանց Չիմինի, իսկ եթե փորձես միջամտել, կզղջաս, Յունգի՛,-սպառնում է տիկին Փակը պատասխան դրա։

-Նա կգա մեզ հետ,-ավելացնում է Հոսոկը։

-Իսկ դու փակի՛ր կեղտոտ բերանդ, քանի այն ավելի հարմարավետ բանով չեմ փակել,-բղավում է Յունգին։

-Ի՞նչ ասացիր,- Հոսոկը մղվում է դեպի Յունգին, որ հարվածի նրան։

-Վ.....ԵԵԵԵՐՋ՜ ՏՎԵՔՔՔՔ, ՎԵՐՋՋՋՋՋ,-բոլորը շրջվում են դեպի ճիչն արձակող օբյեկտը, Չիմինը ծնկի է եկել, նա գրկել է ձեռքերով իր գլուխը ու քաշում է սեփական մազերը, նրա աչքերից հոսում են արցունքները։ Բարձր գոռում է ասես իր մեջ գազան էր թաքցնում, ու հիմա արձակել է,- ԵՍ, ԵՍ, Ի՞ՆՉ ԵՄ ԱՅՍՏԵՂ ԱՆՈՒՄ, Ի՞ՆՉՉՉՉՉՉՉՉ, ԳՐՈՂԸ ՏԱ՛ՆԻ։

Այո, մեծ սթրեսի արդյունքում վերականգնվել է Չիմինի հիշողությունը ու հիմա նա հիստերիայի մեջ է։ Յունգին միանգամից հասկանում է, թե ինչ է կատարվում, նա առաջ է գնում դեպի Չիմինը։

-Չիմին փոքրի՜կս,-մեղմ տոնով սկսում է նա։

-Ինձ չմոտենա՛ս Յունգի՛,-գոռում է ողջ ուժով Չիմինն ու հետ քաշվում,-ի՞նչպես կարող էիր ինձ հետ այսպես վարվել, ինչպե՞ս, ես ատում եմ քեզ, չե՛մ ուզում տեսնել քեզ, լսում ե՞ս, դու հրեշ ե՛ս։

Նա վազում է ու գրկում մորը, իսկ Սակուրան հազիվ զսպելով հեկեկոցը գրկում է պատասխան ու սեղմում որդուն իր կրծքին։

-Շշշշ՜, Չիմինի՜, մենք տուն ենք գնում, շշշշ, վերջ, լաց մի՛ լինի,-նա գրկում է որդուն ու շարժվում դեպի դուռը՝ շեղ հայացքով զննելով Յունին։

Իսկ նրանց հետևից առանձնատունը լքում են նաև Թեն ու Հոսոկը։

~
Լռություն։
Ծանր լռություն, որ խախտում է Յունգիի բարձր ճիչը, նա գոռում է, ճանկռում իր մարմինը, բռունցքով հարվածում հատակին, նա լաց է լինում։ Ու լացի ձայնը հավանաբար լսում են տան բոլոր աշխատողները։ Նա կոտրում է հյուրասենյակի բոլոր ապակյա իրերը ու խելագարի պես ոռնում։ Տալիս է Չիմինի անունը ամեն երեք վայրկյանը մեկ։ Աչքերով ամենուր փնտրում է տղայի հրեշտակային մարմինը, ու չգտնելով դարձյալ ճչում ցավից։ Ծանր իրավիճակ է ու անելանելի։

Մի քանի ժամ շարունակելով այս ամենը, Յունգին վնասում է ձայնը ու դադարում է ճչալ։ Բարձրանում է աստիճաններով վեր ու ննջարանում գտնում Չիմինի հագուստը։ Նա սկսում է անհագ հոտոտել դրանք, փակելով աչքերը պատկերացնել, որ Չիմինն իր առաջ է կանգնած։ Մի քանի րոպե տևած խաբկանքը ավարտվում է նրա աչքերի բացվելով, երբ հասկանում է, որ ցնդել է լրիվ։ Վերցնում է հեռախոսն ու արագ զանգում.

-Սեուլի տոմս պատվիրի՛ր, հենց հի՛մա, արա՛գ,-անջատում է հեռախոսը։

Սկսում է հավաքել ճամպրուկը, ինքն իր ձեռքով, առանց աշխատողների։ Նա մեծ զգուշությամբ է վարվում այն իրերի հետ, որոնք պատկանել են Չիմինին ու դեռ կրում են վերջինիս հոտը։

***

Չիմինը ողջ ճանապարհին չի խոսում ոչ ոքի հետ, նա լուռ է, նրան տրված հարցերը անգամ չի լսում։

Եղբայրն ու մայրը անընդհատ հարցեր են տալիս, բայց ապարդյուն։ Նա քիչ առաջ է իմացել իր հոր մահվան մասին ու չի կարողանում մարսել այդ լուրը։ Իր ուղեղում վերլուծում է այն ամենն, ինչը պատահել է իր հետ։ Սե՞ր, այն մեռած է, նա ատում է Յունգիին և դա կարելի է կարդալ նրա դեմքի վրա։

Հոսոկը չի խոսում, նա միայն անթարթ աչքերով նայում է Չիմինի վրա։ Նրա աչքերը փայլում են, հազիվ է զսպում իրեն, որպեսզի չցատկի Փակի գիրկը ու չսեղմի տղային ամուր դեպի իրեն։

Թռիչքը հոգնեցուցիչ էր ու հիմա երկու եղբայր իրենց մոր հետ հասել են Փակերի առանձնատուն։

Չիմինը զարմացած նայում է այս շլացուցիչ տանը, իսկ Թեն ժպտալով դառնում է դեպի նա.

-Ես քեզ ամեն ինչ հետո կպատմեմ, արի նախ ներս գնանք։
Հոսոկը նրանց վաղուց է լքել, հենց օդանավակայանում։

***

Առավոտ։ Հարավային Կորեա։
Մինի առանձնատուն։
Տղան չի հասցնում ներս մտնել, երբ իրեն կանգնեցնում են, պատճառաբանելով, որ տունը վաճառվել է մի քանի օր առաջ։

Յունգին ականջներին չհավատալով զանգ է տալիս Նամջունին, բայց ապարդյուն, տղան չի պատասխանում։
Լույսի արագությամբ հասնելով ընկերություն Յունգին մտնում է իր աշխատասենյակ ու քարանում։ Այնտեղ հիմա նստած է Նամջունը ու ինչ֊որ թղթեր է լրացնում.

-Ի՞նչ է սա նշանակում, Նամջուն,- բղավում է նա։

-Ոչ թե Նամջուն, այլ պարոն Կիմ, քեզ համաի Յունգի, այժմ ես եմ այս ամենի տերը, այնպես որ անօգուտ ժամանակ ես վատնում, եթե եկել ես վիճելու։

-Ի՞նչ, դա անհնա՛ր է, ես երբե՛ք չեմ տվել իմ համաձայնությունը, ես չե՛մ ստորագրել նման փաստաթղթի տակ,֊ շարունակում է բղավել Յունը։

-Դժվար չէ՛ր կեղծել այն,-քմծիծաղ է տալիս Նամջունը,-իսկ հիմա դու ոչնչություն ես, առանց որևէ գրոշի մնացած խղճուկ երիտասարդ։

Յունը փորձում է մոտենալ ու մի լավ մռութին հասցնել, բայց թիկնապահները որսում են տղային ու դուրս շպրտում ընկերությունից։

Ահա, թե ինչ է նշանակում կորցնել ամեն բան մեկ օրում......



Ճստիկ֊պստիկներ՜, բարի երեկո, լավ հանձնած քննության պատվին այսօր շուտ եմ անում վերբեռնումը.......վայելեք թեժ հատվածը, իսկ ես գնամ պարապեմ, աշխատում եմ ձեր հաճելի երեկոյի համար......ց........😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚😚📚📚📚📚📚📚📚📚📚📚📚📚📚📚🤗

14 страница2 мая 2026, 00:02

Комментарии

0 / 5000 символов

Форматирование: **жирный**, *курсив*, `код`, списки (- / 1.), ссылки [текст](https://…) и обычные https://… в тексте.

Пока нет комментариев. Будьте первым!